Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իշ­խա­նու­թյան կող­մից ադեկ­վատ ար­ձա­գանք, շա­հագր­գիռ քննար­կում, ար­դյու­նա­վետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն սպա­սելն անի­մաստ է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարման համակարգում միանշանակ կան թաքնված գործընթացներ, որոնք մենք չենք տեսնում առօրյա կյանքում, բայց դրանք ժամանակ առ ժամանակ դրսևորվում են այս կամ այն պաշտոնյայի հրաժարականի տեսքով: 

Այս համոզմանն է «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը, որի կարծիքով, նման դրսևորումներ դեռ հետագայում էլ կտեսնենք:

 

«Բայց անգամ այս իրավիճակում իշխանությունը հետևություններ չի անում: Հիմա արդեն ակնհայտ է, որ իշխանության բարձրագույն կրողն իր գործողությունները տանելու է քաղաքական համակարգում, իշխանության ներսում ոչ թե որոշակի կայունություն ձևավորելու, այլ ընդդիմադիրներին չեզոքացնելու ուղղությամբ: 

Մեծ հաշվով, ստաբիլություն ձևավորելու փոխարեն իշխանությունն էլ ավելի դեստաբիլիզացիայի է գնում՝ թե՛ քաղաքական, թե՛ կառավարման համակարգի ներսում: Իսկ այս ճանապարհն առաջին հերթին վտանգավոր է պետության անվտանգ զարգացման տեսանկյունից»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նկատելով, որ համաճարակի պայմաններում իշխանությունների գործողություններից բավականին դժգոհ մարդիկ կան՝ նա ընդգծեց. «Տրամաբանական է, որ այս իրավիճակում իշխանությունն ինչ-որ քայլերի պետք է գնար, որոնք պայմանականորեն կարելի է մի քանի խմբի բաժանել: Առաջին՝ գնալ ամենապարզ ճանապարհով, այսինքն, իշխանական համակարգի ներսից ընտրել քավության նոխազների և պատասխանատվությունն նրանց վրա բարդել: Հատկանշական է, որ պաշտոնանկություններից ընդամենը օրեր առաջ վարչապետն իր «live»-երից մեկում ասաց, որ սարսափահար է եղել իրեն ուղարկված լուսանկարներից, որոնք պատկերում էին երկրում տիրող իրավիճակը: 

Տրամաբանական է, որ ինչ-որ հետևություններ պետք է աներ ուժային կառույցների ղեկավարների առումով, ինչը և արեց: Երկրորդ ճանապարհը քաղաքական հասունություն, ծրագրավորում իրականացնելու ունակություններ էր պահանջում. իշխանությունը պետք է գնար ոչ թե նման կադրային փոփոխությունների, այլ ազգային համաձայնության կառավարություն պետք է ձևավորվեր, երբ նաև ունակ, պրոֆեսիոնալ ուժերը կարող էին աջակցել իշխանություններին՝ որոշակի դրական փոփոխություններ իրականացնելու համար: 

Բայց դա չարվեց, ու իշխանությունը գնաց քավության նոխազներ ընտրելու ճանապարհով»:

Կադրային փոփոխությունների համատեքստում քաղաքագետը հատկանշական է համարում օրեր առաջ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի դիտարկումը, ըստ որի՝ կորոնավիրուսը պատերազմ է, իսկ ով նման իրավիճակում պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա, դավաճանում է ազգին. 

«Բայց եթե հիմա ԱԱԾ տնօրենին, ԳՇ պետին ու ոստիկանապետին կարելի է փոխել, ապա ինչո՞ւ չի կարելի փոխել վարչապետին կամ ձևավորել նոր կառավարություն: Հետևաբար, իր վերոնշյալ քայլերով վարչապետը որոշակի առումով հերքում է իր գործընկեր Լևոն ՏերՊետրոսյանի՝ օրեր առաջ արված հայտարարությունը: 

Անձամբ նա ցույց տվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը մանիպուլյացիա է»: Անդրադառնալով ընդդիմադիր դաշտում առկա գործընթացներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց. 

«Դեռ անցած տարվա վերջում էի կարծիք հայտնել, որ 2020 թ.-ին քաղաքական պայքարի ինստիտուցիոնալիզացիայի ճանապարհի ենք ականատես լինելու: Եվ հիմա արդեն տեսնում ենք մի շարք գործընթացներ. տարբեր տեղերից վարչապետի հրաժարականի կոչեր, նոր քաղաքական միավորների ձևավորում, բացի այդ, առաջին դեմքերն ընդդիմադիր դաշտում համագործակցության հնարավորության մասին էլ ավելի բացեիբաց են խոսում: Սա շատ բնական գործընթաց է, որովհետև բոլորը տեսնում են, որ իշխանությունն անկարող է ճգնաժամային իրավիճակում փոփոխություններ իրականացնել»:

 

Նրա խոսքով, հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել հրաժարականի պահանջները. «Բայց դրա հետ մեկտեղ մի կարևոր հանգամանք կա.  մինչև Ն. Փաշինյանի իշխանության գալը, Հայաստանում ձևավորված մի կարծիք կար՝ «ով ուզում է լինի, միայն Սերժ Սարգսյանը չլինի»: 2018թ. փոփոխություններն այդ տրամաբանության մեջ եղան, և այսպես ասած, ով ուզեց՝ եղավ: Եվ մենք տեսնում ենք, որ երբ ով ուզում՝ լինում է, երկրում ոչ միայն դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այլև ճգնաժամային իրավիճակում իշխանությունը չի կարողանում էֆեկտիվ մենեջմենթ իրականացնել: Հետևաբար, պետք է ոչ միայն ասել՝ եկեք փոխենք վարչապետին կամ կառավարությանը, այլ տրամաբանությունը հետևյալը պետք է լինի. մարդիկ պետք է հստակ հասկանան, թե իրենք եթե ոչ Փաշինյանի, ապա ո՞ւմ հետևից են գնալու: Պետք է տեսնեն, որ եթե Փաշինյանը գնաց, վաղը գալու է այս մարդն ու այս պրոֆեսիոնալ թիմը: Դրանից հետո արդեն քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և արդեն կարողանում ես փոխել իշխանությունը, առավել ևս, որ մեր Սահմանադրությունը տարբեր կետերով դրա հնարավորությունը տալիս է:

Կգնանք այդ ճանապարհով, օրինակ, 115- րդ հոդվածի համապատասխան անվստահություն կհայտնե՞նք վարչապետին և միանգամից նոր թեկնածու կառաջադրե՞նք, թե՞ ոչ, կախված է քաղաքական իրողություններից, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական վերնախավի ադեկվատ մոտեցումներից, որոնք կապված են նաև երկրում ստեղծված իրավիճակի վերլուծություն, ինչպես նաև մարդկանց այլընտրանքներ առաջարկելու հետ: Ասել՝ «ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», սխալ ճանապարհ է, որը մեզ տանում է փակուղի»:

Քաղաքագետը ոչ թե որակյալ այլընտրանքի, այլ այդ որակյալ այլընտրանքը ձևավորելու խնդիր է տեսնում, որովհետև վստահ է՝ կան մարդիկ, ովքեր կարող են շատ էֆեկտիվ մենեջմենթ իրականացնել նույն այս ճգնաժամային իրավիճակում. 

«Դրական օրակարգով պետք է մտնել քաղաքական դաշտ և փոփոխություններ առաջարկել: Քաղաքական ուժերը, տնտեսական էլիտան, հասարակական կազմակերպությունները պետք է կարողանան քաղաքական կոնսուլտացիաների, փոխհամագործակցության ծրագրեր ներկայացնելու միջոցով գեներացնել՝ առաջին՝ ծրագիր, երկրորդ՝ թիմ, և երրորդ՝ փոփոխություններ իրականացնելու ճանապարհային քարտեզ: Առանց դրա իշխանությունը ոչ մի փոփոխության չի գնա, անգամ եթե, պայմանականորեն ասած, իշխանությանը համոզեն, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ պետք է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել»:

Ինչ վերաբերում է ընդդիմադիր դաշտի քննադատությունների ու պահանջների վերաբերյալ իշխանական թիմի արձագանքներին, քաղաքագետը շեշտեց.

 «Քաղաքական իշխանությունը պահելու անհրաժեշտությունն իրենց համար գերակա է, հետևաբար, անգամ ճգնաժամային իրավիճակում պատասխանատվությունը կիսելու պատրաստակամությունը, աջակցություն ներկայացնելն իրենց կողմից ընկալվում է որպես ոտնձգություն՝ իրենց անձնական իշխանության դեմ: Հետևաբար, իրենցից ադեկվատ արձագանք, շահագրգիռ քննարկում, արդյունավետ համագործակցություն սպասելն անիմաստ է:

 Կարծում եմ՝ այն բոլոր ուժերը, որոնք մինչ այս հայտարարել են կառավարության փոփոխության անհրաժեշտության մասին, հասկանում են, որ իշխանությունը գնալու է ոչ թե փոխգործակցության ճանապարհով, այլ պարզապես փորձելու են պիտակավորել ու անվանարկել իրենց»:

Քաղաքագետը հավելեց, որ այս օրերին հենց նման պատկերի ենք ականատես լինում: Մյուս կողմից՝ Բ. Մաթևոսյանը նկատում է՝ պետք չէ զարմանալ, երբ այս ճանապարհին նաև կարմիր գծեր են հատվում, որովհետև մինչ այս՝ դեռ 2018 թ.-ին, արդեն եղել են իրավիճակներ, որոնք հաշվի առնելով՝ հիմա իրականացվող գործողություններից ու արարքներից պետք չէ զարմանալ. 

«Մոտ երկու տարի լսում ենք այն խոսքերը, որ իշխանությունն ապիկար է, կարմիր գծեր ևս չկան: Իրականում հիմա մարդիկ առերեսվում են այն ամենի հետ, ինչի մասին բարձրաձայնվում ու քննարկվում էր ավելի քան մեկ տարի»:

Բենիամին Մաթևոսյանը նկատեց՝ երբ 2018 թ Ն. Փաշինյանը զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, գրեթե չկար մի ուժ, որը պատրաստ չէր փոփոխություններ իրականացնելու հարցում օժանդակել նրան. 

«Բայց քանի որ նա իշխանական համակարգի ձևավորման տրամաբանության առումով այլ պատկերացումներ ուներ, անձամբ իր իշխանությունն ամրապնդելու այլ ճանապարհներ էր տեսնում և այլ մտադրություններ ուներ, 2018թ. իշխանափոխությունից հետո չգնաց իրական, լայն քաղաքական կոնսոլիդացիայի և չօգտագործեց ժողովրդի ու այդ քաղաքական ներուժը: 

Իշխանափոխությունից մեկուկես-երկու տարի անց կրկնեց նույնը՝ մերժեց բոլորին, նաև առաջարկները: 

Ընդհանուր առմամբ, հասկանում ենք, որ քաղաքական անհրաժեշտությունը կամ նեղ անձնական քաղաքական օրակարգը իշխանությունների համար ավելի կարևոր է, քան համաճարակային պայմաններում կարող ուժերի միասնությունը»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան