Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Տարկետում ստանալու կարգը կվերանայվի. նախագիծ. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ԿԳՄՍ-ն առաջարկում է փոփոխություն կատարել կառավարության 2018 թ.-ի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ: Ըստ նախարարության, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հետ կապված գործընթացների կատարելագործմամբ, արդյունավետության բարձրացմամբ և պարզեցմամբ:

Այս որոշմամբ հաստատված հավելվածի 9.1 կետով սահմանված է, որ «Նշանակալի նվաճում է համարվում քաղաքացու՝ աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վար կ ա ն ի շ ա վոր ման www. shanghairanking.com կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր (Academic Ranking of World Universities) և ըստ ոլորտների (Global Ranking of Academic Subjects) տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և այլ կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու կամ դիմորդ հանդիսանալու հանգամանքը` բուհի կամ այլ իրավաբանական անձի կողմից տրված կրթաթոշակի առնվազն 70 տոկոսի վերաբերյալ փաստաթղթերի առկայությամբ, բացառությամբ՝ անվճար կրթական ծրագրեր իրականացնող բուհերի»:

Նախարարությունը կարծում է, որ 2018 թ.-ից գործածվող նման կարգավորումը վերանայման անհրաժեշտություն ունի, նշում է նաև հիմնավորումները: Առաջին` նշված նվաճումը նշանակալի համարելը վիճահարույց է, քանի որ նշված կայքի աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր և ըստ ոլորտների տվյալ տարվա ցանկերի առաջին հինգ տասնյակում ընդգրկված նման լայն շրջանակով ուսումնական հաստատություններում ընդունվել և սովորելը այնպիսի նվաճում չէ, որը որպես նշանակալի նվաճում կարելի է դիտարկել կարգի տեսանկյունից: Շատ հաճախ նշված բուհեր ընդունվելը պայմանավորված է լեզուների իմացությամբ և քաղաքացիների վճարունակ լինելով:

Երկրորդ` գործընթացի ամբողջական կարգավորման համատեքստում ԿԳՄՍ նախարարությունը տարկետման նոր համակարգ ներդնելու օրենսդրական փոփոխության նախաձեռնությամբ արդեն իսկ հանդես է եկել, որով սահմանվում է, որ Կառավարությունը կարող է սահմանել այն բուհերի և մասնագիտությունների ցանկը, որում սովորելու համար քաղաքացիներին կտրամադրվի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում: Երրորդ` խնդրահարույց է նաև «տվյալ տարվա ցանկերի» արտահայտությունը, քանի որ նույն կայքում բուհերի ցանկերի թարմացումը չի համընկնում տարկետման գործընթացի հետ, որի պատճառով հնարավոր չի լինում առաջնորդվել «տվյալ տարվա ցանկերով» կարգավորումով, ինչը համարվում է կարգի խախտում, բացի այդ, հետագայում կարգի կիրառման տեսանկյունից տարաբնույթ մեկնաբանման տեղիք է տալիս:

Նախարարությունը կարծում է, որ «բացառիկ նվաճում պետք է համարել այնպիսի ձեռքբերումները, որոնք ուղղված կլինեն ՀՀ կրթա-գիտական ոլորտի զարգացմանը»: 2018 թ.-ին բուհերի ակադեմիական վարկանիշավորման կայքում սահմանված է եղել երկու տեսակի վարկանիշ՝ աշխարհի համալսարանների ակադեմիական ընդհանուր և ըստ ոլորտների: Որպես նվաճում համարվել է երկու ցանկերում էլ ներառված բուհերում սովորելու հանգամանքը: Սակայն որևէ կերպ հիմնավորված չէ բուհերի նման լայն շրջանակ սահմանելը: Նշված կարգավորումը հստակեցնում է բուհերի ցանկը՝ այն նշանակալի նվաճում հասկացությանը համարժեք դարձնելու տեսանկյունից, իսկ նոր համակարգի ներդրմամբ տարկետման գործընթացն ավելի ընդգրկուն կլինի՝ ներառելով նաև արտասահմանյան լավագույն բուհերում սովորելու հանգամանքը: Նշենք, որ նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել հունիսի 14-ին, նյութը պատրաստելու պահին հանրային հարթակում արդեն իսկ այս նախագծին դեմ քվեարկողներ կային:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян