Ереван, 28.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Եթե չի երևում, թե գումարներն ուր են գնում, հոսքերն ինչպես են փոխվում, ուրեմն ոչինչ էլ չի կատարվում»

ИНТЕРВЬЮ

Գերատեսչությունների, պետական տարբեր մարմինների 2020-2022թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի և 2020 թ. բյուջետային ֆինանսավորման հայտերը հասարակական կազմակերպությունների քննարկումների և ուսումնասիրության շրջանակում են: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն է եղել, որ գերատեսչություններն իրենց բյուջետային հայտերը քննարկեն հ/կների հետ: Ապահովված է նաև հայտերի հասանելիությունը՝ դրանք հրապարակված են պաշտոնական կայքերում:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ նախագահ Արտակ Կիրակոսյանը ևս մասնակցում է քննարկումներին: Նա ողջունելի է համարում նախաձեռնողականությունը, նշում, որ պետական տարբեր մարմիններից ևս առանձին հայտեր են ստանում: Այդուհանդերձ, գալով բովանդակային դաշտ, անդրադառնալով ուսումնասիրությունների նախնական տպավորություններին՝ «Փաստի» հետ զրույցում նա նկատեց.

«Հայաստանում այժմ ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությունն է կիրառվում, այսինքն, հայտերը պետք է հիմնված լինեն կոնկրետ ծրագրերի վրա: Այդուհանդերձ, մենք, ըստ էության, էական բարեփոխումներին ուղղված բյուջե չենք տեսնում: Մեծամասամբ բոլոր ծրագրերը նախորդ տարիների ծրագրերի կրկնողությունն են: Որոշ դեպքերում ոչ թե ծրագրերը, այլ անգամ թվերն են նույնը մնացել՝ մի քիչ ավելանալով, մի քիչ պակասելով: Ու այս պարագայում պարզ չէ, թե մենք ընդհանրապես մեր կառավարման համակարգը փոխո՞ւմ ենք, թե՞ ամբողջը նույնն ենք թողնում, երկրի զարգացմանն ուղղված ակնառու ծրագրեր ընդհանրապես ունե՞նք, թե՞ ոչ: Եթե կա մի գերատեսչություն, որն ունի այնպիսի բյուջե, որը դիտարկելով կարող ենք ասել, որ այսքան գումարներ են ներդրված փոփոխությունների վրա, այսքան գումարներ կրճատվել են, որովհետև անիմաստ են եղել, կամ այդքանը պահպանվել է, որովհետև անհրաժեշտ ծախսեր են, թող ասի այդ մասին: Մենք դեռ չենք արձանագրել մի գերատեսչություն, ըստ որի՝ կարող ենք ասել, որ ըստ ներկայացված հայտերի՝ մի քանի տարուց կամ առաջիկայում ռեալ փոփոխություններ կտեսնենք: Սա շատ մտահոգիչ է, որովհետև մենք ռեալ տեսնում ենք, որ համակարգային բարեփոխումները երկրում դանդաղում են: Սա նաև վտանգավոր է ոչ միայն նոր կառավարության, այլև երկրի զարգացման համար, որովհետև 2018թ.-ին ժողովրդի և միջազգային հանրության կողմից տրված կրեդիտն ուղղակի մարելու է՝ առանց որևէ համակարգային փոփոխությունների»:

Ա. Կիրակոսյանը նշեց, որ ժողովուրդը կառավարությունից փոփոխությունների է սպասում, բայց, համենայն դեպս, բյուջեից դա չի երևում: «Իսկ դա այն ամենահստակ տեղն է, որտեղ ռեալ տեսնում ես, թե հանրային միջոցներն ուր են գնում: Իսկ եթե չի երևում, թե գումարներն ուր են գնում, հոսքերն ինչպես են փոխվում, ուրեմն, ըստ էության, ոչինչ էլ չի կատարվում: Ըստ այդմ, մենք կարող ենք հայտնվել նախորդ տարիներին արձանագրված այնպիսի իրավիճակներում, երբ, օրինակ, որևէ գերատեսչության կարիքների համար ֆինանսներ հատկացվեն պահուստային ֆոնդից կամ միջազգային կազմակերպությունները վարկ տան: Իսկ այդ մեթոդն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա տեսանելի արդյունք չի բերի»,-ասաց նա՝ հավելելով, որ նման դեպքերը բյուջեի վատ պլանավորման մասին են վկայում:

Նշված հարցերի համատեքստում դիտարկելով կառավարման խնդիրը՝ Ա. Կիրակոսյանը շեշտեց. «Իրավիճակի հիմնական պատճառը պարզ է: Այն թիմը, որը եկավ իշխանության, նորմալ ծրագրեր պատրաստելու, պատրաստի հայեցակարգերով գալու ժամանակ և հնարավորություն չուներ: Ն. Փաշինյանը հեղափոխական ճանապարհով եկավ, ինչն էլ այդ հայեցակարգերի բացակայության պատճառն էր: Բայց հիմա խնդիրն այն է, թե կկարողանա՞ն այս ընթացքում հստակեցնել մոտեցումները, թե՞ այստեղ, այնտեղ հատվածային ինչ-որ քայլեր կանեն, որը չի կարող մեծ արդյունքների բերել: Այդուհանդերձ, ողջունելի է հ/կ-ների քննարկման հանձնարարականը, և հիմա կարևոր է, որ մինչև ԱԺ գնալն ու հաստատվելը իսկապես բովանդակային քննարկում լինի, որի արդյունքում մենք կհասկանանք, թե հանրային փողերն ո՞ւր ենք ուղղում, որ այս երկրում փոփոխություն լինի»:

Մեր զրուցակիցը պարզ օրինակ է բերում՝ համեմատելով պետությունն ու տունը:

«Եթե սանհանգույցը վերանորոգված չէ, դու չես կարող ավելի ճոխ ծախսերի մասին մտածել: Կամ, օրինակ, քաղաքացին, որն ունի հազար ու մի խնդիր, բայց վարկ է վերցնում՝ «iPhone» գնելու համար:

Ես այս օրինակը բերեցի նաև վերջին քննարկումներից մեկի ժամանակ, նկատելով, որ նույնը տեսնում ենք արդարադատության նախարարությունում՝ մասնավորապես պրոբացիայի և ՔԿՀ-ների մասով, երբ ընդգծվում է էլեկտրոնային գործիքների, էլեկտրոնային վերահսկողության մասին, բայց բովանդակային իմաստով ամբողջությամբ նույն իրավիճակն է: Երբ աշխատողները ստանում են 80-150 հազար դրամ գումար, ինչքան ուզում ես՝ վերապատրաստումների վրա գումար ծախսիր, որևէ արդյունք չես ստանա:

Հաճախ մեղադրական տոնով ասվում է, որ մարդիկ գործ չունեն, բայց 80-100 հազար դրամով չեն ուզում աշխատել, բայց խնդիրն այն է, որ մարդը չի տեսնում հեռանկար: Եթե հեռանկար տեսնես, կաշխատես և՛ 80 հազարով, և՛ 50-ով, և՛ կամավոր: Մարդիկ այդ հեռանկարի հույսով են գնում արտերկիր: Բայց եթե գիտեն, որ այսօր, վաղը ու տասը տարի հետո ևս 80 հազար են ստանալու՝ մնալով նույն աղքատության մեջ, գերադասում են չաշխատել: Հիմա նույնը վերոնշյալ խնդրի պարագայում է. եթե բյուջեն ուղղված չէ զարգացմանը, չի երևում՝ որտեղից ինչի ենք հասնելու, ոչ մի մասնակցային գործիք չի օգնի: Ըստ էության, ցավոք, դեռ չենք տեսել մի գերատեսչություն, որի դեպքում կարող ենք ասել, թե փոփոխության ռազմավարություն և դրան համապատասխան բյուջե կա»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

ЛГБТ вместо демократии: какую цену Брюссель выставил Еревану за евроинтеграциюКитай заблокировал сделку Meta по покупке ИИ-стартапа Manus за $2 млрд «Сильная Армения»: Подвергли приводу героя войны Кандаза – желаю Антикоррупционному комитету мирного допросаКитай выразил протест США из-за санкций против нефтехимической компанииПамятник «Мы — наши горы» стал мишенью армяноненавистнической политики властей АзербайджанаТрамп: нефтяную инфраструктуру Ирана может разорвать через три дняВ конгрессе США потребовали от властей публикации сведений об НЛО«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Двин»Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю 111 годовщины геноцида армянКурс финансовой грамотности в благотворительной организации Learning Mission. Idram&IDBank«Геноцидальный антиарменизм активизировался с полной яростью в 2020-х» — международные эксперты Новый уровень цифрового банкинга: IDBank начинает стратегическое сотрудничество с Oracle Переосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»