Yerevan, 13.April.2025,
00
:
00
1 $ = ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը

ANALYSIS

Նախօրեին ժամը 10–ին մոտ կաթվածահար էր Հերացու փողոցը: Ձյուն չկար, վթար չկար, բայց ստեղծվել էր քաոսային վիճակ, որը նույնիսկ պատճառն անցնելուց հետո էլ դեռ մի կես ժամ չէր կարգավորվում: Իսկ պատճառը մեկն էր. նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետևից նորակոչիկներին ուղեկցողների ավտոշքերթ էր գնում, իրար վազանցելով, ազդանշաններով, մեքենաներից գլուխները հանած: Նման մի «շքերթի» մասին էլ մեզ պատմեց խմբագրություն զանգահարած քաղաքացին՝ Լոռու մարզից: Ընդ որում, կոնկրետ Հերացու փողոցի դեպքում զորակոչի ավտոբուսն ուղեկցում էր ոստիկանության ավտոմեքենան: Սակայն ակնհայտ է, որ մի մեքենան երկու ոստիկանով հազիվ թե կարողանար ինչ–որ բան փոխել, առավելագույնը՝ կարող են կանխել ավտոբուսը կանգնեցնելու կամ հնարավոր քաշքշուկի փորձերը: Ոչ ավելին: Եթե որևէ մեկը կարծում է, թե այդ երկու ոստիկանը կարող են ազդել 30–40 ավտոմեքենաներով երթևեկողների վրա, որոնց մեծ մասը ոգևորված, «հուզված» երիտասարդներ են, ապա բարեխիղճ մոլորության մեջ է: Ուրեմն, խնդիրը նույնիսկ ճանապարհային ոստիկանության կամ ռազմական ոստիկանության ուղեկցումը չէ: Խնդիրը մեր մտածողությունն է, մեր իսկ պահվածքը:

Երբ խոսում ենք հեղափոխության մասին, ապա առաջին հերթին անհրաժեշտ է բարձրաձայնել մտածելակերպի հեղափոխության մասին: Մտածելակերպի փոփոխություններ գուցե կան, սակայն դրանք շատ ավելի առնչվում են որոշակի շերտերի էլ ավելի սանձարձակ պահվածքին: «Երկրի տերը մենք են, ինչ կուզենք կանենք» մտածողությունն աստիճանաբար մտահոգիչ է դառնում: Սա իր խորքային պատճառներն ունի՝ սկսյալ հրապարակներում որոշում կայացնելու փորձերից մինչև մոտավորապես «իրենց դուռն է, կուզեն կջարդեն» ոճի հայտարարություններ: Ինչ– որ փուլի համար նման հայտարարություններն ու ժողովրդահաճո մոտեցումները գուցե արդարացված են, սակայն որոշակի պահից սկսյալ դրանք սկսում են աշխատել բումերանգի էֆեկտով, ընդ որում, որքան երկար ժամանակ անցնի, այնքան այդ «էֆեկտի» արատավոր դրսևորումների դեմ պայքարն առավել բարդ է լինելու:

Եթե դու պարբերաբար հասարակության գիտակցության մեջ չես ներդնում այն գաղափարը, որ ժողովրդի իշխանությունը առաջին հերթին սահմանադրական նորմ է, ու ժողովուրդն այդ իշխանությունն «իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով», ավելին, արդեն իսկ իրացրել է գոնե տեսականորեն առաջիկա հինգ տարվա համար, ապա ի վերջո ստանալու ես սանձարձակության և ամենաթողության ամենատարբեր դրսևորումներ: 

Հաստատապես չեն աշխատելու «ձեզ դրա իրավունքը ոչ ոք չի տվել» կամ «այն, ինչ կարելի է Զևսին...» ոճի հայտարարությունները, որովհետև հավաքների կամ ազատ տեղաշարժի իրավունքը լիցենզիայով չի ամրագրվում, այլ օրենսդրությամբ: Շատ ավելի արդյունավետ կլինի, եթե վերոնշյալ գաղափարները հասարակության մեջ ներարկվեն աստիճանաբար, կաթիլ–կաթիլ, այլ ոչ թե մատ թափ տալու ոճով:

Եվ ընդհանրապես, որքան էլ շատերը չեն ընդունում, բայց պետության կողմից հասարակության դաստիարակության խնդիրը պետք է առաջնային նշանակություն ստանա՝ սկսյալ ազգային–պետական գաղափարախոսական–քարոզչական դոկտրինի մշակումից ու կիրառումից մինչև համապատասխան տեղեկատվական հարթակների օգտագործում:

Կանխարգելելը ցանկացած պարագայում ավելի հեշտ է, քան հետո իրականության դեմ պայքարելը...

 

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card Flight on the Wings of a Book: Bvik and Idram Promote the Love of Reading AraratBank Receives Prestigious Partner of the Year Award from Ria Money TransferFINTECH360 International Conference will be held in April in YerevanUnibank placed subordinated bonds ahead of schedule4,632,795 AMD for the DigiCode-2025 Competition – February's Beneficiary is QaylTechUcom Fellowship Program Participants Visit Ucom Headquarters for Leadership Insights New IDBank Branch in ArmavirPay with IDBank Mastercard and get 5% idcoin Hayk Melikyans solo concert dedicated to contemporary Armenian and swiss composersAraratBank: Caring for the Nation's DefendersIDBank issues the 1st tranche of dollar bonds of 2025AraratBank Wins Mastercard's Excellence in SME Banking Services AwardIDBank concluded the raffle of 5 iPhone 16 ProUcom Accelerates Digital Transformation with Cerillion's Cutting Edge Convergent Platform When a one dram transforms into a mighty force: "The Power of One Dram" wraps up 2024I primi cavalieri dell'Apocalisse armena
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը