Yerevan, 08.June.2026,
00
:
00
BREAKING


«Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն»

INTERVIEW

Առանց երկար մտածելու և քննարկելու՝ նախորդ տարի իշխանությունը բերեց համահարթ եկամտային հարկի մոդելը։ Ըստ էության, աչքաթող արեցին ռիսկերը, որոնք առկա էին դեռ այս համակարգի ներդրման ժամանակ։ 

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով եկամտային հարկի անցման ներկայիս փուլին։ Նշենք, որ 2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտել եկամտահարկի փոփոխությունը, ըստ որի՝ այսուհետ բոլորը վճարելու են 23 տոկոս եկամտահարկ։ 

Խնդիրն այն է, որ վերջին շրջանում այս առումով որոշակի ահազանգեր են հնչում, բարձրաձայնվում է նաև այն մասին, որ մի շարք գործատուներ փորձում են փոփոխությունն ի շահ իրենց օգտագործել, պայմանագրեր փոխել։ 

«Առաջին ռիսկն այն էր, որ գործատու-աշխատող հարաբերություններում աշխատավարձի շուրջ պայմանավորվածությունը տեղի է ունենում մաքուր աշխատավարձի շուրջ։ 

Այսինքն, գործատուն և աշխատողը ոչ թե կեղտոտ, այլ մաքուր աշխատավարձի մասին են պայմանավորվում։ 

Եվ երբ 2020թ. հունվարի 1-ից եկամտային հարկը նվազեցվեց ու դարձավ 23 տոկոս, գործատուներն իրենց նախաձեռնությամբ որոշեցին պայմանագրերը փոխել։ Աշխատողի առջև դնում էին իրենց սկզբնական պայմանավորվածության հանգամանքը։ 

Այն է՝ «խոսել ենք մաքուր աշխատավարձի շուրջ, մաքուր աշխատավարձը պահպանվում է, իսկ թե ես որքան հարկ կխնայեմ և չեմ վճարի պետական բյուջե, իմ գործն է»։ Այսինքն, պարզ հաշվարկ են արել գործատուները՝ ասելով, որ քիչ հարկ կվճարեն, ինչը աշխատողի խնդիրը չէ այս դեպքում։ 

Ու քանի որ հիմա աշխատանքային հարաբերություններում առկա են բազմաթիվ խախտումներ, բնականաբար, հիմնականում մարդիկ լռում են, ուղղակի նոր պայմանագրեր են կազմում, իսկ աշխատողները ստորագրում են հունվարի մեկից նոր աշխատավարձ ստանալու տակ։ 

Այս ամենի արդյունքում պայմանագրային կամ կեղտոտ աշխատավարձ ասվածը նվազում է, իսկ մաքուր աշխատավարձը մնում է նույնը»,-ասաց տնտեսագետը։ Սուրեն Պարսյանը նշեց, որ իրականում այս ամենը կանխատեսելի էր։ 

«Պատճառն այն է, որ մեզ մոտ աշխատող-գործատու հարաբերությունները ամբողջ ծավալով կարգավորված չեն։ Միակ միջոցը, որ աշխատողը կարող է օգտագործել իր իրավունքների պաշտպանության համար, դատարանն է։ 

Մենք արտադատական որևէ մարմին չունենք։ Նախկինում ունեինք աշխատանքի տեսչություն, որին կարող էին դիմել այս կամ այն հարցով, հիմա անգամ նման տեսչություն չկա։ Մեծ հաշվով, որևիցե լիազոր մարմին չկա։ 

ՊԵԿ-ի գործառույթն այս պարագայում մեկը կարող է լինել. ստուգել՝ պայմանագրերը վերանայվե՞լ են, թե՞ հին պայմանագրերով ուղղակի նույնչափ գումար են տալիս»,-նշեց մեր զրուցակիցը։ 

Նա ընդգծեց՝ մեծ շուկայի պայմաններում չունենք աշխատանքային իրավունքների պաշտպանության զարգացած մշակույթ, բարձր իրավագիտակցության մակարդակ.

 «Եվ այս դեպքում եկամտահարկի համահարթեցումից, ըստ էության, օգտվեց ոչ թե աշխատողը, այլ առանձին դեպքերում՝ գործատուն»։ Անդրադառնալով վնասներին՝ Ս. Պարսյանը շեշտեց. 

«Այն հարկը, որը պետությունը ստանում էր եկամտային հարկի տեսքով և որը տարեկան կազմում էր մոտավորապես 30 մլրդ դրամ, դրա մի մասը, ըստ էության, մնաց գործատուներին, մի մասն էլ՝ աշխատողների մոտ։ 

Սա այն պարագայում, երբ ի սկզբանե նախատեսված էր, որ այդ 30 միլիարդը մնալու է աշխատողների մոտ։ Երբ հարկը իջեցվում էր, նախատեսվում էր, որ մարդկանց մաքուր աշխատավարձերը կամ տնօրինվող եկամուտը կաճեն, բայց գործնականում, հատկապես մասնավոր հատվածում նման երևույթ շատ քիչ տեղի ունեցավ»։ 

Խոսելով վերոնշյալ մոդելի հետևանքների մասին և այդ համատեքստում դիտարկելով նաև իրականացվող քաղաքականությունը՝ մեր զրուցակիցը հավելեց. 

«Ցավոք, այս կառավարությունը կարևոր տնտեսական հարցերի դեպքում որդեգրել է ծայրահեղ լիբերալ տնտեսական քաղաքականություն, որն ուղղված է գործատուներին ավելի հարստացնելուն, ավելի շատ գործատուների շահերը պաշտպանելուն՝ ի հաշիվ հասարակության և աշխատողների։ 

Սա այն հերթական վառ օրինակներից մեկն է, երբ աշխատողին օգուտ տալու անվան տակ բարեփոխում են անում, բայց շահում է գործատուն»։ Այս քաղաքականության պատճառները, ըստ տնտեսագետի, մի քանիսն են։ 

«Որդեգրեցին բիզնեսին կամ հարուստներին ավելի հարստացնելու քաղաքականությունը, որովհետև, ըստ այս մոդելի հեղինակների, պետք է հարուստներն ավելի հարստանան, որ մնացածին պահեն։ Բայց նման ձևով որևէ երկիր չի զարգացել, և Հայաստանն այդ առումով բացառություն չի լինի։ Պետությունը, ըստ էության, իր վրայից վերցնում է եկամուտների վերաբաշխման շատ կարևոր գործառույթը։ 

Պետությունը պետք է հարկեր հավաքեր, վերաբաշխեր դրանք հասարակության մեջ, ստեղծեր հանրային բարիքներ, օրինակ՝ որակյալ անվճար կրթության, առողջապահության և այլնի տեսքով։ 

Պետությունը, սակայն, իր պատասխանատվությունից հրաժարվում է՝ փոխանցելով այն մասնավորի վրա»,-ընդգծեց նա։ 

Սուրեն Պարսյանը շեշտեց, որ համահարթ մոդելի հետևանքներն արդեն իսկ բավականին հստակ են։ «Միջազգային պրակտիկան այդ առումով բավականին հարուստ է։ Համահարթ եկամտային հարկի մոդելի կիրառման հետևանքով եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունն ավելի է խորանում, պետական պարտքը ավելի արագ է մեծանում, խախտվում է սոցիալական արդարությունը։ 

Այս առումով կա Վրաստանի օրինակը, որը եկամուտների անհավասարաչափ բաշխման ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում առաջինն է։ 

Սովորաբար հետագայում երկրները պարտադրված են լինում վերանայել իրենց քաղաքականությունը և բավականին լուրջ դժվարությունների առաջ են կանգնում։ 

Առհասարակ հարկային քաղաքականությունը յուրաքանչյուր երկրի համար կարևոր հիմնաքարերից մեկն է։ Ցավոք, մեր երկիրը որդեգրեց ծայրահեղ լիբերալ մոդել՝ հասարակությանը էլ ավելի բևեռացման տանելով»,-եզրափակեց մեր զրուցակիցը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia