Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Օդի աղտոտվածությունն էկոլոգիական և առողջապահական լուրջ սպառնալիք է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում շատ է խոսվում օդի աղտոտվածության մասին, անգամ համապատասխան գերատեսչությունները նշել էին, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը գերազանցում է նորման: Քաղաքացիները ևս վերջին շրջանում դժգոհում են փոշուց, այս հարցում վիճակի վատթարացումը յուրաքանչյուրի դեպքում նկատելի է հենց իր տան օրինակով: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի հետ քննարկել ենք օդի աղտոտվածությանն առնչվող հարցեր, արդյո՞ք մեծ ծավալի հասնող շինարարությունը և կանաչ տարածքների նվազումը նպաստում է փոշու ավելացմանը:

«Երևանում օդի աղտոտվածության աղբյուր են ավտոմեքենաները, գործարանները, արտադրությունները, շինհրապարակները, ոչ մետաղական բաց հանքերը: Փոշիով մայրաքաղաքի մթնոլորտային օդն աղտոտվում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամի է լինում: Շինաշխատանքների համար պահանջը՝ պարբերաբար ջրցանում իրականացնել, երեկոյան ժամերին ընդհանրապես չի իրականացվում, քանի որ այդ ժամերին մարդիկ չեն աշխատում: Օդի աղտոտվածությունը հատկապես զգալի է նաև այն պատճառով, որ Երևանը կորցրել է իր թոքերը. Երևանի պատմական հիմնական կանաչ տարածքները, որոնք ներառում էին Նորքի անտառը, Դալմայի այգիները, «Հաղթանակ» զբոսայգու պուրակները և հարակից Բանջարանոցային շրջանը, այլևս չկան:

Շարունակվում է բակային փոքրիկ կանաչ պուրակների, հանրային տարածքների ոչնչացումը: Այս տարածքներում իրականացվել և շարունակում են իրականացվել քաղաքաշինական ծրագրեր: Երևանում կանաչ տարածքը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ հաշվարկվել է 7,6 քմ: Այս ցուցանիշը ցածր է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված նվազագույն արժեքից, որը մեկ բնակչին ընկնող տիպային հարաբերակցությամբ 9 քմ է: Ներկայում տնկվող ծառերը դեռ փոքր են և չեն կարող բավականաչափ կլանել փոշին, գազերը և ապահովել մեզ անհրաժեշտ թթվածնով: Թեպետ պատկան մարմինները պարբերաբար միջոցառումներ են իրականացնում, օրինակ՝ տնտեսվարողների հետ իրազեկման միջոցառումներ, տուգանումներ, սակայն իրականացվող քայլերը բավարար չեն խնդրի կարգավորման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀԿ փոխնախագահը:

Հետաքրքրվում ենք՝ իսկ եթե քննարկելու լինենք մայրաքաղաքում և մարզերում առկա իրավիճակը, այս առումով որտե՞ղ են խնդիրներն ավելի շատ: «Այս ամռանը դատախազությունը հանդես եկավ հաղորդմամբ՝ նշելով, որ Երևանում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարվա ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում: Պետք է նշեմ, որ, բացի այս քաղաքներից, մթնոլորտային օդն աղտոտված է հատկապես այն վայրերում, որտեղ խոշոր բաց հանքեր կան կամ քարի մշակման արտադրամասեր: Օրինակ՝ Քաջարան քաղաքը շնչում է մոլիբդենի փոշին: Գուգարքից ահազանգ ունենք, որ քարաղացման և խճի արտադրամասից փոշու արտանետումներն ու աղմուկը խաթարել են իրենց բնականոն կյանքը»,-նշում է մեր զրուցակիցը:

Զուգահեռ իրականության մեջ կազմակերպվում են ծառատունկեր, այլ միջոցառումներ են իրականացվում: Բայց շատերիս համար է պարզ, որ այս խնդրի լուծման համար ավելի համակարգային մոտեցումներ են անհրաժեշտ: Այդ դեպքում ի՞նչ անել: «Պետք է գործարաններն ունենան ֆիլտրեր կամ փոշեկլանիչ սարքեր ծխնելույզների վրա, հանքերի տարածքները, շինհրապարակները պետք է պարբերաբար ջրվեն, կանաչ տարածքները պետք է ավելացվեն, ծառերի խորը էտին պետք է վերջ տրվի, վերահսկողությունը պետք է ուժեղացվի, տուգանքները խստացվեն, իրազեկման աշխատանքներ է պետք տանել, որպեսզի մարդիկ չոր տերևները, խոտերը չայրեն: Մթնոլորտային օդի աղտոտվածությունը վնասում է մեր առողջությանը, բուսական և կենդանական աշխարհին, չենք կարող այս խնդրին մատների արանքով նայել, սա լուրջ էկոլոգիական և առողջապահական սպառնալիք է, անհրաժեշտ են համակարգված, համալիր միջոցառումներ խնդրի կարգավորման համար»,-եզրափակում է Վիկտորյա Բուռնազյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վենսը դեմոկրատներին մեղադրել է Հուանգի շուրջ սկանդալը Թրամփի դեմ օգտագործելու մեջ «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ Վտանգը կարող է լուրջ լինել. կարևոր զգուշացում գազով աշխատող մեքենաների վարորդներին Երբվանի՞ց կսկսվեն սարսափելի ցրտերըԱրարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ Մխիթարյան«Մեր թոռներով մի քիչ շունչ ենք առել, բայց մեկ է՝ ցավը ներսում է, ոչինչ լիարժեք չէ». Մխիթար Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Արա լեռում, տուն «վերադարձել»... մեկ տարի երեք ամիս անց. «Փաստ»ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Բանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանԱրտահանման արգելքը դեպի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ կպահպանվի ևս վեց ամիս. «Փաստ»Հայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում․ նոյեմբերի 17-ի տվյալները Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը «Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ Ասրյան«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանը