Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պատրանքներ, իրականություն և վախեր. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը յուրահատուկ էր մի քանի առումով։ Նախ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմում հայկական կողմի պարտությունից հետո Ծիծեռնակաբերդ բարձրանալը նաև պայքարի շարունակման խորհուրդ է ստացել, քանի որ Հայաստանն ու Արցախն այսօր ապրում են դժնդակ ժամանակներ։ Մանավանդ որ Թուրքիան ու Ադրբեջանը ոչ միայն ամբողջ ուժով փորձում են հերքել և նենգափոխել պատմական իրողությունները, այլև նոր սպառնալիքներ են ստեղծում հայ ժողովրդի գոյության համար։ Այս ֆոնին ուշագրավ դիտարկումներ կարելի է գտնել Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցի կապակցությամբ հղված ուղերձում։

Առաջին հերթին աչքի է զարնում, որ այնտեղ որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից ժխտողականության քաղաքականության շարունակականության և սեփական պատմությանը առերեսվելուց հրաժարվելու մասին։ Փաշինյանը միայն հիշատակում է, թե իրենք Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը միտված բանակցություններ են վարում, հույս ունեն, որ թուրքական կողմի ձգտումներն անկեղծ են և կկարողանան այս ուղղությամբ շարժվել առաջ:

Փաստորեն, Հայոց ցեղասպանության տարելիցի կոնտեքստում ևս ՀՀ իշխանություններն առաջ են մղում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու «խաղաղության դարաշրջանի» թեման։ Ճիշտ է, դեռևս 2009 թվականին, երբ հայթուրքական հարաբերությունների կարգավորման նպատակով ընթանում էր ֆուտբոլային դիվանագիտությունը, ապրիլի 24-ի իր ուղերձում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անդրադարձել էր երկկողմ հարաբերությունների կարգավորմանը՝ նշելով, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը երկկողմ հարաբերությունների հաստատման նախապայման չէ:

Սակայն այս անդրադարձը կատարվում էր, որովհետև այն ժամանակ խոսքը առանց որևէ նախապայմանի հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին էր, և Հայաստանի ղեկավարի ուղերձում «թուրքական կողմի անկեղծ ձգտումների մասին» խոսք անգամ չկար։ Սակայն, ի տարբերություն 2009 թվականի, ներկայումս հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար Թուրքիան է նախապայմաններով հանդես գալիս՝ հիմնականում նորանոր պահանջներ առաջ քաշելով Ադրբեջանի ձեռքով։

Մյուս կողմից էլ՝ ուշագրավ է, որ երբ Փաշինյանն իր ուղերձն էր հղում, պարզվեց, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, որն աշխատանքային այցով գտնվում էր Ուրուգվայում, ի պատասխան Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ ակցիա իրականացնող խմբի անդամների, ցույց է տալիս աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանը, որն իր մեջ հատուկ ուղերձ է պարունակում՝ խորհրդանշելով թուրքական ազգայնականությունը։ Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալ յանին հղած ուղերձում տեղ գտած ձևակերպումները տեղավորվում էին Հայոց ցեղասպանության իրողությունը կոծկելու և ընդամենը որպես Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում ընդհանուր ողբերգություն ներկայացնելու Թուրքիայի ժխտողական քաղաքականության հերթական դրսևորման շրջանակներում։ Այս իրողությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ պաշտոնական Անկարայի մոտեցումներում որևէ փոփոխություն չկա, թուրքը մնում է նույն թուրքը, ինչ մեկ դար առաջ էր, և նրանց հետ հնարավոր չէ ճանապարհ գնալ։

Եվ այս պայմաններում ի՞նչ խաղաղության օրակարգի մասին կարող է խոսք լինել։ Ինչքա՞ն պետք է պատրանքներով առաջ շարժվենք, մի՞թե հաշվի չենք առնում պատմության դասերը, որ ոչ մի կերպ չի կարելի թուրքի վրա հույս դնել ու անընդհատ խոսել խաղաղությունից, ինչպես անում է Փաշինյանի ղեկավարած իշխանությունը։ Պատահական չէ, որ հայտնի ասացվածքն ասում է՝ եթե թուրքը խաղաղության մասին է խոսում, ուրեմն պատերազմ է լինելու։ Ուշագրավ էր նաև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Փաշինյանի կատարած այցը և պահվածքը։ Նա հուշահամալիր գնաց միայն ԱԺ նախագահի և ՀՀ նախագահի հետ՝ մեկուսի, «կտրված» անգամ իր թիմի ներկայացուցիչներից՝ կառավարության անդամներից ու պատգամավորներից, իսկ ծաղիկներ խոնարհելուց հետո շատ արագ հեռացավ՝ երևի այլևս չկարողանալով լսել քաղաքացիների՝ թեկուզ հեռվից հասնող գնահատականներն ու որակումներն իր հասցեին։

Ավելին, այդ ընթացքում հատուկ ուղեփակոցով փակել էին ճանապարհը: Մի խոսքով, հերթական անգամ այնպիսի տպավորություն էր, որ Փաշինյանը վախեցած է ժողովրդական ցասումից, քանի որ հայ ժողովրդի գլխին բերված պատուհասը և թուրքերի հետ քիրվայություն անելու իշխանական օրակարգը մեծ հակազդեցություն է առաջ բերել։ Եվ պատահական չէ, որ ամեն մի քայլափոխի Փաշինյանն այլևս վախերով է առաջնորդվում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն Գրիգորյան10-ամյա Դավիթ Աբրահամյանի ռեկորդը գրանցվել է Գինեսի գրքում Լիբանանը չպետք է ենթարկվի ամերիկա-իսրայելական թելադրանքին. «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Իրանը պնդում է՝ Հորմուզի նեղուցում իր իրավունքները պետք է հարգվեն Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Ռյուտե. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կհայտարարվեն միլիարդավոր դոլարների նոր պաշտպանական պայմանագրերի մասին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան Վարդան Ղուկասյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել Մագդալենա Գրոնո․ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման կամ կառույցից հեռացման հարցը կորոշեն նախագահները. ՌԴ ներկայացուցիչ ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Սերգեյ Լեբեդև Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetՍԴ-ի կողմից ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում ընդունելու վերջնաժամկետը հուլիսի 4-ն է Ռուբիոյի կողմից Անքորիջում ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնության առկայությունը ժխտելը այնքան էլ տեղին չէ. Լավրով Մեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է Եթե ձեռքիդ վրա ունես այս նշանը, ուրեմն թաքնված տաղանդ ունեսԿոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. կա վիրավnր Բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը Ադրբեջանում մեծանում է սերունդ, որին դպրոցական դասագրքերում սովորեցնում են, թե իրենց հարևանությամբ գտնվող Հայաստանը իբր իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ Ով ում դեմ կխաղա փլեյ-օֆֆում. ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի նախնական զույգերը Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ Կանադայում հրշեջ ծառայության ինքնաթիռ է կnրծանվել. կան զnhեր ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, աստիճանաբար նույնքան կբարձրանա Շիրակում «Mitsubishi»-ն ընկել է ձորակը, մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԿանադայում կործանվել է հրշեջներ տեղափոխող ինքնաթիռ. CBC Բժշկական կենտրոնի սառնարանում 5 մարդկային գլnւխ է հայտնաբերվել Նորայր Նիկոյանի առաջին հրապարակումը քույրիկի ողբերգական մшհից հետո Իսրայելը «ցանկանում է» պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաuպանությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան «Ազոտ» քիմիական գործարանը՝ ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները (թարմացվող) ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Պատմական հաղթանակ Գերմանիայի նկատմամբ և համազգային տոն․ Էկվադորի նախագահը ոչ աշխատանքային օր է հայտարարել Հայաստանում նկատվում է թմրամիջngների գործածմամբ պայմանավորված առողջապահական դեպքերի թվի աճ. խնդիրն առավել մտահոգիչ է անչափահասների դեպքումՊաշտոնակռիվը սկսված է. ով է լինելու ՔՊ խմբակցության ղեկավարը13-ամյա աղջիկը կասկածվում է ծնողների սպանության մեջԿարակասի միջազգային օդանավակայանի թռիչքուղիներից մեկը փակ կլինի մինչև հուլիսի 2-ը Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի․ փրկարարները շարունակում են որոնել ողջ մնացածներին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը Կասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Սրբուհի Գալյանը ՌԴ արդարադատության նախարարին հրավիրել է Հայաստան Սպիտակ տունը հայտարարել է՝ ԱՄՆ-ն այլևս փախստականներ չի ընդունի