Երևան, 16.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Խաղաղություն պետք է պարտադրված հաղթանակով լինի. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի ակտիվությունը դեռ ոչինչ չի նշանակում, բացի նրանից, թե կողմերի իրական ցանկությունները որ կետում են, կամ ինչ են իրենք նշում կարմիր գծերի մասով: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով խաղաղության փաստաթղթի ստորագրման շուրջ այս փուլում առկա իրողություններին:

«Ալիևն ասում է՝ մեզ պետք է միջանցք տալ, Հայաստանի իշխանություններն ասում են՝ 29 հազար 800 քառակուսի կիլոմետր: Նախ՝ հիմա ո՞վ է լինելու այն ուժը, որը գալու է ու ադրբեջանական զորքերին դուրս հանի և նոր 29 հազար 800 ձևավորի, որ ինչ-որ բան ստորագրեն, երկրորդ՝ հայկական կողմը տալո՞ւ է միջանցքը: Եթե այս ամենը չկա, ի՞նչ տարբերություն, օրը 25 անգամ, թե մեկ անգամ են հանդիպում: Այսօր ինտենսիվության խնդիրն աշխարհում առկա որոշ փոփոխությունների շրջանակներից է գալիս: Ու թեպետ թվում է, թե գործընթացներն ինտենսիվ են, բայց նույն Ալիևը հենց երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 7-ին պետք է հանդիպում լիներ, որը, իր պատկերացմամբ, չի կայանալու, որովհետև հայկական կողմն ասել է, որ Ֆրանսիայի նախագահն էլ պետք է մասնակցի: Այսօրվա դրությամբ կողմերն ամեն անգամ ասում են՝ մի հոգի էլ պետք մասնակցի՝ միջնորդի, լսողի կամ վկայի կարգավիճակով: Այս անվստահության պայմաններում ի՞նչ ստորագրման մասին է խոսքը: Սա՝ գործընթացի մասին»,ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է իրական ցանկություններին ու վարքագծին, հիշեցնելով Փաշինյանի այն հայտարարությունները, թե երբ հայկական կողմը մի բանի համաձայնել է, Ադրբեջանը մերժել է, Թևան Պողոսյանը շեշտեց, որ այսօր ո՛չ Փաշինյանն է փոխվել, ո՛չ Ալիևը. «Հիմա էլ եթե Փաշինյանն ասի՝ լավ, համաձայն եմ, Ալիևը նույն վայրկյանին նոր պայման է դնելու, որովհետև իր երազանքը նկարագրել է. ասում է՝ «ամբողջովին Զանգեզուրն էլ, Սևանն էլ եմ վերցնելու, Երևան էլ եմ գալու»:

Այդ դեպքում ի՞նչ փաստաթղթի մասին կարող է խոսք լինել, որը մեկ համաձայնագիր էր, հետո դարձավ շրջանակային համաձայնագիր, հետո էլ ասացին՝ ռուսական մոտեցումներին են համաձայնություն տվել, թեպետ մինչ այդ մեղադրում էին Ռուսաստանին»: Կրկին ընդգծելով, որ Ալիևը չի փոխվել, նա հավելեց. «Գուցե վաղը մի տարբերակ լինի, որը հայկական կողմը շատ կցանկանա ստորագրել, բայց եթե Ալիևին պետք չլինի, չի ստորագրի: Նա որևէ պատճառ կգտնի ու կձգձգի գործընթացները: Ինքն արդեն այսօր է հայտարարում, որ Հայաստանն ուզի, թե ոչ, միջանցք է տալու, հայկական կողմն էլ ասել է՝ միջանցք չի տալու: Եթե այդ կետը հիմա որոշված չէ, ո՞վ է այն ուժը, որն Ադրբեջանին ծեծելով՝ ստիպելու է համաձայնել, որովհետև եթե Ադրբեջանին այսօր չծեծես, ոչնչի էլ չի համաձայնելու: Ես աշխարհում նման միայն մեկ ուժ գիտեմ. դա հայկական բանակն է և հայ ազգի՝ նշվածն իրականացնելու միասնական ցանկությունն ու երազանքը: Եթե նշվածն իրականացնելու պոտենցիալը չկա, դա այսօր չի կատարվելու: Չկա որևէ այլ ուժ, որը մեր փոխարեն գալու է ու այդ խնդիրը լուծի:

Եթե անգամ վաղը Ալիևը ձևական գնա ու ինչ-որ բանի տակ ստորագրի, 5 րոպե էլ չի պահելու իր ստորագրությունը, ինչպես 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, 1994-ի, Սոչիի հայտարարությունների ու փաստաթղթերի դեպքում է: Ի դեպ, նման նաև երկրորդ թշնամին ունենք՝ Թուրքիան. 2008-ին ստորագրված արձանագրությունները ևս կյանքի չկոչվեցին: Թուրքիայի և Ադրբեջանի այդ վարքագիծն իմանալով՝ ինչպե՞ս կարելի է մտածել, որ այսօրվա աշխարհաքաղաքական փոփոխությունների պայմաններում ինչոր բան ստորագրելով՝ հույս ենք ունենալու:Միակ բանը, որի վրա հույսներս պետք է դնենք, մեր բանակի հզորացումն է, ազգային միասնությունը վերականգնելն է»:

Թևան Պողոսյանը նշեց, որ վերոնշյալին հասնելու համար պետք է ժամանակ շահել. «Իսկ ժամանակ շահելու լավագույն ցուցիչը կլինի բանակցող փոխելը, բայց գիտակցված, ինքնակամ գործողություններ պետք է անել, ինչը հայկական նոր մոտեցման ձևավորումը կլինի: Գիտակցված ու ինքնակամ պետք է գործել, որ կարողանանք մեր մեջ ձևավորված սև գծերը, պառակտվածությունները հաղթահարել»: Մեր զրուցակիցը շեշտեց, որ իրականում մենք մեր կարմիր գծերը դեռ վաղուց ենք ձևակերպել:

«Երեկ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն էր, որը տվել է այդ ձևակերպումներից մեկը: Նա ասել է. «Կորցնելով Արցախը՝ շրջելու ենք հայոց պետականության պատմության վերջին էջը»: Մենք Արցախը կորցնելու իրավունք չունենք: Սա կարմիր գիծ է, որի մասին մենք գիտենք, բայց աշխարհին էլ պետք է ասել: Իշխանությունների մոտ չի ստացվի, քանի որ բանավոր շատ այլ բաներ են ասել: Հիմա եթե անգամ շուռ գան ու ասեն՝ չէ, գիտեք, Արցախը կարևոր է, բոլորն ասելու են՝ լռեք: Նաև սա է պատճառը, որ պետք է գիտակցված ու ինքնակամ ասեն, որ հեռանում են, և պետք է գտնել մեկին, որը կարողանալու է նոր մոտեցումների ձևակերպում բերել, չի ունենալու հին պարտավորությունները: Մինչդեռ պարտված իշխանությունը կարող է նոր պարտություններ բերել. մենք չպարտված մարդ պետք է ունենանք, որը կկարողանա մի բան փոխել: Չեք ուզում մի «X-յանը» լինի, ուրիշ «Y-յանի» գիտեք, արեք դա: Դա ամենակարևորն է: Այո, բոլորս գիտենք կարմիր գծերը, բայց մի կարևոր բան կա. առանց մեր հաղթանակի խաղաղություն չի լինելու: Եթե պետք է խաղաղություն լինի, այն պետք է լինի պարտադրված հաղթանակով, ինչը բխում է մեր թշնամու վարքագծից: Դարերի պատմությունն է ցույց տալիս, որ երբ ջարդել ենք, կարողացել ենք խաղաղ ապրել»,-նշեց Թ. Պողոսյանը:

Նրա խոսքով, պետք է հաշվի առնել նաև, որ թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի առաջարկներն առաջին հերթին իրենց շահերից են բխում: «Եթե մենք որոշել ենք ինչ-որ կողմ բռնել, դա հայկական կողմը պետք է լինի: Եթե Արևմուտքը որևէ բան է ասում, առաջին հերթին դա բխում է իր շահերից, ինչը ավելի լայն համատեքստում նշանակում է առճակատում ՌԴ-ի հետ: Երբ Ռուսաստանն է առաջարկ անում, նշանակում է՝ առաջին հերթին բխում է ՌԴ-ի շահերից, լայն իմաստով այն ևս նշանակում է առճակատում Արևմուտքի հետ: Իսկ ո՞ւր մնացին հայկական շահերը: Ե՞րբ ենք սովորելու, որ մենք միայն ու միայն հայկական շահերը սպասարկելու իրավունք ունենք»,-հավելեց Թ. Պողոսյանը:

Ադրբեջանի ամենօրյա բնույթ կրող սադրանքների ու այդ երկրից հնչող հայտարարությունների մեջ մեր զրուցակիցը մեկ պատճառ է տեսնում: «Ադրբեջանը մեզ որպես թշնամի է ընդունում, որին ուզում է վերացնել: Ադրբեջանն իր ռազմավարությունը, մարտավարությունն ու նպատակները չի փոխել: Ադրբեջանի երազանքը հայկական պետականությունը վերացնելն է, որի հետևից և գնում է: Թշնամու ցանկացած գործողություն բխում է իր շահերից, և վարքագիծը չի փոխվելու: Այլ հարց է, որ եթե որոշել ես ապրել, պետք է մտածել, թե այդ ուղղությամբ ինչ ես անելու: Ադրբեջանն ասում է ինքն էլ է խաղաղություն ցանկանում, միգուցե ազնիվ է, բայց ես վստահ եմ, որ իրենց պատկերացրած այդ խաղաղության մեջ Հայաստան չի լինելու: Իրենց պատկերացրած խաղաղության դեպքում իրենք բոլոր հայերին վերացնելուց հետո են խաղաղ ապրելու, և ձգտում են իրենց հենց այդ «խաղաղությանը»: Սա է իրենց «խաղաղության» բովանդակությունը: Հայաստանն էլ է խաղաղություն ուզում, բայց բովանդակությունը եթե նկարագրենք, պարզվելու է՝ ուզում է ապրել հարևանների հետ, մինչդեռ այդ ապրելը գին ունի՝ ինքդ քեզ պաշտպանելու ունակ լինելն է, թույլ չտալը, որ թշնամին քեզ վերացնի»,ընդգծեց Թևան Պողոսյանը:

Անդրադառնալով Ալիևի այն հայտարարություններին, որոնք վերաբերում են Արցախում տեղի ունեցող գործընթացներին, պետնախարարի փոփոխությանը, այդ հարցում ՌԴ-ին ուղղված մեղադրանքներին, Թ. Պողոսյանը նշեց. «Ալիևն ասում է, թե «Արցախ այլևս գոյություն չունի»: Մեծ հաշվով՝ իր ցանկացած խոսք միտված է լինելու «Արցախի չգոյությունը» ներկայացնելուն: Օրինակ՝ մի դեպքում փորձելու է լավը երևալ եվրոպացիների համար՝ ասելով՝ «ուզում էի լավ բան անել, հայերը Ռուսաստանին ներս են բերում», ձեռքի հետ էլ փորձելու է պառակտել հայ հասարակությանը: Իր խոսքերը հաշվարկված են, միտված մեզ թուլացնելուն: Բոլորն են ոգևորված, որ կա մեկ հայ, որը պատրաստ է այսօր տեղափոխվել Արցախ ու աշխատել: Կարող է վաղը նման հարյուր մարդ լինի, մյուս օրը՝ հազար: Եվ սա հաշվի առնելով՝ Ալիևը հայերի մեջ վախ տարածելու նպատակ ունի, փորձում է պիտակավորումներ կպցնել: Մի հատ էլ փորձեց տարանջատել՝ ասելով, թե «Արցախում մի հայ կա, որն ուրիշ տեղից է եկել, ուրիշի օրակարգով, բայց կան տեղացի հայեր, որոնց հետ պատրաստ եմ խոսել»:

Կասկած է ուզում մտցնել, պառակտել, բայց մենք պետք է շատ խելոք գտնվենք՝ հասկանալով Ալիևի նման խաղերի նպատակը: Պետք է կարողանանք այդ խաղերից զերծ մնալ, արհամարհել կամ հակախաղեր առաջարկել այնպես, որ ինքն իր լարած թակարդն ընկնի»: Շեշտելով, որ Ալիևի նպատակը Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների վերացումն է, և իր հայտարարությունները մեկ ամբողջական շղթայի մեջ են, Թևան Պողոսյանը հավելեց. «Պետք է կարողանանք նոր մոտեցումներ բերել, ամեն օր Արցախում մեկ հայ պետք է ավելանա՝ լինի մշտական տեղափոխվելու, թե այցերի տեսքով: Հայկական ներկայությունն Արցախում ինչ-որ ձևով պետք է բարձրանա, պետք է ցույց տալ, որ չենք հրաժարվում ու պայքարելու ենք, որ միասնական ենք: Պետք է խելոք լինենք, որ թույլ չտանք մեզ խաղացնեն, այլ կարողանանք խաղի կանոններ փոխել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պոդոլսկի «Wildberries»-ի պահեստում հրդեհ է բռնկվել ԱԹՍ-ի ընկնելուց հետո (տեսանյութ) Հայաստանը գլխավորել է այն երկրների ցանկը, որոնք ամենից հաճախ են հաճելիորեն զարմացնում ռուսաստանցի զբոսաշրջիկներինՆԱՏՕ-ում կարծում են, որ Ռումինիայի օդային տարածքում խոցված անօդաչուն ռուսաստանյան է ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան Axios․ ԻՀՊԿ-ն գաղտնի կապուղու միջոցով ԱՄՆ-ին հավաստիացրել է Իրանի հետ բանակցություններին աջակցելու մասին Իրանում՝ յուրաքանչյուր ամերիկացի զինվորականի համար, 30 հազար դոլար են խոստացել Բարսելոնայում վստահ են՝ Կանսելուն օրեր անց կմիանա թիմին Իրանում մահապատժի է ենթարկվել յոթ ոստիկանի դիտավորյալ վրաերթի ենթարկած տղամարդը Կովկասում սառցադաշտերը կրճատվում են. Լևոն Ազիզյան Վրաստանում բացահայտել են օտարերկրացիներին խաբելու սխեմա. ձերբակալվածների թվում Թուրքիայի քաղաքացի կա Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․Էրդողան Ճապոնիայում հորդառատ անձրևների հետևանքով զոhեր կան Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Summer Prague Open 2026»-ի կանանց պայքարում Աբովյանում բախվել են «Opel Astra»-ն և «Chevrolet»-ը․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ «Փյունիկ»-«Սարդարապատ» հանդիպումը հետաձգվել է Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զnհվել Ուկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Մեսսին վրիպեց 11-մետրանոցից. «Ինտեր Մայամի»-ն խոշոր հաշվով զիջեց ՄԼՍ-ի առաջատարին Կանանց մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտnւք` «Զվարթնոց» օդանավակայանում Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող hարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան «Սլովանը» խոշոր հաշվով հաղթանակ է տարել, Բարսեղյանը՝ գոլի և գոլային փոխանցման հեղինակ Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՍանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր ԿամենդատյանԻնչ եղանակ կլինի առաջիկայում Ամերիկյան հետախուզության հավաքագրած տեղեկություններն ու քարտեզները Երևանի ԿԱՆԱԶ ալյումինի գործարանի մասին Ջրհեղեղներ՝ ԱՄՆ Ինդիանա նահանգում, կան զnհեր Կոլումբիայի նոր նախագահը Թրամփին խնդրել է երկրաշարժից հետո ժամանակավորապես չեղարկել մաքսատուրքերը 17 անընդմեջ հաղթանակ. Մախաչևը պաշտպանեց տիտղոսը Իրանը դեռ որոշում չի ընդունել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու վերաբերյալ․ Արաղչի Իտալիայում հայտնաբերվել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված նկարները Մեր կոմֆորտային ամառը շարունակվում է. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրանի հետ պատերազմի նպատակները փոխվում են․ ԱՄՆ-ն այժմ առաջին տեղում է դնում էներգակիրների գները – CNN ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է ընդունվի ողջամիտ ժամկետներում Ջուր չի լինի մինչեւ 15:00-ն Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի Թրամփը խոստում է տվել F-35-երի վերաբերյալ և սպասում ենք կատարմանը. Էրդողան Տան նկուղի պատի մեջ հայտնաբերվել են 9 միլիոն եվրոյի ոսկե ձուլակտորներ և մետաղադրամներԳիշերը ՌԴ տարածքում խոցվել է ուկրաինական 822 անօդաչու թռչող սարք Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 294-ի Իրանը և Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցի նավագնացության քարտեզի վերաբերյալ Հյուսիսային պողոտայում բախվել են «BMW» և ինքնագլոր, երեխա է տեղափոխել բժշկական կենտրոն600 անօդաչու թռչող սարքերի հարձակումը հանգեցրել է Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքի դադարեցմանը Կիմ Չեն Ընը վերահաստատել է ՌԴ-ի հետ հարաբերությունները խորացնելու հանձնառությունը Էրդողան. Թրամփը խոստում է տվել F-35-ների վերաբերյալ, այժմ մենք սպասում ենք դրա կատարմանը Կիևը կրկին ենթարկվել է ռուսական հրթիռային հարձակման Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 16-ին Քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Շախմատիստ Էմին Օհանյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 3-րդ տեղը Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք) Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան