Yerevan, 14.July.2026,
00
:
00
BREAKING


Ռու­բեն Մել­քո­նյան. «Ար­հես­տա­կա­նո­րեն ներ­մուծ­ված օրա­կարգ ունենք, որի թի­րա­խում հայ եկե­ղե­ցին է, հայ­կա­կան ըն­տա­նի­քը, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը»

ANALYSIS

Past.am

Օրերս հայտնի դարձավ, որ «Ազգային արժեքների պաշտպանություն» նախաձեռնությունն սկսում է ազգային արժեքների պաշտպանությանը վերաբերող օրինագիծը կազմելու, ինչպես նաև հանրային քննարկում կազմակերպելու գործընթացը:

«Փաստը» նախաձեռնության նպատակների, ազգային արժեքներին սպառնացող վտանգների ու դրանք կանխելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերի մասին զրուցել է թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի հետ, որը ևս նախաձեռնության համակարգող խմբի անդամ է:

Ռուբեն Մելքոնյանի խոսքով, նման նախաձեռնությամբ հանդես գալու պատճառ են հանդիսացել այն մարտահրավերները, որոնք օրեցօր ահագնանում են Հայաստանի և հայության համար: «Արտաքին սպառնալիքներին ավելացել են նաև ներքին սպառնալիքները: Իսկ տարատեսակ արտաքին խնդիրներին դիմագրավելու համար մենք առաջին հերթին մեր ներքին, հոգևոր անվտանգության, հասարակական միասնության, ազգային արժեքներին հավատարիմ լինելու առումով պետք է ուժեղ լինենք:

Եվ, տեսեք, ստացվում է մի վիճակ, որ բացի արտաքին խնդիրներից՝ Թուրքիայից, Ադրբեջանից և այլ տեղերից եկող սպառնալիքներից, նաև արհեստականորեն ներմուծված ներհայաստանյան օրակարգ ունենք, որի թիրախում հայ եկեղեցին է, հայկական ընտանիքը, ազգային արժեքները: Անգամ կրթական որոշակի խնդիրներ կան և այսպես շարունակ:

Այս ամենը վտանգների մի ամբողջ համալիր է, որոնց թիրախում ազգային արժեքներն են՝ հավաքական իմաստով»,մեզ հետ զրույցում ասաց Ռ. Մելքոնյանը: Խոսելով նախաձեռնության նպատակներից՝ նա շեշտեց, որ առնվազն երկուսը կարող է առանձնացնել. «Նախ՝ ուզում եմ ընդգծել, որ նախաձեռնության անդամներ են նաև մեր փորձառու իրավաբանները, և նպատակներից մեկն է մշակել ու ստեղծել օրենքի նախագիծ, որը կվերաբերի Հայ Առաքելական եկեղեցուն, հայկական ընտանիքին, դեռահասների դաստիարակությանը, կրթությանը, և այն ներկայացնել համապատասխան մարմիններին:

Դա կլինի օրենսդրական մակարդակով արված առաջարկ՝ կանխելու այն սպառնալիքները, որոնք կան վերոնշյալ ոլորտների և ինստիտուտների առումով: Երկրորդ՝ սա մի հարթակ է, որը կարող է համախմբել հասարակության տարբեր շերտերին, որոնք անհանգստացած են ազգային արժեքների դեմ այս հարձակումներով ու կկարողանան լայն հասարակական քննարկումների միջոցով հասնել կոնսոլիդացիայի՝ կանխելու նաև հասարակական պառակտումները, տարբեր խմբերի, խմբավորումների ստեղծումը:

Հիմնական նպատակները նշվածներն են, բայց գլոբալ առումով ես վերոնշյալ խնդրի տակ ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիք եմ տեսնում. այսինքն, եթե թիրախավորվում են ազգային արժեքները, ապա դա ուղիղ համեմատական է մեր ազգային անվտանգությանը: Եթե հարվածում են մեր ազգային արժեքներին, ապա հարվածում են մեր ազգային անվտանգությանը:

Եվ մեր նպատակն է հասարակությանը, ինչպես նաև գիտակցաբար կամ չգիտակցելով շատ վտանգավոր ճանապարհով գնացող որոշ շրջանակների բացատրել այս ամենի խորքային բնույթն ու վտանգը»: Ռուբեն Մելքոնյանն ազգային արժեքների պաշտպանության մի քանի ուղղություն է առանձնացնում: «Առաջինը հասարակական պաշտպանությունն է:

Հասարակությունն առաջինն ինքը պետք է պատնեշներ դնի, որոնք թույլ չեն տա վիրավորել, նսեմացնել, հարձակվել ու թիրախավորել ազգային արժեքները, օրինակ՝ եկեղեցին, մեր պատմությունը, մեր երախտավորներին, հերոսներին, մեր կրթական համակարգը, ընտանիքը, սովորույթները և այլն:

Իսկ հասարակական պաշտպանության համար անհրաժեշտ է, որ հասարակության մեջ որոշակի ճանաչում ունեցող, տարբեր ոլորտներում կարևոր ներդրում ու գիտելիքներ ունեցող մարդկանցից յուրաքանչյուրը ներկայացնի իր ոլորտին առնչվող խնդիրը և հասարակության ուշադրությունը բևեռի տարատեսակ վտանգների վրա:  

Ես վստահ եմ, որ հասարակությունն ինքն արդեն իսկ անհանգստացած է այս սիստեմատիկ հարվածներից, և նման նախաձեռնությունը կարող է հասարակական մտահոգություններն ավելի կենտրոնացնել: Մեծ հաշվով, երբ տեսնում ենք, թե որքան են շատացել ազգային արժեքների նկատմամբ հարձակումները, կարող ենք առնվազն ենթադրել, որ այս ամենը պատահական չէ. դրանք միտումնավոր, տարբեր կենտրոններից ու տարբեր ծրագրերով հարձակումներ են ազգային արժեքների վրա»,-ասաց Ռ. Մելքոնյանը:

Այս համատեքստում, կրկին շեշտելով ազգային անվտանգության բաղադրիչի մասին, նա ընդգծեց. «Հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում շատ հաճախ հաղթանակներ ու հաջողություններ է կերտել ոչ միայն իր զինված ուժերի թվաքանակով կամ առավելությամբ, այլ իր ոգով, իր արժեհամակարգին հավատարիմ լինելով: Ամենադասական օրինակը կարող ենք բերել. 1920 թվականին մենք Կարսն առանց որևէ դիմադրության հանձնեցինք թուրքերին, որովհետև հեռացել էինք ազգային արժեքների հանդեպ հավատարմությունից, բայց այդ նույն ժամանակ Գարեգին Նժդեհը շատ ավելի փոքրաթիվ ու շատ ավելի քիչ զենքով կարողացավ պահպանել Զանգեզուրը՝ հենվելով ազգային արժեքների և ոգու վրա:

Ընդհանրապես, ազգային արժեքները նաև իրավական պաշտպանության տակ պետք է լինեն, որպեսզի, օրինակ՝ որևէ խումբ կրթական այնպիսի չափորոշիչներ չընդունի, որը կարող է ոտնահարել արժեքները կամ առնվազն հարցականներ առաջացնել: Իրավական պաշտպանության տակ պետք է լինեն, որ որևէ օրենսդրական նախաձեռնություն չլինի, որտեղ ընտանիք ձևակերպման մեջ մարդիկ կարող են միասեռական ընտանիքներ հասկանալ:

Իրավական պաշտպանություն, որ որևէ ձևակերպում կամ որևէ օրենսդրական նախաձեռնություն չլինի, որի պարագայում Հայ Առաքելական եկեղեցին ու տարատեսակ աղանդավորական կազմակերպությունները կարող են հավասարվել իրար՝ ունենալով նույն իրավունքները: Ազգային արժեքների պաշտպանության մյուս կարևոր ուղղությունը, կարծում եմ, քարոզչական բաղադրիչն է, որովհետև մենք ազգային արժեքների նկատմամբ հակաքարոզչության լայն ալիք ենք տեսնում:

Քարոզչական բաղադրիչը նույնպես շատ կարևոր է. կան անձեռնմխելի ազգային արժեքներ, որոնք քարոզչության միջոցով պետք է հասարակությանը ներկայացվեն որպես գերկարևոր ու առանձնահատուկ նշանակություն ունեցող երևույթներ ու արժեքներ»:

Մեր զրուցակիցը հայտնեց, որ նախաձեռնությունը նպատակ ունի ստորագրահավաք իրականացնել ու նշված օրենքի նախագիծը ներկայացնել Ազգային ժողովին ու կառավարությանը. «Իսկ այդ ամենի հանդեպ հստակ ու հասարակությանը հասկանալի մոտեցում որդեգրելն արդեն իրենց խնդիրն է»:

Ինչ վերաբերում է այս առումով իշխանությունից ունեցած ակնկալիքներին, Ռ. Մելքոնյանը երկու հանգամանքի մասին մատնանշեց. «Անկեղծ ասած, շատ լավատես չեմ և շատ մեծ ակնկալիքներ չունեմ, որովհետև իշխանությունը գլոբալ իմաստով այս վերջին երկու տարվա ընթացքում տարբեր օրինակներով ի ցույց է դրել իր մոտեցումները. օրինակ՝ երբ պաշտպանության տակ են լինում մարզիկներ, որոնք սեռական այլ կողմնորոշում ունեն, բայց պաշտպանության տակ չեն լինում մարզիկներ, որոնք ավանդական կողմնորոշում ունեն կամ, օրինակ, ընդդիմադիր են իշխանություններին:

Մենք վերջին օրինակը տեսանք, երբ իշխանությունը որևէ կերպ չարձագանքեց աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի հացադուլին, բայց իշխանությունն ամենաբարձր մակարդակով քննարկեց Մել Դալուզյանի հարցը: Եվ բոլորս ենք հիշում հայտարարությունը, թե նա ում պաշտպանության տակ է:

Ընդհանուր առմամբ, թեպետ վերոնշյալ առումով շատ մեծ լավատեսություն չունեմ, բայց, ամեն դեպքում, անգամ ամենադժվար իրավիճակներում հույսը պետք չէ կորցնել հետևյալ իմաստով. հայ ժողովուրդը տարբեր բարդ իրավիճակներից է դուրս եկել և ազգային արժեքների նկատմամբ այս տոտալ հարձակումից էլ ենք հաղթանակով դուրս գալու:

Այս առումով լավատես եմ, վստահ եմ, որ մեր հավաքական իմաստնությունը հաղթելու է: Ինչ վերաբերում է մյուս հանգամանքին, ապա շատ հաճախ իշխանության տարբեր, նաև բարձրաստիճան օղակներից այս ամենին ի պատասխան հնչում են կարծիքներ, որ իրենք ազգային արժեքների կրողներն ու պաշտպաններ են: Հակադարձում են, ասում, որ իրենց մասին հնչող կասկածները տեղին չեն, բոլոր արժեքների նկատմամբ մեծ հարգանք ու հավատարմություն ունեն:

Սա մի հնարավորություն է, որպեսզի իշխանությունները խոսքից գործի անցնեն և իրենց հավատարմությունը ազգային արժեքներին կարողանան ապացուցել օրենքի կոնկրետ գործողությունների մակարդակով: Դրա համար ենք մեր հայտարարության մեջ նշել, որ փորձելու ենք նաև օգնել իշխանություններին՝ պայքարելու այս ամենի դեմ: Եթե իսկապես ցանկություն ունեն, ինչպես ասում են, մուրճն էլ, մնացած պարագաներն էլ իրենց ձեռքում են: Սա նաև իրենց համար է հնարավորություն. տեսնենք, թե դրանից ինչպես կօգտվեն»:

Customer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6