Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բացի «պողոսներին» խաբելուց ու ապակողմնորոշելուց, այս ընթացքում իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ ուրիշ բան չի կարողացել անել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ճանապարհների ապաշրջափակում է ենթադրում ու վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 9-րդ կետին, այսօր քննարկվում է հատկապես տնտեսական համատեքստում: Մասնավորապես, Հայաստանի իշխանությունները վերոնշյալի առումով տնտեսական նոր հնարավորություններ են տեսնում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անթույլատրելի է համարում նման մոտեցումը:

Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետը նախ նկատում է. «Նպատակը, մեծ հաշվով, PR-ն է: Ինչպես իշխանափոխությունից հետո էին փուչ, սուտ և մանիպուլ յատիվ խոսակցություններ տանում, նույն հոգեբանությամբ էլ հիմա են շարունակում: Բացի «պողոսներին» խաբելուց ու ապակողմնորոշելուց՝ այս ընթացքում իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ ուրիշ բան չի կարողացել անել: Ի վերջո, այս ամենի, այս քաղաքականության «ծաղկեպսակը» եղավ այն, որ մեր երկիրը վաճառվեց: Եվ հիմա նրանց կողմից հորջորջվող «տնտեսական ելքերի» մասին խոսելն առնվազն պատիվ չի բերում: Ինչպես փուչ ու սուտ կային, այնպես էլ շարունակում են մնալ: Հիմա, սովորության համաձայն, անհեթեթություններ ու անտրամաբանական մտքեր են շպրտում՝ մտածելով, որ լուրջ մարդիկ պետք է դնեն ու քննարկեն դրանք»:

Վերոնշյալ տնտեսական հնարավորություններ ասվածը Վարդան Բոստանջյանը չակերտների մեջ է դիտարկում: «Միթե՞ այդքան միամիտ ենք մենք, որ կարծենք, թե այս պայմաններում այդպիսի հնարավորություններ են լինելու: Դա բացառված է: Իսկ ինչ վերաբերում է բուն կոմունիկացիաների բացմանը, ապա դա պարզապես պարտադրվել է: Ի դեպ, դա շատ վտանգավոր է, արդեն Հայաստանին են հասնում: Այդ պարտադրանքը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքի մասն է: Թուրքիան ու Ադրբեջանը երազել են իրար կապող միջանցք ունենալ և, ի վերջո, հանձին ՀՀ վարչապետի պաշտոնը կրողի, այդ երազանքը կատարվեց: Հայտարարում են, թե տնտեսական աժխուժացում է լինելու: Ուզում եմ շեշտել՝ եթե անգամ այդ աշխուժացումը լինի, լինելու է ոչ թե մեր, այլ նրանց համար»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ իրականում ոչ թե տնտեսական հնարավորություն է, այլ սպառնալիք է մեզ համար: «Եվ այդ սպառնալիքը մեր տուն է մտել: Առնվազն զավեշտ է, երբ ասում են՝ Բաքվով՝ այդ ճանապարհով Ռուսաստանի հետ կապ կլինի: Մենք այդ ճանապարհով պետք է Ռուսաստան գնա՞նք՝ հաշվի առնելով առնվազն գոնե այն փաստը, որ նրանք մեր հայրենակիցներին պատանդ են պահել: Սա ի՞նչ ողորմելի հոգեբանություն է»,-նկատեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տնտեսական ներկայիս իրավիճակին՝ Վարդան Բոստանջյանը այսօրվա տնտեսությունը համեմատեց մարդու հետ: «Մենք տնտեսական այնպիսի իրավիճակում ենք, որը կարելի է հետևյալ կերպ մեկնաբանել: Տեսեք՝ չմեռնելու համար մարդիկ որոշակի աշխատանք են, չէ՞, իրականացնում: Յուրաքանչյուր մարդ, եթե ապրում է, ուրեմն պետք է մի գործողություն իրականացնի, ինչ-որ կերպ շարժվի: Եթե կարելի է այսօրվա ունեցածը տնտեսություն անվանել, եկեք անվանենք, բայց, բոլոր դեպքերում, այն, ինչ կա այդ տնտեսության մեջ, այն նվազագույնն է, որը, որպես կենդանի օրգանիզմ, չի կարող չլինել: Սա նման է մի իրավիճակի, երբ շարժվողը չի կարող չանել որևէ գործողություն: Սպառում գոյություն ունի միայն առաջին անհրաժեշտության, պարենային ապրանքների կտրվածքով: Մեր տնտեսությունը կոլապսային վիճակում է թե՛ մուտքային, թե՛ ելքային առումով: Նորարարական, ռազմավարական քայլեր Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն: Ընդհանրապես, տնտեսությունը որևէ ուղղությամբ չի աշխատում»,-ընդգծեց տնտեսագետը:

Անդրադառնալով նոր ներդրումների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Վ. Բոստանջյանը շեշտեց. «2,8 ամիս է՝ իշխանության են, և իշխանության գալու առաջին օրվանից անընդհատ հիմար-հիմար դուրս են տվել նաև ներդրումների մասին: Իրականում հատկապես այժմ ներդրումների մասին խոսելը զառանցանք է: Ի՞նչ ներդրում, իրեն հարգող մարդը մի դրամ էլ ներդրում չի անի»: Տնտեսագետի խոսքով, որոշ չափով լավատեսության հիմքեր կարող են լինել միայն այս իշխանության հեռանալու դեպքում: «Դա այս պահին երկիրը փրկելու, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերի միակ ճանապարհն է: Եթե շուտափույթ հեռանան իշխանությունից, հնարավոր է՝ որոշակի ելքեր փնտրել այս տխուր իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց նա:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Լիբանանցի լրագրողը և օպերատորը վիրավորվել են Իսրայելի հարվածից ուղիղ հեռարձակման ժամանակ Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Գազ չի լինի սեպտեմբերի 8-ին 11:00-ից մինչև 13:00-ն Ոստիկանությունում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցքԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Շունը փլատակների տակից փրկել է զինվորի կյանքըԱՄՆ-ի uպառնալիքները՝ hարվածելու Իրանի բոլոր նավթային լցանավերին, պատիվ չեն բերում գերտերությանը. Բաղայի Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետո