Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խախտվում է ժողովրդավարության ամենակարևոր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխություններով դադարեցվում է Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչպես նաև ՍԴ նախագահի պաշտոնավարումը։ 

Թեմայի շուրջ զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանի և «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի հետ՝ դիտարկելով նաև Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, որը ստանալու համար ավելի վաղ արդարադատության նախարարությունը մի շարք հարցեր էր առաջադրել:

Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ վերոնշյալ փոփոխությամբ մի շարք սկզբունքներ են խախտվում: «Այդպիսով խախտվում է դատավորների անփոփոխելիության սկզբունքը, խախտվում է նաև ժողովրդավարության ամենակարևոր՝ իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը:

 Փաստորեն, իշխանություններից մեկը մյուս իշխանության նկատմամբ վերահսկողություն է սահմանում՝ ապօրինաբար դադարեցնելով նրա մեծ թվով անդամների պաշտոնավարումը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մելիքյանը՝ պատահական չհամարելով նաև օրենքի նախագիծը հապճեպ, առանց պատշաճ քննարկումների ԱԺ բերելու և անցկացնելու հանգամանքը:

«Իշխող քաղաքական ուժը օր օրի վերածվում է դասական բռնատիրական մի վարչակարգի: Եվ ինչպես բոլոր բռնատիրությունները, մեզ մոտ էլ ձևավորվող այս բռնատիրական խմբակը միշտ իր գործունեությունը պայմանավորում է ժողովրդով՝ անընդհատ չարաշահելով ժողովուրդ բառը: 

Իրականում շատ ստանդարտ գործընթաց է սա, ինչը պայմանավորված է նաև այն խայտառակ ձախողումներով, համաձայն որոնց՝ իշխող քաղաքական ուժը այդպես էլ չկարողացավ կառավարել այն, ինչն իսկապես պետք է կառավարեր: Խոսքը կորոնավիրուսի դեմ պայքարի մասին է:

 Եվ հիմա մարդիկ փորձում են դա փոխհատուցել սահմանադրական կարգ տապալելով ու Սահմանադրական դատարանի իշխանությունը յուրացնելով: Քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածների ձևակերպումները շատ հստակ են: 

Կարծում եմ՝ այն աստիճան են հստակ, որին կարող են ծանոթանալ նաև իրավաբանությունից հեռու մարդիկ. սա պարզապես սահմանադրական կարգի տապալում է, պարզապես սահմանադրական դատարանի իշխանության յուրացում է»,-շեշտեց Ռ. Մելիքյանը՝ հավելելով, որ սա «վտանգավոր է Հայաստանի Հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունը դրանով կորցնում է իր սահմանադրական կարգը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»:

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, Ռուբեն Մելիքյանն ընդգծեց. «Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը խիստ կողմնակալ, հօգուտ իշխող քաղաքական ուժի է: Վստահ եմ՝ դա նաև իր գինն ունի, վստահ եմ՝ այդ գինը դեռ վճարվելու է: Բայց, այնուհանդերձ, որքան էլ եզրակացությունը կողմնակալ է, Վենետիկի հանձնաժողովն իրեն թույլ չի տվել, որ այս խայտառակ նախագիծը ընդունելի համարի: Նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի՝ անգամ այսպիսի խայտառակ եզրակացության պայմաններում այս փոփոխությունն ուղղակիորեն հակասում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը»:

Ռուբեն Մելիքյանը հավելեց, որ Վենետիկի հանձնաժողովը մանրամասն շարադրել է իշխող քաղաքական ուժի փաստարկները, սակայն դրանց դեմ բերվող հակափաստարկները պատշաճ ուշադրության չի արժանացրել. 

«Մենք նույնպես իրենց նախաձեռնությամբ քննարկում ենք ունեցել ու ներկայացրել ենք մեր դիրքորոշումները: Առնվազն մեր կողմից բոլոր փաստերի հետ կապված մոտեցումները շատ հստակ են ներկայացվել»:

 

Վարդան Այվազյանն իր հերթին այստեղ այլ խնդիր էլ է տեսնում. «Այս խնդիրն իրավական տեսակետից այնքան պարզ է: Կարծում եմ՝ յուրաքանչյուր նման հարցով Վենետիկի հանձնաժողովին դիմելը նվաստացնում է մեր երկրի և իշխանությունների հեղինակությունը: 

Բան չունեմ ասելու՝ հեղինակավոր կառույց է, բայց ամեն մի պարզունակ հարցով դիմելիս՝ հանձնաժողովն էլ սկսում է, այսպես ասած, վերևից նայել մեր երկրին: 

Ու մեզ դիտարկում են որպես մի պետություն, ուր ոչ մի իրավաբան չկա, բոլորը անգրագետ են ու ըստ այդմ հայտնում են իրենց դրական կամ բացասական կարծիքները: Անկախ իրենց դիրքորոշումից, որին ծանոթ չեմ, իմ տեսակետն այն է, որ առհասարակ չէր կարելի այս հարցով դիմել Վենետիկի հանձնաժողովին»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից