Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ավանդների արտահոսքի վտանգից մինչև սուբյեկտիվ գործիքի ռիսկ. ո՞րն է բանկային գաղտնիքի վերաբերյալ նախագծի նպատակը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն, իրավապահ մարմինները կարող են մի քանի տասնյակ հանցագործությունների, այդ թվում՝ անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով ստանալ նաև քրեական գործերով կասկածյալ կամ մեղադրյալ չներգրավված անձանց՝ բանկային գաղտնիք հանդիսացող տվյալները:

Այսինքն, նախատեսվում է առանձին դեպքերում հնարավորություն ստեղծել ստանալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ առանց սուբյեկտային սահմանափակման, մինչդեռ գործող կարգավորումներով նման տեղեկություններ հնարավոր է ստանալ բացառապես կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ։

Նկատենք, որ թեև փոխվարչապետի մակարդակով նախատեսվող փոփոխությունը շատ վտանգավոր համարվեց, այնուամենայնիվ, կառավարությունը հավանություն տվեց նախագծին:

Դիտարկելով օրենսդրական փոփոխությունից բխող ռիսկերը թե՛ իրավական, թե՛ տնտեսական բաղադրիչների համատեքստում՝ «Փաստը» զրուցել է փաստաբան, հակակոռուպցիոն փորձագետ Մարատ Ատովմյանի և տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ:

Մարատ Ատովմյանի խոսքով, նախագծի տրամաբանությունը, ըստ էության, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումն է, բայց փորձագետը չի բացառում ռիսկերի հնարավորությունը:

«Հիմնական մտահոգությունը կարող է լինել այն, որ իրավապահ մարմինները կչարաշահեն իրենց լիազորությունները ու բանկերում գտնվող գումարների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքն ավելի լայն շրջանակ կընդգրկի: 

Այնուամենայնիվ, կարևոր է, որ կասկածյալի կամ մեղադրյալի ազգականների բանկային հաշիվներին վերաբերող տեղեկություններ ստանալու դիմումները լինեն հիմնավորված, որպեսզի դա իսկապես չվերածվի ինչ-որ չարաշահման»,-ասաց նա՝ հավելելով, որ բանկերն իրենց հերթին պետք է հրաժարվեն տեղեկություն տրամադրելուց, եթե չի հիմնավորվում, որ այդ տեղեկատվության բացահայտումն իսկապես գործի քննության շահերից է բխում:

Հարցին՝ կա՞ն երաշխիքներ, որոնք բացառում են մարդու իրավունքների խախտման հնարավորությունը, Մ. Ատովմյանը պատասխանում է. «Առաջին հայացքից՝ այդ երաշխիքները կան: Այդուհանդերձ, կարևոր է, որ այդ երաշխիքները պրակտիկայում էլ խստորեն պահպանվեն»:

Մարատ Ատովմյանը հղում արեց միջազգային փորձին՝ նշելով, որ տարբեր երկրներ կոռուպցիայի դեմ պայքարի իրենց ուրույն գործիքակազմն ունեն. «Միջազգային պրակտիկայում կան երկրներ, որտեղ հակակոռուպցիոն մարմինները շատ մեծ լիազորություններ ունեն բանկային հաշվի, ինչպես նաև գույքի վրա կալանք դնելու մասով:

Միակ խնդիրն այն է, որ նշված գործիքն իսկապես կիրառվի հակակոռուպցիոն նպատակներով, այլ ոչ թե սուբյեկտիվ գործիք հանդիսանա»: Նախատեսվող փոփոխությունը տնտեսագետ Սուրեն Պարսյանը կտրականապես սխալ մոտեցում է համարում:

«Այս մոտեցումը Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի համար իմիջային տեսանկյունից լուրջ հարված կդառնա»,-շեշտեց տնտեսագետը:

Խոսելով նույն միջազգային փորձի մասին՝ տնտեսագետն ընդգծեց, որ կան նաև մի շարք միջազգային պայմանագրեր ու փաստաթղթեր, որոնք տալիս են այն երաշխիքները, համաձայն որոնց, յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն կարող է գաղտնի պահել իր հաշիվները.

«Միայն առանձին դեպքերում է թույլատրվում, որ դա հասանելի լինի պետական մարմիններին, այսինքն, երբ կա մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ, ինչը նաև մեր գործող կարգավորումներով է նախատեսված:

Բայց, փաստորեն, հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունը՝ մենք ընդհանուր կանոնից շեղում ունենք, ըստ որի՝ անձը, չլինելով ո՛չ մեղադրյալ, ո՛չ կասկածյալ, կարող է գտնվել այդ վերահսկողության տակ: Սա լուրջ խնդիր է և, կարծում եմ, հետագայում այն լուրջ դատական քաշքշուկների ու վեճերի առիթ կդառնա թե՛ ՀՀ-ի, թե՛ եվրոպական դատարաններում»:

Ս. Պարսյանը նկատում է՝ Հայաստանի բանկային համակարգը վերջին տարիների ընթացքում հասցրել է քիչ թե շատ զարգացած ինստիտուտ դառնալ և հիմնված է միջազգային չափորոշիչների վրա:

«Բայց փոփոխությունը կարող է մեկ այլ ռիսկ առաջացնել. Հայաստանի բանկերից դեպի արտերկիր կարող է ավանդների արտահոսք լինել: Այստեղ իրենց հաշիվները պահող շատ անձինք և կազմակերպություններ կարող են իրենց հաշիվները փոխանցել այլ երկիր, ուր բանկային գաղտնիքի պահպանման համար բավարար երաշխիքներ կան:

Ըստ էության, նախագծի հիմնական նպատակը քաղաքական և իրավական է:

Պրակտիկայում, ըստ էության, խնդիր ունեն հիմնավորել այս կամ այն քրեական գործի շրջանակում կասկածյալի կամ մեղադրյալի հետ փոխկապակցված անձի մասնակցությունը, և փորձում են պարզապես ավելի հեշտ գործիք ձեռք բերել, որ այդ տեղեկատվությունը արագ հասանելի դարձնեն»,ընդգծեց տնտեսագետը՝ հավելելով, որ այս պարագայում, սակայն, բազմաթիվ խնդիրների ենք բախվելու:

«Սա լուրջ չարաշահումների և կոռուպցիոն ռիսկերի տեղիք է տալիս: Պետք է բավարար հիմքեր լինեն նման ծայրահեղ միջոցների գնալու համար: Մեծ հաշվով, նպատակն այս կամ այն նախկին պաշտոնյայի կամ օլիգարխի նկատմամբ քննչական գործողություններն ավարտելը կամ սկսելն է։

Փորձում են այդ գործիքների միջոցով գործընթացներն ավելի արագացնել: Իհարկե, այդ գործերը պետք է բացվեն, լրացուցիչ վերահսկողությունն անշուշտ անհրաժեշտ է, բայց ոչ այս եղանակով ու նման միջոցներով. 

չես կարող անօրինական մեխանիզմներով օրինականության համար պայքարել»,-ասաց նա:

Մարատ Ատովմյանը ևս տեսնում է համանման գործիքակազմի անհրաժեշտություն՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:

«Խնդիրն այն է, որ շատ դեպքերում կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գումարները կամ ունեցվածքը ձևակերպում են մերձավորների անունով:

Այդ պարագայում, եթե իրավապահներն անգամ ունենում են ինչ-որ օպերատիվ տեղեկություն, այդուհանդերձ, չեն ունենում դրա դեմ պայքարելու մեխանիզմներ: Եվ, կարծես, հիմնավորումը հենց սա է: Հուսով եմ՝ այս ամենն այլ ենթատեքստ չի հետապնդում ու բխում է զուտ կոռուպցիայի դեմ պայքարի շահերից: 

Որպես հակակոռուպցիոն գործիք՝ այն կարևոր է, բայց եթե ծառայի միայն ու բացառապես կոռուպցիայի դեմ պայքարի նպատակին ու չվերածվի ցանկացած անձի ֆինանսաբանկային միջոցների մասին տեղեկատվություն ստանալու գործիքի:

Եթե այն լուրջ ծառայի որպես հակակոռուպցիոն գործիք՝ ֆինանսական հանցագործություններն ամբողջական ու համակողմանի քննելու և բացահայտելու համար, ապա, ըստ իս, կարող է արդյունավետ լինել»,-շեշտեց հակակոռուպցիոն փորձագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պшտերազմը հսկայական վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը․ Ֆիդան Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրի շրջանակում «Միլանը» հաղթեց «Ինտերին»․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը Թրամփ․ ԱՄՆ-ին՝ Իրանում մեկ կամ երկու թիրախ է մնացել խոցելու Ռուսական ուժերը հարվածել են Կոնոտոպի երկաթուղային կայարանին և Օդեսայի մոտ բեռնատար նավ խոցել Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԻրանում նոր՝ ավելի երիտասարդ և եռանդուն առաջնորդի իշխանության գալով, այդ երկրի գործելաոճը դարձել է շատ ավելի հարձակnղական և առանց «սեթևեթանքների». Վարդան Ոսկանյան Կիևն անտեսում է ՌԴ նավթավերամշակման գործարաններին hարվածները դադարեցնելու Թրամփի պահանջները. Ուշակով Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Ալաշկերտը» հաղթեց «Արարատին» Արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնաuվածքներով տեղափոխվել են հիվանդանոց Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Տ. Ս.-ի մարմինը՝ հրшզենային վնաuվածքով․ ՊՆ Իրանի ԱԱԽ քարտուղար Ռեզայի․ Իրանի առաջադրած յոթ պայմանները պետք է կատարվեն Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան