Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Անպատասխանատու, անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քանդել ամեն ինչ». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այս ապիկար, այս՝ բառիս բուն իմաստով անգրագետ, անպատասխանատու անհայրենիք իշխանություններն ամեն գնով փորձեցին քարը քարին դրված ամեն ինչ քանդել: «Փաստի» հետ զրույցում այս մասին ընդգծեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը՝ հետհայացք ուղղելով 2018 թ.-ից սկսված գործընթացներին:

Տեղի ունեցավ ամենասարսափելին

«Ի՞նչ տեղի ունեցավ չակերտավոր հեղափոխության գործընթացում: Պատերազմող երկրի համար ամենասարսափելին տեղի ունեցավ: Ի՞նչ արեցին՝ նախևառաջ քանդեցին բանակը և, քանդելով բանակը, առաջինը սկսեցին ճանապարհ անցած սպաներից ու գեներալներից: Բացի այդ, ոչ մի բանի ունակ իշխանությունը փորձեց նաև պիտակավորել, անուն կպցնել այս կամ այն գործընթացին: Այնուամենայնիվ, կարող ենք մի բան փաստել. այս իշխանությունն այս երեք տարիների ընթացքում Հայաստանում որևէ լուրջ ծրագիր, որևէ բարեփոխում, որևէ գործընթաց, որևէ քիչ թե շատ հասկանալի միջոցառում չի իրականացրել: Իրականում չեն կարող իրականացնել, որովհետև ունակ չեն: Նայեք մեր պետության ներաշխարհը. կարող է շատ ցավոտ ու վատ բան ասեմ, բայց փաստն այն է, որ մենք պատերազմում նահատակված մեր հերոս տղաների նույնիսկ անունը հրապարակելու և նրանց արժևորելու ականատեսը չենք: Յուրաքանչյուր օր հարյուրից ավելի զոհված տղաների անուն են հրապարակում, ու դա դարձրել են սովորական: Բայց մենք պետք է արժևորենք մեր տղաների նահատակվելը, ինչն ամենակարևորն է:

Ասում են՝ զոհվել են, բայց նրանք մարտիրոսացել են՝ հանուն մեր պետության և ի հեճուկս այս իշխանության ներկայացուցիչների այն զառանցանքների, թե տղաները հանուն ոչնչի են զոհվում: Նրանք նահատակվեցին, մի ողջ սերունդ գլխատվեց, որ հանկարծ ժողովուրդն այս ապիկար իշխանությանը հող հանձնելու մեջ չմեղադրի»,ասաց Հ. Սահակյանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը խառնաշփոթ է ստեղծել բոլոր ոլորտներում: «Ինչպես խառնաշփոթ ձևով կառավարում են ամբողջ երկիրը, այդպիսի խառնաշփոթ էլ ստեղծեցին կռվի օրերին՝ բանակում, կռվի դաշտում: Սա է այն իրավիճակը, այն ընդհանուր պատկերը, որը սարսափելի է: Էլ չեմ ասում տնտեսական ծանրագույն իրավիճակի մասին: Ժողովրդին բերեցին ու հասցրին մի վիճակի, որ մտածի ոչ թե բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքի, այլ նրա մասին, որ հանկարծ իր ինքնիշխան ու անկախ երկրի տարածքում մի քաղաքից մյուս քաղաք այցելելու ճանապարհին գերի չընկնի»,-ասաց նա:

Էլ ի՞նչ պետք է լինի

Շեշտելով Սյունիքին սպառնացող վտանգի ու առկա իրավիճակի մասին՝ նա հավելեց. «Էլ ի՞նչ պետք է լինի, թուրքը պետք է Հյուսիսային պողոտայով անցի՞, մուղամ լսի՞, որ նոր ասենք՝ ինչ եղավ: Հրավիրեցին Շուշիում մուղամ լսելու՝ եկան մուղամ լսելու, հիմա՝ ի՞նչ: Ժողովրդին հասցրին մի վիճակի, որի հետևանքն այսօր առկա շոկն է: Մի ամբողջ սերունդ գլխատվեց ու գլխատվեց ոչ թե պատերազմական գործողությունների, այլ անկազմակերպվածության, հրամանները ոչ ճիշտ տալու պատճառով: Էլ չեմ ասում՝ անհետ կորածների, գերի ընկածների հարցի մասին, որոնց ծնողներն իրենց երեխաներին են ուզում: Իսկ եթե շուտ հետևություններ չանենք, մոտ 3 ամսից կլինի նաև այնպիսի տնտեսական կոլապս, ինչպիսին 90-ականներին էր: Անկայուն, վտանգված երկրում որևէ լուրջ ներդրող չի գա ու ներդրում չի անի: Մեծ հաշվով, այսօր էլ պատերազմի վտանգը վերացված չէ, իսկ ներքին թուրքը ռազմական դրությունը չի վերացնում, որ իր իշխանությունը երկարացնի: Սա է մեր երկրի այսօրվա նկարագիրը»:

Հետևություններ դեռ շատերն են անելու

Հովհաննես Սահակյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցին, որտեղ նա անդրադարձել էր կապիտուլ յացիայի պատճառներին, խոսել նաև իրենց ուղղված մեղադրանքների ու ապագայի իր տեսլականի մասին: «Երկու մասից բաղկացած ծավալուն հարցազրույցի առաջին հատվածում երրորդ նախագահը մինչ այս տարածված զանազան բամբասանքների վերաբերյալ սպառիչ պատասխան տվեց: Նաև այն բամբասանքների, որոնք այսօրվա իշխանությունը միայն ստի, կեղծիքի ու մանիպուլ յացիայի արդյունքում էր ձևավորել:

Բամբասանքներ, որոնք սին էին, ավելի շատ երկիրը քանդող էին ու ավելի շատ այս իշխանության անգործությունը թաքցնելու նպատակն ունեին: Ասում էին՝ «զենք չի եղել», մինչդեռ տեսնում ենք, որ զինանոցի ամենակարևոր զենքը՝ «Իսկանդերը», ինչպես Ս. Սարգսյանը հայտարարեց, Շուշիի ուղղությամբ է օգտագործվել: Նա մատնանշեց նաև այն, որ եթե ձեռքին եղած զենքը չի կրակում՝ այդտեղ գործոն են կա՛մ վախերը, կա՛մ դա պարզապես պայմանավորվածությունների, դավադրության արդյունք է: Այս հարցազրույցով դրվեց ստի ու ասեկոսեների ավարտը:

Պետք է ասեմ, որ այդ հարցազրույցից դեռ շատերն են հետևություններ ու եզրակացություններ անելու: Կարևոր էր նաև այն, որ նա բացատրեց, թե ինչպես պետք է գործի գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմական իրավիճակում: Սերժ Սարգսյանը ինքն էլ նշեց, որ գնացել էր Արցախ, և հենց ինքն էր հանդիպում խնդրել: Եթե իրենք իրենց վախերից մի կողմ կանգնեին, լսեին նրան, միգուցե պատերազմի ընթացքն ու մեր այսօրվա իրավիճակը մի փոքր ավելի բարեհաջող լինեին»,-նշեց մեր զրուցակիցը:

Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել

Հիշելով Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թ.-ից հետո արված հայտարարությունները՝ Հ. Սահակյանը հավելեց. «Այս մարդիկ պարտվել են, կապիտուլ յանտը ստորագրել է կապիտուլ յացիայի ակտ: Բայց մի տարօրինակ հանգամանք կա. իշխանափոխության առաջին ամիսներին ինքն այստեղից փորձում էր մանիպուլացնել Ադրբեջանի ժողովրդին ու հեղափոխություն կազմակերպել, արձագանքում էր Ալիևի ցանկացած շարժումներին: Հիմա թե՛ Ադրբեջանի ժողովրդի, թե՛ Ալիևի ծաղրի առարկան է դարձել, ու զրո արձագանք: Հիմա այս մարդն ինչպե՞ս է կարողանալու բանակցել: Պատերազմից հետո առաջին հանդիպման արդյունքներն արդեն տեսանք. երկու կարևորագույն՝ գերիների վերադարձի հարցն ու Արցախի կարգավիճակի խնդիրն անգամ չեն էլ քննարկել»: Նա շեշտեց՝ նաև այսօրվա իշխանություններն են, չէ՞, ասում, որ պատերազմի վտանգը դեռ կախված է, պետք է համախմբվել և այլն:

«Բայց մեկ անգամ պարտվածը, երկիրը խառնաշփոթի վերածողն ու այս իրավիճակին հասցնողը կարո՞ղ է երկիր կամ պատերազմ կառավարել: Իհարկե՝ ոչ: Պետք է թասիբ ունենան, մի փոքր հայրենասեր լինեն, օր առաջ կոչով դիմեն ժողովրդին ու ասեն՝ մեզ մոտ չի ստացվել: Պետք է օր առաջ հասկանան, որ իրենք ունակ չեն, չեն կարողանում ղեկավարել ու առանց խժդժության, առանց ավելորդ լարվածության թողնեն իշխանությունն ու գնան: Իսկ հաջորդն էլ՝ ով կգա, ում ժողովուրդը ձայն կտա, պետք է պատրաստ լինի լծվել պետականաշինության աշխատանքներին: Առհասարակ, յուրաքանչյուրս պետք է լծվենք այդ գործին՝ համախմբվելով ու մի կողմ դնելով ամբիցիաները: Այս իրավիճակում բոլորիս խնդիրը հավատն ու վստահությունն օր առաջ վերականգնելը պետք է լինի: 10 միլիոն հայությունը պետք է վստահի և հավատա մեր հայրենիքը կառուցողներին, ղեկավարներին և այդ գործընթացն առաջնորդողներին:

Եթե կարողանանք այդ հավատն ու վստահությունը վերականգնել, վստահ եմ՝ ամբողջովին այլ Հայաստան կունենանք: Օր առաջ պետք է այս իշխանություններից ազատվել ու բացատրել, որ իրենց մոտ ոչինչ չի ստացվել: Իրենք էլ գիտեն, որ չի ստացվել և չի ստացվելու, որովհետև իրենք քինախնդիր, մանրախնդիր մարդիկ են ու ունակ չեն գործ անել: Այս 3 տարվա իրենց ամբողջ գործունեությունը «նախկինները 30 տարի...» թեզի վրա է կառուցված եղել»,-եզրափակեց Հ. Սահակյանը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանին պետք է Եվրոպայի հետ փոխգործակցության նոր ձևաչափեր մշակի․ ՌԴ ԱԳՆ Իրանի ԶՈւ-ն պատրաստ է համագործակցել դատական մարմինների հետ՝ կազմակերպված կոռուպցիայի դեմ պայքարում․ «Խաթամ ալ-Անբիա» Փորձում են գլխատել ընդդիմադիր ամենակայացած կառույցներից մեկը. չի ստացվելու. Դավիթ ՍարգսյանՈ՞վ է եղել նախկինում Ռուբեն Ռուբինյանը, և ո՞րն է եղել նրա՝ Թուրքիայում լինելու նպատակը. Շիրազ ՄանուկյանԵրևանում 30-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով վրшերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց «Մի քանի լեզուների էր տիրապետում, խելոք ու լավ տղա էր». մահացած զինծառայողի մասինՄեծ վճռականությամբ՝ դեպի մեծ փոփոխություն.աննահանջ քայլերով՝ դեպի Ուժեղ Հայաստան. Նարեկ Կարապետյան19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքովԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Պեկինում թեթև ինքնաթիռի՝ բարձրահարկ շենքին բախվելnւ հետևանքով զnhվել է օդաչուն, ևս 13 հոգի վիրավnրվել է Մեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից Ձեր հեռախոսը կարող է հայտնվել պետական միասնական բազայում. ի՞նչ է նախատեսվումԱվետիք Չալաբյանը 2025-ի նոյեմբերին ահազանգում էր ապօրինի կալանքների աղաղակող թվի մասինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելը դարձել է այս իշխանության ձեռագիրը․ Արմեն Խաչիկյան Ինչպես և ինչու ֆուտբոլը վերածվեց... ռեգբիի. «Փաստ»«Քրիստոնեական համերաշխություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը խոր մտահոգություն է հայտնում Հայաստանում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբՓամբակ գետում հայտնաբերվել է մարմին Ցանկացած պահի կարող ենք թիրախավորվել այս երկրի իշխանությունների կողմից․ Անահիտ ԱդամյանՔանի՞ արևային վահանակ կարող է փոխարինել մեկ ատոմակայանին. Պատասխանը զարմանալի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԻՆԻՍԻ). Առաջին բանկոմատը, մերձքաղաքային գնացքների բախումը. «Փաստ»«ՀայաՔվեի» մեծ ընտանիքի շարքերը կուռ են և անսասանԿապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած Գալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վարդան Ջհանյանը գործակցության հուշագիր է ստորագրել European Metals-ի հետ Սա այն իշխանությունն է, որը չի խղճում ոչ մեկին, այդ թվում՝ սեփական թիմի ներկայացուցիչներին. Սրբուհի Գալյան Ո՞ւմ է ձեռնտու մանդատներից հրաժարվելը Արևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը«Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Ինչո՞ւ են կասկածի տակ դրվում իշխանության հիմնական փաստարկներըՀստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»Ձուկ չեն արտահանել, բայց ռուսական պատժամիջոցների տակ են հայտնվել «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 920-ի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու