Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նա խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը. ինչպե՞ս խուսափել վերջնական կործանումից․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արկադի Տեր-Թադևոսյանը կենդանի լեգենդ է, զինվորական, ով կերտեց հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Կոմանդոսի անունն ասոցացվում է Շուշին ազատագրելու և հայ ժողովրդին Եռատոն նվիրողի հետ։ Վերջին օրերին հասկանալի պատճառներով ու պաթոսով շատ մարդիկ գրում են, որ մենք Կոմանդոսին Շուշի ենք պարտք, որ անպայմանորեն վերադարձնելու ենք Շուշին։ Ինչ խոսք, միանշանակ, որքան էլ Նիկոլ Փաշինյանը Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք համարի, որքան էլ իր՝ հայրենիքի զգացում և ընկալում չունեցող համակիրների ու հետևորդների հետ կասկածի տակ դնի Շուշին հայկական լինելու անհերքելի փաստը, միևնույնն է, դրանից պատմությունը չի խեղվում, դրանից հայ ժողովրդի հավաքական իղձերն ու ձգտումները չեն փոխվում։ Այդուհանդերձ, Շուշին վերադարձնել ցանկացողներին հարցեր ունեմ՝ իսկ ի՞նչ եք անում այդ նպատակի համար։ Ցավով եմ արձանագրում, որ արդեն 4 ամիս է անցել պատերազմի ավարտից, Շուշին ու բազմաթիվ այլ բնակավայրեր կորցնելուց, բայց մենք, որպես հավաքական ազգ, դեռ ապրում ու գործում ենք նույն այդ Շուշին հանձնողի թելադրած օրակարգով։

Ո՞նց ենք Շուշին վերադարձնելու, երբ այսօր ձվի գնի կամ խանութից 10 հատ ձու ավել գնելու շուրջ ստեղծված իրարանցումը մի քանի անգամ ավելի մեծ է, քան ամեն օր հայրենիքի ինչ-որ մի կտորը կորցնելը։ Կրկնակի ցավով ինքներս մեզ խոստովանենք, ինքներս մեզ չխաբենք, պատրանքներով չապրենք, թե Շուշին մերն է լինելու, եթե կառչել ենք մի կիսագործչից, մի մարդուց, ում գոյությունը Հայաստանի վարչապետի պաշտոնում միայն ու միայն պարտությունների շարքի շարունակում է երաշխավորում։ Ո՞ւմ հետ ենք Շուշին հետ բերելու։ Նիկոլ Փաշինյանի՞։ Տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, ո՞նց եք դա պատկերացնում։ Մարդն արդեն Հայաստանի սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը չի պաշտպանում, Սյունիքի գոյությունն է վտանգի տակ, մենք մտածում ենք մեր մեջքը շտկելու և մեր պատմական հայրենիքի կորսված մասը վերականգնելու մասի՞ն։ Եվ զավեշտն այն է, որ մինչ մեր հասարակության մի մասն ատամները կրճտացնելով ելքեր է փնտրում ստեղծված վիճակից դուրս գալու համար, Նիկոլն անցել է իր սիրած զբաղմունքին՝ հերթական ստի, կեղծիքի չափաքանակն է բաց թողնում շրջակա միջավայր, մեղավորներ նշանակում, խոստումներ տալիս, գայլեր խեղդում։

Երբեք չեմ մտածել, որ նման տողեր կգրեմ, բայց պետք է ասեմ, քանի որ մինչև մենք մեզ հետ ազնիվ չլինենք, մինչև մենք մեզ չքննադատենք, մենք որպես ազգ ու պետություն, ապագա չենք ունենալու։ Իհարկե, այն, ինչ կասեմ, վերաբերում է ոչ թե այն մարդկանց, որոնք պայքարում են Նիկոլի իշխանության դեմ, այլ, մեծ հաշվով, այն մարդկանց, ովքեր լոյալ են ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանի և Արցախի շուրջ և հետ։ Այսպես... Մի հավաքական ազգ, որը երեք տարի շարունակ հանդուրժում է այս ստի ու կեղծիքի իրականությունը, արդեն 6 ամիս հանդուրժում է տասնյակ հազարավոր զինվորների մահն ու հաշմանդամ դառնալը, հայրենիքի մի մասը թշնամուն նվիրելը, երկիրն այս վիճակին հասցնելը, ո՞նց է պատրանքներ հյուսում Շուշին վերադարձնելու մասին, ո՞նց է առհասարակ ուզում անվտանգ ու բարեկեցիկ ապրել, ո՞նց։ Մեր բոլորի աչքի առաջ, մեր լուռ համաձայնությամբ ու անտարբերությամբ Նիկոլը Հայկական երկու պետությունների հետ անում է այն, ինչ ուզում է։

Սա է իրականությունը, հակառակը պնդում ու համոզում են ինքն ու իր կողմնակիցները։ Նիկոլ Փաշինյանը խամրեցրել է հայ ժողովրդի բոլոր լուսավոր էջերը ու այն «ներկել» հազարավոր լուսավոր երիտասարդների, ազգի սերուցքի արյամբ։ Ամփոփենք. երբ կդադարենք սուպերմարկետներում ձվի կամ զուգարանի թղթի վրա հարձակվել, երբ ստամոքսը հայրենիքից կտարբերենք, երբ կռապաշտությունից ու անձի պաշտամունքից կձերբազատվենք, երբ հայրենիքի վրա ձեռք բարձրացնողի ձեռքը կկտրենք, երբ իսկապես կիրագործենք «հող հանձնողին կհանձնենք հողին» տարիներով բոլորիս շուրթերից հնչած թեզը, այդժամ մենք, որպես ազգ ու պետություն, արևի տակ տեղ կունենանք, եթե ոչ, ապա արդար ու օբյեկտիվ կլինի անվերջ խարխափել Նիկոլի կամ նրա նման մեկ ուրիշի ստեղծած խավար իրականությունում։

Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը մեր ազգի ամոթն ու խայտառակությունն են, և նրանց վերարտադրությունը Հայաստանն ու այն, ինչ մնացել է Արցախից, ամենակարճ ճանապարհով ու ամենասեղմ ժամկետներում տանում և շարունակելու է տանել վերջնական կործանում։ Այն, ինչ ասում եմ, առանց պաթոսի է, փաստարկված ու այլևս ապացուցելու կարիք չունեցող։ Եվ վստահ եմ՝ շատերի քիմքին հաճո չեն լինելու այս տողերը, սակայն դա մեր իրականությունը ավելի լավը չի դարձնում, մեր ազգի և պետության գոյությունն ավելի անվտանգ չի դարձնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նա խոսքն արդեն ասել է․ Նարեկ ԿարապետյանԱռաջատար նեյրոցանցերում մարդկանց սպանելnւ պատրաստակամություն են հայտնաբերել«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ ենՏեսեք՝ ինչ է տեղի ունենում, երբ Նարեկ Կարապետյանը կառավարությունից պահանջում է պարզաբանել՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի պետական բյուջեի պակասուրդի հետ. տեսանյութՊուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ Պուտինի, Սի Ծինփինի և Թրամփի եռակողմ հանդիպման օրակարգի մասին Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները 2 դպրոցական աղջկա դիակ է հայտնաբերվելԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասին Հայաստանի համայնքները քարտեզագրվում են նորարարական լուծումներով Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում ԱՄՆ-ն Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում օգտագործել է ժամկետանց զինամթերք․ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարարի պաշտոնակատար Ռուսաստանը հարված է հասցրել Օդեսայի կենտրոնին Պակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար Հորմուզի նեղուցում լցանավի վրա հարձակման հետևանքով 11 նավաստի է վիրավորվել Պուտինը մեծ օգուտներ է ակնկալում Թրամփի և Սի Ծինփինի հետ առաջիկա եռակողմ հանդիպումից Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները