Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բրյուսելյան հանդիպումների ֆոնին ինչի՞ մասին են հուշում թուրք-ադրբեջանական շեշտադրումները. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ։ Ադրբեջանը պարբերական ռեժիմով խախտում է հրադադարի ռեժիմը և հրաժարվում է հետ քաշել ՀՀ տարածքում գտնվող իր ռազմական ուժերը։ Ու ընդհանրապես, թուրք-ադրբեջանական տանդեմից եկող մեսիջները վկայում են այն մասին, որ Անկարան ու Բաքուն պատրաստ են Հայաստանի դեմ նոր ռազմական կամպանիայի։ Դրա ապացույցն են նաև թուրք-ադրբեջանական պարբերական դարձած զորավարժությունները ու ռազմատեխնիկական համագործակցության շարունակական ընդլայնումը։

Այսպիսի իրադրության պայմաններում թուրքական ղեկավարությունից անընդհատ հայտարարում են, թե Հայաստանը պետք է օգտվի «պատմական շանսից»։ Եթե կապիտուլյացիայից հետո խաղաղություն մուրալը «պատմական շանս» է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել դրա այլընտրանքը։

Նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմի արդյունքում տարածաշրջանում մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սակայն Անկարան Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար մի շարք նախապայմաններ է առաջ քաշում, որոնցից մեկն էլ կապված է Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման հետ, իսկ Բաքվի «ախորժակը» գնալով ավելի է բացվում։ Ու այս ընթացքում, երբ հայկական կողմը հայտարարում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին, թուրքական կողմն արձագանքում է, թե դրա համար Հայաստանից խոսքերի փոխարեն կոնկրետ քայլեր են ակնկալում, այսինքն՝ նախապայմանների իրագործում։ Բայց հանկարծ Անկարայի դիրքորոշման իբր փոփոխություն է տեղի ունենում, և Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն անսպասելիորեն հայտարարում է, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն։

Շատ չանցած Չավուշօղլուի այս հայտարարությունը հաստատում են նաև ՀՀ իշխանությունները ԱԳՆ խոսնակի միջոցով։ Սակայն թուրքական կողմից հնչող ուղերձներին պետք է մեծ վերապահումով մոտենալ, և փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչների նշանակումը դեռևս չի նշանակում, թե դրա արդյունքում հարաբերությունն անպայմանորեն կարգավորվելու է։ Թուրքական կողմը 2009 թվականին հայ-թուրքական արձանագրություններն էլ ստորագրեց, բայց թե հետո ինչպես դրանց իրագործումն Անկարան ձախողեց, բոլորս գիտենք։ Մյուս կողմից էլ՝ Չավուշօղլուի հայտարարությունը հերթական դեպքն է, որ հայ հանրությունը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապված գործընթացների մասին տեղեկանում է թշնամի երկրի իշխանությունների հայտարարություններից։ Իսկ այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ ՀՀ իշխանությունները հասարակությունից գաղտնի պայմաններում են բանակցում։ Ու այստեղ հերթական հարցն է առաջանում, թե ինչո՞վ է, ի վերջո, պայմանավորված թուրքական դիրքորոշման այսպիսի «փոփոխությունը», մի՞թե ՀՀ իշխանություններն ընդառաջ են գնում թուրքական նախապայմաններին։

Եվ քանի որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը միշտ կապել է Ադրբեջանի հետ, ապա պետք է ուշադրություն դարձնել այս օրերին Բաքվի պահվածքին։ Իսկ Բրյուսելում Փաշինյանի ու Ալիևի հանդիպումներն այս առումով կարող են ցույց տալ, թե իրադարձություններն ինչ սցենարով են զարգանում։ Ուշագրավ է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցություններից հետո Ալիևը հայտարարում է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև Լաչինի միջանցքի ու, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» անցագրային ռեժիմները պետք է համընկնեն։

Ըստ նրա, եթե «Զանգեզուրի միջանցքում» մաքսակետ դրվի, ապա իրենք էլ կարող են մաքսակետ դնել Լաչինի միջանցքում։ Ալիևի այս հայտարարությանը հետևում է Փաշինյանի պատասխանը ֆեյսբուքյան գրառման տեսքով, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը։ Իսկ այս հակադարձումին հետևում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը, որի արդյունքում տարածված համատեղ հայտարարության մեջ, բացի նրանից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերին աջակցելու նպատակով ԵՄ-ն փորձագիտական խորհրդատվական խումբ կտրամադրի, ուրիշ ոչ մի նորություն չկար։

Եվ ահա, հանդիպումից հետո Փաշինյանը նոր ֆեյսբուքյան գրառում է կատարում՝ նշելով, թե եռակողմ քննարկման արդյունքում երկաթուղու վերագործարկման մասով պայմանավորվել են, որ այն կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով: Սրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում է կրկին ցույց տալ, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։ Սակայն վերջինիս հավաստիացումներն արդեն այնքան են արժեզրկվել, որ հիմնականում դրանց հակառակն է տեղի ունենում։ Արդյոք պատահակա՞ն էր Ալիևի ակնարկը Լաչինի միջանցքի մասին։

Եթե առաջ Ալիևը խոսում էր ուժով միջանցք բացելու մասին, ապա այս անգամ խնդիրն Արցախյան հակամարտության ուղղությամբ է տանում։ Ուստի, եթե Ադրբեջանը փորձի Լաչինում մաքսակետ դնելու միջոցով ճնշել Հայաստանին, մեր իշխանությունները մտածե՞լ են, թե ինչպես կարելի է հակազդել ու թույլ չտալ այդ, թե՞ նորից հակվելու են զիջելու գաղափարին։ Այլապես ինչո՞ւ են հանրային դաշտ նետվում իշխանական այն թեզերը, թե պետք է համաձայնել Ադրբեջանի կազմում Արցախի ինքնավարության տարբերակին, հակառակ դեպքում ավելին ենք կորցնելու...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ թալանվել է մոտ 3000 խանութ Մեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում նավթատար տանկերը պայթել է ականի վրա Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մասնակցում են Եվրոպայի շախմատի ակումբային առաջնությանը Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՈղբերգական դեպք՝ Սյունիքում, 10 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»Հայտնաբերվել են վտանգավnր խաղալիքներ․ տրվել են կարգադրագրեր Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութԱրագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է թոշակառուների հետվճարի ծրագիրը շարունակել ևս 3 տարի «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Փոփոխություններ՝ վարորդական իրավունքի տեսական քննությունում․ նոր հարցեր են ներառվել Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըՌուբլին կտրուկ էժանացել է․ տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Այսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր ԱվետիսյանՎայոց ձորում ընձառյուծ են ֆիքել, որին անվանել են Աղասի Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ. Axios Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Չեխիայի Հանրապետություն ՀՀ բոլոր ընտրողներին կոչ եմ անում գնալ ընտրությունների եւ քվեարկել ընդդեմ վարչական լծակներ գործածող ուժերի. Փաշինյան Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Թրամփ. ԱՄՆ-ը կարող է հենց նույնիսկ հիմա դուրս գալ Իրանի հետ հակամարտությունից