Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ահագնացող պատկեր է. արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Համաշխարհային բանկը Եվրոպա և Կենտրոնական Ասիա տարածաշրջանների տնտեսական զարգացումների աշնան զեկույցում Հայաստանի համար կանխատեսել է աղքատության 43,1 տոկոս մակարդակ: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը հիշեցրել է նաև մեր պաշտոնական տվյալների մասին. ըստ վերջին գնահատման, աղքատության մակարդակը մոտ 47 տոկոս է կազմել:

«Ընդհանուր առմամբ, մենք արդեն իսկ բավականին լուրջ պատկեր ունենք. այդ ցուցանիշը բնակիչների գրեթե կեսին է հասնում: Հարկ է նկատել նաև, որ այդ վերջին գնահատականից հետո մենք բավականին լուրջ գնաճային ճնշումներով ևս մեկ տարի ենք ունեցել, որի ընթացքում մարդկանց եկամուտները չեն ավելացել: Հետևաբար, ՀՀ պաշտոնական վիճակագրությունն այս առումով դեռ կվատթարանա»,-«Փաստի» հետ զրույցում նշել է փորձագետը:

Անդրադառնալով աղքատության խորացմանը նպաստող գործոններին, նա առաջին հերթին առանձնացրեց գնաճը. «Աղքատություն առաջացնող բավականին լուրջ գործոն է գնաճը: Ցավոք, արդեն միայն գործազուրկ կամ ցածր եկամուտ ունեցողների մասին չէ խոսքը: Նվազագույն կենսական պահանջմունքների բավարարման խնդրի առաջ այսօր կանգնել են նաև մարդիկ, որոնք ստանում են միջինին մոտ եկամուտներ: Այստեղից էլ առաջանում է չափավոր աղքատություն կոչվածը: Այսինքն, մարդիկ, ովքեր ստանում են եկամուտներ, բայց գնաճային ճնշումների պատճառով իրենց եկամուտներն ուղղակիորեն չեն բավարարում նվագույն կարիքները հոգալուն: Այսօր, տարբեր գնահատականներով, չափավոր աղքատ է ՀՀ բնակչության մոտ 60 տոկոսը: Ինչ վերաբերում է նվազագույն պարենային պահանջմունքների բավարարմանը, ապա այս առումով սուր աղքատության մասին կարող ենք նշել: Այս տեսանկյունից բացասական դրսևորումներ կան»:

Հաջորդ գործոնի մասին խոսելով՝ Լ. Ամիրխանյանը նշեց, որ արդեն երկու տարի համընդհանուր գնաճային դրսևորումներ ունենք, և այդ տեմպը շարունակվում է: «Մենք արձանագրում ենք նոր գնաճ: Այս տարվա սեպտեմբերի դրությամբ սպառողական գների ինդեքսը 9,1 տոկոս է: Նույն ժամանակահատվածում միայն սննդամթերքի գնաճը կազմել է 12,5 տոկոս: Ինստիտուցիոնալ առումով դիտարկենք նվազագույն պարենային կամ սպառողական զամբյուղների արժեքները: Ըստ ԿԲ զեկույցում արձանագրված տվյալների, երկու տարվա ընթացքում նվազագույն պարենային զամբյուղի արժեքը ավելացել է 46, առաջին անհրաժեշտության ապրանքների նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը՝ 26,3 տոկոսով:

Այս համատեքստում հարկ է հարցնել՝ 2020-ից ի վեր արդյո՞ք մարդկանց եկամուտները համապատասխան աճ են արձանագրել: Ի դեպ, պարենային զամբյուղի արժեքը, որը 2 տարվա ընթացքում ավելացել է 46 տոկոսով, վերաբերում է այն մթերքներին, որ մարդուն պետք է գոյատևելու համար: Եվ եթե այս համատեքստում դիտարկում ենք մարդկանց եկամուտները, նույն ԿԲ-ի տվյալներով, բնակչության 60 տոկոսի եկամուտներն ավելացել են ավելի քիչ, քան պարենային զամբյուղը: Սա իրականում ահագնացող պատկեր է: Նույն ԿԲ-ի տվյալներով, ՀՀ ամբողջ բնակչության ընդամենը տասը տոկոսի եկամուտներն են գերազանցել առաջին անհրաժեշտության ապրանքների զամբյուղի աճը: Սա չէր կարող չանդրադառնալ ընդհանուր աղքատության ցուցանիշի վրա: Իրապես սարսափելի է մտածել, որ երբ այս ամենի գնահատված, ամփոփիչ պատկերն ունենանք, իրականում աղքատության ի՞նչ մակարդակի հետ ենք գործ ունենալու: Ցավոք, վերջին առնվազն տասը և ավելի տարիների կտրվածքով սա աննախադեպ և բացասական ցուցանիշ է»,-նշեց մեր զրուցակիցը:

Փորձագետն այս համատեքստում է դիտարկում նաև ՄԱԿ-ի պարենային ծրագրի զեկույցի տվյալները, ըստ որոնց, Հայաստանում թերսնվողների թիվը հասնում է 500 հազարի: «Եթե վերոնշյալ զեկույցի հետ դիտարկենք նաև վերջին ժամանակահատվածում ՄԱԿ-ի կողմից ներկայացված «Սովի քարտեզն» ու համեմատականներ անցկացնենք, ապա մենք առնվազն երեք ամիս առաջվա տվյալներով ունենք իրավիճակ, երբ ընդամենը մեկ ամսում մեզ մոտ 90 հազարով ավելացել է թերսնվածների թիվը: Սա իրականում ցույց է տալիս այն, ինչը կա մեր իրականության մեջ: Սա ցավալի պատկեր է. որքան էլ կառավարության կողմից հակառակն է պնդվում, ցավոք, մեր գնահատականներում չենք կարող շրջանցել այդ պատկերը: Ես այս առումով չեմ ուզում կառավարությունից եկող աննախադեպ աճերի, դրական ֆոների և այլնի վերաբերյալ որևէ մեկնաբանություն անել, որովհետև, հաշվի առնելով իրական պատկերը, դրանք առնվազն վիրավորական են սեփական հանրության համար»,-շեշտեց փորձագետը:

Այդուհանդերձ, ըստ նրա, մի կարևոր հանգամանք կա. «Երբ կառավարությունը իրական պատկերի ախտորոշումը իրականությունից կտրված է տալիս, առնվազն անտրամաբանական է ակնկալել, որ ստեղծված իրավիճակի հաղթահարման համար մղվող պայքարը, իրականացվող գործողություններն արդյունավետ կլինեն: Դիտավորյալ, թե ոչ, բայց իրենց կողմից պատկերն աղավաղված է ներկայացվում և իրականության հետ որևէ կապ չունի, ըստ այդմ, արդյունավետության տիրույթում գործողություններ ակնկալելը տրամաբանական չէ: Այս համատեքստում կարելի է դիտարկել վերջերս նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությունը: Որևէ կերպ չեմ նսեմացնում այդ մի քանի հազար դրամի նշանակությունը յուրաքանչյուրիս համար, բայց ավելորդ է խոսել այն մասին, թե դրանով որքանով է սոցիալական խնդիր լուծվում, կամ աղքատության մակարկադի վրա դա ինչ ազդեցություն է ունենալու:

Այդուհանդերձ, չենք կարող շրջանցել համաշխարհային շուկաներից եկող օբյեկտիվ ճնշումները: Չենք կարող շրջանցել նաև այն իրողությունը, որ ԵՏՄ-ն նաև գնաճի համատեքստում մեր տնտեսության համար բավականին լուրջ անվտանգության երաշխիք է եղել: Բայց անգամ այդ օբյեկտիվ գործոնների քննարկման պարագայում կառավարության անելիքների համատեքստում պետք է գոնե առնվազն բոլոր անհարկի գնաճային ճնշումների նկատմամբ մաքսիմալ լուրջ վերահսկողություն լիներ, որին ականատես չենք եղել: Կառավարության կողմից պետք է սովորականից դուրս վերահսկողության բարձր մակարդակ լիներ, ինչը տեսանելի չէ»:

Լիլիա Ամիրխանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ կառավարության որոշման նախագծին, որով օտարերկրացիները կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն՝ 150 հազար ԱՄՆ դոլար Հայաստանում ներդնելու դիմաց: «Եթե չունենայինք անվտանգային խնդիր, չլինեինք եռացող տարածաշրջանում և շրջապատված չլինեինք թշնամիներով, նախագծի մասին կարելի էր խոսել: Առհասարակ, նման նախագիծը բազմաթիվ ռիսկեր ու մարտահրավերներ ունի: Նման նախագիծ բերելու համար առնվազն պետք է վստահ լինել, որ դրանք չեզոքացնելու բոլոր մեխանիզմները կան, և որոնց արդյունավետությունը 100 տոկոսով ապացուցված է»,-ասաց մեր զրոցակիցը՝ շեշտելով, որ նախագծի շուրջ պատկան մարմինների պարզաբանումները ցույց են տալիս, որ նման մեխանիզմներ չկան:

«Կառավարությունն ընդունում է, որ կան մարտահրավերներ և ռիսկեր, բայց այդ դեպքում ո՞ւր են նշված մեխանիզմները: Եթե այդ մեխանիզմները չեն ներկայացվում, փորձագիտական և հանրության բոլոր շերտերում կա իրավունք ենթադրելու դրանց բացակայության մասին: Դրանից բխող ածանցյալ ենթադրություններն իրենց հերթին շատ բազմազան կարող էին լինել, օրինակ՝ որ սա ուղղորդված, նպատակադրված քաղաքականություն է: Ընդհանուր առմամբ, այսպես ասած, ոսկեգույն անձնագրերի քաղաքականությունը նորություն չէ:

Այս առումով բավականին լայն համաշխարհային փորձ կա. բայց նույն համաշխարհային փորձի համատեքստում կան երկրներ, որոնց համար ընդհանրապես կարևոր չէ, թե ինչ կարգի և որակի մարդկային ռեսուրս կներթափանցի իրենց երկիր: Կան նաև երկրներ, որոնք խիստ պայմաններով են իրականացնում ամբողջ գործընթացը, որոնց թվում նաև անվտանգային միջոցառումներն են: Բայց երկու պարագայում էլ չկա այն իրավիճակը, որն ունենք Հայաստանում: ՀՀ-ի անվտանգային միջավայրի խնդիրն այս ամենից վեր է, և այդ գործոնից բխող մարտահրավերները պետք է հաշվի առնել: Մեր առաջնային խնդիրն անվտանգությունն է և այս առումով երաշխավորված չենք վատագույն զարգացումներից: Երաշխիքը պետք է սեփական կառավարության կողմից հակազդող մեխանիզմների ներկայացումը լինի, որոնք չկան: Հետևաբար, կա իրավունք ենթադրելու հնարավոր ամենավատ սցենարների մասին»,եզրափակեց Լ. Ամիրխանյանը: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հանդիպում տեղի չի ունենա․ Նարեկ Կարապետյանը՝ Աննա Հակոբյանի հետ հանդիպելու մասին Կհանդիպենք Արցախի պետնախարարին. գերնպատակն արցախահայության վերադարձի իրավունքն է, բայց այստեղ պետք է ունենանք մշակութային կենտրոն. Նարեկ Կարապետյան «Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան Արագ աճ, որակյալ զարգացում․ Ֆասթ Բանկի առաջիկա զարգացման 4 ուղենիշերը «Բարգավաճ Հայաստան»-ը անկախ բոլոր անարդարություններից շարունակելու է իր դերակատարությունն ունենալ Հայաստանի հանրային, քաղաքական կյանքում. հայտարարություն Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել է