Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կա՛մ, կա՛մ. երրորդ տարբերակ, կարծես, չի մնացել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, թվում է, բավական էին հասկանալու, որ Հայաստանն ընթանում է թուլացման, խեղճացման, շարունակական պարտության և ծնկի գալու ճանապարհով։ Ավելի ճիշտ, ոչ թե Հայաստանը, այլ Հայաստանում պաշտոնավարող թիմը: Համաձայն ենք, ոչ բոլորը, բայց արդեն նկատելի է, որ նույնիսկ այն քաղաքացիները, որոնք անվերապահորեն աջակցում էին Փաշինյանին, քիչ-քիչ հասկանում են, որ պետության գլխավերևում թևածող արհավիրքը Փաշինյանը կախել է բոլորիս գլխին։ Այսինքն՝ խնդիրն այլևս մոտեցումների կամ գաղափարախոսության ընտրությունը չէ, քանի որ սեղանին է դրված գոյություն ունենալու կամ չունենալու հարցը, պետության ինքնիշխանության հարցը։ Իսկ իշխանություններն իրենց սպառել են մինչև վերջին ակորդը։

Լավ, համաձայն ենք, հնարավոր է՝ չեն սպառել միայն երկու առումով՝ երկիրը մինչև վերջ կործանելու կամ, իշխանությունից հեռանալով, երկիրը փրկելու: Կա՛մ, կա՛մ, երրորդ տարբերակ, կարծես չի նշմարվում: Արցախյան պատերազմի ժամանակ իշխանական պրոպագանդան առաջին իսկ օրերից «ավետում» էր, թե «հաղթելու ենք», պատերազմից հետո վստահեցնում էին, թե Սյունիքն անվտանգ է, իսկ հիմա էլ Փաշինյանը փորձում է հասարակությանը հավաստիացնել, թե փաստաթուղթ է ստորագրելու, որտեղ ՀՀ-ի 29,8 հազար քառակուսի կմ տարածքը պահպանվելու է։ Բայց քանի որ գրեթե միշտ ունեցել ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հակառակ պատկերը, ապա երբ որ տեղի ունենա ադրբեջանական հերթական ներխուժումը մեր երկիր, շուտով 29,8 հազար քառակուսի կմ-անոց Հայաստանի մասին փաստաթուղթը կարող է երազանք թվալ։ Առավել ևս, որ Նիկոլն կասկածելիորեն ինչ-որ շատ է խոսում այդ թվի մասին, հատուկ շեշտադրում դա: Ինչպես Արցախյան պատերազմի ժամանակ Փաշինյանը հազարավոր զինվորների շրջափակումից փրկելու անհրաժեշտությամբ էր պայմանավորում նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումը, ապա նույնը կարող է կատարել ևս մեկ անգամ և որոշակի իրադրության պայմաններում որպես փրկություն ներկայացնել ՀՀ ինքնիշխան տարածքների զիջումը։

Փաստերը վկայում են, որ ինչքան գործող իշխանությունները շարունակեն պաշտոնավարել, այնքան կորցնելու ենք, այնքան մեր պետությունը նվաստացվելու է։ Հապաղումը շատ ծանր հետևանքների է հանգեցնելու։ Այս պարագայում, հանրության մեծ մասի համոզմամբ, միակ ելքը ՀՀ իշխանություններից օր առաջ ազատվելն է, որը պետք է դառնա աղետը կանխելու առաջին քայլը։ Իսկ դրա համար հանրային և քաղաքական լայն համախմբում է հարկավոր, որի համար կան անհրաժեշտ պայմաններ։ Այս կոնտեքստում քննարկվում էին տարբեր ձևաչափեր, այդ թվում՝ Հայաստանի նախկին երեք նախագահների հանդիպման կարևորությունը։ Նրանք, ի վերջո, հանդիպեցին Վեհարանում՝ Ամենայն հայով կաթողիկոսի մասնակցությամբ: Իհարկե, սա առաջին անգամ չէ, որ երեք նախագահները հանդիպում են։ Արցախյան պատերազմի վտանգի պայմաններում էլ նրանք մի քանի անգամ հանդիպեցին, անգամ նախաձեռնություն եղավ, որ առաջին և երկրորդ նախագահները մեկնեն Մոսկվա, այլ հարց է, որ իշխանությունները ամեն գնով խափանեցին այդ այցը։

Դժվար չէ պատկերացնել, թե ներկայումս իրավիճակը ինչքան բարդ է, որ նախագահները կրկին ստիպված են մի կողմ դնել իրենց տեսակետների ու մոտեցումների տարբերությունները և նստել մեկ սեղանի շուրջ։ Եվ նույնիսկ նրանք, որոնք երեք նախագահներից որևէ մեկի կամ հենց երեքի մասին էլ լսել չէին ցանկանում, ապա հիմա հույսեր են փայփայում, թե նախագահները կարող են լուծումներ առաջարկել։ Ճիշտ է, հանդիպման սկսվելուն պես ամբողջ սոցցանցերը ողողած «Աստծով» գրառումները ծայրահեղ սպասումների մասին էին խոսում, ինչը հաստատվեց հանդիպումից հետո արված հաղորդագրությունից հետո, երբ բազմաթիվ մարդիկ հիասթափության նշաններ սկսեցին ցույց տալ: Իրականում չափազանց միամիտ պետք է լինել մտածելու, թե ընդամենը 2-3 ժամանոց հանդիպումից հետո հայտարարվելու էր Նիկոլի հեռացման կամ նոր իշխանության ձևավորման մասին: Այդպես չի լինում, այդպես չի կարող լինել:

Բայց երևույթն ինքնին չափազանց կարևոր է թե՛ Վեհափառի ներգրավվածության տեսանկյունից, ինչն առկա գործընթացներին համահայկականության բնույթ է հաղորդում, թե՛ երեք նախագահների քննարկումների տեսանկյունից, քանի որ նրանց փորձառությունն ու քաղաքական դաշտի վրա իրական, առարկայական ու շոշափելի ազդեցությունը հույսեր է ներշնչում գործընթացներին բովանդակային հուն հաղորդելու և իրական ելքեր ու լուծումներ գտնելու առումով: Մյուս կողմից՝ խմորվող քաղաքական գործընթացը միայն նախագահների հանդիպմամբ չպետք է սահմանափակվի, անհրաժեշտ է, որ բոլոր առողջ, իրականում երկրի ու պետության հանդեպ պատասխանատվություն ունեցող հասարակական և քաղաքական ուժերը համախմբվեն այս օրակարգի շուրջ։ Պետականության կորստին «հինգ է պակաս», մենք դեռ քննարկում ենք այս կամ այն գործչի կամ ուժի անցյալում ունեցած սխալը:

Ընդ որում, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ քաղաքական ցնցումները ավելի վատթար վիճակ կարող են ստեղծել։ Իշխանափոխությունը պետք է լինի արագ, բայց անցնցում ու սահուն, որպեսզի «ունքը շինելու տեղը աչքն էլ չհանվի»։ Եվ սա նաև հանրության և քաղաքական ուժերի պատասխանատվության հարցն է:

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները ԱՄՆ-ը քննադատում է Ուկրաինայի հեռահար հարվածները Ռուսաստանին, Եվրոպան և ՆԱՏՕ-ն՝ աջակցում «Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ