Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սրանից ավելի մեծ ազդանշան դժվար է գտնել, թե ում է ձեռնտու 2018 թ. իշխանափոխությունը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նախօրեին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարեց կառավարության և վարչապետի հրաժարականը պահանջելու մասին: Նիկոլ Փաշինյանը հայտարարությունը որակեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ»՝ իր աջակիցներին հրավիրելով հանրահավաքի: Ընդդիմությունը հայտարարեց բանակի կողքին լինելու մասին ու իր հրավիրած հանրահավաքից հետո վրաններ տեղադրեց Բաղրամյան պողոտայում: Անդրադառնալով նախ ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությանը՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծեց՝ պնդումները, թե ԶՈւ գլխավոր շտաբը ռազմական հեղաշրջում է անում, չեն համապատասխանում իրականությանը:

«Երբ հայտարարվում է, թե սա ռազմական հեղաշրջման փորձ է, դա ավելի շատ նման հայտարարություններ անողների վախերի մասին է վկայում. ռազմական հեղաշրջման փորձի առնվազն մի բաղադրիչի մասին կնշեմ. այն է՝ զինվորականները գործողություններ են իրականացնում, որոնցով մեկուսացնում են այն անձին, որի գործունեությունը վտանգավոր են համարում պետության անվտանգության տեսանկյունից: Իսկ ինչ տեսանք նախօրեին: Գլխավոր շտաբը և կորպուսի հրամանատարները, գլոբալ առումով, իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցին առ այն, որ քաղաքացի Փաշինյանի գործողությունները հանգեցրել են մի վտանգավոր հանգրվանի, որը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ինքնիշխանությանը: Մենք տեսնում ենք, որ առնվազն գոնե մինչ այս պահը (հարցազրույցն արվել է փետրվարի 26-ի առավոտյան-խմբ.) իրենք որևիցե այլ գործողություն չեն իրականացրել: Երկրորդ՝ մի կարևոր հանգամանք ընդգծենք. օրեր առաջ մենք տեսանք, թե ինչպես մեր երկրի անվտանգության ապահովման հարցում կարևոր 5-10 պաշտոնյաներից մեկը խոսեց ժողովրդի վրա կրակելու մասին»,- ասաց նա՝ շեշտելով, որ ԳՇ-ի այս հայտարարությունը կարող ենք դիտարկել նաև ժողովրդի վրա կրակելու հնարավորության բացառման համատեքստում:

«Բացի այդ, նման հայտարարություն անելով՝ գլխավոր շտաբը լիակատար առումով գնդակը տեղափոխում է ընդդիմության դաշտ, որպեսզի ընդդիմությունը վերջիվերջո կարողանա ակտիվ քաղաքական գործողություններ գեներացնել՝ ստիպելով իշխանություններին օրինական ճանապարհով երկրում անցնցում իշխանափոխություն իրականացնել: Այսինքն, մեծ հաշվով, գլխավոր շտաբն առնվազն մինչ այս պահը ոչ թե հեղաշրջման փորձ է արել, այլ անցնցում կերպով իշխանափոխություն անելու հնարավորություն է ստեղծել»,-ասաց քաղաքագետը:

Իսկ թե ինչու հենց այս պահին նման հայտարարություն եղավ՝ հաշվի առնելով նաև պատերազմից հետո նման նախաձեռնության անհրաժեշտության կոչերը, քաղաքագետը նշեց, որ դեռ հնարավորություն կունենանք գեներալների բացատրությունը լսել. «Բացի այդ, գալիս է մի պահ, մի հանգրվան, երբ պետական համակարգում ներգրավված անձինք գիտակցում են, որ, ինչպես ասում են, այսպես այլևս հնարավոր չէ: Պետք է հաշվի առնել նաև պետական ինստիտուտներում ստատիկ բնույթ կրող համակարգը, որում աշխատում են պաշտոնյաները և որից մեծ դժվարությամբ են դուրս գալիս: Միգուցե ինչ-որ ներքին բաներ էլ եղան, որոնք ազդեցին այս որոշման վրա: Բայց, մեծ հաշվով, քանի Հայաստանի պետականությունն առկա է, ինձ թվում է՝ նման հայտարարությունն ուշացած չէ: Կրկին շեշտեմ, որ գնդակն ընդդիմության դաշտում է: Եթե այս պարագայում էլ իրենք չկարողանան համապատասխան համաժողովրդական շարժում գեներացնել, ըստ որի՝ իշխանություններն այլևս անցնցում հեռանալու այլընտրանքը չեն ունենա, այդ դեպքում մեր երկրի քաղաքական համակարգի, քաղաքական դաշտի ու քաղաքական վերնախավի առումով շատ լուրջ հետևություններ պետք է անենք: Բայց չշտապենք, տեսնենք ինչպես կզարգանան իրադարձությունները: Ամեն դեպքում, ԳՇ-ն ընդդիմությանը գործելու շատ մեծ հնարավորություն է տվել՝ ապահովագրելով, որ իշխանությունները չեն կրակի ժողովրդի վրա»:

Ինչ վերաբերում է իշխանության վերոնշյալ արձագանքին ու գործողություններին՝ քաղաքագետը նկատեց. «Հաշվի առնելով Փաշինյանի խառնվածքը՝ ինքն իրեն համահունչ է զգում ամբոխավարի կարգավիճակում: Ինքն իրեն ներդաշնակ է զգում ինչ-որ հանրահավաքների ժամանակ: Որո՞նք էին իր քաղաքական պայքարի հիմնական մեթոդները. իր ընտանեկան թերթով ապատեղեկատվություն տարածելը և ամբոխավարին վայել պահվածքը: Այս սխեմայից նա դուրս չեկավ անգամ այն բանից հետո, երբ փողոցից տեղափոխվեց կառավարական 1-ին շենք, և մինչ օրս ամբոխավարին վայել պահվածքն իր մոտ չի փոխվել: Բացի այդ, իրականում այլ գլոբալ ռեսուրս չի մնացել, քան ամբոխ, ինչ-որ մասսա հավաքելն ու 1/3-ով Հանրապետության հրապարակը լցնելն է»:

Հաշվի առնելով նախօրեին Ն. Փաշինյանի հանրահավաքին պետական համակարգի տարբեր ներկայացուցիչների առկայությունը՝ Բ. Մաթևոսյանը հավելեց. «Իրականում Փաշինյանի աջակիցները սահմանափակ քանակի մարդիկ են մնացել, և նա փորձում է հնարավորինս ակտիվ օգտագործել այդ հանգամանքը: Բայց եկեք նաև մի պարադոքսալ իրավիճակ ֆիքսենք: Փաստորեն, ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է որակել ընդամենը երկու կողմ. մեկը Նիկոլ Փաշինյանն է, մյուսը՝ Թուրքիան: Թուրքիայի արտգործնախարարի ու նախագահի մամուլի խոսնակի շուրթերով իրենք սա որակել են որպես ռազմական հեղաշրջման փորձ:

Այսինքն, ինչ ենք տեսնում, բացի ինչ-որ X քանակի սահմանափակ մարդկանցից, իրեն աջակցում է Թուրքիան: Սրանից ավելի մեծ ազդանշան, ավելի մեծ բացատրություն ու ավելի լավ ապացույց երևի դժվար է գտնել, թե ում է ձեռնտու 2018 թ. իշխանափոխությունը, ովքեր են այս մարդկանց բերել իշխանության, և իրենց առաքելությունը Հայաստանում արդյո՞ք ավարտված է, թե՞ ոչ: Եթե քաղաքական ընդդիմությունն այս իրավիճակում չկարողանա կապիտալիզացնել ստեղծված հնարավորությունը, ապա մենք շատ վատ իրավիճակի՝ իսկապես պետականության կորստի առջև ենք կանգնելու: Եթե, վերջիվերջո, ո՛չ քաղաքական վերնախավը, ո՛չ էլ ռազմական վերնախավը չկարողանան երկրի ներսում կողմնորոշվել՝ ինչ անել, ինչպես անել, որպեսզի երկրի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահելու համար անցնցում իշխանափոխություն լինի, ապա այդ հանգամանքից կօգտվեն արտաքին ուժերը՝ ելնելով իրենց շահերից:

Եվ այստեղ գլոբալ առումով երկու սցենար կա. ռուսական և թուրքական արտաքին միջամտության: Պարզ է, որ այդ երկու սցենարներից մեզ համար ավելի ձեռնտու է ռուսական սցենարը: Ես վստահ եմ, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու անհրաժեշտ ռեսուրսն ունի, բայց մեզ համար օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որ այդ գործընթացները ներհայաստանյան լինեն: Իսկ թե Փաշինյանն ինչ կանի, ինչ չի անի, միևնույն է, նա պատմության և քաղաքական գործընթացների տեսանկյունից արդեն դուրս գրված անձնավորություն է: Մնում է պարզապես այս ամենը կապիտալիզացնել, և դա անեն ներհայաստանյան ուժերը»: Միևնույն ժամանակ, քաղաքագետը նկատեց, որ իշխանությունը խաղի մի կեղտոտ կանոն է դրել:

«Ասում են՝ քանի որ մենք 2018 թվականին հրապարակը լցնելով իշխանության եկանք, դուք հենց լցնեք հրապարակը, մենք տեսնենք, որ այն լցված է, այդ ժամանակ կարող եք ասել, որ սա հանրային պահանջ է: Մի կողմ դնենք հարցը՝ սա մառազմատիկ մոտեցում է, թե ոչ, սա մանիպուլ յացիա է, թե ոչ: Ամեն դեպքում, իրենց մոտեցումը սա է: Այլ պարագայում բնութագրում են որպես «էլիտար բունտ»:

Կամ ասում են՝ սա ոչ թե բանակի ցանկությունն է, այլ բանակի գեներալիտետի, իսկ մենք այնքան բարի ենք, որ իրենց աշխատավարձը բարձրացրել ենք՝ միաժամանակ չասելով, որ 5000 հոգու «Բայրաքթարների» տակ ուղարկեցին: Իրենք ասում են՝ կաթողիկոսները ժողովուրդ չեն, նախագահը ժողովուրդ չէ, ԳԱԱ-ն ժողովուրդ չէ: Իրենց ընկալման մեջ ժողովուրդն այն մասսան է, որը կարող է լցնել Հանրապետության հրապարակը»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ մեծ հաշվով, սա պարադոքսալ իրավիճակ է, բայց ընդդիմությունը պետք է կարողանա համաժողովրդական շարժում գեներացնել:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներ⁩ Դուք Տիգրանաշենի փոխարեն օգտագործում եք այլ անվանում, իսկ, արդյո՞ք Արծվաշենի վերաբերյալ էլ նույնը լսում եք ադրբեջանական կողմից․ ես նման բան չեմ լսել․ Արամ ՎարդևանյանՀամաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի ԳալյանինՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներԻ՞նչ քայլեր են արվում, որ մեր ժողովրդի վարկային բեռը չծանրանա. Հայկ Ֆարմանյանը՝ ՓաշինյանինՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԵրբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ ՄիրզոյանԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենՈ՞րն է այն ժամկետը, որում, եթե գերիները չվերադառնան, խաղաղությունը չկայանա, հրաժարական կտաք․ Սյուզաննա ԱվետիսյանԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումԱդրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները