Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


«Երբ մեր անձնական տվյալները կամովին փոխանցում ենք օտար մեկին, թույլ ենք տալիս նրան, որ խաբի մեզ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համացանցը խաբեբաների համար հրաշալի վայր է «զոհեր» գտնելու համար: Վերջին շրջանում խաբեությունների իրական շքերթ է, հայտնի ընկերությունների, կազմակերպությունների, խանութների անվան տակ «խաղարկություններ» են իրականացվում, «շահավետ» առաջարկներ արվում: Ու մինչ տեղեկատվական անվտանգության մասնագետները պարբերաբար իրազեկումներ են տեղադրում, զգուշացնում, որ քաղաքացիները չխաբվեն մեծ գումարներ աշխատելու կամ շահումներ ունենալու խոստումներին, շատերն ընկնում են խաբեբաների թակարդը: Այս ամենի հիմքում իրազեկվածության պակասն է, ինֆորմացիան ճշտելու անկարողությունը, թերահավատությունը, նորագույն տեխնոլոգիաներին հնարավորինս լավ ծանոթ չլինելը, բայց, իհարկե, ամենակարևորը՝ հեշտ գումար աշխատելու ցանկությունը:

«Սպառողների ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանը նշում է՝ եթե իքս ընկերությունից խաղարկությանը մասնակցելու մասին նամակ եք ստանում, ինֆորմացիան ստուգեք՝ տվյալ ընկերության պաշտոնական կայքէջ մտնելով կամ էլ այցելելով ընկերության գրասենյակ կամ մասնաճյուղ: «Կարող են նաև զանգահարել և տեղեկանալ մանրամասներին: Շատ հնարավոր տարբերակ է, որ ընկերությունն անգամ տեղյակ չլինի, որ իր անունից նման խաղարկություն է իրականացվում: Սա նաև օգնություն կլինի նրան՝ տեղեկացնելու, որ իր անունը շահարկվում է, դրանից հետո կարող են պաշտոնական մեկնաբանություն ներկայացնել, բնականաբար, դիմել նաև իրավապահ մարմիններին: Քաղաքացու մոտ առաջին կասկածը պետք է հարուցի այն, երբ իրենից խաղարկությանը մասնակցելու կամ իբր շահումը ստանալու համար պահանջեն անձնական տվյալներ: Սա առաջին ահազանգն է, որը պետք է մարդուն սթափեցնի»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նշում է՝ համացանցում չկա վերահսկողություն և կանոնակարգում:

«Օրինակ՝ այսօր ֆեյսբուքում տարբեր խաղերի ու թեստերի անվան տակ կորզում են մարդու անձնական տվյալները՝ հեռախոսահամարները, անունազգանունը, ծննդյան տարեթիվը, էլեկտրոնային հասցեները: Իսկ այս տվյալներով շատ հեշտ է գտնել մարդուն տարբեր սոցիալական ցանցերում, իսկ դրանք խաբեությունների համար ամենանպաստավոր տիրույթներն են»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ մարդուն խաբելու ամենահեշտ տարբերակը նրան շահագրգռելն է, իհարկե, ֆինանսական տեսանկյունից:

«Այս պարագայում իրազեկման խնդիր ունենք: Օրինակ՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը պարբերաբար իրազեկում է, տեղեկացնում է խաբեությունների տեսակների մասին: Պետք է ավելի լայնածավալ աշխատանք տանեն նաև պետական համապատասխան գերատեսչությունները: Պետք է իրազեկեն մարդկանց, որ տարբերակեն կեղծն ու իրականը, բայց դա անելու համար մարդն անընդհատ զգոն պետք է լինի: Երբեմն սոցիալական ցանցերի միջոցով մեր ընկերներից նամակներ ենք ստանում, որով գումար են խնդրում կամ առաջարկում ինչոր խաղարկությունների մասնակցել, այստեղ պետք է մեր զգոնությունը գործի, չենք բացում հղումը, կապվում ենք այդ մարդու հետ, փորձում ճշտել նամակի իսկությունը, նաև իրեն ենք իրազեկում, որ իր անունից ինչ-որ նամակներ և հղումներ են տարածվում: Իհարկե, տեխնոլոգիաները զարգանում են, խաբեության տարբերակները և ռազմավարությունն է զարգանում, հետևապես այս պարագայում յուրաքանչյուր մարդ պետք է սթափ գործի, վերահսկի իր անձնական ինֆորմացիան, համակարգիչը:

Եթե այս քայլերն անես, խաբեության զոհ չես դառնա, հակառակ դեպքում՝ համացանցում լրացնում ենք մեր անձնական տվյալները, լրիվ անծանոթ մեկին փոխանցում մեր բանկային տվյալները, հետո էլ դժգոհում, թե խաբեության զոհ դարձանք: Օրինակ՝ մի շրջան արտերկրից հարուստ բարեկամները շատերին ժառանգություն էին թողնում, և զարմանալին այն էր, որ մարդիկ հավատում էին դրան, փոխանցում անձնական ինֆորմացիա, բայց տեսնես՝ իրենք իրենց հարց տալի՞ս էին՝ ո՞վ է իմ այդ բարեկամը, որտե՞ղ էր մինչ օրս և այլն: Մինչդեռ, երբ մեր անձնական տվյալները կամովին փոխանցում ենք օտար մեկին, նշանակում է՝ թույլ ենք տալիս նրան, որ խաբի մեզ»,եզրափակում է Սյուզաննա Չիլինգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Цены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаМеждународный день Земли: Idram&IDBankУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаКредит «Новый партнер» набирает популярность среди клиентов ВТБ (Армения)Индия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеUcom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»