Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռու­բեն Մել­քո­նյան. «Ար­հես­տա­կա­նո­րեն ներ­մուծ­ված օրա­կարգ ունենք, որի թի­րա­խում հայ եկե­ղե­ցին է, հայ­կա­կան ըն­տա­նի­քը, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Past.am

Օրերս հայտնի դարձավ, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունն սկսում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրինագիծը կազմելու, ինչպես նաև հանրային քննարկում կազմակերպելու գործընթացը:

«Փաստը» նախաձեռնության նպատակների, ազգային արժեքներին սպառնացող վտանգների ու դրանք կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, որը ևս նախաձեռնության համակարգող խմբի անդամ է:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ են հանդիսացել այն մարտահրավերները, որոնք օրեցօր ահագնանում են Հայաստանի և հայության համար: «Արտաքին սպառնալիքներին ավելացել են նաև ներքին սպառնալիքները: Իսկ տարատեսակ արտաքին խնդիրներին դիմագրավելու համար մենք առաջին հերթին մեր ներքին, հոգևոր անվտանգության, հասարակական միասնության, ազգային արժեքներին հավատարիմ լինելու առումով պետք է ուժեղ լինենք:

Եվ, տեսեք, ստացվում է մի վիճակ, որ բացի արտաքին խնդիրներից՝ Թուրքիայից, Ադրբեջանից և այլ տեղերից եկող սպառնալիքներից, նաև արհեստականորեն ներմուծված ներհայաստանյան օրակարգ ունենք, որի թիրախում հայ եկեղեցին է, հայկական ընտանիքը, ազգային արժեքները: Անգամ կրթական որոշակի խնդիրներ կան և այսպես շարունակ:

Այս ամենը վտանգների մի ամբողջ համալիր է, որոնց թիրախում ազգային արժեքներն են՝ հավաքական իմաստով»,մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մելքոնյանը: Խոսելով նախաձեռնության նպատակներից՝ նա շեշտեց, որ առնվազն երկուսը կարող է առանձնացնել. «Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ նախաձեռնության անդամներ են նաև մեր փորձառու իրավաբանները, և նպատակներից մեկն է մշակել ու ստեղծել օրենքի նախագիծ, որը կվերաբերի Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական ընտանիքին, դեռահասների դաստիարակությանը, կրթությանը, և այն ներկայացնել համապատասխան մարմիններին:

Դա կլինի օրենսդրական մակարդակով արված առաջարկ՝ կանխելու այն սպառնալիքները, որոնք կան վերոնշյալ ոլորտների և ինստիտուտների առումով: Երկրորդ՝ սա մի հարթակ է, որը կարող է համախմբել հասարակության տարբեր շերտերին, որոնք անհանգստացած են ազգային արժեքների դեմ այս հարձակումներով ու կկարողանան լայն հասարակական քննարկումների միջոցով հասնել կոնսոլիդացիայի՝ կանխելու նաև հասարակական պառակտումները, տարբեր խմբերի, խմբավորումների ստեղծումը:

Հիմնական նպատակները նշվածներն են, բայց գլոբալ առումով ես վերոնշյալ խնդրի տակ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք եմ տեսնում. այսինքն, եթե թիրախավորվում են ազգային արժեքները, ապա դա ուղիղ համեմատական է մեր ազգային անվտանգությանը: Եթե հարվածում են մեր ազգային արժեքներին, ապա հարվածում են մեր ազգային անվտանգությանը:

Եվ մեր նպատակն է հասարակությանը, ինչպես նաև գիտակցաբար կամ չգիտակցելով շատ վտանգավոր ճանապարհով գնացող որոշ շրջանակների բացատրել այս ամենի խորքային բնույթն ու վտանգը»: Ռուբեն Մելքոնյանն ազգային արժեքների պաշտպանության մի քանի ուղղություն է առանձնացնում: «Առաջինը հասարակական պաշտպանությունն է:

Հասարակությունն առաջինն ինքը պետք է պատնեշներ դնի, որոնք թույլ չեն տա վիրավորել, նսեմացնել, հարձակվել ու թիրախավորել ազգային արժեքները, օրինակ՝ եկեղեցին, մեր պատմությունը, մեր երախտավորներին, հերոսներին, մեր կրթական համակարգը, ընտանիքը, սովորույթները և այլն:

Իսկ հասարակական պաշտպանության համար անհրաժեշտ է, որ հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող, տարբեր ոլորտներում կարևոր ներդրում ու գիտելիքներ ունեցող մարդկանցից յուրաքանչյուրը ներկայացնի իր ոլորտին առնչվող խնդիրը և հասարակության ուշադրությունը բևեռի տարատեսակ վտանգների վրա:  

Ես վստահ եմ, որ հասարակությունն ինքն արդեն իսկ անհանգստացած է այս սիստեմատիկ հարվածներից, և նման նախաձեռնությունը կարող է հասարակական մտահոգություններն ավելի կենտրոնացնել: Մեծ հաշվով, երբ տեսնում ենք, թե որքան են շատացել ազգային արժեքների նկատմամբ հարձակումները, կարող ենք առնվազն ենթադրել, որ այս ամենը պատահական չէ. դրանք միտումնավոր, տարբեր կենտրոններից ու տարբեր ծրագրերով հարձակումներ են ազգային արժեքների վրա»,-ասաց Ռ. Մելքոնյանը:

Այս համատեքստում, կրկին շեշտելով ազգային անվտանգության բաղադրիչի մասին, նա ընդգծեց. «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ հաճախ հաղթանակներ ու հաջողություններ է կերտել ոչ միայն իր զինված ուժերի թվաքանակով կամ առավելությամբ, այլ իր ոգով, իր արժեհամակարգին հավատարիմ լինելով: Ամենադասական օրինակը կարող ենք բերել. 1920 թվականին մենք Կարսն առանց որևէ դիմադրության հանձնեցինք թուրքերին, որովհետև հեռացել էինք ազգային արժեքների հանդեպ հավատարմությունից, բայց այդ նույն ժամանակ Գարեգին Նժդեհը շատ ավելի փոքրաթիվ ու շատ ավելի քիչ զենքով կարողացավ պահպանել Զանգեզուրը՝ հենվելով ազգային արժեքների և ոգու վրա:

Ընդհանրապես, ազգային արժեքները նաև իրավական պաշտպանության տակ պետք է լինեն, որպեսզի, օրինակ՝ որևէ խումբ կրթական այնպիսի չափորոշիչներ չընդունի, որը կարող է ոտնահարել արժեքները կամ առնվազն հարցականներ առաջացնել: Իրավական պաշտպանության տակ պետք է լինեն, որ որևէ օրենսդրական նախաձեռնություն չլինի, որտեղ ընտանիք ձևակերպման մեջ մարդիկ կարող են միասեռական ընտանիքներ հասկանալ:

Իրավական պաշտպանություն, որ որևէ ձևակերպում կամ որևէ օրենսդրական նախաձեռնություն չլինի, որի պարագայում Հայ Առաքելական եկեղեցին ու տարատեսակ աղանդավորական կազմակերպությունները կարող են հավասարվել իրար՝ ունենալով նույն իրավունքները: Ազգային արժեքների պաշտպանության մյուս կարևոր ուղղությունը, կարծում եմ, քարոզչական բաղադրիչն է, որովհետև մենք ազգային արժեքների նկատմամբ հակաքարոզչության լայն ալիք ենք տեսնում:

Քարոզչական բաղադրիչը նույնպես շատ կարևոր է. կան անձեռնմխելի ազգային արժեքներ, որոնք քարոզչության միջոցով պետք է հասարակությանը ներկայացվեն որպես գերկարևոր ու առանձնահատուկ նշանակություն ունեցող երևույթներ ու արժեքներ»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի ստորագրահավաք իրականացնել ու նշված օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողովին ու կառավարությանը. «Իսկ այդ ամենի հանդեպ հստակ ու հասարակությանը հասկանալի մոտեցում որդեգրելն արդեն իրենց խնդիրն է»:

Ինչ վերաբերում է այս առումով իշխանությունից ունեցած ակնկալիքներին, Ռ. Մելքոնյանը երկու հանգամանքի մասին մատնանշեց. «Անկեղծ ասած, շատ լավատես չեմ և շատ մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև իշխանությունը գլոբալ իմաստով այս վերջին երկու տարվա ընթացքում տարբեր օրինակներով ի ցույց է դրել իր մոտեցումները. օրինակ՝ երբ պաշտպանության տակ են լինում մարզիկներ, որոնք սեռական այլ կողմնորոշում ունեն, բայց պաշտպանության տակ չեն լինում մարզիկներ, որոնք ավանդական կողմնորոշում ունեն կամ, օրինակ, ընդդիմադիր են իշխանություններին:

Մենք վերջին օրինակը տեսանք, երբ իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հացադուլին, բայց իշխանությունն ամենաբարձր մակարդակով քննարկեց Մել Դալուզյանի հարցը: Եվ բոլորս ենք հիշում հայտարարությունը, թե նա ում պաշտպանության տակ է:

Ընդհանուր առմամբ, թեպետ վերոնշյալ առումով շատ մեծ լավատեսություն չունեմ, բայց, ամեն դեպքում, անգամ ամենադժվար իրավիճակներում հույսը պետք չէ կորցնել հետևյալ իմաստով. հայ ժողովուրդը տարբեր բարդ իրավիճակներից է դուրս եկել և ազգային արժեքների նկատմամբ այս տոտալ հարձակումից էլ ենք հաղթանակով դուրս գալու:

Այս առումով լավատես եմ, վստահ եմ, որ մեր հավաքական իմաստնությունը հաղթելու է: Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, ապա շատ հաճախ իշխանության տարբեր, նաև բարձրաստիճան օղակներից այս ամենին ի պատասխան հնչում են կարծիքներ, որ իրենք ազգային արժեքների կրողներն ու պաշտպաններ են: Հակադարձում են, ասում, որ իրենց մասին հնչող կասկածները տեղին չեն, բոլոր արժեքների նկատմամբ մեծ հարգանք ու հավատարմություն ունեն:

Սա մի հնարավորություն է, որպեսզի իշխանությունները խոսքից գործի անցնեն և իրենց հավատարմությունը ազգային արժեքներին կարողանան ապացուցել օրենքի կոնկրետ գործողությունների մակարդակով: Դրա համար ենք մեր հայտարարության մեջ նշել, որ փորձելու ենք նաև օգնել իշխանություններին՝ պայքարելու այս ամենի դեմ: Եթե իսկապես ցանկություն ունեն, ինչպես ասում են, մուրճն էլ, մնացած պարագաներն էլ իրենց ձեռքում են: Սա նաև իրենց համար է հնարավորություն. տեսնենք, թե դրանից ինչպես կօգտվեն»:

Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան Հարձակում՝ ամենամեծ կրիպտոբորսայի վրա. $6 մլրդ ակտիվի կեսը հաջողվել է փրկել Ջրամբար գյուղում գայլերի ոհմակի հարձակման հետևանքով գառներ են անկելԺաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները Երևան-Սևան ավտոճանապարհին «Opel»-ը բшխվել է ճանապարհի բաժանարար գոտում եղած ծառերին ու հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում «Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է»․ IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասինԱրեգակը մոտ կես միլիոն կիլոմետր տրամագծով հսկայական ելուստ է արձակել, որը, հնարավոր է, չհասնի Երկրին Հայաստանը մտել է մի փուլ, որտեղ բարդ հարցերի ճիշտ լուծումները «այո»-ի և «ոչ»-ի պարզ հակադրությունից դուրս են, բայց ճիշտ լուծումները գտնելու համար հանրային երկխոսություն է պետք. Հովհաննիսյան ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 10:0 Հայաստանը գտնվում է դիկտատուրայի հաստատման ուղու վրա. Ատոմ ՄխիթարյանՀութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին Որոշ ուսուցիչների աշխատավարձը կփոխվի․ ում կվճարեն 300 հազար դրամ 328 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ բարձր մարզական արդյունքներ գրանցած մարզիկների և մարզիչների անվանական թոշակների համար Վենսն ասել է, որ ԱՄՆ-Իրան հակամարտությունը չի վերածվի անվերջ պատերազմի Առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ. եղանակի տեսություն Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավ է բռնկվել Խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, ազգային էլիտան խուժանի մակարդակ է իջնում. Ա. Չալաբյան ԱՄՆ–ում ուղղաթիռներ են բախվել. կա 3 զոհ Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբԻնչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականինՄարդիկ միշտ խուսափում են քաղաքականության հետ որևէ առնչություն ունենալ. Ա. ԿոստանյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 30-ի դրությամբ Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր ԱվետիսյանԼույս չի լինելու Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ G20-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար «Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան Այսօր մրցահարթակ դուրս կգա Ալեքսանդրա Գրիգորյանը․ ծանրամարտի ԱԱ Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք Մահացել է «Իքս մարդիկ» ֆիլմաշարի աստղ Պատրիկ Ստյուարտը Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրում