Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե իշ­խա­նու­թյու­նը փոր­ձում է իր դիր­քե­րը պա­հել բռնի ուժ կի­րա­ռե­լով, դա ցույց է տա­լիս, որ ար­դեն լայն հան­րա­յին վստա­հու­թյուն չու­նի»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Այսօր քաղաքական ճգնաժամ կա, և այն մի քանի հարթություններ ունի: Այս համոզմանն է քաղաքագետ Ստեփան Դանիել յանը, որի խոսքով, առաջին հարթությունում գաղափարական ճգնաժամն է:

«2018 թվականին կյանքը պարզ էր. կար իշխանություն, որին մերժում էին. «թալանածը հետ ենք բերելու», «կոպեկ առ կոպեկ վերադարձնելու ենք ժողովրդին», «մերժում ենք Սերժ Սարգսյանին» և այլն: Այսինքն, բավականին պարզ գաղափարներ էին: Բայց երբ ներկայիս իշխանություններն արդեն իշխանություն ունեցան, կյանքը ցույց տվեց, որ պետական կառավարման առումով որևէ ծրագրային դրույթ գոյություն չունի: Եվ սա հենց գաղափարական ճգնաժամն է: Երկրորդն այն է, որ մենք այսօր խորհրդարանական ճգնաժամ ունենք: Ի՞նչ է նշանակում խորհրդարան: 

Նշանակում է՝ հասարակության մեջ եղած քաղաքական տեսակետների բաշխում՝ խորհրդարանում, իրենց հարաբերակցությամբ: Նշվածի նպատակն այն է, որ քաղաքական պայքարը տեղի ունենա ոչ թե փողոցում, այլ ստանա քաղաքակիրթ բնույթ ու մնա խորհրդարանի ներսում: 

Բայց ի՞նչ ունենք մենք: 

Ունենք խորհրդարան, որը ձևավորվել է 2018 թվականի վերջին և այսօր չի արտահայտում հանրության մեջ եղած քաղաքական տեսակետները: Սա աննորմալ երևույթ է, որն ունենալու է բացասական հետևանքներ: 

Նշվածի հետևանքով քաղաքական գործընթացները տեղի են ունենալու խորհրդարանից դուրս՝ փողոցում: Իսկ երրորդը վստահության ճգնաժամն է, որն իր հերթին արտահայտվում է մի քանի հարթությունների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նշելով, որ նախ՝ վստահություն չկա քաղաքական ուժերի նկատմամբ:

«Այդ թվում է նաև իշխանությունը: Գործող իշխանության վստահության աստիճանը բավականին իջել է: Բացի դրանից, վստահության բացակայություն կա հասարակության տարբեր խմբերի միջև, որոշ դեպքերում՝ նաև թշնամություն: 

Չորրորդ հարթությունը տնտեսական ճգնաժամն է, որը գոյություն ունի Հայաստանում և գնալով խորանալու է: 

Իսկ հինգերորդ ճգնաժամն ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակն է՝ սկսած աշխարհաքաղաքական տուրբուլենտություններով, վերջացրած միջազգային կառույցների հեղինակության անկումներով: Այս հիմնական ճգնաժամերը համընկել են»,-ասաց մեր զրուցակիցը:

 

 

Անդրադառնալով իշխանության վարքագծին ու խնդիրներին՝ Ս. Դանիել յանը նկատեց՝ շատ բարդ է ասել, թե այսօր իշխանությունն ինչ խնդիրներ ունի. 

«Դրա համար նախ պետք է ասենք, թե այս իշխանությունն ի՞նչ նպատակներ ունի և դրանց հասնելու ընթացքում ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած: Հարցն այն է, որ իշխանության նպատակները մեզ համար անհասկանալի են՝ հստակ չեն, քաղաքական չեն: Մենք ընդամենը պոպուլիստական լոզունգներ, թշնամության կոչեր ենք լսում, ինչպես նաև «խլածը հետ բերելու» հայտարարություններ, որը պետության զարգացման ծրագիր չի կարող լինել:

 Տեսնում ենք նաև ինչ-որ պատերազմներ դատական իշխանությունների, խորհրդարանում ընդդիմության ներկայացուցիչների հետ, մեկի առաջնորդին ծեծում են, մյուսին՝ փորձում բռնել: Ըստ էության, քանի որ չգիտենք, թե առհասարակ այս իշխանությունն ինչ է ուզում, խնդիրները շատ դժվար է բացահայտել: 

Առերևույթ իշխանությունը մեկ խնդիր ունի՝ Նիկոլ Փաշինյանը պայքարում է իշխանությունը պահելու համար, և կյանքը ցույց է տալիս, որ դրա համար պատրաստ է ցանկացած քայլի գնալ: Հնարավոր է, որ այդ քայլերը գնալով ավելի բռնի դրսևորումներ ունենան: Եթե իշխանությունը փորձում է իր դիրքերը պահել բռնի ուժ կիրառելով, դա ցույց է տալիս, որ արդեն լայն հանրային վստահություն չունի, իսկ ծրագրերը, եթե, իհարկե, կան, համոզիչ չեն հանրության համար: 

Ըստ այդմ՝ ստիպված գնում է բռնի ուժի կիրառմանը: Երբ իշխանությունը ցանկանում է իր իշխանությունը բռնի ուժով պահել ու չունի որևէ՝ թեկուզ վատ գաղափարախոսություն, որը կարող է համոզել հանրության առնվազն կեսին, դա արդեն իշխանության հոգեվարքի նշան է»:

Ստեփան Դանիել յանը շեշտեց՝ խնդիրն իշխանությունը պահելն է, սակայն իշխանություն պահելու տարբեր եղանակներ կարող են լինել. «Իշխանություն ասելով՝ նկատի ունենք մեկ անձի՝ Նիկոլ Փաշինյանին, իշխանության անունը Նիկոլ Փաշինյան է: 

Իշխանությունն անուն-ազգանուն ունի Հայաստանում, ինչը նշանակում է, որ իշխանությունը ինստիտուտացված չէ, իշխանության ճյուղերը տարանջատված չեն, գոյություն ունի մեկ անձ, և ինքն է որոշումներ կայացնում, իսկ Նիկոլ Փաշինյանի խոսքերը և գործերը սթափ չեն: Այս առումով մի քիչ դժվար է գնահատել, թե ինչ աստիճանի սթափության քայլեր կարող է անել իշխանությունը: 

Ըստ իս, մեծ հաշվով, քաղաքականությունը մեկն է. ոչ թե համախմբել հասարակությանը, այլ հասարակությանն ավելի թշնամական հատվածների բաժանել, մի հատվածին մյուս հատվածի դեմ հանել՝ նրանց հայտարարելով ազգի թշնամիներ, դավաճաններ և այլն:

 Ի դեպ, նման ձևակերպումներ իշխանության ներկայացուցիչների կողմից շատ հաճախակի են լինում: Այլ միավորող գաղափար գոյություն չունի, իշխանությունը կարող է իր գոյությունը երկարաձգել այդ թշնամությունը խորացնելու միջոցով, ինչը և կատարվում է»:

Ստեփան Դանիել յանը հավելեց՝ Ն. Փաշինյանն այնպիսի լեգիտիմություն և գործողությունների ազատություն ուներ, որը կարող էր օգտագործել չափազանց լուրջ ռեֆորմների համար, համախմբել ազգին պոզիտիվ ծրագրերի շուրջ. «Ուներ ֆանտաստիկ հնարավորություններ, բայց չկար այն քաղաքական «բագաժը», գիտելիքները, ստեղծագործական միտքը՝ հասկանալու, թե ինչ է պետք անել, որոնք բացառիկ նշանակություն կունենային երկրի զարգացման համար: 

Եվ կատարվեց այն, ինչ կատարվեց: Հիմա ժամանակը բաց է թողնված: Անընդհատ գաղափարներ են գցում՝ փորձելով հանրային տպավորություն ստեղծել, թե ինչ-որ բան են անում: 

Զուտ ուշադրություն ստեղծելու մտքեր, որոնք վերջնարդյունքի չեն հասնում: Անգամ «թալանածը հետ բերելու» առումով երկու տարվա ընթացքում ոչ մի դատական գործընթաց իր ավարտին չի հասել: Ընդհանուր առմամբ, այս ամբողջը զուտ PR է, որի ազդեցությունը գնալով, բնականաբար, թուլանում է»:

 ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Մհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան