Yerevan, 16.April.2026,
00
:
00
BREAKING


«Տնտեսական աճի ցուցանիշը կեղծ է, իսկկառավարությունն իրավիճակին չի տիրապետում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, Հայաստանում 2022 թվականի 7 ամիսներին տնտեսական աճը կազմել է շուրջ 13 տոկոս, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ն ավելացել է 8,7 տոկոսով։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ թեպետ արձանագրված աճ կա, բայց նման աճը նա քվազի աճ է որակում:

«Սա կեղծ աճ է, որը պայմանավորված է գործոններով, որոնք որևէ կապ չունեն մեր պետության հետ: Այդ աճը կառավարման համակարգի, առանձին ոլորտների զարգացման հետ որևէ աղերս չունի: Ընդհանրապես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կեղծ ցուցանիշ է: Այն տվյալ տարածաշրջանում, մեր դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ֆինանսական ռեսուրսի մեծությունն է ցույց տալիս: Այդ ֆինանսական ռեսուրսն իր մեծությունը կարող է դրսևորել նաև խաղատներում, ծառայությունների այլ ոլորտներում և այլն: ՌԴ-ի նկատմամբ կիրառված պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից կապիտալի ուժեղ ներհոսք եղավ ՀՀ, ինչով պայմանավորված՝ ՀՀ-ում որոշակի ցուցանիշների աճ նկատվեց: Այդուհանդերձ, միայն այն հանգամանքը, համաձայն որի՝ գնաճը խեղդում է և թուլացման որևէ միտում ու հեռանկար չունի, արդեն ցույց է տալիս, որ այդ աճը ՀՀ-ի հետ որևէ կապ չունի»,-ասաց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանի խոսքով, կառավարությունն այս պայմաններում ևս ոչ մի քայլ չի ձեռնարկում: «Կառավարությունն իրավիճակին չի տիրապետում: Տնտեսական ցուցանիշների նման աճը միայն հանգամանքների բերումով է գրանցվել: Բայց, բոլոր դեպքերում, եթե հանկարծ արտաքին գործոններով պայմանավորված վերոնշյալ իրողություններն այլևս գոյություն չունենան, մենք կհայտնվենք կոտրված տաշտակի առաջ: Առհասարակ, յուրաքանչյուր պետություն ինքը պետք է արտադրի, ինքն էլ պետք է սպառի: Եթե մեզ մոտ արտադրությունը ցածր մակարդակի վրա է, ի՞նչը պետք է սպառել: Լավագույն դեպքում մենք մեքենաներ ենք գնում, վաճառում, բայց դա օգտակար աշխատանք չէ, տնտեսության զարգացում չէ»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, շատ այլ ճյուղերում արձանագրված աճերը ևս իրական աճի տպավորություն կարող են ստեղծել, բայց, ըստ նրա, կրկին կեղծ ցուցանիշների հետ գործ ունենք: Օրինակ բերելով՝ նա հավելեց. «Կարող է նաև կեղծ տպավորություն ստեղծվել, թե ՀՀում, օրինակ, մեծ թափով շինարարություն է կատարվում: Դա կարող է թյուր տպավորություն ստեղծել, թե շինարարության առումով չափազանց մեծ աճ է գրանցվում: Բայց շինարարության մեջ ներդրվող ռեսուրսները, միգուցե, արտաքին ծագում ունե՞ն: Կառավարությունը հենց դրա մասին պետք է մտածի, որ էքսպանսիա չառաջանա, որ մեր երկիրը չդառնա ուրիշ երկրների խաղալիքը»:

Անդրադառնալով սոցիալական վիճակին՝ Վարդան Բոստանջյանը մի քանի խնդիր առանձնացրեց: «Հանրապետությունում բավականաչափ մեծ է աղքատների տեսակարար կշիռը: Իհարկե, հասկանալի է, որ կենսաթոշակների չափը բավականաչափ մեծացնելու, այն շատ ավելացնելու հնարավորություններ չունենք: Մեծագույն դժվարությամբ կարող է 1000, 2000 դրամով ավելացվել, բայց դա, ըստ էության, տվյալ մարդկանց սոցիալական վիճակն ակնհայտորեն չի բարելավի: Այս պահի դրությամբ ևս բարձրացված կենսաթոշակներն ու նպաստները չեն թեթևացնելու մարդկանց վիճակը: Ցանկացած պարագայում սոցիալական վիճակի բարելավումը ենթադրում է աշխատանք: Խոսքը մասնավորապես ռացիոնալ աշխատանքի և այն ապահովելու մասին է, ինչը քաղաքացու խնդիրը չէ: Պետական քաղաքականությամբ հասարակությանը պետք է տանել ռացիոնալ աշխատանքի: Եթե դա չի արվում, ուրեմն երկիրը վերածվում է խաղատան: Սրան ուղղված հստակ քաղաքականություն պետք է լինի իշխանությունների կողմից՝ կառավարության ծրագրի շրջանակներում»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով,որ կառավարությունը պետք է ռացիոնալ օգտագործի պետական միջոցները:

«Անհնարին ոչինչ չկա: Եթե կան սահմանափակ հնարավորություններ, պետք է գործել հենց այդ սահմանափակ հնարավորությունների շրջանակներում: Միայն ՀՀ-ն չէ, որ նման վիճակում է: Աշխարհում բազմաթիվ երկրներ կան, որոնք շատ դժվարին ու երկար ճանապարհ են անցել՝ կառուցելով իրենց տնտեսությունը: Այն երկրներում, որտեղ խնդիրներին ռացիոնալ ու խելքով են մոտեցել, հաջողությունների են հասել»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool