Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Թուրքիան ժամանակ է ձգում. որևէ առարկայական քայլ չի արվել». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կրկին կախված է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքից: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանն՝ անդրադառնալով վերջին շրջանում Թուրքիայից հնչող հայտարարություններին, որոնց հիմքում կրկին նախապայմաններ են: Նախօրեին Թուրքիայի առևտրի նախարարը նշել էր, որ եթե Երևանի ու Բաքվի միջև քաղաքական կայունություն ձեռք բերվի, սահմանային անցակետեր կբացվեն, ինչի արդյունքում կաշխուժանա երկկողմ առևտուրը:

Թուրքագետն ընդգծեց, որ Հայաստանի հետ սահմանների բացում ամենաշատը ցանկանում են Կարսում, ինչով էլ պայմանավորված է նշված հայտարարությունը. «Նա պարզապես Կարսում է արել այդ հայտարարությունը, իսկ Կարսը Թուրքիայի ամենացածր, միջին եկամուտ ունեցող նահանգներից մեկն է համարվում: Կարսեցիները իրենց բարեկեցությունը Հայաստանի հետ սահմանի բացման հետ են կապում»: Նրա խոսքով, թուրք պաշտոնյան ասել է այն, ինչ ասում է այդ երկրի նախագահը կամ ԱԳ նախարարը:

«Ընդհանուր առմամբ, Թուրքիան ուղղակի ժամանակ է վատնում: Թուրքիան սպասում է՝ մինչև Հայաստանը և Ադրբեջանը կարգավորեն հարաբերությունները, որ նոր անցնի գործնական քայլերի: Այսինքն, մինչ այդ Հայաստանի և Թուրքիայի միջև որևէ ռեալ բան տեղի ունենալ չի կարող: Իսկ ինչ վերաբերում է մեր քաղաքական գործիչների այն հայտարարություններին, ըստ որոնց, հուսով են, թե առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան քայլեր կանի, ուղղակի քաղաքական անհեռատեսության, պրոֆեսիոնալիզմի բացակայության, տարածաշրջանը, Թուրքիային չճանաչելու հետևանքն են: Առնվազն պետք է դիտարկել, թե վերջին 25 տարում հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պայմաններում ինչպիսի գործընթացներ են տեղի ունեցել Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպիսի դիվանագիտական շփումներ են եղել, Թուրքիան ինչպիսի պայմաններ է առաջ քաշել»,-ասաց թուրքագետը՝ շեշտելով այդ գործընթացներում առաջընթացի բացակայության փաստի մասին:

«Մեկ տարի է՝ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բանագնացների միջոցով, այսպես ասած, շփում է տեղի ունենում: Այս մեկ տարվա մեջ հարաբերությունների կարգավորմանն ուղղված որևէ առարկայական քայլ չի արվել: Բուն գործընթացը՝ հարաբերությունների կարգավորումը, թողած, Թուրքիան թեմայի շուրջ ջուր ծեծելով է զբաղված: Ինչ-որ հիմար նախագծեր են քննարկում, ինչ-որ կամրջի բացում և այլն: Ժամանակ են ձգում, մինչև Ադրբեջանն ու Հայաստանը հարաբերությունները կարգավորեն: Այս շարքին է դասվում այն հայտարարությունը, թե իբրև «Թուրքիան վերացնում է ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը Հայաստանի հետ»: Ինչ օդային բեռնափոխադրումների մասին է խոսքը այն դեպքում, երբ Թուրքիայից օդային բեռնափոխադրումներ միշտ են եղել: Հայաստանի և Թուրքիայի միջև ավիափոխադրում կա: Թուրքիայից հագուստ բերողներն անհրաժեշտության դեպքում օդանավով են բերել այն, իսկ շինանյութն էլ չեն կարող օդային բեռնափոխադրումների միջոցով բերել, քանի որ թանկ է: Շինանյութն էլ ցամաքային ճանապարհով՝ Վրաստանի միջոցով են բերում: Իրականում «օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելը» մարդկանց աչքին թոզ փչել է նշանակում»,- ասաց նա՝ նկատելով, որ Թուրքիան դրանով Հայաստանի նկատմամբ բարի կամք չի դրսևորել:

«Հայտարարությունների մակարդակով փորձել է կրկին ցույց տալ, թե հօգուտ Հայաստանի ինչ-որ քայլ է արել: Թուրքիան, մեծ հաշվով, վստահելի գործընկեր չէ անգամ իր դաշնակիցների համար, ուր մնաց՝ վստահելի լինի իր հակառակորդի համար: ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրներ Թուրքիայի հետ խնդիրներ ունեն, Թուրքիան չի կատարում նրանց պահանջները: Ընդամենը մոտ 3 տասնամյակ առաջ օրը ցերեկով նույն Կիպրոսի կեսը զավթել է ու չի վերադարձնում»,նշեց նա: Թուրքիայի գործոնը դիտարկելով այսօր առկա տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ Անդրանիկ Իսպիրյանը շեշտեց. «Ամեն դեպքում, ծանր իրավիճակում ենք: Ամբողջ տարածաշրջանն այս պահին ծայրաստիճան լարված իրավիճակում է, ինչպես ասում են՝ պատերազմից հինգ է պակաս: Կարծում եմ՝ որոշակի շրջանակներում լայնախոհությունն առաջնահերթ կլինի, և լարվածությունն ավելի չի մեծանա: Ինչ վերաբերում է բուն Թուրքիային, ապա, տեսնելով Լաչինի միջանցքի հետ կապված Թուրքիայի ադրբեջանամետ, Ադրբեջանին աջակցող հայտարարությունները, այս պահի դրությամբ Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում որևէ դրական հանգամանք արձանագրել չենք կարող»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

International Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall