Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաշինյանն ու իր թիմն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի քաղաքականությունը. Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս պահի դրությամբ թշնամին փորձում է Արցախն ամբողջությամբ հայաթափել, ինչի մասին Իլհամ Ալիևը հստակ հայտարարել է: Ադրբեջանն ուզում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախի տարածքում, ինչն այդ երկրի ռազմավարությունն է: Անդրադառնալով Արցախի՝ ավելի քան մեկ ամիս շարունակվող շրջափակմանը, այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը:

«Բերձորի միջանցքը փակելը, հավանաբար Անկարայի խորհուրդներով կիրառվող տարբեր հնարքները պաշտոնական Երևանի կողմից որևէ հակադարձում չեն ստանում: Պաշտոնական Երևանը՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը, միայն արդարացնում, լեգիտիմացնում են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը: Քպական պատգամավորը հայտարարում է՝ «Արցախը կորցնես լավա՞, թե՞ Հայաստանը», Փաշինյանը փաստացի ասում է՝ Արցախը պատկանում է Ադրբեջանին, ու այսպես շարունակ: Սա նշանակում է, որ իրենք ադրբեջանական թեզերը հասցնում են հայկական դաշտ՝ փորձելով լեգիտիմացնել Արցախի նկատմամբ հակահայկական քաղաքականությունը: Այսպիսով, նրանք համամասնակից են այդ գործողություններին, ինչի մասին այսօր շատ հստակ պետք է խոսել, որովհետև Ադրբեջանի այս քաղաքականությունը չէր լինի, եթե պաշտոնական Երևանից ադեկվատ արձագանք լիներ»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ շաբաթը մեկ ՀՀ ԱԳՆ-ի կողմից արվող կոչերը, հայտարարությունները հարիր կլինեին, օրինակ՝ Ուրուգվային:

«Մեծ հաշվով՝ Ադրբեջանն Արցախն առանց հայերի է ուզում, իսկ Հայաստանի իշխանություններն ուզում են խզել Ռուսաստանի հետ կապերն, ու այդ ճանապարհին Արցախի կորուստը որպես գործիք է ընկալվում: Արցախի ամբողջական հանձնման վտանգն ակնհայտ է: Այս իշխանությունները հենց դրան են գնում: Իրականում, ցավոք, մեր հասարակությունը դեռ 2018-ին ի սկզբանե չկարողացավ խնդիրն ինդենտիֆիկացնել, հասկանալ, որ իշխանությունը գնում է Արցախի ամբողջական հանձնման: Սա պարզ դարձավ միայն 2020-ի պատերազմի ընթացքում: Թեպետ, ցավոք, քաղաքացիների մեծ մասի համար նշվածն անգամ հիմա պարզ չէ, որովհետև տեղեկատվական հսկայական մեքենան օր ու գիշեր ժողովրդին խաբելու համար է աշխատում: Նաև մարդկանց ուշադրությունն են շեղում տարբեր հանգամանքների, տոների վրա: Պարզ է, որ այս դեպքում կարելի է ստեղծել այնպիսի պայմաններ, որ որևէ մեկը չըմբոստանա, և ժողովրդի մոտ բացակայի ինչ-որ բան փոխելու հավատը»,-ասաց Հրանտ Միքայելյանը:

Նրա դիտարկմամբ, Փաշինյանը կենտրոնացնում է նաև իշխանությունը: «Այդ կենտրոնացումը բազմաթիվ ավտորիտար միտումներ ունի: Սա արվում է ոչ միայն իր սեփական իշխանությունը պահելու, այլ հենց Արցախը հանգիստ հանձնելու համար: Նպատակը նաև այլ, շատ ավելի թույլ, օտարերկրյա ուժերի ենթարկվող Հայաստանի ստեղծումն է, Հայաստանին սուվերենությունից զրկելն է: Հիմա նոր օրենքներ են ընդունում, որ սահմանափակեն խոսքի ազատությունը, տեղեկատվության տարածումը, և այդ ամենի հիմքում հենց նշված նպատակների իրագործումն է»,-նկատեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախի իշխանությունների հայտարարություններին՝ ուղղված Փաշինյանին: Հիշեցնենք, որ նախ՝ ԱՀ ԱԽ-ն հայտարարեց, որ Փաշինյանի կողմից իր ասուլիսի ժամանակ հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ մտահոգություններ են առաջացրել, հունվարի 12-ին էլ տեսակամուրջի ժամանակ ԱՀ պետնախարարը հստակ ազդակներ հղեց ՀՀ իշխանությունների որոշ մոտեցումների վերաբերյալ: Այս համատեքստում անդրադառնալով նաև Փաշինյանի այն պնդմանը, թե Արցախի իշխանությունների հետ իրենց մոտեցումները ներդաշնակ են՝ քաղաքագետը նշեց. «Պնդումները, թե մոտեցումները ներդաշնակ են, արվում են թե՛ Արցախի իշխանությունների, թե՛ արցախահայության, թե՛ Երևանում ակտիվ շրջանակների դիմադրությունը հնարավորինս նվազեցնելու նպատակով: Փաշինյանի այն հայտարարությունը, թե մոտեցումները նման են, իրականությանը չի համապատասխանում: Իրականում Փաշինյանի տարաձայնություններն Արցախի իշխանությունների հետ պարզ էին դեռ 2018-ի վերջից, երբ նա սկսեց ԱՀ տարբեր պաշտոնյաների մեղադրել ինչ-որ լոյալության բացակայության մեջ: Այդ տարաձայնությունները պարզ էին նաև այն ժամանակ, երբ սկսեց ճնշել Արցախի իշխանություններին, որ աշխատանքից ազատեն տարբեր գեներալների, ՊԲ նախարարին և այլն: Թեպետ տարաձայնությունները պարզ էին, բայց ԱՀ իշխանությունները հասկանում էին, որ մեծապես կախված են ՀՀ իշխանությունների կամքից ու ցանկություններից: Սա գիտակցելով՝ փորձում էին գիծը շատ չանցնել և, այսպես ասած, մեծ հակամարտության մեջ չմտնել»:

Մեր զրուցակցի խոսքով, այս մոտեցմամբ էին պայմանավորված շրջափակումից հետո ոչ թե ՀՀ կառավարության, այլ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ անցկացված ակցիաները: «Մարտավարական տեսանկյունից ճիշտ քայլ էր, այլընտրանք չկար, թեպետ իրականում, իհարկե, խնդիրը գալիս էր ՀՀ իշխանություններից, որոնք նպատակադրված հանձնում են Արցախը: Իսկ հիմա, նույնիսկ լրջագույն վտանգները հաշվի առնելով, Արցախի իշխանություններն այլևս չեն կարող չխոսել այն ամենի մասին, ինչի մասին խոսում են, և սկսեցին բացեիբաց հայտարարություններ անել: Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանի փաստացի վարչապետն անցել է բոլոր կարմիր գծերը»,-շեշտեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանի խոսքով, իրականությանը չեն համապատասխանում նաև այն պնդումները, թե ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա են: «Իրականում Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել, ինչքան հիմա են: Բայց հարաբերությունները վատ են ոչ միայն ՌԴի, այլև բոլոր արտաքին գործընկերների հետ: Տարբերությունն այն է միայն, որ ՌԴ-ի հետ ունեցած վատ հարաբերություններն արտահայտվում են բարձրագույն մակարդակով ու արդեն ազդում են նաև մեր ոչ միայն անվտանգության, այլև կենսական շահերի ապահովման վրա: Նույն ֆրանսիացիները, իմ տեղեկություններով, նույնպես շատ դժգոհ են Փաշինյանի վարած քաղաքականությունից: Դժգոհ են նաև Իրանում: Մեծ հաշվով՝ ՀՀ բոլոր հնարավոր գործընկերները, դաշնակիցները դժգոհ են: Հարց է, թե ով է գոհ, ու ով է անընդհատ հայտարարում իր գոհ լինելու մասին. առաջին հերթին՝ Էրդողանը, երկրորդը՝ Ալիևը: Հատկապես Էրդողանը բաց տեքստով անընդհատ հայտարարում է, որ «Փաշինյանն ընդունելի է, իսկ իր հակառակորդները վտանգավոր ուժեր են»:Այսինքն, ՀՀ գործընկերները, դաշնակիցները, Փաշինյանի պահվածքից ելնելով, ո՛չ գործընկերային, ո՛չ էլ առավել ևս դաշնակցային հարաբերություններ չեն կարող ցուցաբերել, մինչդեռ Հայաստանի թշնամիները գոհ են իր պահվածքից»,- հավելեց քաղաքագետը:

Հրանտ Միքայել յանը կարծում է, որ արդեն քիչ-քիչ պարզ են դառնում նաև այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել ներկա, այսպես կոչված, բանակցային գործընթացում. «Փաստական տվյալներ դեռ չկան, այդ մասին բաց տեքստով դեռ չենք կարող խոսել: Պարզապես հետաքրքիր է, թե ինչքանով է այս սուբյեկտը՝ Փաշինյանը, հավատում, որ թուրքերի հետ իր որևէ պայմանավորվածություն իրականացվելու է: Պարզ է, որ թուրքերը չեն կատարելու պայմանավորվածությունները, իսկ Ալիևը տարեվերջին մեդիա արշավ սկսեց՝ հայտարարելով, որ հաջորդ նպատակը Երևանն է: Չգիտեմ, թե Փաշինյանը ներքին ինչ մղումներ ունի, բայց եթե անգամ Հայաստանի տնտեսության մասով որոշակի հաշվարկներ ունի, դրանք ևս իրականություն չեն դառնալու»:

Ամփոփելով ու խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու հնարավոր լուծումների մասին՝ քաղաքագետը նշեց. ««Ի՞նչ պետք է անել» հարցը պետք է հասցեատեր ունենա: Բայց հարց է՝ ո՞վ է հասցեատերը: Եթե հասցեատերը ՀՀ կառավարությունն է, այլ պատմություն է, եթե ընդդիմությունն է, այլ հարց է, եթե հասարակական լայն շրջանակներն են՝ կրկին այլ հարց է: Քանի դեռ կոնկրետ հասցեատեր չունենք, չենք կարող խոսել այն մասին, թե ինչ լուծումներ կան: Հաշվի առնելով սա՝ այս պահի դրությամբ մենք պարզապես անորոշ վիճակ ունենք»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան. մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը. Արտակ Զաքարյան Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»Պրահայում բшխվել են երկու մարդատար գնացք. կան վիրավnրներ Մահափորձի սպառնալիք Թրամփի դեմ․ Իրանի ծրագրերը բացահայտվել են