Ереван, 30.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Պարզագույն պրովոկացիաներ, ռեպրեսիաներ՝ առանց որևէ կարմիր գծի. իրավաբանների գնահատականները. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայաստանում ձևավորված շարժման գործողություններին զուգահեռ՝ վերջին օրերին ձերբակալությունների, կալանավորումների ու խուզարկությունների մի ամբողջ շղթայի ենք ականատես լինում: «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի և փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հետ զրույցում անդրադարձել ենք այս բոլոր գործողություններին:

Ռուբեն Մելիքյանը ներկայիս իշխանությունների պարագայում նկարագրված իրավիճակը բնականոն է որակել:

«Իշխանությունն ամեն կերպ պահելու ցանկություն ունեցող, լեգիտիմությունը կորցրած և բռնապետության ձգտող քաղաքական իշխանության պարագայում սա նորմալ իրավիճակ է: Նշված երեք հատկանիշների օգտագործմամբ ամեն կերպ, ցանկացած բարոյական սահման ու կարմիր գիծ հաշվի չառնելով՝ ռեպրեսիաներ են իրականացնում: Միաժամանակ տեսնում ենք զրո իրավական արձագանք ոստիկանության և այլ իրավապահ մարմինների՝ հատկապես ՊՊԾ ղեկավարի սանձարձակ ու հանցավոր վարքագծին»,-ընդգծեց Ռուբեն Մելիքյանը:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ևս օրինակներով խոսեց՝ ընդգծելով նաև երկակի ստանդարտների մասին: «Կալանավորումները բացառապես քաղաքական խնդիր են լուծում: Օրինակ՝ ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը կալանավորվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին հարուցված քրեական գործով: Հասկանալի է, չէ՞, թե ինչու են 2 տարի «քնած» քրեական գործը հիշում հենց հանրահավաքի պիկի շրջանում: Բացի այդ, դատարանը մերժում է կալանավորումը, ընտրում 60 մլն դրամ գրավ, երբ ի սկզբանե հասկանալի է, որ մեղադրյալն այն չի վճարելու: Այդ հիմքով մտնում են դատարան ու թմբկահար դատավոր Դավիթ Արղամանյանը բավարարում է կալանքի միջնորդությունը: Եվ սա այն դեպքում, երբ օրինական ուժ ունեցող դատական ակտ կա առ այն, որ կալանավորումը կիրառելի չէ: Սա նաև մեկ այլ դատավորի կայացրած որոշման նկատմամբ հարգանքի բացակայություն է: Անդրադառնանք Գյումրիի դեպքին, երբ տեղեկատվական մանիպուլ յացիաներ եղան մասնավորապես «պապիկներ ծեծելու» մասով, թեպետ հարց է առաջանում, թե ինչ գործ ուներ Նիկոլ Փաշինյանի աջակից պապիկը հավաքի դիմաց, ու ինչու էր ոստիկանությունն անգործության մատնվել: Չէ՞ որ երբ հակընդդեմ հավաք է տեղի ունենում, ոստիկանությունը պետք է պատշաճ միջոցներ ձեռնարկեր հավաքներից մեկը կանխարգելելու կամ դրանցից մեկն այլ վայր տեղափոխելու համար: Թող ինձ ներեն պապիկները, բայց սա բացառապես ուղղորդված սադրանք էր»,ասաց նա՝ շեշտելով, որ Գյումրիում տեղի ունեցածը եղավ ոստիկանության անգործության հետևանքով:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ նշված դեպքով կալանավորված մի շարք անձինք մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ՝ նա հավելեց. «Միակ փաստակազմն այն է, որ խուլիգանություն է տեղի ունեցել՝ առանց գնահատման առարկա դարձնելու, որ տեղի է ունեցել հանցագործությունների պրովոկացիա: Նույն խնդիրն է համացանցում առկա տեսանյութի հիմքով ձերբակալված Էմմա Սարգսյանի մասով, երբ կրկին ակնհայտ է հանցագործության պրովոկացիայի երևույթը: Կներեք ոչ այդքան հարմար բառի համար, բայց մեր ուսանողներն այդքան անողնաշար չեն, որ իրենց հնարավոր լինի 1000 դրամով բերել հավաքի վայր: Սրանք պարզագույն պրովոկացիաներ են, որոնք հետապնդում են բացառապես մեկ նպատակ՝ արժեզրկել հավաքի գաղափարաբանությունը»:

Փաստաբանը շեշտեց, որ կան հստակ օրինակներ, որոնք լավագույնս են ցույց տալիս առկա երկակի ստանդարտները. «Օրինակ՝ ինչո՞ւ «Անտարեսի» Արմեն Մարտիրոսյանին շշով հարվածելու համար խուլիգանության հատկանիշներով քրգործ է հարուցվում, իսկ «բերետների» հրամանատարը նույն շշով խփում է ցուցարարներին, և այդ դեպքում խուլիգանության, գոնե պաշտոնական լիազորությունների չարաշահման որևէ խնդիր չի լինում: Այս ամենը, նաև ոստիկանության ընդհանուր գործողությունները՝ անչափահասներին բերման ենթարկելը, նաև աղջիկների ձեռքերը կոտրելը, մեքենաները ջարդելն ու 10 օրով տուգանային հրապարակում պահելը մեկ՝ հավաքը կանխարգելելու խնդիր են լուծում»:

Ա. Կոչուբաևը հավելեց՝ այս ընթացքում հարուցված քրգործերը դատավարական որևէ հեռանկար չունեն, քանի որ դրանք բամբասանքներ են, նաև սուբյեկտիվ դատողություններ: Իրավապաշտպանների ու փաստաբանների դիտարկումներին զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է արտերկրում խոսել ժողովրդավարական բարեփոխումների առաջընթացի մասին: Վերջին օրինակը Նիդեռլանդներում էր: Անդրադառնալով նշվածին՝ Ռ. Մելիքյանը նկատեց. «Ցավով եմ արձանագրում, բայց իրականում մենք տեսնում ենք, որ հավաքական Արևմուտքն ամեն կերպ աջակցում է այս հակահայ ռեժիմին: Այդպիսով, սակայն, հավաքական Արևմուտքը Հայաստանում իր համար հետագայում մեծ ռեպուտացիոն ռիսկերի հիմքեր է ստեղծում, որովհետև ակնհայտ է, որ մենք գործ ունենք հակահայ իշխանության հետ: Ակնհայտ է նաև, որ հակահայ իշխանությունը փորձում է թաքնվել Արևմուտքի, այսպես ասենք, արժեքային անձրևանոցի ներքո, մինչդեռ Հայաստանում իրականության մեջ այդ արժեհամակարգը, մեղմ ասած, չի պահպանվում»:

Իրավապաշտպանի խոսքով, Արևմուտքի շահն աշխարհաքաղաքական է. «Խայտառակ հայտարարությունները ժողովրդական շարժման հիմք հանդիսացան: Խոսքն այս հակահայ իշխանությունների՝ Արցախի հարցով անընդունելի զիջումների, նման պատրաստակամության և նման այլ խայտառակ հայտարարությունների մասին է: Զուգահեռ մենք տեսանք, որ Արևմուտքի շատ ներկայացուցիչներ ողջունեցին Փաշինյանի այդ հայտարարությունները: Մեծ հաշվով, շատ պարզ բանաձևի հետ գործ ունենք: Փաշինյանին կարելի է ամեն ինչ, քանի դեռ նա Արևմուտքի աջակցության ենթակա, բայց հակահայ քաղաքականության տիրույթում է գտնվում»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ չէր ուզի դավադրությունների տեսությունների հետևից ընկնել, բայց Արևմուտքի լռությունը մեկ բան է նշանակում. «Այս իշխանությունը բերվել է կա՛մ հենց Արևմուտքի կողմից, կա՛մ այս իշխանության վարած քաղաքականությունը ձեռնտու է Արևմուտքին: Այս ընթացքում լրագրողի նկատմամբ բռնություն եղավ, պատգամավորի բերման ենթարկեցին, փաստաբանների՝ այդ թվում ինձ ևս բիրտ ուժ կիրառելով բերման ենթարկեցին: Եթե սա լիներ մինչև 2018 թվականը, հավատացած եղեք, եվրոպական բոլոր կառույցներն այնպիսի աղմուկ-աղաղակ կբարձրացնեին: Բայց հիմա, այս ամենի ֆոնին, Արևմուտքը ցուցարարներին է զսպվածության կոչեր անում: Սա վկայում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, ՀՀ-ում, առնվազն ձեռնտու է Արևմուտքին»: Ըստ Ռուբեն Մելիքյանի, այն, ինչ հիմա կատարվում է, բռնապետության ճանապարհ է: Այս համատեքստում անդրադառնալով իրավապահ համակարգին՝ նա ընդգծեց. «Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ գնալով սահմանափակվում են իրավունքի ճանապարհով մարդուն պաշտպանելու հնարավորությունները, և գնալով ավելանում է կամայականություններ դրսևորելու հնարավորությունը»:

Ալեքսանդր Կոչուբաևը շեշտեց՝ այսօր Հայաստանը միանշանակ ժողովրդավարական երկիր չէ, բայց չի կարծում նաև, թե այսօր մեր երկրում բռնապետություն է. «Բռնապետությունը հստակ չափանիշներ ունի, բայց այս մարդիկ անգամ դիկտատոր լինելու հեղինակություն չունեն: Այն ամենն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, անկեղծ եմ ասում, պարզագույն «դեբիլության», անգրագիտության ուղիղ արդյունքն է: Ինչո՞ւ, որովհետև մեր պատգամավորների կյանքի առաջին պաշտոնը ԱԺ պատգամավորն է, մեր նախարարների մի մասի կյանքի առաջին պաշտոնը նախարարն է: Առհասարակ, բարձրագույն պաշտոն զբաղեցնողները հիմնականում թռիչքաձև աճ են արձանագրել՝ մոտավորապես պահակից հասել են ղեկավարի, որոնք երկիր կառավարելու պարզագույն պատկերացում չունեն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Иран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокат