Երևան, 14.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ ուզում, այն էլ որոշում են. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Լավ լուր: Չէ, ցնցող, աննախադեպ, փառահեղ լուր: Բավականությունից նույնիսկ մարդու աչքերն են արցունքոտվում: Անսպասելիորեն պարզվել է, որ Հայաստանում որոշակի խմբի պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացում է եղել, ընդ որում՝ մոտ հարյուր տոկոսով: Ուրեմն, ապրիլի 7-ի կառավարության նիստում 41 համարի տակ եղել է չզեկուցվող (վերջերս կառավարության նիստերում զեկուցվող հարցեր համարյա թե չեն էլ լինում, ինչո՞ւ ավելորդ ջուր ծեծեն, Հայաստանում որոշողը մեկ անձ է) որոշման նախագիծ՝ շատ խուճուճ և ոչինչ չասող վերնագրով. «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին»:

Մի խոսքով, նախատեսվում է գլխավոր դատախազին, նրա տեղակալներին և դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների աշխատավարձերին մոտ 100 տոկոսանոց ամենամսյա հավելումներ տալ, այսինքն՝ փաստացի ստացվող աշխատավարձերը կրկնապատկել: Ըստ ֆինանսների նախարարության, դա Հայաստանի բյուջեից տարեկան կտանի 209,5 միլիոն դրամ, (չնայած նախագիծը ներկայացնողներն ի սկզբանե հաշվարկած են եղել 144 միլիոն դրամ… երևի գումարում-հանումն են սխալ արել):

Նշենք, որ Հայաստանում աշխատանքային օրենսդրությամբ սահմանված են ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության, ինչպես նաև առանձնակի ռիսկայնության, հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հաշվարկվող տոկոսային ավելացումներ: Բայց հարյուր տոկոսո՞վ… Նման դեպքեր եթե կան էլ, ապա հատուկենտ: Դե ինչ: Պարզվում է, որ Հայաստանում ամենածանր, ամենավնասակար, բարձրլեռնային (երևի աթոռի բարձրությունը նկատի ունեն), արտաժամյա, գիշերային աշխատանքը լինում է դատախազի աթոռին:

Չի բացառվում, որ վաղն էլ նման հավելավճարներ որոշվեն, ասենք թե, նախարարների համար. դե, որոշողը իրենք են, չէ՞… Ինչ ուզում են, այն էլ որոշում են, ավելի լավ է հավելավճարներով, քան թե պարգևավճարներով, դե, հավելավճարները ամենամսյա են և ամեն անգամ մամուլում աղմուկ չեն առաջացնի: Ի դեպ, այս որոշմանը խիստ խանդով է վերաբերվել քննչական կոմիտեն, որը որոշման վերաբերյալ այնպիսի երկար կարծիք է արտահայտել, որ կարդալու համար ժամեր են պետք: Կարելի է ասել, որ նախագիծը դուր չի եկել նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Հակակոռուպցիոն կոմիտեին և վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակին: Բայց ի՞նչ… «ձայն բարբառոյ յանապատի»:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնությունԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելLed Zeppelin–ի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում BMW-ն հրդեհի վտանգի պատճառով հետ է կանչում 720 796 մեքենա Արգենտինան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում պարտվեց Ուրուգվային Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից երկուսն անչափահասներ են ԱՄՆ-ում ռումբի հայտնաբերման պատճառով տարհանել են գործարանի շուրջ մեկ մղոն շառավղով բնակվող անձանց ԱՄՆ-ն առաջին անգամ հարց է բարձրացրել, թե Ուկրաինան պատրաստ կլինի՞ հրաժարվել Դոնբասից ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց. Զելենսկի Յուրաքանչյուր ընդդիմադիր պատգամավոր պետք է երաշխավորի, որ չի քվեարկի ալիևյան սահմանադրության օգտին. Ավետիք ՉալաբյանՇաքարային դիաբետը տարեցտարի տարածվում է․ որո՞նք են հիվանդության հիմնական ռիսկերը և ինչպե՞ս կանխարգելել այն Փաշինյանը ցանկանում է իր համար ձևավորել «նոր ընդդիմություն». Արեգ ՍավգուլյանԵրեխայի խնամքի նպաստ ստացողները կօգտվեն նաև 20% հետվճարից Պատերազմը դադարեցնելու դիմաց Պուտինը կոշտ պահանջներ է ներկայացրել Ալիևյան սահմանադրությունը ստեղծելու է տոտալիտար համակարգ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք՝ խորանի մոտից գողացել են փեսայի «iPhone 16 Pro»-ն և հարսի «iPhone 17 Pro Max»-ը Հայ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել կանադացի Սթիվեն Բաթլերին Ուկրաինան չի փոխի սահմանադրությունը հանուն չեզոք կարգավիճակի. Զելենսկի Զինծառայողների համար կարևոր փոփոխություն է նախատեսվում․ նոր օրենսդրական նախաձեռնություն Ազգային արժեքների մասին խոսելը և հիշելը շուտով հնարավոր է՝ մեծ խնդիրներ ստեղծի. Ատոմ ՄխիթարյանՍա սեպտեմբերի 11-ը չէ. ԱՄՆ-ում պարզաբանել են թռիչքների դադարեցումը Մենք պետք է պայքարենք մեր պետական և ազգային իրավունքների համար. Արսեն ԳրիգորյանԵրևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ ինչ փողոցներ են փակ լինելու Եթե հրատապ գումար է անհրաժեշտ, շատ ավելի անվտանգ է դիմել դասական բանկային վարկային գծի (օվերդրաֆտի) կամ սպառողական վարկի. ԿամենդատյանՊարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել hարձակումների համար Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութԾեծկռտnւք Հ1-ի տաղավարում՝ Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի միջև Երևանում տրոլեյբուսի վարորդի վրա հարձակված անձը ձերբակալվել է Պուտինը ներում է շնորհել բլոգեր Լերչեկին՝ ազատելով նրան պատժից Ռուսաստանից հեռանում ենք, Եվրոպա չենք հասնո՞ւմ․ ո՞ւր ենք գնումԵԽԽՎ պատգամավորները խորը մտահոգություն են հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ումՇատ մեծ հավանականությամբ 10 տարի հետո ԵՄ չի լինելու, բայց Փաշինյանը 20 տարի հետո Հայաստանը տեսնում է ԵՄ կազմում․ Արտակ Զաքարյան Ե՞րբ և ինչպե՞ս ի հայտ եկան առաջին համակարգչային խաղերը. «Փաստ»Թուրքիան և Կատարը փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել Բնակարանի ընտրությունից մինչև ֆինանսավորում․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին՝ սահմանափակ թվով Ջաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավոր Հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ է ձևավորվումՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 նոյեմբերի). Ուղևորատար գնացքների բախումը, թոքի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումը. «Փաստ»Իրանի իշխանությունները կոչով դիմել են բնակչությանը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 14-ին Նոր Օռլեանում բшխվել են զբոսանավը և լցանավը․ կան տnւժածներ Գնաճային ռիսկերի ակտիվացման նոր ու բավականին զգայուն փուլ. ի՞նչ է սպասվում առաջիկայում Հայաստանի բնակչությանը. «Փաստ»20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում․ Փաշինյան Հայաստանում ընտրովի արդարադատությունը՝ սպառնալի՞ք ԵՄ-ի հետ հարաբերությունների համար. «Փաստ»Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Թրամփը, Պուտինը և Չինաստանի նախագահ Սին հանդիպելու են Շենժենում «Մոնթեիցս հետո ուղղակի չէի ուզում ապրել, բայց հանուն աղջիկներիս իմ մեջ ուժ գտա». hետախույզ Մոնթե Մելքումյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին Վարանդայում. «Փաստ»ԱՄՆ-ում համազգային տագնապ է․ երկրի բոլոր օդանավակայաններից դադարեցվել են թռիչքները