Երևան, 13.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Նո­րա­րա­րու­թյունն ու տեխ­նո­լո­գի­ա­կան միտքն են կեն­սու­նակ, այլ ոչ թե ուղ­ղա­կի հում­քի կամ էներ­գա­կիր­նե­րի ար­տա­հան­ման վրա «նստե­լը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հուլիսի 12-ից Տավուշի սահմանի ուղղությամբ ադրբեջանցիների հարձակումների ձախողումը շատ կարևոր արձանագրումների տեղիք է տալիս։ Ադրբեջանը տարիներ շարունակ էներգակիրների վաճառքից ստացած զգալի գումարները հատկացրել է տարբեր երկրներից գերթանկարժեք և գերժամանակակից զենքեր գնելուն։

Եվ, ըստ այդմ, ժամանակի ընթացքում ադրբեջանական ղեկավարության կողմից այնպիսի միֆ է ստեղծվել, որ եթե իրենք զինված են թանկարժեք և բազմաֆունկցիոնալ զենքերով, ապա այդպիսով առավելություն են ստանում հայկական զինված ուժերի նկատմամբ և ցանկացած պահի կարող են ի ցույց դնել իրենց առավելությունը մարտի դաշտում։

Բայց վերջին ռազմական գործողությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ հայկական զինված ուժերը բացահայտ առավելություն ունեն և կարողանում են հետ շպրտել հակառակորդի գրոհները։ Այդպիսով, պարզ դարձավ, որ հզոր և թանկարժեք զենքեր ունենալը դեռևս քիչ է, պետք է կարողանալ դրանք ճիշտ կիրառել։

Սակայն այստեղ միևնույն ժամանակ պետք է նկատել, որ Ադրբեջանը թերագնահատել է հայկական կողմի ունեցած հնարավորությունները. հայկական զինված ուժերը տեխնիկական հագեցվածության տեսանկյունից չեն զիջում ադրբեջանական կողմին։ 

Ուղղակի եթե Ադրբեջանը իր հսկայական ֆինանսական կապիտալը, որ ձեռք է բերվում հիմնականում էներգակիրների վաճառքից, տնտեսության մեջ ներգրավելու փոխարեն ներդնում է թանկարժեք զինատեսակներ ձեռք բերելու գործում, ապա Հայաստանը արտերկրից զենքեր ձեռք բերելու հետ մեկտեղ փորձում է նաև ստեղծել սեփական արտադրության զինատեսակները։

Խոսքը մասնավորապես վերաբերում է անօդաչու թռչող սարքերին, որոնց կիրառությունը ժամանակակից մարտական և հետախուզական գործողություններում ավելի մեծ դերակատարություն է ստանում։ 

Ի տարբերություն Ադրբեջանի, որը միլիոնավոր դոլարներ է ծախսում Իսրայելից ԱԹՍ-եր ձեռք բերելու համար, որոնք արագ ոչնչացվում են հայկական ԶՈՒ-ի կողմից, Հայաստանն օգտագործում է ներքին ինտելեկտուալ ռեսուրսները սեփական ԱԹՍ-երը զրոյից արտադրելու ուղղությամբ։

Վերջին օրերին հայկական արտադրության ԱԹՍ-երը կիրառվեցին մարտական պայմաններում ու փայլուն արդյունքներ գրանցեցին, իսկ Ադրբեջանի կողմից գնված և միլիոնավոր դոլարներ արժեցող ԱԹՍ-երը ցույց տվեցին իրենց անարդյունավետությունը։ Խոցվեց անգամ անխոցելիի համբավ ձեռք բերած ադրբեջանական ուժերին պատկանող Hermes-900-ը, որը շուրջ 30 մլն դոլարով էր ձեռք բերվել։

Այս իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում այն երկրները, որ նորարարություններ են կատարում, զարգացնում են տեխնոլոգիական միտքը և նոր լուծումներ գտնում, առավելություն են ստանում և դառնում մրցունակ, քան այն երկրները, որոնք ուղղակի հումքի կամ էներգակիրների արտահանման վրա են «նստած»։

Եվ համավարակի տարածումն էլ փաստեց, որ հումք արտահանող երկրներն, ի տարբերություն տեխնոլոգիապես զարգացած երկրների, առավել խոցելի են։ 

Խնդիրն այն է, որ համավարակի արդյունքում հումք հանդիսացող տարբեր ապրանքների գները կտրուկ իջան։ Օրինակ՝ այդպիսի ապրանքներից մեկն էլ սև ոսկին էր՝ նավթը, որի գինը կտրուկ անկում արձանագրեց։ Իսկ այն երկրները, որոնց տնտեսությունները գլխավորապես հիմնված են նավթի արդյունահանման վրա, սկսեցին մեծ վնասներ կրել։ 

Մենք ապրում ենք չորրորդ արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում, երբ մարդկային քաղաքակրթությունը խելահեղ արագությամբ թևակոխում է տեխնոլոգիական աննախադեպ փոխակերպումների և պատմական զարգացման որակապես նոր դարաշրջան, որը հավակնում է բովանդակային վերափոխման ենթարկել մարդկանց առօրյան ու աշխարհընկալումը: 

Իսկ ներկայիս շատ արագ զարգացող և փոփոխվող աշխարհում Հայաստանն իր տեղը ունենալու համար պետք է զարկ տա իր ինտելեկտուալ ներուժի զարգացմանը, իսկ դա կարող է տեղի ունենալ կրթական համակարգում, գիտության ոլորտում և բիզնեսում նպատակաուղղված քաղաքականություն վարելու միջոցով։

 Իսկ գլխավոր հարցերից մեկն այն է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն լավագույն մասնագետների համար, որպեսզի ուղեղների արտահոսք տեղի չունենա, և նրանք իրենց ուժերը ծառայեցնեն հայրենիքի հզորացման համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Նոյեմբերի 13-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԻնչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. նոր մանրամասներԹուրքիայի Մալաթիա նահանգում ռшզմական ուղղաթիռի կnրծանման հետևանքով չորս մարդ զnհվել էՊուտին․ ՌԴ ԱԳՆ-ն կզբաղվի ռուս մարզիկների ԱՄՆ վիզաների հարցովՀայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղումԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինՆարե Իսախանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոնԳյումրիում պարեկները կանգնեցրել են ավտոմեքենա, որի ուղևորը կաթուցիչը փորձել է գցել բերանըՌուսաստանը պատրաստ է անհապաղ սկսել Կոնստանտինովկայի ականազերծումը․ Ուշակով«Mercedes»-ը Զվարթնոցում բшխվել է քարե շինությանըRate.Trading․ Խոշոր գործարքներ՝ փոխարժեքի ռիսկերի թվային կառավարմամբ«Շենզա». Կոնվերս Բանկի գործընկերային պատմությունը«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն VIVA հիմնադրամն էՀատուկ պայմաններ այցելուներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ում«Ձեր արցունքներն անկեղծ չեն»․ Աննա Կոստանյանը՝ Սրբուհի ԳալյանինՀիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱրագածոտնի մարզի Թաթուլ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրաշչակ ԱՄՆ-ին Իրանի հետ գործարք պետք չէ. Թրամփ Քննարկում հանրակրթության ոլորտի հարցերի շուրջ Հայ գերիների հարցի լուծումը նախապայման է. Ֆրանսիացի նախարար Ավանդների փոխհատուցում․ 2027-ից կընդգրկվեն ևս 2 տարիքային խմբեր Դիաբետով հիվանդներին նոր տեսակի ինսուլին կտրամադրվի․ կառավարությունը փոփոխություն է հաստատելԻրանն ու հութիները հարվածի տակ են դրել ԱՄՆ-ի ռազմական հզորությունը․ WSJ Պուտինը Կրեմլում ընդունել է Ուիթքոֆին և Քուշներին Անկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՄեղադրվում է անզգուշությամբ հիվանդին մահվան հասցնելու մեջ. «Հրապարակ օրաթերթ» Վերանորոգման գները ՀՀ-ում վերջին 5 տարում զգալիորեն աճել են. հետազոտություն Ֆասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԵվրահանձնաժողովը խանգարում է ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններին. Ռյաբկով Ալիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Ուկրաինան մեծ հետաքրքրությամբ հետևում է հետկnնֆլիկտային շրջանում Ղարաբաղում և «Արևելյան Զանգեզուրում» Ադրբեջանի կողմից իրականացվող վերականգնողական աշխատանքներին. Զելենսկին՝ Ալիևին Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը «ՑԱՅԳ» հեռուստաընկերությունը տուգանվել է 100,000 դրամով Պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալն ուշագրավ հայտարարություն է արել Կոնգոյում էբոլա վիրուսը բռնկումից վեց ամիս անց շարունակում է վերահսկողությունից դուրս մնալ. «Բժիշկներ առանց սահմանների» Մայքլ Կարիկը հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական 13-ամյա դպրոցական աղջկա սպանության մեջ կասկածվողը մահացել է հիվանդանոցումՎթարային ջրանջատում Աբովյանում Թուրքիան սահմանը կբացի Երևանի և Բաքվի համաձայնությունից հետո ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի նոյեմբերի 16-ին Ինչո՞ւ է Ադրբեջանն իրեն թույլ տալիս միջամտել Իրան-Հայաստան հարաբերություններին․ ադրբեջանագետ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Հայտնաբերվել են գեղեցկության մրցույթի 33-ամյա հաղթողի մարմնի մնացորդները ԱՄՆ-ը չպետք է լրտեuական պատմություններ հորինի հանուն տեխնոլոգիական շրջափակման. ՉԺՀ ԱԳՆ Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել