Երևան, 19.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է». դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսպես կոչված՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում «Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայել յանը միանգամից մի քանի կողմերի ներգրավվածություն է տեսնում:

«Այս գործընթացում առաջին հերթին Թուրքիայի կողմից, հետո հայաստանյան դեֆակտո իշխանությունների ու միջազգային, այսպես ասած, պարտնյորների կողմից Հայկական հարցը փակելու և հարաբերությունների կարգավորման իլ յուզիա ստեղծելու փորձ կա: Սա թուրքական պայմաններով կարգավորում է նշանակում, որին փորձում են մասնակից դառնալ նաև աշխարհաքաղաքական կենտրոններն ու ինչ-որ տեղ նախաձեռնողի դեր ստանձնել»,- «Փաստի» հետ զրույցում ասաց Հ. Միքայել յանը:

Նրա խոսքով, ՀՀ դեֆակտո իշխանությունների կողմից այս ընթացքում ևս առաջ տարվող թեզերը զուտ հասարակությանը մոլորեցնելու նպատակ ունեն: «Մասնավորապես, շարունակում են խոսել «խաղաղության դարաշրջանի» մասին: Ի՞նչ «խաղաղության դարաշրջան», երբ գրեթե ամեն օր նոր հարձակում է տեղի ունենում ՀՀ-ի ու Արցախի Հանրապետության վրա: Իրենք խոսում են խաղաղությունից, որպեսզի ուղղակի առաջ տանեն իրենց օրակարգը, այն է՝ Թուրքիայի պայմաններով վերոնշյալ համաձայնությանը հասնել: Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայաստան- Թուրքիա սահմանը, և Հայ դատը երբեք ՀՀ-ի քաղաքականությունը չի եղել, պետք է դիտարկել նախ հետևյալը. Հայաստանը շատ դեպքերում որոշ հանգամանքների մասին բացահայտ խոսելու հնարավորություն չի ունեցել: Իհարկե, ՀՀ-ն ուներ Հայ դատի օրակարգ, և այդ օրակարգը շատ ակտիվ իրականացվում էր հատկապես 2000-ականներին, սակայն, միևնույն ժամանակ, դա չի հայտարարվել պաշտոնապես: Այսինքն, պոպուլիստական հայտարարություններ չեն եղել, բայց ամեն դեպքում այդ քաղաքականությունն իրականացվել է: Այն, որ վերոնշյալը թույլ է տալիս այդ իշխանավորին հայտարարել, թե իբր այդ քաղաքականությունը չի իրականացվել, իրականությանը չի համապատասխանում: Բայց մենք այլ խնդիր ունենք: Քանի որ հասարակության մեջ բավականաչափ ոչ քննադատական մոտեցում կա իր ասածների նկատմամբ, մարդիկ շատ հաճախ անգամ չեն խորանում:Իրականում խնդիրն այն է, որ մեզ մոտ այս պահի դրությամբ գործընթացների լրջության գիտակցում չկա»,- ասաց Հ. Միքայել յանը:

Այդ համատեքստում ավելի հստակեցնելով վտանգները՝ նա շեշտեց. «Նախ՝ խոսքը Հայոց ցեղասպանության հարցը հավերժ փակելու վտանգի մասին է: Երկրորդը՝ այստեղ ստեղծել պայմաններ, որ Թուրքիան տնտեսական առումով գերիշխող դիրք ունենա ՀՀ տարածքում: Երրորդ՝ Ադրբեջանի պայմաններով ու Ադրբեջանի օգտին Արցախյան հարցի կարգավորում, նաև ՀՀ տարածքով միջանցքի բացում՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև: Հիմնական վտանգները սրանք են, որոնք արդեն բավականին ակնհայտ են դարձել: Բացի այդ, խնդիրն այն է, որ այս ամենն անշրջելի դարձնելու փորձ կա: Այսինքն, այնպես անել, որ եթե անգամ Հայաստանում իշխանության փոփոխություն լինի, արտաքին համատեքստը փոխվի, Հայաստանի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծվեն, այլևս հնարավոր չլինի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ընդհանուր հայեցակարգը հօգուտ մեզ դեպի դրական ճանապարհ տանել: Թուրքական պայմաններով այս հաշտեցումը տեղի է ունենում այնպես, որի պարագայում այլևս հնարավոր չի լինելու որևէ բան փոխել: Սա շատ լուրջ իրավիճակ է»:

Նրա խոսքով, այս պահին առկա օրակարգը միայն ի վնաս Հայաստանի է: «Կապիտուլ յացիոն օրակարգ է տարվում. ներկայացվում է այնպիսի օրակարգ, որը միայն Ադրբեջանին է ձեռնտու: Վերջին մեկուկես տարվա ընթացքում բանակցություններում ու այլ քաղաքական գործընթացներում հօգուտ Հայաստանի նույնիսկ փոքր ձեռքբերում չի եղել: Մեկ կամ մեկուկես տարի առաջ և հիմա արված հայտարարությունները համեմատելով՝ կարող ենք ասել, որ որևէ հարց չի լուծվել: Դեֆակտո իշխանությունների բոլոր խոստումները սուտ են դուրս եկել, բայց քանի որ հանրության կողմից հստակ քննադատական մոտեցում չկա, այդ ամենն աշխատում է նաև հիմա: Իրականում բանակցություններ վարելու համար տարրական գիտելիքներ են հարկավոր:

Պետք է ճանաչել դիմացինին, մասնավորապես՝ Թուրքիային, տիրապետել նաև բանակցային տեսությանը: Երբ առանց նախապայմանների որևէ հանձնում կամ զիջումներ են լինում, օրինակ՝ գերիների վերադարձի պահանջ չի դրվում, Ադրբեջանը սա ընդունում է ի գիտություն՝ հետագայում որևէ քայլի ի պատասխան որևէ փոխադարձ քայլ չանելու տեսանկյունից: Ընդհանուր առմամբ, ստեղծվում է նաև մի իրավիճակ, երբ ՀՀ դեֆակտո իշխանությունները չեն պաշտպանում երկրի շահը և չեն ստեղծվում մեխանիզմներ, որոնց միջոցով դա կարող է իրականացվել: Հետևապես, ականատես ենք լինում մի գործընթացի, որը մարդկանց մի մասը չի գիտակցում, մյուս մասը մի փոքր գիտակցում է, բայց ոչ ժամանակին. երբ իրավիճակը փոխելու կարիք լինի, գուցե արդեն ուշ լինի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելն Ադրբեջանի հետ ռազմական նոր գործա՞րք է կնքել Մերձավոր Արևելքում իրավիճակը հնարավոր չէ կարգավորել ռազմական ճանապարհով. Արաղչի Ռումինիայում տեղի ունեցած 4,8 մագնիտուդով երկրաշարժը զգացվել է նաև ՄոլդովայումՖրանսիացի ցուցարարները հայտարարել են հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիաների երկրորդ փուլի մասին Փաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանԼավ նորություն թոշակառուների համարՌուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի միջնորդական ջանքերը․ Պեսկով Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ են եղել Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի աշխատանքների ընթացքը Տեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքըէսկալացիայի վտանգ, օդային տարածքի փակում. Պետդեպը զգուշացրել է իր քաղաքացիներին Այլևս ստիպված չեք լինի արտերկրում գտնվող հարազատներից դեղորայք խնդրել. տեսանյութ«ԱԼՖԱ-ՖԱՐՄ»-ը կենթարկվի վարչական պատասխանատվության Էմին Օհանյանը Ղազախստանում շախմատի միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել Նեթանյահուն չի բացառել Թուրքիայի հետ ռազմական բախման հավանականությունը Լիդիան Արմենիայի առաջատար փորձը կենսաբազմազանության պահպանության ոլորտում արժանացել է Ջոն Հոբբսի անվան մրցանակին Իշխանությունները թշնամու կատարած ցանկացած արարք ամեն գնով արդարացնում են. Արմեն ՄանվելյանԳյուղացիների խնդիրները կարող ենք լուծել միայն խոշորացման և համակենտրոնացման ծրագրերով. Հրայր ԿամենդատյանՆեթանյահուն հավանական է համարել Թուրքիայի հետ պատերազմը Եկեղեցու դեմ արշավ, սեփական ազգի դեմ պայքար. Հարություն Աղա-Սարգսյան Ուկրաինան Սև ծովում հարձակվել է ամերիկյան նավթ տեղափոխող նավերի վրա․ Ռուբիո Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի Կոտայքում 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբըԶելենսկին ներկայացրել է Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու պայմանները Կանաչ ֆինանսավորումից մինչև պատասխանատու բիզնես. Կոնվերս Բանկը՝ COP17-ում Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ ԶաքարյանԻսպանիայում հայտարարվել է կարմիր մակարդակի վտանգ․ գրանցվել է «Ադամ» հզոր փոթորիկը 96-ամյա Ուորեն Բաֆեթն իր 150 միլիարդ դոլար կարողությունը և բարեգործական գործունեության կառավարումը վստահել է իր երեք երեխաներին Աղմկահարույց մեղադրանքներ Ադրբեջանից․ Էրդողանի թիմին մեղադրում են հեղաշրջում ծրագրելու մեջ Փաշինյանի ստացած 25 հազար եվրոյին համարժեք մրցանակը կհանձնվի պետությանը ՄԱԿ-ը կկրճատի Գազայի բնակիչներին տրամադրվող պարենային օգնությունը Որ տեսակի տոնածառերն են թրենդային լինելու 2027 թվականինՄիգրանտներ եվրոպական ապագայի դիմաց. ի՞նչ գին է պատրաստ վճարել Հայաստանը Հունաստանի ափերի մոտ միգրանտներ տեղափոխող նավակներ են շրջվել, զոհեր կան, այդ թվում՝ նորածին Ցուցարարները փակել են Փարիզի Լուվրի մուտքը․ AFP Պեսկով․ Ուկրաինայում վերջնական կարգավորումն անհնար է առանց Կիևից որևէ մեկի մասնակցության, որը պատրաստ կլինի պատասխանատվություն ստանձնել Երևանի կենտրոնում ստուգում են մոտոցիկլետների և մոպեդների վարորդներին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 12-ամյա երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է ԲԿ Մադրիդում ուսուցիչների անժամկետ գործադուլի շուրջ 200 մասնակից փակել է ճանապարհը Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է COP17-ի նախագահ Տարածաշրջանում կրկնակի երկրաշարժ է գրանցվել Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա ՍողոմոնյանԱրարատի մարզի Ազատաշենի հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սարգիս Բեգոյանը՝ Մ-23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր