Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն, կամ՝ «հե­ռա­խոսս էին գո­ղա­ցել» տրա­մա­բա­նու­թյան մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության, ինչպես նաև ԵԽԽՎում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկության մասին, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

«Այդ քվեարկությամբ կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը. անպատասխանատվություն, անլրջություն, անտրամաբանություն և պետական մտածելակերպի բացակայություն: Իսկ այդ ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց պատճառաբանություններ, լուսանկարներ հրապարակեց, ինչն արդեն ծիծաղելի է: Պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես արհամարհել է քվեարկությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կողմ էին քվերակել:

Խնդիրը հետևյալն է. իշխանության ներկայացուցիչները կոնկրետ առաջնորդվում են իրենց անձնական և թիմային շահերով, այստեղ պետական շահի մասին խոսք լինել չի կարող: Այս ամենը կյանքի կոչելով՝ փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին, ցույց տալ, որ իրականում այդպես չի եղել, բայց, ինչպես ասում են ռուսները, «Москва слезам не верит»: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից մանկամիտ պատճառաբանություններ են հնչում, ինչպիսին, օրինակ, «միամիտ տեղը հեռախոսը գողանալու» դեպքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա այս ամենը «հեռախոսս էին գողացել» տրամաբանության մեջ է դիտարկում ու հռետորական հարց է տալիս. «Չեմ հասկանում՝ հիմա արտաքին քաղաքականության առումով մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում: Կոնկրետ վերոնշյալ քվեարկությամբ մեզ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շնորհակալություն չեն ասելու:

Ռուսաստանի համար սա վիրավորանք է լինելու, իսկ Արևմուտքի համար այս քվեարկությունը ոչ մի արժեք չունի, որովհետև Արևմուտքը ոչ թե խոսքերին, այլ գործերին է հավատում: Բացի այդ, Արևմուտքն ինքն էր կողմ, որ Ռուսաստանն իր ձայնը վերականգնի ԵԽԽՎ-ում: Արևմտաեվրոպական երկրները մինչ քվեարկությունը բավականին մեծ լոբբիստական աշխատանք են տարել՝ հօգուտ Ռուսաստանի: Եվ այս առումով ինձ համար շատ զարմալի էր, որ Հայաստանի պատվիրակության երկու ներկայացուցիչներն իրենց քայլերով մեծ խնդիրներ են ստեղծում մեր պետության համար:

Այս ամենը ցուցիչն է նրա, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները կա՛մ բացարձակ չեն վերահսկում արտաքին քաղաքականությունը, կա՛մ նման քայլերը միտումնավոր են արվում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ նման գործելաոճով նրանք շատ երկար չեն կարող առաջնորդվել»:

Հետագա սխալներից խուսափելու միակ ճանապարհը, ըստ քաղաքագետի, ինքնախաբեության փոխարեն գործով զբաղվելն է: «Հետհեղափոխական շրջանում Հայաստանի արտաքին քաղաքականությունը գրեթե բարձիթողի վիճակում է:

Մեզ մոտ քիչ են անգամ հրապարակային գործողությունները՝ կապված արտաքին քաղաքականության հետ, ինչը չենք կարող ասել մասկի շոուների՝ «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու» և դատաիրավական ոլորտի շուրջ կատարվողի մասին: Արտաքին քաղաքականության ոլորտում մենք շատ մեծ խնդիրներ ենք կուտակել, որից օգտվում են մեր թշնամիներն ու հակառակորդները՝ ի դեմս Ադրբեջանի և Թուրքիայի: Վառ օրինակներից մեկը ֆրանսիական դատարանների կողմից ընդունված որոշումներն էին՝ կապված ֆրանսիական մի շարք քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև բարեկամության համաձայնագրերի չեղարկման հետ:

Ավելի քան մեկ տարի է՝ հասարակությունն ապրում է ներքին խնդիրներով: Անընդհատ կեղծ օրակարգեր են ստեղծում՝ «ասֆալտին փռել», «պատին ծեփել», «սա վատն է, նա վատն է» և այլն: Տպավորություն է, թե իշխանությունների մոտ ֆեյքային պատերազմներ են: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ժամանակ հատկացրեց ֆեյքերին ու Youtube-ում դիսլայքեր անողներին:

Հայաստանի Հանրապետությունում ներքին ու արտաքին այլ խնդիր չկա՞, որ պարոն Փաշինյանը մտածում է լայքեր և դիսլայքեր դնող անձանց մասին: Մենք ահռելի մեծ խնդիրներ ունենք, որոնք շատ արագ լուծումներ են պահանջում: Այդ խնդիրներին լուծում չտալը կամ դրանք բարձիթողի վիճակում թողնելն ավելի ծանր հետևանքներ է ունենալու Հայաստանի համար՝ հատկապես արտաքին քաղաքական ոլորտի մասով»,-նկատեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է կազմակերպվածության խնդրին՝ Գ. Համբարյանը այն նաև անփութության և չհամաձայնեցվածության արդյունք է համարում. «Կարելի է, չէ՞, մինչև հրապարակային ելույթներն ու գրառումները, պարզաբանել, թե ինչպիսի՞ դիրքորոշում պետք է դրսևորեն այս կամ այն հարցի վերաբերյալ: Նորմալ չէ, երբ իշխանության վերին էշելոններում նույն հարցի վերաբերյալ տարբեր դիրքորոշումներ ունենալը փորձում են ներկայացնել որպես ներկուսակցական կամ ներթիմային ժողովրդավարություն:

Դա ավելի շատ անհամաձայնության, անտրամաբանական քայլերի արդյունք է, որը պատիվ չի բերում ո՛չ իրենց, ո՛չ էլ Հայաստանին, որովհետև նրանք ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը»:

Տարածաշրջանում առկա իրավիճակն ու Հայաստանի արձագանքն այդ իրադարձություններին քաղաքագետը այդքան էլ բավարար չի համարում:

«Նախ՝ պետք է ընդգծել, որ ինչ-որ բան փոխելու առումով մենք շատ մեծ հնարավորություններ չունենք տարածաշրջանում: Շատ փոքր երկիր ենք՝ շատ փոքր հնարավորություններով: Բայց, միևնույն ժամանակ, որքան նկատում եմ, անգամ այդ փոքր հնարավորությունները չենք օգտագործում, և խնդիրը հենց դա է»,-ասաց նա՝ ակտիվ ու նախահարձակ չհամարելով նաև ԱԳ նախարարության գործողությունները:

«Ունենք պաշտպանողական դիրքերից հանդես եկող և շատ դեպքերում անտրամաբանական քայլեր անող ԱԳՆ, որի աշխատանքի գլխավոր ցուցիչներից մեկը հունիսի 24-ին Ստրասբուրգում տեղի ունեցած վերոնշյալ քվեարկությունն էր, որովհետև այդ ամենը պետք է կոորդինացներ հենց ԱԳՆն»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ճապոնիան մեկ տարվա ընթացքում չի ուղղել սխալները Թայվանի հարցում. Չինաստանի ԱԳՆ Կասեցվել է Արենիում հանրային սննդի օբյեկտի գործունեությունը ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Արարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-ն ՈւԵՖԱ-ն Ռոնալդուի հեռանալու ֆոնին տեսանյութ է հրապարակել՝ հիշելով Երևանում՝ Հայաստան-Պորտուգալիա խաղից առաջ հայ պատանու հուզվելու դրվագը (տեսանյութ) Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրել «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա. Արտակ Զաքարյան Թրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցը Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասին Ֆրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվել Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին Լոնդոնում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է Բարդ պահ է, բայց տղաները ցույց տվեցին, որ կարող են լավ ֆուտբոլ խաղալ և արժանապատվորեն ներկայացնել երկիրն ու ակումբը․ Տուլիպա Երկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. Reuters Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչ Հեռախոսազանգերը կվերահսկվեն․ Ռազմական ոստիկանությանը նոր լիազորություններ կտրվեն Լեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով. եղանակի տեսություն 29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ՀՀ-ի հուշարձանների ընդգրկման գործընթացը Ինքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Զելենսկին Ուկրաինայում ընտրությունների անցկացման նոր տարբերակ է առաջարկել Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ