Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը դե­ռևս շարժ­վում է 2018 թվա­կա­նի աշ­նան խա­ղա­ցան­կով, իսկ հա­սա­րա­կու­թյունն այլ օրա­կար­գեր ունի»

POLITICS

Հուլիս-օգոստոս ամիսներին ի հայտ եկան հարցեր, որոնք կատալիզատորի դեր ունեցան և ակնհայտ դարձրեցին իշխանության ներսում առկա ստվերային տարաձայնությունները: Խոսելով իշխանության ներսում առկա գործընթացների մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Քաղտեխնոլոգն այս համատեքստում հիշեցրեց ամիսներ առաջ արված իր պնդումը.

«Այն քաղաքական սպեկտորը, որը ներգրավված է իշխանության մեջ, բավականին խայտաբղետ է: Անկախ գաղափարախոսական տարաձայնություններից, ներքին, առավել ևս՝ արտաքին քաղաքական տեսլականներից, իրենք հայտնվել են ընդհանուր իշխանական կաթսայի մեջ, որտեղ իզմեր չկան:

Այդուհանդերձ, ընդհանուր իզմի բացակայությունը չի նշանակում, որ տարբեր հոսանքներ, որոնք իշխանության բաղկացուցիչ մասն են կազմում, չունեն իրենց սեփական իզմերը»:

Նա ընդգծեց ամիսներ առաջ նշած մեկ այլ հանգամանքի մասին, երբ չէր բացառել, որ տարբեր թևերի առաջացման հետ մեկտեղ իզմերի մեջ ևս կարող է հակասություն առաջանալ.

«Ի վերջո, այդ հակասությունները սրվելու են՝ պայմանավորված ոչ միայն կոնկրետ խնդիրներով, այլև վարչապետի աննախադեպ բարձր վարկանիշի փոփոխման հանգամանքով: Արդեն չի լինելու էյֆորիկ վարկանիշ, և այդ վարկանիշի որոշակի նվազմանը զուգընթաց իշխանության տարբեր թևեր սկսելու են միմյանց հետ էլ ավելի ակտիվ հակամարտել: Հակամարտելու են իշխանության շատ կոնկրետ լծակների համար:

Խոսքը միայն պաշտոնների մասին չէ, այլ նաև ֆինանսական հոսքերի, ուժային կառույցների: Կան նաև քաղաքացիական հասարակության հոսանքներ, որոնք ոչ միշտ է, որ ներսից են կառավարվում:

Ըստ այդմ՝ իրենց արտաքին հովանավորների շահերն էլ են փորձելու սպասարկել, իսկ այդ շահերը, հավանաբար, ոչ միշտ են համընկնելու իշխանության քաղաքական թևի շահերի հետ»:

Իշխանության տրոհման, ստվերային գործընթացների ի հայտ գալու խնդրում, ըստ մեր զրուցակցի, առաջնային դեր ունեցավ ոչ թե Ամուլսարի հարցը, այլ Ստամբուլ յան կոնվենցիան: Նրա խոսքով, կան նաև մի քանի հարցեր, որոնք առաջիկայում ևս այդ դերն են ունենալու, որոնցից մեկն Արցախի հարցն է, ինչպես նաև Արցախում սպասվելիք ընտրությունները:

Իսկ թե իշխանության համար այս գործընթացներն ի՞նչ հետևանք կունենան, քաղտեխնոլոգը նախ նկատում է. «Դժվար է ասել, թե իշխանությունն ինչպես է ընկալում, գնահատում իրավիճակը, որովհետև, ընդհանուր առմամբ, մեկուկես տարին ցույց տվեց, որ իշխանություն հասկացությունը և Նիկոլ Փաշինյան երևույթը շատ տարբեր բաներ են:

Ամբողջ իշխանությունը բավականին ամորֆ մի բան է, որն ամեն ինչ անում է, որ ոչինչ չանի ու ամեն ինչ թողնի նույն Ն. Փաշինյանի որոշմանը: Այսինքն, իշխանությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից և այն թողնել Ն. Փաշինյանի վրա:

Եթե ինչ-որ տեղ կարելի է այդ պատասխանատվությունը թողնել ուրիշի վրա, Ն. Փաշինյանն իր հերթին փորձում է դա թողնել ուրիշի վրա: Դրա համար ունենք իրավիճակ, երբ Հայաստանում կա որոշում ընդունելու, իրագործելու և երբեմն նաև կառավարման ճգնաժամ»: Ինչ վերաբերում է տրոհման գործընթացին, ապա Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այդ հնարավոր տրոհման մեջ կարող է օգուտ ակնկալել: 

«Ի վերջո, ինքը պետք է հասկանա, որ կարող է ձերբազատվել այն հոսանքներից, որոնք իր համար պրոբլեմատիկ են, ոչ ռեալ դաշնակից են, մյուս կողմից էլ արտաքին քաղաքական ասպարեզում խնդիրներ են ստեղծում:

Մամուլում գրվեց «կանաչների ֆրակցիայի» ստեղծման հնարավորության մասին: Այդ թևին «սորոսական» են ասում, բայց տարբեր հասարակական ուղղվածություններ կան այնտեղ: Այնուամենայնիվ, եթե առաձնանան, պետք է լավ վերլուծել՝ դա ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում է Ն. Փաշինյանին:

Այդ հանգամանքը, երևի, ունի թե՛ մինուսներ, թե՛ պլ յուսներ, որովհետև իշխանության ոչ ամուր բալանսից ազատվելը գուցե շատ ավելի լավ է, քան այն անընդհատ հետդ տանելն ու միշտ պարտադրված լինելը՝ հաշվի առնելով նաև նրանց արտաքին ինչոր հովանավորների շահերը:

Ըստ իս՝ այդ թևից ազատվելը կարող է նաև օգուտ բերել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ եթե ռիսկերի ամբողջ փունջը գնահատվի, լինի եզրահանգում, որ տրոհումը կարող է օգուտ բերել, ապա այդ առումով իրավիճակը վերահսկելի կլինի:

Ըստ նրա՝ մի հանգամանք կա միայն, որը կարող է մտահոգել Ն. Փաշինյանին: Խոսքն այդ պոտենցիալ անջատողականների թվի մասին է, ըստ որի՝ կարող է վտանգի տակ դրվել գործադիր իշխանության գոյությունը. «Այդուհանդերձ, չեմ կարծում, թե նման կատաստրոֆիկ ձևափոխումների առաջ ենք կանգնած»:

Քաղտեխնոլոգի հետ զրույցում անդրադարձանք նաև իշխանություն-հասարակություն հարաբերություններին, որի համատեքստում Վ. Հակոբյանը շեշտեց ինդիկատորների բացակայության մասին:

«Ինձ մոտ տպավորություն է, որ իշխանությունը, այդ թվում՝ ամենավերին ատյաններում գտնվող ներկայացուցիչները, դեռ չունեն հասարակության տրամադրվածությունների ինդիկատորները:

Զբաղվում են այն մոնիտորինգով, թե սոցցանցերում ինչ է գրվում կամ ասվում: Բայց սոցցանցերի տրամադրվածությունները շատ դեպքերում որևէ աղերս չունեն իրական կյանքի հետ: Հասարակության այդ շերտը շատ դեպքերում կառավարվում է թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի:

Եվ այս պարագայում ինչ-որ տրամադրվածություններ են ստեղծում սոցցանցերում, որոնց վրա իշխանությունը կարող է հիմնվել ու բավականին լուրջ սխալներ թույլ տալ: Օրինակ՝ կարծում եմ, որ հասարակությունն այլևս նույնկերպ չի ընկալում հերթական աղմկահարույց ձերբակալությունները, շոուների մակարդակով իրականացվող ակցիաները: Կյանքը ցույց է տալիս, որ նույնիսկ նախկին ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունները, կալանավորումները ու հետո ազատ արձակումներն ընդամենը մեկ օրվա լուր են:

Մարդիկ շատ վաղուց դուրս են եկել էյֆորիայից, դուրս են եկել անցած տարվա ամառ-աշուն թրենդային թեմաներից, երբ արյուն, վրեժ էին ուզում:

իմա մարդիկ բնական ու հանգիստ վիճակում են: Ուզում են, որ իրենց սոցիալական, տնտեսական հարցերը լուծվեն, որ խոստումները, ակնկալիքները կատարվեն:

Մարդկանց չի հետաքրքրում նախկին պաշտոնյաներին նստեցնելը: Մարդկանց հետաքրքրում է այն, որ եթե իսկապես վատնումներ են եղել, փոխհատուցում լինի, որ իշխանությունը փորձի ինչ-որ մեխանիզմներով տեղական կապիտալը օգտագործել տնտեսական վիճակը տանելի դարձնելու համար: 

Հասարակություն-իշխանություն հարաբերությունների ինդիկատորը հենց դա է. այսօրվա հասարակությունը բոլորովին այլ խնդիրներ ու օրակարգեր ունի, իսկ իշխանությունը դեռ շարունակում է հեղափոխական օրակարգով շարժվել:

Չկան այն ինդիկատորները, որոնցով իշխանությունը կարող է ռեալ գնահատել, թե հասարակությունն ինչ է ուզում: Իշխանությունը դեռևս շարժվում է 2018 թվականի աշնան խաղացանկով: Բառացիորեն խաղացանկով, որովհետև ձերբակալություններն ակնհայտորեն արդեն զուտ շոուներ են և որևէ աղերս չունեն իրավական իրական գործընթացների հետ»,-եզրափակեց Վ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition