Երևան, 18.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սահմանադրական դատարանի որոշումը մարազմատիկ անհեթեթություն է և ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» կուսակցությունը, դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները: ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը: Ամփոփելով դիմումների շուրջ քննությունը և գնահատելով ՍԴ որոշումը՝ «Փաստի» հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

Նա ՍԴ որոշումը մի քանի հարթության մեջ է դիտարկում: «Եթե 87 էջանոց ՍԴ որոշմանը կարճ մեկնաբանություն տամ, ապա այն մարազմատիկ անհեթեթություն է: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք դետալական մեկնաբանել, ապա ակնհայտ ու պարզ է հետևյալը. ՍԴ-ն առաջին հատվածներում նշում է, որ մերժել են մեր բոլոր միջնորդությունները, որոնցով հաստատված կհամարվեին մեր բոլոր փաստական հանգամանքները, իսկ եզրափակիչ մասում արձանագրում է, որ փաստակազմը բավարար չի եղել, որպեսզի ընտրախախտումներն արձանագրվեն: Ու եթե Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին բռնելու եմ շինեմ», «կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուճի հետ կծանոթանաք» և նման արտահայտությունները ՍԴ-ն «անթույլատրելի կոպտության և ցնցող ազդեցության» արտահայտություններ է համարում, այստեղ ես այս որոշման հետ կապված ավելին չեմ կարող մեկնաբանել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ ընդգծել էին, որ վերոնշյալ արտահայտությունները «ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. հետևաբար, չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա»: «Կարծում եմ՝ որակական առումով ՍԴ պատմության մեջ երբևէ կայացրած որոշումներից ամենաանորակն է, հատկապես, երբ որոշման էջերի մեծամասնությունն ուղղակի «քոփի-փեստ» է ԿԸՀ արձանագրությունից: Առանց կետադրական նշան փոխելու՝ «քոփիփեստ» են արել»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ռոբերտ Հայրապետյանը համակարծիք է այն դիտարկումների հետ, ըստ որոնց, ՍԴ այս որոշումը տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի շահերը սպասարկելու տրամաբանության մեջ:«ՍԴ-ի դեմ տեղի ունեցած ապօրինությունները, հակասահմանադրական գործողությունները, որոնց արդյունքում այսօր ՍԴ-ն հակասահմանադրական կազմ ունի, բնականաբար, իրականացվել էին նաև այսօրվա համար: Ցավում եմ, որ ՍԴ կազմի փոփոխությունը, ըստ որի՝ ՍԴ կազմի մեծամասնությունը բացառապես սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը, միտված էր նաև այս որոշմանը»,-ասաց նա:

Շեշտելով, որ ընտրական գործերի պարագայում որոշումների շրջանակներում դատավորները հատուկ կարծիք շարադրել չեն կարող՝ Ռոբերտ Հայրապետյանը հավելեց. «Այդուհանդերձ, վստահ եմ, որ ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանը, Արևիկ Պետրոսյանը և Աշոտ Խաչատրյանը, որոնք դեմ էին քվեարկել Սահմանադրական դատարանի այս որոշմանը, հատուկ կարծիքում կարձանագրեին այնպիսի փաստեր, որոնք լույս կսփռեին այն փաստակազմի վրա, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ ՍԴ-ում: Պարզ է նաև, որ ՍԴ այն դատավորները, որոնք Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ՍԴ դատավորի պատմուճան են հագել, քաղաքական սպասարկու են»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդենիս համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»BFMTV․ Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Փարիզում ձերբակալվել է 855 մարդ Լիտվայում ԱԹՍ-ի պատճառով օդային տագնապ է հայտարարվել, ՆԱՏՕ-ի կործանիչները բարձրացվել են օդ Ռուբիո․ Ուկրաինան առայժմ հասանելիություն չունի Starshield ռազմական համակարգին Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է Ֆրանսիայում անկարգությունների ընթացքում Լիմոժի 143-տարվա պատմություն ունեցող քաղաքապետարանի զանգակատունը փլուզվել է Սաուդյան Արաբիայում AH-6i ուղղաթիռ է կործանվել Լարսը բաց է Սարգիս Բեգոյանը ազատ ոճի ըմբշամարտի Մ-23 ԱԱ-ում դարձել է բրոնզե մեդալակիր Երևանում «Opel»-ը վրшերթի է ենթարկել կին հետիոտնի. կա վիրավnր Մինչև 2037 թվականը Ուկրաինան պետք է մարի ավելի քան 160 միլիարդ դոլարի պետական պարտք Ռուսական բանակը խոցել է Ռովնո քաղաքի «Նովայա պոչտա» լոգիստիկ կենտրոնը. ՌԴ ՊՆ Սանկտ Պետերբուրգում անօդաչուների հարձակումից հետո նավթային տերմինալ է բռնկվել Նիկոլին ու նրան հավանող փոքրիկ ընտրազանգվածին թվում է, թե Հայաստան գալիք ադրբեջանցիները խաղաղ ու բարեկամաբար են իրենց պահելու. Զաքարյան Կոնգրեսականները քննադատել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու՝ Թրամփի որոշումը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 18-ին Երևանում 20-ամյա աղջիկը ծանր վնասվածք է պատճառել 34-ամյա զուգընկերոջը Ծանրորդ Մարտին Պողոսյանը դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն Ուկրաինան ցանկանում է հասանելիություն ունենալ Starshield-ին, բայց այժմ այն չունի. Մարկո Ռուբիո Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթшրկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Գազ չի լինելու Քենիայում Էբոլայով վարակման դեպքերի թիվը հասել է յոթի Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն