Երևան, 10.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կա՛մ անմեղսունակություն, կա՛մ նպատակադրված քաղաքականություն». ո՞րն է արժեզրկման միտումը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տարածաշրջանային խնդիրները, ներքին ու արտաքին քաղաքականությունը, ըստ «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի, միմյանց հետ փոխկապակցված պետք է դիտարկել:

Սկսելով ներքին դաշտից ու անդրադառնալով արդեն պարբերական բնույթ ստացած որոշակի գնահատականներին, որոնք արժեհամակարգային առումով շատ հարցեր են առաջացնում, մեր զրուցակիցը նկատեց. 

«Իրականում հետաքրքիր իրավիճակ է այն առումով, որ իշխանության ներկայացուցիչները կամ իշխանության մոտ գտնվող շրջանակները շատ դեպքերում իրար հակասող հայտարարություններ են անում, որոնք վկայում են այն մասին, որ իշխանությունն ինքնին միատարր չէ: 

Այնտեղ կան տարբեր ուժեր, գործիչներ, որոնք իրականությունը տարբեր կերպ են տեսնում: 

Դրա հետ մեկտեղ, կա հստակ միտում՝ արժեզրկել թե՛ պատերազմը, թե՛ պատերազմում տարած հաղթանակը: Կա նաև ինչ-որ կեղծ խաղաղասիրական քարոզ իրականացնելու միտում:

 Այնուամենայնիվ, յուրաքանչյուր սթափ, ադեկվատ մարդ կարող է տեսնել, թե ինչ տարածաշրջանում ենք ապրում, ինչ հարևաններ ունենք, և իրենք ինչ նպատակներ են իրենց առջև դնում»,-«Փաստի» հետ զրույցում շեշտեց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ պետք է գիտակցել, որ Սիրիայի հյուսիսում այս օրերին տեղի ունեցողն անմիջական կապ ունի մեզ հետ:

«Քրդերն իրենց ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով վանեցին հնարավոր համակիրներին ու համախոհներին և «խաղադրույքը» դրեցին միայն ամերիկացիների վրա: 

Իրենցից վանեցին թե՛ Ասադի ռեժիմին, թե՛ Ռուսաստանին, որոնք կոչ էին անում ինչոր համագործակցության եզրեր գտնել:

 Այս ամենի հետևանքը եղավ այն, որ իրենք փաստացի հայտնվեցին ԱՄՆ-ի կողմից «քցված» լինելու իրավիճակում, ինչի արդյունքում թուրքական զորքն անմիջապես ներխուժեց Սիրիայի հյուսիսային տարածք, և այսօր արդեն այնտեղ լուրջ սպանդ է իրականացվում: 

Մեծ հաշվով, մենք մի տարածաշրջանում ենք, որտեղ ինչ-որ խաղաղասիրական տերմիններով խոսելը ոչ միայն սխալ է, այլև քաղաքական ինքնասպանություն է: 

Երբ այս պարագայում ասվում է պատերազմի դաշտում հերոսներ չփնտրեք, թե Վիտալի Բալասանյանը պատերամզի դաշտ է գնում սեփական PR-ի համար, կա՛մ անմեղսունակություն է, կա՛մ նպատակադրված քաղաքականություն, որն ուղղված է Հայաստանի ազգային պետական շահերի դեմ: 

Նման տեսակետ ունեցող մարդկանցով պետք է զբաղվեն մեր համապատասխան ծառայությունները, որովհետև իրենց ասածների մեջ լուրջ սպառնալիք կա: 

Այդուհանդերձ, մեր հասարակությունը ևս սրան պետք է արձագանքի. ցավալի է, որ նման հայտարարություններ լսում ենք նաև իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնք ինչ-ինչ սեփական, ինչ-ինչ ներքին խնդիրներ կարգավորելու ճանապարհին, փաստորեն, պատրաստ են նաև պետության և մեր գոյության դեմ ուղղված հայտարարություններ անել»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ իշխանությունն է ձևավորում այն մթնոլորտը, որը կա նաև սոցցանցերում: Նրա խոսքով, մարդիկ զգում են այդ մթնոլորտը, մտածում, որ մինչ այս տեղի ունեցած որոշ անթույլատրելի գործողությունները ճիշտ են. 

«Եվ երբ կա նման մթնոլորտ, ու իշխանությունը ոչինչ չի անում այն առողջացնելու համար, այդ պատճառով ի հայտ են գալիս երևույթներ, երբ հայհոյում են հերոսներին, խոչընդոտում են լրատվամիջոցների գործունեությունը: Իսկ իշխանությունն ունի այն ամբողջ ռեսուրսն ու հնարավորությունները, որոնց միջոցով կարող է թե՛ հասարակական, թե՛ քաղաքական դիսկուրսն ու բանավեճը տեղափոխել ավելի առողջ հարթություն: Եթե փոփոխություն չի լինում, և վիճակն ավելի է խորանում, ուրեմն, պատասխանատուներին պետք է փնտրել իշխանության վերին էշելոններում»:

Բենիամին Մաթևոսյանը շեշտեց՝ 21-րդ դարում շատ դժվար է ներքին քաղաքականությունը տարանջատել արտաքինից:

«Եվ այդ իմաստով պետք է հստակ հասկանալ, որ ներքին դաշտում ցանկացած լարվածություն ու խժդժություն կարող է անմիջական ազդեցություն ունենալ թե՛ մեր արտաքին քաղաքականության ոլորտի, թե՛ անմիջապես մեր անվտանգության համակարգի վրա: 

Սա պետք է հասկանալ՝ հաշվի առնելով հատկապես մեր տարածաշրջանի առանձնահատկությունը: 

Ես զրույցի սկզբում նշեցի, որ իշխանության մեջ կան տարբեր շերտեր, որոնք տարբեր կերպ են ընկալում իրականությունը: Այդ առումով կարելի է ընդգծել Սասուն Միքայելյանի՝ օրերս արված սթափության կոչը: Այն ներքաղաքական դաշտում եզակի դրական երևույթներից է:

Այսինքն, կա գիտակցում, որ ունենք լուրջ խնդիր, և մեր ներքին խնդիրներն առաջին հերթին ազդելու են մեր անվտանգության վրա»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ պատմության մեջ կան հստակ դեպքեր, որոնցից պետք է դասեր քաղել:

«Ցավոք, եզակի են կանգ առնելու կոչերը, և չեմ տեսնում նաև քաղաքական գործընթաց, որը չի սահմանափակվի միայն կոչերով կամ կսթափեցի իշխանություններին:

Այսօրվա իշխանությունը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության ուղղություններում առաջ է շարժվում կեղծ օրակարգերով: 

Նիկոլ Փաշինյանը մի շարք դրական փոփոխություններ անելու աննախադեպ աջակցություն ու փայլուն հնարավորություն էր ստացել անցած տարվա ապրիլ-մայիս ամիսներին: 

Ընդհանրապես, քաղաքագիտական կանոն կա, որ մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունները, ստանձնելով երկրի ղեկավարման ղեկը, այդ մեծ լեգիտիմությունն օգտագործում են երկրում փոփոխություններ իրականացնելու համար: 

Երբ կան ակնհայտ խնդիրներ տարբեր ոլորտներում, նման դեպքերում մեծ լեգիտիմություն ունեցող իշխանությունը, ստանձնելով երկրի ղեկը, փորձում է այդ խնդիրները կարգավորել թեկուզև ոչ այդքան պոպուլ յար որոշումներով: 

Մեր իշխանությունները գնացին ոչ թե ցավոտ, բայց անհրաժեշտ ռեֆորմներ իրականացնելու, այլ անցյալի հետ իրենց անձնական հաշիվները մաքրելու ճանապարհով: Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դասեր չեն քաղում հարևանների պատմություններից, վերջին շրջանի քաղաքական իրադարձություններից: 

Այսօր մեր քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը, ցավոք, շարունակում են մնալ Մարտի 1-ի գործն ու այդ գործի շրջանակում տեղի ունեցող զարգացումները: 

Իշխանությունը փորձում է իր ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսներն օգտագործել՝ ապացուցելու, որ այսօրվա ղեկավարը և նրա քաղաքական գործընկերները՝ ի դեմս ՀԱԿ-ի և նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, բացարձակապես որևէ մեղք չունեն Մարտի 1-ի դեպքերի առումով, և սպանությունների պատասխանատուները նախկին իշխանություններն են: 

Մեկ օրինակ եմ ուզում բերել. իշխանության գալուց հետո նույն ճանապարհով գնաց նաև Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, որը փորձում էր Մայդանում տեղի ունեցած սպանությունների պատասխանատվությունը բարդել Վ. Յանուկովիչի վրա: 

Հիշեցնեմ՝ անգամ Եվրոպական դատարանի վերջնական որոշմամբ ոչ մի իրական ապացույց չի ներկայացվել, որ նախկին իշխանություններն են այդ գործողությունները կատարել»,-ասաց մեր զրուցակիցը:

 Նա շեշտեց, որ այս ճանապարհով գնալը ճիշտ չէ. «Մեր իշխանությունները շատ կենցաղային պատկերացումներ ունեն, և երբեմն փորձում են իշխանությունը զուտ անձնական շահերի համար օգտագործել, ինչի ճանապարհին անհեթեթ քայլեր են անում: 

Այդուհանդերձ, այդ ամենի հետևանքով տուժելու է մեր պետությունը: Այս վտանգը կլինի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները շարունակում են առաջնորդվել կեղծ օրակարգերով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տարադրամի փոխարժեքները մայիսի 10-ին Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ)Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ«ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Խնձորեսկում քննարկել են գյուղատնտեսական խնդիրները«Ուժեղ Հայաստան»-ը Գյուլագարակում է «Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավը Լոռու մարզի Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ստեփանավան, Լոռի Բերդ, Կաթնաղբյուր համայնքներումՈՒՂԻՂ. «Լուսավոր Հայաստանը» այսօր քարոզարշավը մեկնարկում է Ատոմակայանից Ի պատասխան Բայրամովի՝ ռևանշիզմի մասին հայտարարությանՍտեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է ժամերով թռչել արևային էներգիայովԱրդյո՞ք հայ հասարակությունը պատրաստ է այս պահին ստանձնել այդ պատասխանատվությունը, և արդյո՞ք կա ձևավորված այնպիսի այլընտրանքային ուժ, որը կկարողանա առաջնորդել ժողովրդին այս «պարտադրված» ընտրության ժամանակ․ Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ նոր կորուստներ և աղետներ են ընտրում նրանք, որոնք խաբվելով կեղծ խոստումներով, պատրաստ են իրենց թանկ ձայնը տալ երկրի համար մեկ խաբեբային․ Ավետիք Չալաբյան«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան Թող վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի ու նոր հաղթանակների առաջին զանգը. Գագիկ ԾառուկյանՄենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները․ Փաշինյանը շնորհավորել է Մադյարին Ընդդիմադիր դաշտը մի խնդիր ունի լուծելու՝ ստիպել, որ Նիկոլի կողքին կանգնողները, ծափ տվողները քարոզարշավի ժամանակ իրականում լսեն Նիկոլի ասածները․ Վահե Հովհաննիսյան Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն դիզելային վառելիք Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին մայիսի 11–17-ինԼարսը բաց է. իրավիճակը՝ ավտոճանապարհներին Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ Ռուբիոն և Ուիթքոֆը հանդիպել են Կատարի վարչապետի հետ՝ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու շուրջ համաձայնության հասնելու համար Քուչակում բшխվել են «Mercedes»-ը և «Opel»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրшվոր Ուրախ եմ լինել «Ինտերի» մի մասը. մնացել է վերջին մի քանի խաղը, որից հետո ես որոշում կկայացնեմ. Հենրիխ Մխիթարյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում․ կա վիրшվոր Հանտավիրուսային վարակի երկու նոր դեպք է գրանցվել Ինչ վիճակում է Իրանի գերագույն առաջնորդը․ մանրամասներ Պուտինը կարծում է, որ ուկրաինական հակամարտությունը մոտենում է ավարտին Ինտերը հաղթեց «Լացիոյին». Հենրիխ Մխիթարյանը՝ գոլի հեղինակ Խոցելիության նոր ճակատ. ինչպես է Հորմուզի նեղուցը կապված համաշխարհային թվային տնտեսության հետ Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին Մեսսին նշել է այն լեգենդներին, որոնց հետ ժամանակին չի փոխանակվել խաղաշապիկներով Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, թե ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ․ Պուտին Մայիսի 10-ին թեմական եկեղեցիներում մատուցվող Սուրբ Պատարագների ժամանակացույցը Իսրայելն Ադրբեջանում կառուցում է տվյալների խոշոր կենտրոն Զբոսանավի վրա ավելի քան 100 մարդ նորովիրուսով է վարակվել ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցները Եվրոպայում կանխատեսում են ամերիկյան զորքերի հետագա կրճատում «Համահայկական ճակատ»-ի անդամ, զինված ուժերի պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանը հանրային դիմել է Սուրեն ՊապիկյանինՆանուլը նոր տեսահոլովակ է ներկայացրել Գերմանիան վտանգավոր ճանապարհ է ընտրել. Պեսկով Հայ գրոսմայստերների արդյունքները՝ Իտալիայում ընթացող միջազգային մրցաշարում Ուժեղ ֆոտոշարք ՍիսիանիցՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Հիմա էլ սահմանն անվտանգ չէ, խաղաղությունը սրտիկ անելով չի հաստատվում. ՄիքայելյանԱրամ Վարդևանյանի «Ուժեղ պարը» սիսիանցիների հետԱյ հատ-հատ բերել ու վերադարձնել ժողովրդին կտենաք ոնց ա լինում․ Արսեն ՎարդանյանԵրևանի ու մարզերի տասնյակ հասցեներում երկուշաբթի լույս չի լինի