Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Կա ներքաղաքական օրակարգ, որը Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է 

Նախորդ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ-երը կրակ էին բացել Վայոց ձորի նախ Խաչիկ, օրեր անց՝ նաև Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի, նաև դեպի գյուղ տանող ճանապարհների ուղղությամբ, վնասել մեքենաներ:

Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը, անդրադառնալով վերոնշյալին, «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ ադրբեջանական կողմը չի դադարել Հայաստանին որպես իր գլխավոր թշնամի դիտարկել և իր այդ ազգային օրակարգից չի հրաժարվել: «Սահմանային լարվածությունները, ամենայն հավանականությամբ, նաև կոնկրետ պայմանավորվածությունների, հարցերի մասով իրենց պատկերացրած ժամկետներում լուծումների չհասնելու հետևանք են: Ադրբեջանական կողմից կան հայտարարություններ, թե «հայկական կողմը խաղաղության չի ուզում գնալ, որովհետև կան ինչ-որ ռևանշիստական ուժեր»: Խոսքը հիմնականում «Դիմադրության» շարժման կուսակցական և ոչ կուսակցական անդամներին է վերաբերում:

Հետևաբար, կարծում եմ, Ադրբեջանի հայտարարություններն ավելի շատ բխում են վերջին ներքաղաքական զարգացումների արդյունքից. «Դիմադրության» շարժման կողմից եղան կոնկրետ ճնշումներ, ինչի արդյունքում անժամկետ երկարացվեց մոտակա ամիսների համար տրված խոստումների կատարման ժամկետը: Այսինքն, կա կոնկրետ ներքաղաքական օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանին թույլ չի տալիս արագ տեմպերով զիջումների գնալ: Դրա վառ վկայությունը նաև Թուրքիայի կողմից արվող հայտարարություններն են»,-ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով նաև վերջին հայտարարություններին, ուր մեղադրում են Հայաստանի ընդդիմությանը, նաև Սփյուռքին, Գ. Դավթյանը նկատեց. «Գաղտնիք չէ, որ թուրքական իշխանությունների խելքը գնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության համար, որովհետև տարատեսակ քաղաքական քննություններ է հանձնել՝ ապացուցելով, որ պրոթուրքական կողմնորոշում ունեցող իշխանություն է»:

Նա չբացառեց, որ սահմանային լարվածությունները կարող են շարունակվել. «Ադրբեջանական կողմը, ընդհանուր առմամբ, փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական ու պատերազմի ձգտող պետություն, որպեսզի հետագայում կարողանա լեգիտիմացնել, օրինակ՝ Սյունիքի հանդեպ իր ռազմական ոտնձգությունները: Ադրբեջանն իր այդ քաղաքական հայտարարություններով փորձում է Հայաստանի վրա ուժ կիրառելու «իրավունքի» շղարշ ստեղծել, որ կարողանա ստանալ այն հնարավոր զիջումները, որ ստացել է մինչ այդ՝ հաշվի առնելով նաև, որ այստեղ քաղաքական իշխանությունը վախկոտների հավաքածու է: Այսինքն, ամբողջ, այսպես ասած, գործընթացները լավ մշակված են ադրբեջանաթուրքական տանդեմի կողմից, և իրենք քաղաքական լուծման իրենց սցենարներն ունեն, որոնք մենք տեսնում ենք հայտարարությունների, սպառնալիքների, ինչպես նաև ռազմական սցենարների տեսքով, որոնք էապես ազդում են քաղաքական որոշումների վրա: Թվարկված հանգամանքներն ստիպում են այս իշխանություններին ի կատար ածել բոլոր այն ցանկությունները, որոնք թելադրվում են Անկարայից կամ Բաքվից»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Ռուբինյան-Քըլըչ վերջին հանդիպումից հետո ձեռք բերված այն պայմանավորվածությանը, ըստ որի, ՀայաստանԹուրքիա սահմանը բացվելու է երրորդ երկրների քաղաքացիների համար, ու այդ մասով նախօրեին կառավարության նիստի ժամանակ արված Փաշինյանի հայտարարություններին, փորձագետը նշեց. «Իրականում սա իմիտացիոն քաղաքական գործընթացի մաս է: Թուրքիան ժամանակ է ձգում: Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը պետք է վերաբերի երկու պետություններին, այս դեպքում՝ Հայաստանին ու Թուրքիային: Բայց քանի որ երրորդ պետության մասին են «մեջբերում» անում, դա վկայում է, որ թուրքական կողմը հարաբերությունների կարգավորման իմիտացիա է անում, ինչ-ինչ քաղաքական հաշվարկների հիմքով ժամանակ է ձգում»:

Գառնիկ Դավթյանն ամեն դեպքում շեշտեց, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահման բացելն, իհարկե, վտանգներ է պարունակում: «Օրինակ՝ Հայաստանը կարող է դառնալ ապօրինի զենքի, ահաբեկիչների տեղափոխման տարանցիկ երկիր: Նման այլ վատ սցենարներ ևս կարող են լինել: Բայց այս պահին, մեծ հաշվով, ունենք հետևյալ իրավիճակը: Կա Թուրքիա, որի նկրտումները Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի մասով երբևէ չեն փոխվել: Բայց Թուրքիան տեսնում է, որ այս ժամանակահատվածում ներքաղաքական գործընթացներ կան, և «Դիմադրության» շարժումն իսկապես Հայաստանի հասարակության կարծիքն է արտահայտում: Ցավոք, դա փողոցում որպես մեծամասնություն չի երևում, բայց, համենայն դեպս, երևաց թուրքական, ադրբեջանական կողմերի տարատեսակ մեղադրական հայտարարություններով՝ ուղղված «Դիմադրության» շարժմանը:

Մինչդեռ մենք բոլորս լավ գիտենք, որ հենց «Դիմադրության» շարժումն էր, որ կարողացավ առնվազն որոշ ժամանակով կասեցնել հակահայկական փաստաթղթերի կամ հակահայկական քաղաքական լուծումների հնարավորությունը: Հետևաբար, Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման այս ամբողջ խնդիրը բազմաֆունկցիոնալ է: Այդ համատեքստում Թուրքիան փորձում է ժամանակ ձգել և, օրինակ՝ երեք ամիս հետո ինչ-ինչ պայմաններում Հայաստանին ստիպել կոնկրետ հարցում զիջումների գնալ: Սցենարները բազմաթիվ են:

Չեմ կարծում, որ թուրքական կողմը վայր է դրել իր զենքերը ու համակերպվելու է այն իրականության հետ, որն ունենք: Թուրքիան անընդհատ փորձելու է խարխլել Հայաստանում այն կայունությունը, որն ունենք այս փուլում: Նկատի ունեմ հակահայկական փաստաթղթերի դեմ տարվող քաղաքական պրոցեսների մասով առկա կայունությունը: Առաջինը հենց նշվածն են ուզում խարխլել, որ հետո Հայաստանի իշխանությունների հետ ներքին պայմանավորվածությունների արդյունքում ստանան այն, ինչի մասին բազմիցս ենք խոսել. «Զանգեզուրի միջանցք», Հայաստան՝ առանց հայկականության, առանց կրոնի: Այսինքն, ունենան տարածք, որի միջոցով առևտուր են անելու և իրենց քաղաքական շահերն են պաշտպանելու»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկին թանկացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Այսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում Ռուսաստանը՝ Թյուրքական պետությունների կազմակերպությունում․ Կրեմլից ուշագրավ հայտարարություն 300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովԿամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն․ ուսուցիչներին նոր հնարավորություն է տրվել Հանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա Կոստանյան Պուտինը նոր օրենք է ստորագրել․ ՀՀ-ն և մի շարք այլ երկրներ տվյալներ կփոխանցեն Ռուսաստանին Վաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը ՀԱՊԿ-ից Հայաստանի և Ադրբեջանի վերբերյալ հայտարարություն է արվել Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր ԱվետիսյանԵթե այն սկսվի, Մոսկվայի արձագանքը կլինի արագ և կարճատև․ Լավրովը զգուշացրել է «Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումՄեծ խնդիր չեմ տեսնում. ԿԲ նախագահը` ՌԴ-ից կանխիկ գումարի արտահանման արգելքի մասին ՀԱՊԿ-ը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կկնքվի Աշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՌանչպար բնակավայր տանող կամրջի ժամանակավոր վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Քաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանԶելենսկին իր թիմի հետ ժամանել է Բեռլին. նա հանդիպումներ կունենա Գերմանիայի կանցլերի, նախագահի, ինչպես նաև Բունդեսթագի նախագահի հետ TRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՏավուշի մարզի Չորթան բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանԲրիտանացի ճանապարհորդը ավարտել է 28 տարի տևած ոտքով շուրջերկրյա արշավը ՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա ՍողոմոնյանՎաշինգտոնն ու Թեհրանը հավատարիմ են մնում բանակցային գործընթացին. Կատարի ԱԳՆ Գազի գնի 10 տոկոս աճի ազդեցությամբ՝ գնաճը կավելանա ևս 0,8 տոկոսով. ԿԲ նախագահ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով «Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանՕդանավակայանը փակվել է․ Լոնդոնից թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Անընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կարեն Խաչանովը դուրս է եկել Փարիզի «Մասթերսի» երկրորդ փուլ Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանԲաքվում Երևանի վերաբերյալ նոր պահանջներ են հնչում․ Փաշազադեի նոր առաջարկը Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղափոխել Ադրբեջանի հետ սահման. ԶԼՄ-ներ Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՓակերից ևս մեկը. արվեստի՞, թե՞ գործարարության և քաղաքականության ակումբ. «Փաստ»Թուրքիայում «Հայկական հարցի» մասին վավերագրական ֆիլմաշար են պատրաստել Կյանքից հեռացել է «Տեներիֆեի» ֆուտբոլիստ Դե Միգելը․ նա երեկ «Տեներիֆե»-«Անդորրա» հանդիպման ժամանակ սրտի կանգ էր տարել Նոր արգելք դատապարտյալների հարազատների համար. Գալյանը մանրամասնել է Ասիայի գավաթը հետաձգվել է գրեթե մեկ տարով ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Оգնության միասնական ազդանշանը, միջմայրցամաքային ռմբակոծիչ առաջին աերոստատները. «Փաստ»Հայաստանը կհրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից․ Երևանը հստակեցնում է պայմանը Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում Ոչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկը դուրս է գրվել. մանրամասներ առողջական վիճակից Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը COP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա Կոստանյան