Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պաշտոնական Երևանի ու Բաքվի քայլերը համաձայնեցված են, միասին օրակարգ են փոխում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն գրեթե 10 օր է՝ Ադրբեջանը ամեն օր կրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ։ Թիրախավորվում են ինչպես Հայաստանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի և Սյունիքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը, այնպես էլ Արցախի բնակավայրերը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ չի կարծում, թե իրական նոր լարվածություն կա։

«Ես տեսնում եմ, որ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի օրակարգի առաջին հարցը ոչ թե Արցախի տոտալ շրջափակումը, այլ սահմանային միջադեպերը դառնան։ Իմ խորին համոզմունքն այն է, որ պաշտոնական Երևանի և Բաքվի՝ վերջին շրջանում արված հայտարարություններն ու քայլերը նախապես քննարկված և համաձայնեցված են։ Խոսքը թե՛ սահմանի, թե՛ հայտարարությունների մասին է։ Կարծում եմ՝ երկուսը միասին օրակարգ են փոխում. գլխավոր խնդրից՝ Արցախի հարցից փորձում են ուշադրություն շեղել»,-ասաց քաղաքագետը։

Նշված համատեքստում անդրադառնալով այն փաստին, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու դիրքորոշումն արդարացնել իրենց փոխանցված բանակցային ժառանգությամբ՝ քաղաքագետը նկատեց. «Փաշինյանի յուրաքանչյուր նախադասություն հակասում է իր արած նախկին հայտարարությանը։ Միմյանց հակասող մտքեր արտահայտելով՝ նա պարզապես փորձում է մոլորեցնել ժողովրդին, իր բացթողումների և իր դավաճանական քաղաքականության համար ինչ-որ մեղավորներ նշանակել։ Սա է Փաշինյանի առջև դրված խնդիրը, որն ինքը լուծում է։ Նա մեղքը իր վրայից ուրիշի վրա է փորձում բարդել։ Զուգահեռ տեսնում ենք, որ շատ լավ սպասարկում է թուրք-ադրբեջանական դաշինքի օրակարգերը։ Նրանց շահերի տեսանկյունից շատ արդյունավետ է աշխատում»։

Իրավիճակը դիտարկելով աշխարհաքաղաքական կոնտեքստում՝ նա հավելեց. «Արևմուտքի խնդիրը հստակ է ու պարզ. եթե չկա Արցախյան կոնֆլիկտ, Արցախում չկան նաև ռուս խաղաղապահներ, իսկ եթե չկա հայթուրքական կոնֆլիկտ, կարող են ռուսական ռազմաբազան այս տարածաշրջանից ընդհանրապես հանելու հիմքեր նախապատրաստել։ Սա ոչ միայն Արևմուտքի, այլ նաև թուրքադրբեջանական դաշինքի շահն է, և Փաշինյանը շատ լավ սպասարկում է այդ շահերը»։ Մեր զրուցակցի խոսքով, թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ խնդիրը շատ հստակ է դրված։

«Որոշել են Արցախը ամբողջությամբ ենթարկեցնել Ադրբեջանի իշխանությանը, այն ներառել Ադրբեջանի կազմում և թույլ չտալ, որ այնտեղ հայկական գործոն գոյություն ունենա։ Էլ չեմ խոսում այլ գործոնների մասին, օրինակ՝ ռուսական և այլն։ Ադրբեջանի խնդիրները մաքսիմալիստական են և ոչ մի զիջում չեն ենթադրում։ Այդ տանդեմի նպատակը երկրորդ փուլով Հայաստանին այնպիսի դրության մեջ դնելն է, որ մշտապես կարողանան վերահսկողություն իրականացնել մեր քայլերի, արտաքին քաղաքականության վրա, այնպես անել, որ Հայաստանը երբևէ Ադրբեջանին ուղղված որևէ սպառնալիք չներկայացնի։ Իհարկե, զուգահեռ փորձում են Թուրքիայի համար չեզոքացնել Հայկական հարցը։ Թուրքիային զսպող գործոնն են փորձում չեզոքացնել և, ընդհանրապես, պատմության այդ էջերը փակված համարել։ Նշվածին հետևում է Թուրքիայի՝ արդեն ավելի երկարաժամկետ քաղաքականությունը, որի հիմնական նպատակը ձևավորվող նոր աշխարհակարգում տարածաշրջանային ուժային կենտրոն լինելն է, որը կարող է նաև գլոբալ ամբիցիաներ ունենալ։ Այս խնդիրներն են փորձում լուծել, և մնացած ամեն ինչը, օրինակ՝ ռուս խաղաղապահներին դուրս բերելը, պաշտոնական Ստեփանակերտին ենթակա դարձնելը, մարտավարական հարցեր են, որոնք միտված են ռազմավարական խնդիրների լուծմանը»,-ասաց քաղաքագետը։

Իսկ Հայաստանի իշխանությունները, նրա խոսքով, մեր պետության շահերի հետ որևէ առնչություն չունեն. «ՀՀ իշխանությունները լուծում են շատ պարզ, մերկանտիլ, սեփական իշխանությունը ու բարեկեցությունը պահպանելու խնդիր՝ ի հաշիվ պետության, ի հաշիվ հայ ժողովրդի ազգային շահերի»։ Քաղաքագետը չի կարծում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացներն այլևս չունեն այն ինտենսիվությունը, որը կար մոտ մեկ ամիս առաջ։ «Կարծում եմ, ամեն դեպքում, հստակ ծրագրով առաջ են գնում։ Եթե մենք նայենք այն զարգացումներին, որոնք տեղի են ունենում սահմանամերձ շրջաններում, կամ, օրինակ՝ ինչ տեմպերով են կառուցվում Մարգարայի կամուրջը, Թուրքիայի հետ ապագա անցակետը հայկական կողմից, կտեսնենք, որ թուղթ ստորագրել/չստորագրելը բուն գործընթացների վրա որևէ լուրջ ազդեցություն չունի։ Այսինքն, ցանկացած պահի կարելի է այն ստորագրել։ Կարծում եմ, որ մեկ կոնֆլիկտ ցույց տալը, մեկ ոչ թե պետության, այլ իրենց համար դրական ընթացք ցույց տալը ևս մարտավարություն է։ Դա արվում է այն նպատակով, որ ժողովուրդը հետզհետե համակերպվի այն իրողությունների հետ, որոնք պատրաստում են մեզ համար։ Ժամանակը ձգվում է զուտ հայտարարությունների մակարդակում, գետնի վրա աշխատանքները ոչ մի վայրկյան չեն դադարեցնում, դրանք շատ արագ կերպով են ընթանում»,-նշեց քաղաքագետը։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը շեշտեց՝ անկման ընթացքը կասեցնելու ռեսուրս ունենք, բայց դրա համար մեկ կարևոր նախապայման կա. «Դա մեր ժողովրդի քաղաքական գիտակցությունն է։ Բոլոր նրանց քաղաքական գիտակցությունը, ովքեր դեմ են պարտվողական այս ընթացքին։ Սա ամենակարևորն է, բայց, ցավոք, նշվածից բխող գործողություններ չկան։ Կարծես թե քաղաքական գիտակցությունն իսկապես ցածր մակարդակում է։ Մեծ հաշվով, հանրության լայն շրջանակների կողմից նաև քաղաքական պատվեր չկա, ինչը խնդիրների հետագա խորացման հիմնական պատճառն է։ Կկարողանա՞նք սա հաղթահարել, կունենանք դիմադրելու ռեսուրս, եթե՝ ոչ, ապա մեր կամ հայկական պետության ճակատագիրն այլ մայրաքաղաքներում են որոշելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա ՍողոմոնյանԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համար Ընտրական գործընթացը իշխանությունները վերածել էին վախի մթնոլորտի. Ցոլակ ԱկոպյանՊետության ճակատագիրը չի կարելի դարձնել անպատասխանատու փորձարկումների խաղալիք․ Մհեր Ավետիսյան Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլոր զամբյուղները