Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Նրանք մարդկանց միայն որպես քվե են ընկալում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը:

«Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ իրենց կյանքում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կենսամակարդակի փոփոխություններ: Բացի այդ, հասարակությունն ընդունել էր իրենց այդ տեսակը, բառապաշարը, հասարակությունը կուլ էր տվել նաև Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի խայծը: Ու քանի որ այս 3 տարվա ընթացքում իշխանությունները տրանսֆորմացիայի չենթարկվեցին, փողոցային ակտիվիստից այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, հիմա ևս շարժվում են այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր ի սկզբանե: Հիմա քարոզարշավի շրջան է, ինչի՞ մասին պետք է խոսեն: Քանի որ դրական փոփոխությունների քանակը խիստ սահմանափակ է, իրենք պետք է խոսեն այն լեզվով, որով կարող են, և այն մասին, ինչն իրենք կարող են: Իսկ իրենք կարող են միայն վիրավորել, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Բացի նշվածներից, մի օրինակ էլ բերեմ: Սոցիալ-հոգեբանության մեջ «կոլեկտիվ նարցիսիզմ» տերմին կա: Կոլեկտիվ նարցիստների համար ամենակարևորն այն է, որ բոլորն անխտիր ընդունեն իրենց յուրօրինակ լինելը, ու ոչ ոք չփորձի ինչ-որ կերպ կասկածի տակ դնել այդ խմբակի յուրահատկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բերելով վերջին օրինակներից մեկը՝ նա հավելեց. «Օրինակ՝ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն ասում է՝«նա մեր նիստերին որպես լրագրող էր մասնակցում, օգտվեց առաջին հնարավորությունից, լքեց մեր խմբակցությունը»: Նա չի վերլուծում, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչի արդյունքում է Թագուհի Թովմասյանը դուրս եկել խմբակցությունից, այլ վիրավորված է, որ իրենց խմբակցությունից առհասարակ դուրս եկող մարդ է եղել: Մենք, մեծ հաշվով, գործ ունենք նաև մի երևույթի հետ, որն արդեն պետք է վերլուծեն սոցիալ-հոգեբանները: Այս մարդիկ դուրս չեն եկել 2018-ի իրողություններից ու շարժվում են նույն տրամաբանությամբ: 2018 թվականին փողոցում հավաքվել էին մարդիկ, որոնք տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին երկրի արտաքին քաղաքականության, նաև ներքին հարցերի վերաբերյալ: Տարբեր օրակարգեր դավանող մարդիկ հավաքվել էին ընդդեմ-ի գաղափարի շուրջ՝ «մերժիր Սերժին, ու ամեն ինչ լավ կլինի» տրամաբանության մեջ: Նույնը այս մարդիկ փորձում են աշխատեցնել նաև հիմա: Այսինքն, «նախկինում մերժեցինք Սերժին, հիմա եկեք մերժենք մնացածին, և ամեն ինչ լավ կլինի»: Իրենք պոզիտիվ օրակարգը մերժողական թեզի շրջանակներում են ձևավորում: 2018 թվականի շլեյֆը իրենց հետևից գնում է: Ու քանի որ պոզիտիվ օրակարգ դժվարությամբ են առաջարկում, հետևաբար, հակաքարոզչության ու նաև վիրավորանքի տիրույթում են գործում»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, քանի որ մոտենում ենք բուն ընտրական գործընթացներին, այսպես ասած, մասսան պետք է տաք պահել. «Փաշինյանն ունի մասսան տաք պահելու փորձը, նա հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հարցը շատ ավելի խորքային է արտաքին դաշտի, արտաքին կապերի տեսանկյունից: «Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները 2 գլոբալ նպատակ պետք է իրականացնեին:Նախ՝ այսպես ասած, լուծել Արցախի հարցը, ինչը պատերազմով չկարողացան անել, քանի որ միայն ՌԴ նախագահի կտրուկ միջամտության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ Արցախի որոշ շրջաններ հայաբնակ պահել: Երկրորդ նպատակը աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումն էր: Պատերազմից հետո օբյեկտիվորեն ստարտային պայմանները փոխվեցին: Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվելու պարագայում միանգամից 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեր, ապա հիմա խնդիրը շատ ավելի բարդ է: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա միջազգայնացնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նա ուզում է մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր բերել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ կապված միջազգային դիտորդների տեղակայման հետ, Բենիամին Մաթևոսյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջան բերել օտարերկրյա այլ ուժերի, որ Հայաստանը տարբեր ուժերի կռվախնձոր դարձնի: Եվ սա անում է նրա համար, որ երբ փորձի առնվազն դուրս հանել 102-րդ ռազմաբազան, հայտարարի՝ չմտածեք, իրենց փոխարեն, պայմանականորեն ասած, ֆրանսիացիներն ու ամերիկացիները կկանգնեն: Ֆրանսիա կատարած այցը նույն տրամաբանության շրջանակում է՝ փորձում է միջազգայնացնել կոնֆլիկտը: Ինչպես մեր քաղաքագետ գործընկերներից մեկն ասաց՝ նա միջազգային խաղացողների հակասություններն էլ է բերելու Հայաստան, ինչից մենք, մեղմ ասած, չենք շահելու: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, թե սա մեզ ինչ խնդրի առջև է կանգնեցնելու»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ կա նաև մի հարց, որտեղ էմոցիոնալ ու բարոյական էլեմենտներ կան:«Խոսքը մտածողության տեսակի մասին է: Այս իշխանությունների մտածողության տեսակը լավագույնս արտահայտող պատգամավորն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ հետո ի՞նչ, որ կաթողիկոսը, նախագահը, ԳԱԱ նախագահը և այլոք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չէ՞ որ նրանք ընդամենը մեկ ձայն են: Նրանք մարդկանց որպես քվե են ընկալում: Այս մարդկանց համար վեց զինվորի գերեվարումն ընդամենը վեց ձայնի կորուստ է, մեկ զինվորի մահն ընդամենը մեկ ձայնի կորուստ է, 200, 400, 500 դիերի հայտնաբերումն իրենց տրամաբանությամբ -200, -400, -500 ձայնի կորուստ է: Իմ ընկալումն, անկեղծ, սա է, նրանց մարդկանց ճակատագրերը չեն հետաքրքրում: Նույն ընկալմամբ էլ դիտարկում են պատերազմը, պատերազմում զոհվածներին, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով մահացածներին: Նայեք Ազգային ժողովի վերջին օրերի նիստերը: Այդ մարդիկ կանեփի մասին օրինագծեր, ինչ-որ հարկային փոփոխություններ են քննարկում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով՝ մենք զուգահեռ իրականության մեջ ենք ապրում, որտեղ արհավիրքն առավելագույնը մեկ օր է տևում: «Սա նման է մի իրավիճակի, երբ մարդն ունենում է լուրջ առողջական խնդիրներ, բայց բուժվելու փոխարեն ցավազրկող է խմում և ամեն անգամ այդ ցավազրկողի չափաբաժինն ավելացնում է, բայց քաղցկեղն արդեն մետաստազներ է տալիս ու վերջում պարզապես սպանում է օրգանիզմը: Մենք «ռեալիթի շոուի» մասնակից ենք, որտեղ պետությունը ոչնչանում է: Այն հիմքերը, որոնց վրա խարսխված է մեր պետականությունը, ոչնչանում են: Մեկ օրով ապրելու ցիկլը պետության ոչնչացման լավագույն դրսևորումներից մեկն է: Երբ չկա ինստիտուցիոնալ հիշողություն, երբ չկա գործողությունների հստակ տրամաբանություն, ապրում ես մեկ օրով, իսկ երբ օրը փոխվում է, փոխվում է նաև թեման: Եթե փորձենք կարճ ձևակերպել, ապա այն, ինչ տեսնում ենք, պետականության դանդաղ ոչնչացում է: Բարդ չէ հասկանալ իրավիճակը՝ կատարելով շատ պարզ, մեխանիկական գործողություն:

Ցանկացած մարդ կարող է վերցնել քարտեզը, բացել այն ու տեսնել, թե Գեղարքունիքից մինչև Երևան, Նախիջևանից մինչև Արմավիր քանի րոպեում կարելի է հասնել: Հաջորդ գործողությամբ կարող է վերլուծել, թե ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո: Հաջորդը՝ պետք է պատասխանել մի հարցի. եթե նախորդ պատերազմում պարտվեցինք մի իրավիճակում, երբ իշխանությունների գործողությունների հետևանքով միայնակ էինք մնացել 90 միլիոնանոց հսկա բանակի դեմ, նոր պատերազմի դեպքում այս իշխանությունների կառավարման պարագայում ի՞նչ ճակատագիր ենք ունենալու որպես պետություն: Բացի այդ, արդյո՞ք այդ իշխանությունը կարող է կանխել այն վտանգը, որը գալիս է թշնամական բանակից: Միայն այս հարցերի պատասխանները ձևակերպելուց հետո կլինի այն ելման կետը, որից հետո պետք է մտածենք՝ ինչ ունենք իրավիճակը բարեփոխելու տեսանկյունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»