Երևան, 09.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Եթե դատարանը որոշեր Քոչարյանին պահել կալանքի տակ, հայտարարվելու էր, որ այն թավշյա՞ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու ցանկությանը զուգահեռ պետք է հասկանալի լինեն նաև նպատակները: Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշում է այն ուղղությունները, այն նպատակները, որոնցով պետք է առաջնորդվել: Բայց մինչ դատաիրավական համակարգում փոփոխություններ իրականացնելու վճռականությանն ու նպատակներին հասնելը, Ե. Վարոսյանի հետ զրույցում անդրադարձանք դատարանների մուտքերը փակելու Ն. Փաշինյանի կոչին, դրան հետևած գործողություններին ու վարչապետի ելույթին, որտեղ նա ընդգծել էր այն քայլերը, որոնցով պետք է «դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականացվեն»:

«Ես խնդրին կփորձեմ նայել ռացիոնալիզմի տեսանկյունից, քանի որ իրավական տարբեր գնահատականներ արդեն հնչել են: Նախ՝ ես չհասկացա, թե այդ ամենն ինչի համար արվեց, ինձ համար դա անհասկանալի մնաց: Հարց է նաև, թե ի՞նչ էր դա տալու: Ես այդպես էլ չհասկացա, թե դատարանի դռները փակելու կոչի ու դրան հետևող հայտարարության մեջ ի՞նչ կապ կար. եթե հայտարարելու ինչ-որ բան կար, այն կարելի էր հայտարարել առանց դատարանների դռները մի քանի ժամով փակելու: Ընդ որում՝ շատ վատ եմ գնահատում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշման հրապարակումից հետո. այդ որոշման և ակցիայի կապը շատ վատ բանի մասին է խոսում: Դա նշանակում է, որ իշխանությունը դժգոհ է կոնկրետ որոշումից ու փորձում է հակազդել: Նման քայլերն են, որ Քոչարյանի պաշտպանական թիմին իրենց պաշտպանությունն իրականացնելու անսպառ հնարավորություններ են տվել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Ե. Վարոսյանը:

Ի թիվս այլ քայլերի՝ Ն. Փաշինյանը հայտարարեց դատավորներին vetting-ի (ստուգման գործընթաց) ենթարկելու մասին: Հարցին՝ կա՞ արդյոք այդ գործընթացն իրականացնելու գործիքակազմ, մեր զրուցակիցը նշեց. «Խնդիրը զտումն է: Այսինքն, զտենք՝ դնենք չափանիշներ, որոնց համապատասխանող դատավորները կմնան, չհամապատասխանողները՝ կգնան: Իհարկե, պարզ է, որ այսօր այդ գործիքակազմը չկա: Բնականաբար, դա նոր ձևավորվելիք կառույց պետք է լինի, պետք է նաև համապատասխան օրենսդրական, ինչու չէ, նաև սահմանադրական կարգավորումներ լինեն դրա համար»:

Շարունակելով՝ նա նշեց. «Իհարկե, vetting-ն իր մեջ ռացիոնալիզմի տարրեր պարունակում է: Ես համաձայն եմ վարչապետի այն պնդմանը, որ պետք է ստուգել ունեցվածքը, եթե կա կասկած, պետք է ստուգել նաև դատավոր դառնալու ուղին: Սա նորմալ է, կնպաստի, որ դատավորներն ավելի վճռական լինեն և ավելի համարձակ դառնան, որովհետև եթե մաքուր ես, խնդիր չունես, քեզ նաև չեն կարող ճնշել: Եվ այն սակավաթիվ դատավորները, որոնք միշտ վճռական են եղել, չեն ընկրկել իշխանությունների ու ճնշումների առաջ, այսօր էլ չեն ընկրկում: Իրենք այդ խնդրից զերծ են ու դրա համար էլ կարողանում են նաև հակադարձել: Ես ցանկանում եմ, որ դատարանը բաղկացած լինի հենց նման անձանցից:

Բայց արդյոք կա՞ այդ ցանկությունը, որովհետև հայտարարվածին զուգահեռ կոնկրետ մի քանի դատավորների ուղղությամբ սլաքներ են ուղղվում: Այն դատավորների, որոնք իշխանությանը ոչ հաճո որոշումներ են կայացրել: Լավ իշխանությունը դատական համակարգը պետք է խարսխի հենց այդպիսի անձանցից, որոնք պատրաստ են իրենց ոչ հաճելի, բայց օբյեկտիվ որոշումներ կայացրել: Եթե այդ vetting-ն արվում է նրա համար, որ դատական համակարգը բաղկացած լինի միայն հլու-հնազանդ կամակատարներից, մենք շատ ավելի վատ իրավիճակ ենք ունենալու, քան ունեցել ենք նախքան այս փոփոխությունները»:

Փաստաբանը շեշտեց, որ այն ամենը, ինչն այս պահին շրջապատում է այդ առաջարկը, նշված նպատակի առումով հույսեր չի ներշնչում: «Հույս չի ներշնչում նաև ընտրված օրը. այսինքն, եթե դատարանը որոշեր Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ, այն լա՞վն էր լինելու, հայտարարվելու էր, որ ամեն ինչ նորմա՞լ է, և դատարանը թավշյա՞ է: Մեկ որոշում հիմք ընդունելով՝ չի կարելի քայլեր ձեռնարկելու որոշում կայացնել: Այդ ամենն այնքան երկարատև ու նուրբ գործընթաց է: Մեկ տարվա մեջ արդեն պետք է մշակված լինեին՝ պետք չէր սպասել ինչ-որ որոշման»,-նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով առհասարակ դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված իրավիճակից ու բարեփոխումների գնալու ուղղություններից՝ նա ընդգծեց. «Իրավիճակը խնդրահարույց է: Դատաիրավական համակարգը պետության հիմնասյուներից մեկն է, մի հսկայական ոլորտ է, որը կարգավորելու, իդեալական տարբերակներ մշակելու համար տասը գիտնականն էլ է քիչ: Սա ժամանակատար գործընթաց է, և մեկ տարին պետք չէր վատնել ու չզբաղվել այդ ոլորտով: Օրինակ, վաղուց կարող էր կարգավորված լինել «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը, որը ոչ թե օրենք, այլ ժամանակավոր մի թուղթ է, որը տարիներով այդպես մնացել է: Անգամ այդ փոքր օրենքն այս մեկ տարվա մեջ ռեֆորմի չի ենթարկվել: Ո՛չ հայեցակարգ է կազմվել, ո՛չ օրենքի փոփոխության նախագիծ կա, ո՛չ էլ հասկանալի է՝ առհասարակ ցանկություն կա՞, թե՞ ոչ: Տեսեք՝ անգամ այդ մի հատվածը չկարգավորած, անգամ կարգավորելու փորձ չարած, խոսվում է vetting-ի, անցումային արդարադատության և այլնի մասին: Մինչդեռ այդ ամենին պետք էր փուլ առ փուլ գնալ՝ ժամանակին էր պետք սկսել: Տեսեք՝ մինչև այս պահը գիտենք երկու բառ՝ անցումային արդարադատություն: Բոլորս գիտենք, որ բազմաթիվ երկրներում այն կյանքի կոչելու տարբեր փորձեր են արվել կամ էլ կյանքի են կոչել: Բայց թե հիմա մեզ ի՞նչ է փորձ արվում ներկայացնել՝ չգիտենք: Ո՛չ որևէ երկրի օրինակ է մատնանշվում, ո՛չ էլ նախագիծ կա: Ու չկա հայեցակարգ, թե այս ամենի տակ ի՞նչ է թաքնված: Ուստիև անհնար է ասել՝ լավ բան է, թե՝ վատ, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ, վնասակար է, թե՞ օգտակար: Այդ ամենը զուտ խոսակցություններ են»:

Դատաիրավական համակարգում բարեփոխումների անհրաժեշտություն, ըստ փաստաբանի, միշտ է եղել, բայց մնացել է խոսքերի մակարդակում. «Իմ տեսլականը հետևյալն է. դատական համակարգը պետք է ծայրից ծայր կազմված լինի այն դատավորներից, որոնք ոչնչից չեն վախենում, որոնք կախված են միմիայն օրենքից, նպատակը դա պետք է լինի. իշխանությունը պետք է պատրաստ լինի, որ այդ դատական համակարգը չի լինելու իր հլու կամակատարը, լինելու է նաև իր հսկողը, իր սխալները վեր հանողը, իր բոլոր գործողություններն օրենքի դաշտ բերողը: Սա է պետության զարգացման գրավականը: Այդ վճռականությունն այսօր կա՞, ինձ համար այն դեռ չի նշմարվում: Ես տեսնում եմ, որ անհաճո որոշում հանդիպելիս իշխանության կողմից ջղաձգումներ են լինում, ինչն անընդունելի է. եթե, ի դեմս դատական համակարգի, իշխանությունը ցանկանում է ունենալ դակող մարմին, ապա կարող ենք առհասարակ այդ համակարգը վերացնել»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ ԿարապետյանԲանակում առաջնայինը գործն է, ոչ թե խոսքը, իսկ մարտական դիրքում վճռորոշը՝ պատրաստվածությունն ու պատասխանատվությունը. Աննա ՂուկասյանԱնապահովության նպաստի հաշվարկը փոխվել է․ որքան կստանա 4 հոգանոց ընտանիքըԵս Պուտինի «դաբռոյով» եկած ուժ չեմ, դրա կարիքը չունեմ, որ պայքարեմ երկրիս համար. Կարապետյան«А куда он денется?». Կարապետյանը՝ Փաշինյանի՝ ատոմակայանի հարցով ՌԴ առաջարկն ընտրելու մասինԱԺ-ում Փաշինյանին ստիպեցինք ադրբեջանցի զինվորին չհանձնել. Սամվել ԿարապետյանՓաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին, ով իրեն աջակցում է, ՀՀ-ի կործանմանն է աջակցում. ԿարապետյանԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՆոր դարաշրջան կուսակցությունն Եղեգնաձոր քաղաքում էԲանակը, ցավոք, դադարել է լինել ուժի և հաղթանակի խորհրդանիշ. Ավետիք ՉալաբյանԳյուղմթերք արտադրողները հնարավոր է չկարողանան մարել իրենց վարկային պարտավորությունները. Հրայր ԿամենդատյանԱրամ Վարդևանյանը բարձր է գնահատել ՀՀ-Իտալիա համագործակցությունն ու զարգացող հարաբերություններըՆախկին խորհրդային մարմնամարզիկ Արթուր Հակոբյանը ցմահ որակազրկվել է ԱՄՆ-ում Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը Եվրոպայում ռուսների «որս» է հայտարարված. Մեդվեդև ՀՀ-ի համար ԵՄ ժամանակավոր առևտրային արտոնություններն ուժի մեջ կմտնեն վաղվանից ՀԱՊԿ գծով Ռուսաստանի հարցմամբ ձերբակալված ուկրաինուհին կարողացել է լքել Ղազախստանը Իրանը հարված է հասցրել Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Պենտագոնի ղեկավարը հաստատել է, որ զինծառայողի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերով Փեզեշքիանն առաջարկել է ստեղծել «ԱՊՀ+1» ձևաչափ՝ Իրանի մասնակցությամբ Զելենսկին խոսել է Կիևի էներգետիկ խնդիրների մասին Պայթյուն Հունաստանի նավթավերամշակման գործարանում, կան տուժածներ Ռուբինյանը կարևորել է ԵՄ դիտորդական առաքելության հետագա զարգացումը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման հետևանքները կզգանք, երբ այն ազդի գազի գնի վրա. Արմեն ՄանվելյանԹրամփը SpaceX-ի պարտատոմսեր է գնել՝ հուշագրի ստորագրումից երկու օր առաջ Հանքարդյունաբերության ապագան՝ տեխնոլոգիաների և մարդկանց միասնությունն էՊուտինը, Ալիևը և Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են ունեցել Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկերՍաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Ճապոնիան կօգնեն Հարավարևելյան Ասիայի երկրներին նավթի պաշարներ կուտակել Ընդդիմադիր ուժերին սատարելու համար մարդկանց հալածում են. Մենուա ՍողոմոնյանԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները Քրեական ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստության դեպք․ 4 անձ ձերբակալվել էՈղջունում ենք Եվրոպական խորհրդարանի բանաձևը, որով պահանջվում է ազատ արձակել Բաքվում պահվող հայ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին. «Ուժեղ Հայաստան» ԱՄՆ-ն թույլ չի տա հակամարտություն Թուրքիայի ու Հունաստանի միջև Ֆասթ Բանկի աջակցությամբ բարեգործական համերգ է տեղի ունեցելԱշակերտուհուն հարվածած ուսուցչուհու նկատմամբ կիրառվել է տնային կալանք ԱՊՀ երկրների ղեկավարները գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հայտարարություն են ընդունել ՀՀ ֆուտզալի հավաքականը նախապատրաստվում է Աշխարհի առաջնությանը «Ոսկե ժամ»․ IDBank-ը բացատրում է՝ ինչպես ճիշտ վարվել զեղծարարների հարձակումից հետո