Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լրա­ցու­ցիչ ռիս­կեր, որոնք մե­ծաց­րել են անո­րո­շու­թյուն­նե­րի դաշ­տը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տնտեսությանն առնչվող ռիսկերին ու խնդիրներին անդրադառնալուց առաջ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում նախ մի հանգամանք է արձանագրում՝ կապված 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից 2019թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում վճարված հարկերի մեծությունների ցանկի հետ:

«Եթե նայենք 1000 խոշոր հարկատուների մուծած հարկերի դինամիկային և այն համեմատենք նախորդ տարվա երեք ամիսների հետ, ապա խոշոր հարկատուների մոտ 90 տոկոսը շուրջ 40-50 տոկոսով ավելացրել է հարկատվությունը: Եվ դա վերաբերում է թե՛ հանքարդյունաբերությանը, թե՛ էներգակիրների ոլորտին և թե՛ սննդի վերամշակման խոշոր ընկերություններին: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ այդ առումով մոտ 20 տոկոսի աճ ունենք: Այս ցուցանիշի վրա աչք փակելը սխալ է: Այլ բան է, որ կառուցվածքային խնդիրները, ներդրումային իրավիճակը, ցածր աշխատավարձերը, ինչպես նաև սոցիալական խնդիրները շարունակում են օրակարգում մնալ: Սա խնդիր է: Կան մեծ անորոշություններ և ռիսկեր, որոնք առաջին հերթին կապված են կառավարության կառուցվածքի փոփոխության, ոլորտային հնարավոր վերաբաշխումների և քաղաքականության հնարավոր սկզբունքային փոփոխությունների հետ: Սրանք լրացուցիչ ռիսկեր են, որոնք մեծացրել են անորոշությունների դաշտը: Այս հանգամանքն իր հերթին, բնականաբար, անվստահություն է առաջացնում ներդրողների մոտ: Այդուհանդերձ, եթե նայում ենք մյուս ցուցանիշներին, ապա կան մի շարք իրողություններ, որոնց հետ հաշվի չնստելը ևս ճիշտ չէ. դրամը շարունակում է կայուն մնալ, արտաքին պարտքի դինամիկան նվազել է, դեֆիցիտային լուրջ ճնշումներ չկան»,-նկատեց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանը շեշտեց, որ թեև նախկինում առկա մի շարք ռիսկեր այս պահին թուլացել են, բայց, այնուամենայնիվ, անորոշություններ է ստեղծում հակակոռուպցիոն պայքարը. «Օրինակ, եթե նախկինում մրցակցային վիճակը խեղված էր, հիմա իրավիճակը բարենպաստ է: Խնդիր էր նաև բիզնեսի և իշխանության սերտաճումը, որը հիմնականում լուծվում է: Սրանք ռիսկեր են, որոնք թուլացել են: Բայց ռիսկեր է առաջացնում հակակոռուպցիոն պայքարը, որն անորոշություններ է ստեղծում այն սեփականատերերի համար, որոնք իրենց կապիտալը դիզել են անօրինական ճանապարհով: Բնական է, որ նրանք պետք է փորձեն դուրս բերել այդ կապիտալը՝ խուսափելով լեգալացնել ու հայտարարագրել դրանք: Կապիտալի արտահոսքի լուրջ ռիսկեր կան, և այս ընթացքում զուտ արտահոսքը ավելի մեծ է, քան զուտ ներհոսքը»;

Կառավարության կառուցվածքի փոփոխությունից զատ, ռիսկերից մեկն, ըստ տնտեսագետի, կադրային խնդիրն է. «Ակնհայտ է, որ նոր կաբինետի կազմում կան մարդիկ, որոնք դրսևորել են դրական որակներ: Բայց ակնհայտ է նաև, որ թե՛ կառավարությունում, թե՛ առանձին գերատեսչություններում զգալի մասն անփորձ է: Երևում է, որ խմբային շահն են առաջ բրդում, ակնհայտ է նաև, որ կոմպետենտ չեն, գիտելիքների ու փորձառության լուրջ պակաս ունեն: Բնական է, որ հեղափոխության ալիքի վրա պաշտոնների տիրացած մարդկանցից բոլորը չէ, որ կարող էին արդարացնել սպասելիքները: Վարչապետ Փաշինյանն այդ տեսակետից կոմպլեքս չունի՝ սկսել է ձերբազատվել այն կադրերից, որոնց նշանակել է անցած տարվա հուլիսին, օգոստոսին: Այդուհանդերձ, երրորդ ռիսկը կա: Խոսքը կառավարման ռեֆորմների մասին է, որոնք դանդաղ են ընթանում»:

Տնտեսագետի հետ զրույցում անդրադարձանք նաև աշխատաշուկայի խնդիրներին, «Աշխատի՛ր, Հայաստան» արշավի մեկնարկին ու դրական փոփոխություններ արձանագրելու հնարավորություններին: Ա. Մարգարյանը նշում է այն ուղղությունը, ըստ որի՝ արշավը չի մնա միայն կարգախոսի մակարդակում:

«Գործազրկությունը բնական նորմայից երեք անգամ բարձր է: Մոտ է 20 տոկոսին, բայց մեր երկրի տնտեսության նման տնտեսություն ունեցող երկրների համար բնական նորման 6-7 տոկոս է: Հիմա եթե չփոխվեց դրամավարկային քաղաքականությունը, և հարկային քաղաքականության մասով ևս ռադիկալ փոփոխություններ չարվեցին, ոչինչ չի փոխվի: Դրամավարկային քաղաքականության մասով պետք է գնալ դրամական զանգվածի կտրուկ ավելացմանը և վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցմանը, արժեթղթերի շուկայում գործառնությունները և բանկային ռեզերվների նորմատիվները կտրուկ պետք է վերանայվեն: Երկրորդ ուղղությունը հարկային քաղաքականությունն է, և, կարծես թե, ուշանում է Հարկային օրենսգրքի նոր փաթեթի ընդունումը: Պետք է շուտափույթ ներդրվեն փոքր և միջին միկրոբիզնեսին վերաբերող այն արտոնությունները, բարելավումները, հարկային ճնշման թուլացումները, որոնք նախատեսվում են այդ օրինագծով: Ընթացքում, իհարկե, հնարավոր են շտկումներ, բայց մարդկանց համբերությունն անվերջ չէ: Միայն այս փոփոխություններից ու ռեսուրսները հասանելի դարձնելուց հետո կարելի է խոսել թե՛ աշխատանքի, թե՛ ինվեստիցիոն և թե՛ կապիտալի շուկայում հնարավոր լուրջ որակական փոփոխությունների ու տեղաշարժերի մասին»,-ասաց նա՝ եզրափակելով ու նկատելով, որ այժմ տեսնում է մասնագետների, փորձագիտական շրջանակների հետ երկխոսելու ու բանավիճելու այն դրական ընկալումը, ինչը նախկինում չի եղել:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Marca. Սպերցյանը՝ 25/26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի թեկնածուՍիսիանի հոգևոր հովիվը հիվանդանոցում այցելել է Անի Ավետիսյանին և նրա համար աղոթք կատարել35 տարվա վստահություն․ IDBank-ը տոնում է հաճախորդների հետՊուտին․ «Ռուսաստանը պատասխանելու է Ուկրաինայի հարվածներին»Կասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնահերթությունը մեկն է՝ հայկական շահը և հայ ժողովրդի անվտանգ ապագան․ Գոհար ՄելոյանՖԻՖԱ-ի անդամ անդամ 211 ազգային ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կարող է ստանալ 25 միլիոն դոլարCOP17-ի հյուրերը հերթով ժամանում են համալիր, նրանց տեղում դիմավորում է ՇՄ նախարարըՎրաստանի վարչապետը ժամանեց ՀայաստանՆեթանյահուն ասել է, որ Սիրիայի նախագահի հետ խոսելուց հետո դրուզների կոտորածները դադարել ենՄենք բոլորս պետք է բռնապետ Փաշինյանից պաշտպանենք մեր եկեղեցին․ Ավետիք ՉալաբյանԳազ չի լինի հոկտեմբերի 16-ին 09:00-ից մինչև 18:00-նԿասեցվել է «Մոխիտո» ելակի համով արտադրատեսակի արտադրական գործունեությունըԵրևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել. հաջողվել է վիճակը կայունացնելՏրդատ Սարգսյանը կմեկնի Տաշքենդ Վրաստանում պահանջել են ստուգել պատրիարք Իլիա II-ի հուղարկավորության ծախսերը Մոլդովական փողոցում 6-ամյա երեխային վրшերթի ենթարկած վարորդը ձերբակալվել է Վանաձորում 52-ամյա տղամարդու բնակության վայրում թմրամիջոց և զենք-զինամթերք է հայտնաբերվել Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամըԿաթողիկոսի եղբոր համար մեղադրողը պահանջում է 3 տարի 6 ամիս, եղբորորդու համար՝ 7 տարի 6 ամիս ազատազրկում «Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը Փաշինյանի խոստացած խաղաղության կեղծ լինելու վառ ապացույցն է. տեսանյութՓաշինյանը վերջապես խոստովանեց, որ Ալիևն ամենևին էլ խաղաղության չի ձգտում Ալիեւն ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարին Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կարիերայում առաջին անգամ ընդգրկվել է WTA -ի լավագույն 100-յակում Եկեղեցու վրա հարձակվելով՝ իշխանությունները փորձում են Սփյուռքն անջատել Հայաստանից․ Արմեն ՄանվելյանԿառավարությունը երկարաձգել է պտուղ–բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Տղամարդը ընկել է ատրակցիոնից և մահացելԿենսաբազմազանությունը պաշտպանելուն զուգահեռ պաշտպանեք մարդուն, նրա հայրենիքը, ազատությունն ու արժանապատիվ կյանքի իրավունքը. Աննա ԿոստանյանԼսե'ք՝ իրականում ինչ է ուզում հայ ժողովուրդը. գերիները պիտի ազատ արձակվեն, արցախցիները՝ վերադառնան. Մենուա Սողոմանյան Կառավարությունը լրացուցիչ 2,35 մլրդ դրամ է հատկացրել գիտության ոլորտին Թրամփը կարող է թուլացնել Ռուսաստանի «ստվերային նավատորմի» դեմ պատժամիջոցները Երևանը նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում լավագույն լուծումն է փնտրում․ Փաշինյան Ալիևը հիշեցրել է՝ ինչ է առաջարկել հայերին․ ուշագրավ հայտարարություն Ստամբուլում հեղեղումների հետևանքով երկու մարդ է զոհվել Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութՄԻՊ հաստատությունը հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին կաշխատի հեռավար ԱՄՆ-ն առնվազն 6 անգամ կոչ է արել Ուկրաինային չհարձակվել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա. WSJ Արտաշատում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել․ կա երկու տուժածՀաջողություն եմ ցանկանում Հրայրին և մեր բոլոր ընկերներին, և ամենայն բարիք՝ Գավառի մեր ժողովրդին. Ավետիք ՉալաբյանCOP17 շրջանակներում կառավարության շենքի մոտ իրականացվեց ակցիա Հայաստանում կենսաբազմազանության մասին համաժողովին ընդառաջ. Աննա ԿոստանյանՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ ԱննաԿոստանյանԽաղաղության մասին Փաշինյանի ելույթները չեն արժանանում բարձր գնահատականի․ Մենուա Սողոմոնյան Գորիս համայնքի ապագան սկսվում է քո ընտրությունից. Քվեարկի՛ր «Ապրելու քվե» դաշինքի օգտինԻնչպես դեղաթուրմը ժամանակի հետ դարձավ ալկոհոլային խմիչք. «Փաստ»Իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում են երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան Որսորդը պատահաբար կրակել և սպանել է իր ազգականինՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 հոկտեմբերի). Միջուկային պատերազմի շեմին. «Փաստ»Ասել եմ՝ բարև չեմ տալո՞ւ, թե՞ ասել եմ՝ տեսնեմ, ճամփես փոխելու եմ. ասել եմ՝ Բելառուս չենք գնալու, չենք գնացել. Փաշինյան