Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տնտե­սա­կան վի­ճակն ավե­լի է սրվե­լու». տնտեսագետ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դատական գործընթացների, մի շարք երևույթների, մեծ նշանակություն ստացած աննշան իրադարձությունների մեջ ո՞ր պլան է մղվել տնտեսությունը, ի՞նչ հետևանք է ունենալու որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որն արձանագրվել է 2019թ. հունվար-մայիսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Այս թեմաների շուրջ զրուցել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Սկսելով գնաճից՝ տնտեսագետը փաստում է, որ այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ գրանցվել է 3,3 տոկոս գնաճ՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում: Մի շարք ապրանքների դեպքում գնաճը տարբեր գործոններով է պայմանավորված:

«Օրինակ՝ թռչնամսի դեպքում էական նշանակություն է ունեցել մաքսատուրքերի 4 տոկոս բարձրացումը, որն ուժի մեջ է մտել 2019թ. հունվարի 1-ից: Կաթնամթերքի շուկայում այս տարվա մայիսին նախորդ տարվա մայիսի նկատմամբ 3,5 տոկոս գնաճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է գյուղատնտեսության աճի տեմպի դանդաղմամբ: Այսինքն, այս տարի ևս շարունակվում է 2018թ. բացասական միտումը:

Այս տարվա ընթացքում կառավարությունը որևիցե արդյունավետ ծրագիր այս ուղղությամբ չի իրականացրել: Մսամթերքի շուկայում արձանագրված 2,4 տոկոսը ևս կարող է պայմանավորված լինել գյուղատնտեսության անկումային իրավիճակով: Թեև շուկայում շատ խնդիրներ կան, անասնապահության զարգացման ուղղությամբ կառավարության ծրագրերն անփոփոխ են և աչքի չեն ընկնում արդյունավետությամբ»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է տնտեսագետը:

Նա շեշտեց, որ 2019թ. մայիսին նկատվել է դոլարի փոխարժեքի անկում, դրամը արժևորվել է մոտ 10 դրամով. «Այս ցուցանիշն այլ հավասար պայմանների դեպքում պետք է հանգեցներ ներմուծվող ապրանքների գների նվազմանը, ինչը չի նկատվում Հայաստանում: Պատճառները տարբեր են՝ սկսած նրանից, որ մեր շուկաներում կա համակենտրոնացման բարձր մակարդակ:

Այսինքն, մոնոպոլ և գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողները շարունակում են իրենց գործունեությունը: Երկրորդ պատճառն այն է, որ գները հեշտությամբ բարձրանում, բայց դանդաղ նվազում են: Մյուս պատճառը գների կամ շուկաների կարգավորման ուղղությամբ պետական վերահսկողության մարմինների անարդյունավետ աշխատանքն է: Լավագույն օրինակը բենզինի, դիզելային վառելիքի շուկան է, որտեղ գրանցվում է գների աճ այն դեպքում, երբ միջազգային շուկայում նավթի գները նվազում են:

Հակամրցակցային ռիկս կա այս շուկայում, ինչպիսին կա նաև ալ յուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների շուկաներում»:

Իսկ թե ինչո՞ւ կա տպավորություն, որ տնտեսությունն առաջին պլանում չէ, և աննախադեպ տնտեսական ցուցանիշների պարագայում ինչո՞ւ արդյունքը քաղաքացու համար տեսանելի չէ, տնտեսագետը նկատում է. «Վիճակագրական տվյալներ հրապարակելով՝ իշխանությունները շատ հաճախ մանիպուլացնում են՝ չխոսելով այդ աճի վրա ազդող գործոնների մասին:

Հայտարարում են 7,1 տոկոս տնտեսական աճի մասին, բայց չեն ասում, թե ո՞ր ոլորտն է այդ աճն ապահովել: Բնականաբար, բնակչության մոտ կասկածներ են առաջանում. չնայած հրապարակված տվյալներին, մարդկանց եկամուտները, ինչպես նաև գնողունակությունը չեն ավելացել: Մանրածախ առևտրի՝ նվազագույնը 30-40 տոկոս անկում է գրանցվել: Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն, առևտուրն աճել է մոտ 10 տոկոսով, բայց դա եղել է ստվերի բացահայտման հաշվին և ոչ թե փաստացի աճ է գրանցվել:

Գործնականում շրջանառության անկում ունենք, և հատկապես բարձրացող գների պայմաններում սա հանգեցնում է ընդհանուր ազգաբնակչության գնողունակության նվազմանը կամ աղքատացմանը:

Մեծ հաշվով, տնտեսական հեղափոխությունը սկսվեց և ավարտվեց այդ հայտարարությունն անելով. ո՛չ բացահայտվեցին նպատակը, ո՛չ մեխանիզմը, ո՛չ էլ արդյունքները:

Բացի այդ, նկատելի է, որ այս կամ այն ուղղությամբ առկա քաղաքական միջոցառումները, քաղաքական երևույթները ստվերում են տնտեսական գործընթացները, ինչպես նաև ստվերում են գործընթացների բացասական դինամիկան»:

Տնտեսագետի խոսքով, պետությունը տնտեսությունից փողն ավելի շատ հավաքում է, քան ծախսում, ինչը բացասական երևույթ է. «Արդյունքում տնտեսության մեջ շրջանառության ծավալները նվազում են՝ բիզնեսի մոտ դրամական միջոցների հայթայթման լուրջ խնդիր կա. պետությունը փողը հավաքում է, պահում իր մոտ, բայց ծախս չի անում, ճիշտ հարկաբյուջետային քաղաքականություն չի իրականացնում: 

Սա վկայում է այն մասին, որ կառավարությունը չունի արդյունավետ թիմ, որը պատրաստ է պետական ֆինանսավորմամբ խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել: Այսօրվա տնտեսական վիճակն ավելի է սրվելու՝ պայմանավորված ներքին և արտաքին գործոններով:

Ցավոք, չունենք մեր տնտեսության զարգացման մոդելը ու չունենք նաև այն թիմը, որը պատրաստ է այդ ուղղությամբ աշխատել: Այս իշխանության կողմից առաջ բերվող տնտեսական քաղաքականությունը ծայրահեղ նեոլիբերալ մոտեցումներով է աչքի ընկնում, որը սկսվում և ավարտվում է այն գաղափարով, որ անհատը պետք է մասնակցի տնտեսական աճի ստեղծմանը: Զուգահեռ դրան, իշխանությունը որևէ ձևով չի խոսում այդ տնտեսական աճի արդյունքների բաշխման մասին:

Մենք հռչակել ենք, որ մեր տնտեսությունը պետք է ներառական լինի, այսինքն՝ հասարակության մեծ մասը պետք է օգտվի տնտեսական աճից և արդյունքներից, սակայն գործնականում այս կառավարությունը չի ներկայացնում այն մեխանիզմները, թե ինչպես է արդյունքը բաշխվել հասարակության լայն շերտերի մեջ: Առանձին ուղղություններով աշխատավարձերի բարձրացումն, անշուշտ, ողջունելի է, բայց աշխատավարձերի բարձրացումը չպետք է հատվածական լինի, չպետք է լինի նաև օպտիմալացման միջոցով

Պետք է աշխատավարձերի հստակ քաղաքականություն լինի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն