Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աճող թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է, զարգանում է, իսկ ցուցանիշներով գերազանցում է նույնիսկ մինչև կորոնավիրուսի համավարակը եղած ցուցանիշները։ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը, որի հետ զրույցում խոսել ենք զբոսաշրջության միտումներից։

«Եթե թվերով նայենք, ապա ներքին զբոսաշրջությունն իր ցուցանիշներով գերազանցել է նաև 2019 թվականի ցուցանիշները. այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով զգալի աճ ունենք։ Կարծում եմ՝ առաջին վեց ամիսների տվյալներով նախորդ տարիների նույն ժամանակահատվածների համեմատ զգալի աճ կարձանագրվի։ Ինչ վերաբերում է ներգնա զբոսաշրջությանը, ապա այս ուղղությամբ ևս աճ է արձանագրվել։ Երբ դիտարկում ենք վիճակագրությունը, տեսնում ենք, որ նախորդ տարիների համեմատ թվերը գնալով աճում են։ Ներգնա զբոսաշրջության ցուցանիշները 2022-ին 2021-ի համեմատ զգալի՝ անգամ կրկնակիից ավելի աճել էին, բայց չէին հասել 2019-ի ցուցանիշին։ 2022-ին ունեցել ենք շուրջ 1 670 000 ներգնա զբոսաշրջային այցելություն, իսկ 2019-ին այդ ցուցանիշը եղել է 1 միլիոն 894 հազար։ 2023- ին բավականին աճ կա։ Կարող ենք կանխատեսել, որ եթե արհավիրքներ չլինեն, ապա այս տարի կարող ենք գերազանցել ներգնա զբոսաշրջության 2019-ի ցուցանիշը։ Չեմ բացառում, որ կգերազանցենք նաև 2 միլիոնի ցուցանիշը»,-ասաց Մեխակ Ապրեսյանը։

Մեր զրուցակիցը, սակայն, այլ հարցեր է կարևորում, որոնք, ըստ նրա, ավելի կարևոր են, քան թվերը։ «Մշտապես պետք է մտածենք, բացի թվային, քանակական աճից, իրականում օգտվո՞ւմ ենք զբոսաշրջության ընձեռած բոլոր հնարավորություններից, քանակական աճը նպաստո՞ւմ է մեր խնդիրների լուծմանը, այն դրական ազդեցություն ունենո՞ւմ է տնտեսական, սոցիալական, մշակութային, բնապահպանական, քաղաքական ուղղություններում։ Հարց է՝ քանակը որակ ապահովո՞ւմ է, զարգացումը կայո՞ւն է։ Հարցերը կարևոր են հատկապես այսօր, երբ անվտանգությունից խոսելիս շատ հաճախ մոռանում ենք նաև մշակութային, տեղեկատվական անվտանգության մասին։ Կարողանո՞ւմ ենք խնդիրները լուծել զբոսաշրջության միջոցով, թե՞ հակառակը՝ նշած ուղղություններով կարող ենք վնասներ կրել։ Կարծում եմ՝ առնվազն ոչ լիարժեք ենք կարողանում վերը նշված խնդիրները լուծել, քանի որ այսօր ունենք մշակութային, տեղեկատվական անվտանգության անպահովման խնդիր»,-ասաց նա՝ շեշտելով, որ, ամեն դեպքում, այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կա նաև օրենսդրական նախաձեռնություն։

«Կառավարությունում է զբոսաշրջության մասին նոր օրենքի նախագծի փաթեթը, որն ընդունելու դեպքում շատ հարցեր կկարողանանք լուծել, բայց եթե լիարժեք ենք ուզում լուծել, այլ միջոցառումների անհրաժեշտություն կա։ Այդուհանդերձ, պետք է անել ամեն ինչ, որ այդ նախագիծն օր առաջ գնա Ազգային ժողով, ընդունվի ու զուգահեռ մտածենք համալիր խնդիրները լուծելու ուղղությամբ։ Բնականաբար, թվերով ուրախալի պատկեր է, այնուամենայնիվ, վերականգնման գործընթացը երևում է, թվային ցուցանիշները դրական են նաև աճի առումով։ Միևնույն ժամանակ, արի ու տես, այդ թվերի մեջ կազմակերպված զբոսաշրջությունը շատ չնչին տոկոս է կազմում։ Այցելությունները հիմնականում անհատական են, մինչդեռ առավել պատասխանատու ճյուղը հենց կազմակերպված զբոսաշրջությունն է։ Հենց այս ուղղությունն է կայուն զարգացում ապահովում և առավել վերահսկելի է։ Պետք է ամեն ինչ անել, որ կազմակերպված զբոսաշրջությունը կայուն զարգանա»,-ընդգծեց Ապրեսյանը՝ շեշտելով, որ հենց նշված ուղղությամբ է հնարավոր լուծել իր մատնանշած խնդիրները։

Անդրադառնալով դեպի Հայաստան տուրիստական փաթեթների գներին՝ Մ. Ապրեսյանը նշեց, որ գնահատականը պետք է տալ ժամանակի ու համեմատության մեջ։ «Ժամանակի մեջ համեմատություն անելու դեպքում նախորդ տարիների համեմատ մեզ մոտ գները բարձրացել են, ինչը հիմնականում պայմանավորված է նաև մեր երկրում արձանագրված գնաճով։ Այդ գործոնին գումարվել է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի խիստ արժևորումը։ Սա բերել է ծառայությունների և ապրանքների գների բարձրացմանը։ Մեծ հաշվով, թե՛ 2022-ի, թե՛ նախորդ տարիների համեմատ գները բարձրացել են։ Իսկ եթե մրցակից, նաև հարևան երկրների հետ համեմատության մեջ դիտարկենք, գնային տարբերություն, իհարկե, կա, բայց այն այդքան խիստ արտահայտված չէ։ Գնային տարբերությունն այնքան մեծ չէ, որ մենք ասենք, թե մեզ մոտ թանկ է։ Այս առումով պետք է խոսենք ոչ թե բարձր ու ցածր, այլ մրցունակ գների մասին։ Մրցունակության առումով մենք խիստ չենք զիջում մեր հարևաններին։ Դրամի արժևորումը ավելի ցայտուն է հենց մեզ մոտ, մյուս երկրներում տեղական տարադրամները հիմնականում արժեզրկվել են։ Ու անգամ այս պայմաններում մեր երկրի նկատմամբ հետաքրքրություն կա, զբոսաշրջային այցելություններն ավելանում են»,-ասաց ոլորտի ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ նշվածը պայմանավորված է բազմաթիվ գործոններով։

«Այն, որ նույնիսկ այս պայմաններում հետաքրքրությունը չի կորել, առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ զբոսաշրջիկները Հայաստանում իրենց ընդունված են զգում։ Բացի այդ, մեր ժողովուրդը կարողանում է պահպանել ամենակարևոր առավելությունները՝ հյուրընկալությունը և հյուրասիրությունը։ Մյուս գործոնն այն է, որ մասնավոր հատվածը շատ ստեղծագործ և պատասխանատու է, ինչը պետք է պահպանել։ Եթե այս կարևոր գործոնները կորցնենք, ամեն ինչ ենք կորցնելու։ Այսօր թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում երկրի գրավչությունը պահպանելու աշխատանքներ են տարվում, ինչը բավարար չէ։ Ինստիտուցիոնալ բարեփոխումներ, համալիր միջոցառումներ պետք է անել, որ պահպանենք եղածը, կարողանանք դիմակայել մարտահրավերներին, որ առկա քանակական աճը որակական լինի»,-եզրափակեց Մ. Ապրեսյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԵԱՏՄ-ի ներսում առևտուրը վեց ամսում աճել է 10%-ով. Միշուստին Հույս ունենք ԵԱՏՄ-ում Հայաստանի կառուցողական աշխատանքի շարունակության վրա. Օվերչուկ Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունըԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ ՍավգուլյանԱՄՆ-ի ռազմակայանը կտեղակայվի Լեհաստանի արևմուտքում կամ հարավ-արևմուտքում. փոխնախարար Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինում հրդեհ է բռնկվել. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ. կա վիրավnր 75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էՈւկրաինան ստացել է hրադադարի չորս առաջարկ. Անդրեյ Սիբիգա