Երևան, 07.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քա­ղա­քա­գետ. «Հույս ունեմ, որ հա­կա­սա­կան և իրա­րա­մերժ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը չեն հաս­նում բա­նակ­ցա­յին սե­ղան և միս ու ա­րյուն չեն ստա­նում»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել: 

Հայկական կողմը չբացառեց վերոնշյալ բանաձևի ընդունման ու սահմանային հերթական սադրանքի միջև կապը։ Այս անգամ ևս հնչեցին հարցադրումներ, հայացքներ ուղղվեցին դեպի միջազգային հանրություն, ինչպես նաև ՀԱՊԿ՝ կապված Ադրբեջանի նկատմամբ զսպող մեխանիզմներ կիրառելու հետ։ 

Այնուհետև Հայաստանում հնչեցին մի շարք հայտարարություններ՝ կապված թե՛ պարտավորությունների, թե՛ նաև Արցախյան հարցի վերաբերյալ։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ զրույցում անդրադարձել ենք վերոնշյալ զարգացումներին ու հայտարարություններին։ Ս. Սարգսյանը նախ ընդգծում է.

«Անմիջապես բանաձևի ընդունումից հետո Տավուշի մարզի բնակավայրերի ու դիրքերի ուղղությամբ կրակոցների արձակումը ես կկապեի նաև մեկ այլ հանգամանքի՝ Հայաստանում տեղի ունեցած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստի հետ։ 

Այս առումով նշվածը, իհարկե, հարված էր նաև ՀԱՊԿ-ին, ՀԱՊԿ-ի հեղինակությանը, ինչի առումով նաև հարցադրումներ ուղղվեցին վեհաժողովի մասնակիցներին։ 

Ըստ էության, Ադրբեջանը թե՛ միջազգային, թե՛ իր և թե՛ Հայաստանի հանրությունից չի թաքցնում, որ Արցախի հարցը ռազմական ճանապարհով լուծելու նպատակ և խնդիր ունի։ Այդ առումով միշտ բացեիբաց դիմել է համապատասխան գործողությունների, որի վառ վկայությունն ապրիլ յան դեպքերն են։ 

Այնպես որ, այստեղ որևէ զարմանալու բան չկա, և, կարծում եմ, պետք է միշտ պատրաստ լինել Ադրբեջանի ցանկացած տեսակի և ցանկացած մասշտաբի ագրեսիայի»։

Սուրեն Սարգսյանի խոսքով, իրականում զսպվածության կոչերն արդյունք չեն տալիս, որովհետև դրանք անհասցե են արվում։

«Եթե դրանք հստակ ձևակերպվեին, հստակ հասցեատեր ունենային, և եթե միջազգային հանրությունը հստակ մեղադրեր Ադրբեջանին ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար, ապա, իհարկե, իրավիճակն այլ կլիներ։ 

Բայց միջազգային հանրությունը փորձում է հավասարակշռված և անկողմնակալ դիրքորոշում հայտնել այս կամ այն միջադեպի, այս կամ այն դեպքի առիթով, ինչն էլ, բնականաբար, բխում է Ադրբեջանի շահերից. Ադրբեջանը ագրեսիվ գործողություն է իրականացնում, իսկ միջազգային հանրությունը կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել։ 

Սա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքերը կապված չեն և ցանկացած արկածախնդրության կարող է գնալ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ որևէ հանգամանք չկա, որը կարող է ստիպել միջազգային հանրությանը այս կամ այն կերպ գնահատել իրավիճակը։

«Ադրբեջանն իր ամբողջ դիվանագիտական խողովակներով և այլ հնարավոր միջոցներով ակտիվ աշխատում է արտաքին աշխարհի, Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ։ 

Ադրբեջանը չի խնայում ֆինանսական և այլ ռեսուրսները՝ իր կարծիքը լսելի դարձնելու և մոտեցումները հստակ տեղ հասցնելու համար։ Այնպես որ, Ադրբեջանի պրոպագանդայի մեքենան շատ ագրեսիվ, շատ ակտիվ և շատ էֆեկտիվ է աշխատում, որի դեմ, կարծես թե, մեր փոխազդելու մեխանիզմներն այդքան էլ էֆեկտիվ չեն այս պահին։ 

Այդուհանդերձ, կարծում եմ, մենք այդ առումով ունենք հնարավորություններ։ 

Մենք կարող ենք միջազգային հարթակներում մեր գործընկերների հետ ունենալ նաև առանձին, այլ ձևաչափերով տարվող աշխատանքներ։ Եվ այստեղ պարտադիր չէ խոսել այն մասին, թե ադրբեջանցիները փող ունեն ու այդ փողով ինչ ուզում, անում են։ 

Այդպես չէ, իրենք փող ունեն, մենք էլ այլ ռեսուրսներ ունենք, որոնք կարող ենք առավել էֆեկտիվ օգտագործել, եթե ունենանք գրագետ մշակված ռազմավարություն»։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, մասնավորապես այն հայտարարությանը, որ իրական սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է գործադրել ՀԱՊԿ մեխանիզմը ՀՀ-ի պաշտպանության նպատակով, քաղաքագետը նախ նշեց, որ զինված ագրեսիայի պարագայում կանոնադրական հարց կա։

«Կանոնադրության մեջ հստակ ձևակերպված են ՀԱՊԿ անդամ պետությունների պարտավորությունները կողմերից մեկի վրա ագրեսիվ ռազմական գործողությունների պարագայում։ 

Իհարկե, այստեղ ՀԱՊԿ-ն ունի պարտավորություններ, բայց, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ում գտնվում են պետություններ, որոնք շատ ավելի շուտ իրենց անդամակցությունը կդադարեցնեն ՀԱՊԿ-ին, քան կօժանդակեն Հայաստանին, եթե Ադրբեջանը Տավուշից, կամ, թեկուզև, Նախիջևանից հարձակում գործի Հայաստանի Հանրապետության վրա։ 

Սա մեզ համար խնդիր է, որովհետև ՀԱՊԿ-ի տրամաբանությունը մի փոքր այլ է։ 

Պետք է հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ի անդամ որևէ պետություն երկկողմ խորը հարաբերություն չունի մյուս անդամ պետության հետ, բայց, միևնույն ժամանակ, բոլոր պետությունները խորը ռազմավարական հարաբերություններ և համագործակցություն ունեն Ռուսաստանի Դաշնության հետ։ 

Այսինքն, մեծ հաշվով, Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների կոնտեքստում է պետք դիտարկել ՀԱՊԿ-ի ամբողջականությունը։ 

Այս հանգամանքը հաշվի առնելով է պետք մշակել մեր ինքնապաշտպանության ռազմավարությունը»,-շեշտեց մեր զրուցակիցը։

 

Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ մի բան է ՀԱՊԿ-ի շրջանակում համագործակցությունը, մեկ այլ բան՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները։

Նշված համատեքստում անդրադառնալով Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի ներուժի կրկնապատկման հնարավորությանը՝ նա շեշտեց. 

«Ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության ճարտարապետության բաղադրիչներից մեկն է, և այս առումով որևէ բան չի փոխվում. Ռուսաստանի Դաշնությունը մնում է Հայաստանի անվտանգության երաշխավորը։ 

Սա ոչ թե Ռուսաստանի կամ Հայաստանի ցանկությունն է, այլ երկկողմ համաձայնագիր, որը մինչ օրս փոփոխությունների չի ենթարկվել։ 

Այնպես որ, պետք է, այս ամենը հաշվի առնելով, նկատի ունենալ այն, որ ՀՀ-ի տարածքում գտնվող ռուսական ռազմաբազան ՀՀ-ի անվտանգության լրացուցիչ երաշխավորն է»։

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արցախյան հակամարտության հարցում դինամիկա կա, և որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Արցախի ղեկավարների պատկերացումները նույնական են։ 

«Տեսանելի հատվածում կարելի է տարբեր վերլուծություններ անել եղած տեղեկատվության հիման վրա, քանի որ ոչ ոք չգիտի, թե բանակցային սեղանի շուրջ կոնկրետ ի՞նչ գաղափարների, ի՞նչ մոտեցումների շուրջ է բանակցում հայկական կողմը։ 

Սա տրամաբանական է՝ հաշվի առնելով բանակցային գործընթացի գաղտնիությունը։ Բայց այն հայտարարությունները, որոնք վերջին ժամանակահատվածում արվել են Երևանում, դրանց մեջ եղել են որոշակի իրարամերժ տարրեր։ 

Բայց եթե այդ հայտարարություններն իրարամերժ են հանրության համար, միգուցե, բանակցային սեղանի շուրջ այլ իրավիճակ է։ 

Այդ իսկ պատճառով, հաշվի առնելով գաղտնիությունն ու տեղեկատվության անհասանելիությունը, հույս ունեմ, որ այդ հակասական և իրարամերժ հայտարարությունները չեն հասնում բանակցային սեղանի շուրջ և միս ու արյուն չեն ստանում»։

Իսկ հարցին՝ կա՞ն արդյոք բանակցային գործընթացն այլ հուն ուղղելու հնարավորություններ, Ս. Սարգսյանը պատասխանեց, որ իր կարծիքով բանակցային գործընթացի հետ կապված ամեն ինչ հստակ է ու պարզ։ 

«Ընդհանրապես, կարծում եմ, որ Արցախյան խնդրի խաղաղ լուծումն ընդամենը մեկ սցենարի առկայության դեպքում է հնարավոր։ Այդ սցենարով կա՛մ Հայաստանը, կա՛մ Ադրբեջանը պետք է հրաժարվեն Արցախից։ 

Հակառակ պարագայում խնդրի խաղաղ լուծում ես չեմ տեսնում։ Ու քանի որ ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն հրաժարվելու Արցախից, ապա խնդրի խաղաղ լուծում, բնականաբար, չկա։ 

Իհարկե, բանակցությունները դրական են, այլընտրանք են պատերազմին, բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք պատերազմի՝ հաշվի առնելով, թե ինչպիսի ագրեսիվ հարևանի հետ գործ ունենք»,-եզրափակեց քաղաքագետը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանն իրապես շարժվում է դեպի Եվրոպական Միություն. Մարթա Կոս Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Հութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա ԱՄՆ-ն կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը՝ Իրկուտսկի մարզում թոքային ժանտախտի հնարավոր բռնկման պատճառով 2026–2027 թվականների գրիպի սեզոնին ընդառաջ շարունակվում են սեզոնային գրիպի դեմ պատվաստումները Որքանո՞վ է Ռուսաստանում տարածվող ժանտախտը վտանգավոր Հայաստանի համարԴիմակավորված անձինք Բելառուսից ապօրինաբար մտել են Լատվիա, գողացել սահմանային տեսախցիկները Թուրքիան կարող է ռшզմական բազա ստեղծել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ զինված ուժերն Իրանի հետ հակամարտության սկզբից ի վեր կորցրել են 25 ինքնաթիռ և շուրջ 50 ԱԹՍՀայ զինծառայողների ենթադրյալ աճյուններ են հայտնաբերվել․ Բաքուն դիմել է Հայաստանին Ի՞նչ վտանգ կա 2026 թվականի աշնանը ի հայտ եկող նոր շտամումՖասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ 4-րդ մակարդակի տագնապ Ռուսաստանում․ ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ երկրից Թրամփը մտադիր է մոտ ժամանակներս հեռախոսազրույց ունենալ Պուտինի հետ Ուսուցիչը ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն․ հեռացվա՞ծ է աշխատանքից, ի՞նչ է հայտնի Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվելԻրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանAmerican Airlines-ի օդանավը վթարային վայրէջք է կատարել Նյու Յորքում Ռանոսի առաջին գոլը «Տեներիֆեում» Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև 18 ամսական երեխայի ձեռքը խրվել է շարժասանդուղքի մեխանիզմումԼոռու մարզում «Lexus»-ը բшխվել է կայանված «Lada»-ին և «Nissan»-ին․ կա 1 զnհ, 4 վիրավnր Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ Իսրայելը չի ​​բացառել Գազայում ռազմական գործողությունների արագ վերսկսումը Թուրքիան կարող է ռազմակայան հիմնել Սաուդյան Արաբիայում Դավաճանnւթյուն, չկայացած պայմանավորվածություն և ներողություն. Ռոնալդուն հանդես է եկել հայտարարությամբ Բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է․ Աբրահամյան ԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Հոկտեմբեր ամսվա «սև օրերը»Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Կվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Վրաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում նախատեսված է մշակութային բազմաբովանդակ ծրագիր Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Նոյեմբեր ամսվա՝ տոնական և ոչ աշխատանքային օրերը Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Ամերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ American Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես Ֆորումին