Երևան, 03.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Տնտեսական աճի ցուցանիշը կեղծ է, իսկկառավարությունն իրավիճակին չի տիրապետում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, Հայաստանում 2022 թվականի 7 ամիսներին տնտեսական աճը կազմել է շուրջ 13 տոկոս, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ թեպետ արձանագրված աճ կա, բայց նման աճը նա քվազի աճ է որակում:

«Սա կեղծ աճ է, որը պայմանավորված է գործոններով, որոնք որևէ կապ չունեն մեր պետության հետ: Այդ աճը կառավարման համակարգի, առանձին ոլորտների զարգացման հետ որևէ աղերս չունի: Ընդհանրապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ ցուցանիշ է: Այն տվյալ տարածաշրջանում, մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ֆինանսական ռեսուրսի մեծությունն է ցույց տալիս: Այդ ֆինանսական ռեսուրսն իր մեծությունը կարող է դրսևորել նաև խաղատներում, ծառայությունների այլ ոլորտներում և այլն: ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից կապիտալի ուժեղ ներհոսք եղավ ՀՀ, ինչով պայմանավորված՝ ՀՀ-ում որոշակի ցուցանիշների աճ նկատվեց: Այդուհանդերձ, միայն այն հանգամանքը, համաձայն որի՝ գնաճը խեղդում է և թուլացման որևէ միտում ու հեռանկար չունի, արդեն ցույց է տալիս, որ այդ աճը ՀՀ-ի հետ որևէ կապ չունի»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով, կառավարությունն այս պայմաններում ևս ոչ մի քայլ չի ձեռնարկում: «Կառավարությունն իրավիճակին չի տիրապետում: Տնտեսական ցուցանիշների նման աճը միայն հանգամանքների բերումով է գրանցվել: Բայց, բոլոր դեպքերում, եթե հանկարծ արտաքին գործոններով պայմանավորված վերոնշյալ իրողություններն այլևս գոյություն չունենան, մենք կհայտնվենք կոտրված տաշտակի առաջ: Առհասարակ, յուրաքանչյուր պետություն ինքը պետք է արտադրի, ինքն էլ պետք է սպառի: Եթե մեզ մոտ արտադրությունը ցածր մակարդակի վրա է, ի՞նչը պետք է սպառել: Լավագույն դեպքում մենք մեքենաներ ենք գնում, վաճառում, բայց դա օգտակար աշխատանք չէ, տնտեսության զարգացում չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, շատ այլ ճյուղերում արձանագրված աճերը ևս իրական աճի տպավորություն կարող են ստեղծել, բայց, ըստ նրա, կրկին կեղծ ցուցանիշների հետ գործ ունենք: Օրինակ բերելով՝ նա հավելեց. «Կարող է նաև կեղծ տպավորություն ստեղծվել, թե ՀՀում, օրինակ, մեծ թափով շինարարություն է կատարվում: Դա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե շինարարության առումով չափազանց մեծ աճ է գրանցվում: Բայց շինարարության մեջ ներդրվող ռեսուրսները, միգուցե, արտաքին ծագում ունե՞ն: Կառավարությունը հենց դրա մասին պետք է մտածի, որ էքսպանսիա չառաջանա, որ մեր երկիրը չդառնա ուրիշ երկրների խաղալիքը»:

Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Վարդան Բոստանջյանը մի քանի խնդիր առանձնացրեց: «Հանրապետությունում բավականաչափ մեծ է աղքատների տեսակարար կշիռը: Իհարկե, հասկանալի է, որ կենսաթոշակների չափը բավականաչափ մեծացնելու, այն շատ ավելացնելու հնարավորություններ չունենք: Մեծագույն դժվարությամբ կարող է 1000, 2000 դրամով ավելացվել, բայց դա, ըստ էության, տվյալ մարդկանց սոցիալական վիճակն ակնհայտորեն չի բարելավի: Այս պահի դրությամբ ևս բարձրացված կենսաթոշակներն ու նպաստները չեն թեթևացնելու մարդկանց վիճակը: Ցանկացած պարագայում սոցիալական վիճակի բարելավումը ենթադրում է աշխատանք: Խոսքը մասնավորապես ռացիոնալ աշխատանքի և այն ապահովելու մասին է, ինչը քաղաքացու խնդիրը չէ: Պետական քաղաքականությամբ հասարակությանը պետք է տանել ռացիոնալ աշխատանքի: Եթե դա չի արվում, ուրեմն երկիրը վերածվում է խաղատան: Սրան ուղղված հստակ քաղաքականություն պետք է լինի իշխանությունների կողմից՝ կառավարության ծրագրի շրջանակներում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով,որ կառավարությունը պետք է ռացիոնալ օգտագործի պետական միջոցները:

«Անհնարին ոչինչ չկա: Եթե կան սահմանափակ հնարավորություններ, պետք է գործել հենց այդ սահմանափակ հնարավորությունների շրջանակներում: Միայն ՀՀ-ն չէ, որ նման վիճակում է: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք շատ դժվարին ու երկար ճանապարհ են անցել՝ կառուցելով իրենց տնտեսությունը: Այն երկրներում, որտեղ խնդիրներին ռացիոնալ ու խելքով են մոտեցել, հաջողությունների են հասել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բրազիլիայում՝ հանդիպման ժամանակ, 15-ամյա ֆուտբոլիստ է uպանվել Մեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԻրանը հայտարարել է, որ Պակիստանը մնում է միջնորդ Միացյալ Նահանգների հետ շփումներում Աֆրիկայի հյուսիսում գտնվող Իսպանիայի անկլավ միգրանտների զանգվածային ներհոսքի հետևանքով զոհերի թիվը հասել է 72-ի Հայաստանի ամենաանսովոր բնական վայրերը, որոնց մասին նույնիսկ շատ հայեր չգիտենԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՄենք ներկայումս բանակցություններ չենք վարում ԱՄՆ-ի հետ. Էսմայիլ Բաղայի «Հայաստան» դաշինքի անունից ուզում եմ հայտարարել, որ մենք չենք մասնակցելու ԱԺ նախագահի ընտրության փակ քվեարկությանը. Գրիգորյան Բելառուսը սկսել է դեսանտա-գրոհային բրիգադ ձևավորել Ուկրաինայի հետ սահմանինՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանԴավթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Հրդեհ՝ Գետափնյա-Ղուկասավան բնակավայրերի միջակայքում գտնվող աղբավայրում Պայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՌԴ ԶՈւ-ն Սև ծովում խnցել է Ուկրաինայի ԶՈւ-ի համար նախատեսված բեռներով երեք նավ. ՌԴ ՊՆ ՌԴ Վլադիմիր քաղաքում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում Մի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանՎեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ազգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ազգային Ժողովի 9-րդ գումարման «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին ԱՄՆ-ը և Իրանը այսօր կանցնեն բանակցությունների. Թրամփ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտում է. Նասիմ Թալեբ Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 20-ամյա ֆուտբոլիստը մահացու վթարի է ենթարկվելԻշխանության առաջարկը նոր խորհրդարանին հետևյալն է` մոռանանք անցյալը, պшտերազմը, հազարավոր զnhերը, Արցախի հանձնումը, ՀՀ տարածքների օկnւպացիան. Աբրահամյան ՌԴ Բելգորոդի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով երեխա է զոհվել Լիխտենշտեյնում խոշոր կիբերհարձակում է գրանցվել, արտահոսել են 31 հազար մարդու տվյալներ 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Բելգորոդի ջրամբարը ծանծաղել է Ուկրաինայի հարվածներից հետո Լույս չի լինի. հասցեներ Վեց իսրայելցի հարձակվել է Երուսաղեմի հայկական վանքի մուտքի վրա․ մանրամասներ Մենք այս հարթակը օգտագործելու ենք պայքարը շարունակելու համար և այս հարթակի հնարավորությունները մենք ամբողջությամբ օգտագործելու ենք. Գրիգորյան Բողոքի ալիքից հետո Marriott-ը չեղարկել է տուրերը դեպի Շուշի և Ստեփանակերտ Վարուժան Ասլանյանն այսօր չի պայքարի բրոնզե մեդալի համար Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հրդեհ Արտաշատից Երևան Դիմիտրովի կամուրջ չհասած Հայաստանի Օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը և բոլոր սոցիալական ցանցերը չեն թարմացվել ուղիղ մեկ ամիս՝ 2026 թվականի հուլիսի 3-ից։ Օկուպացված Արցախում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է վիրավորվել Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. կան վիրավորներ Եթե պատճառը քաղաքական է, դա իրենց մտածելիքն է, ոչ թե՝ իմ. Բաբկեն Չոբանյանը՝ Հանրայինից հեռացման մասին Մենդին վաճառել է ԱԱ-2018-ի իր չեմպիոնական գավաթն ու կոշտ պատասխանել քննադատներին Սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Սևանա լճից դուրս է բերվել ջրшհեղձ եղած տղայի մարմինը «Արսենալը» հետաքրքրված է «Ռեալի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորի ծառայություններով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց վարչապետ․ նախագահը ստորագրել է հրամանագիրը Գազայի հատվածում իսրայելական հարվածներից հետո ավերակների տակ ևս 112 մարդու աճյուն է հայտնաբերվել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Իրանը հերքել է Թրամփի հայտարարությունը, թե Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ