Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Թի­թե­ռի կյանք ունե­ցող թե­մա­ներ են քննարկ­վում, բայց տպա­վո­րու­թյուն է, թե ամե­նա­կա­րև­որ­նե­րի հար­ցում զգո­նու­թյու­նը կորց­րել ենք»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի լայնածավալ ռազմական զորավարժություններին անդրադարձել է նաև Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից տարածաշրջանում անվտանգային միջավայրը սրող զորավարժության անցկացումը: Մինչ այդ՝ ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ էին կրակել՝ վնասելով բնակելի տներ։

«Ելնելով նրանից, որ Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորի որոշակի փոփոխություն կա, Ադրբեջանը փորձում է որոշ դիվիդենտներ շահել: Ադրբեջանը փորձում է այդ հանգամանքից իր օգուտները քաղել: Լավրովի հայտարարությունից հետո, որը ես սադրիչ հայտարարություն եմ համարում, Ադրբեջանը գործի դրեց իր մեդիա քարոզչությունը՝ հասկանալով, որ կարող է որոշակի ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական տրամադրությունների վրա: 

Ես մի առիթով էլի եմ ասել, որ Ալիևն իր քայլերով ու հայտարարություններով փորձ է անում ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Մեր հասարակությունը պետք է զգույշ լինի այս առումով, և դրսից եկող բոլոր ինֆորմացիաները հալած յուղի տեղ չընդունի»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ միևնույն ժամանակ պետք է զգոն լինել ու, որպես ազգ, բանակցողներին պարտադրել մեր պայմանները:

«Բացի քարոզչական բումից, վերոնշյալ հայտարարությունից հետո Ադրբեջանը փորձ արեց նաև սահմանին լարվածություն մտցնել: Ի դեպ՝ այդ լարվածությունը բավականին տարբերվում է նախորդ տարիներին գրանցված նման միջադեպերից ու լարվածության պահերից: Վերջին տարիներին սահմանը վերազինված է նաև տեսանկարահանող սարքերով, ու, չնայած դրան, նրանք Տավուշի մարզում դիվերսիոն ներթափանցման փորձ արեցին, սկսեցին կրակել նաև խաղաղ բնակչության ուղղությամբ՝ այս անգամ արդեն խոշոր տրամաչափի զենքերով: 

Ադրբեջանը փորձում է լարվածություն մտցնել, միևնույն ժամանակ սադրել, որ մենք պատասխան գործողություններով հանդես գանք»,-ասաց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է վերոնշյալ զորավարժություններին, Կարեն Հովհաննիսյանը նշեց, որ իր համար դրանք սպասելի էին՝ հաշվի առնելով Ադրբեջանի ներքաղաքական ու սոցիալական իրավիճակը:

«Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, կարծես, դուրս է գալիս վերահսկողությունից: Ադրբեջանում բավականին զգայուն են դարձել սոցիալական խնդիրները, ինչը պայմանավորված է թագավարակով: 

Տնտեսության մեջ որոշակի բացասական էլեմենտներ կան: Սոցիալական բունտը թափ է առնում, իսկ Ադրբեջանի իշխանությունը պետք է փորձի շեղել բնակչությանը, և միակ ճանապարհը «հայրենասիրական պոռթկումներն» են, որոնք պետք է դրսևորվեն սահմանին՝ ռազմական գործողությունների տեսքով: 

Չորս օր տևող զորավարժությունների մասին խոսելով՝ օգտագործում են «քառօրյա» բառը, որն ասոցացվում է պատերազմի հետ: Այդպիսով ուզում են ենթագիտակցորեն ազդել իրենց բնակչության վրա՝ փորձելով շեղել հիմնական սոցիալական բունտից»,-նշեց նա:

Խոսելով Ադրբեջանի ներկայիս հռետորաբանությունից, զորավարժության անցկացման վերաբերյալ հնչեցրած հայտարարության բնույթից՝ Կ. Հովհաննիսյանը նշեց, որ ադրբեջանական կողմը, մեծ հաշվով, սադրում է, որ հայկական կողմը որոշակի գործողության գնա, որ միջազգային հանրությանը ցույց տան, թե իբրև Հայաստանն է ագրեսորը, ու իրենք փորձում ենք պաշտպանվել Հայաստանից:

Կարեն Հովհաննիսյանը հավելեց՝ ընդհանուր առմամբ, մեր պաշտպանության նախարարությունը ուշիուշով հետևում է գործողություններին, տիրապետում է ամբողջ իրավիճակին, ժամանակին հայտնաբերում և չեզոքացնում է վտանգը:

«Այս առումով մենք որևէ խնդիր չունենք: Բայց հասարակության առումով խնդիր կա: Մեր հասարակությունը, կարծես, մոռացել է, թե մենք որտեղ ենք ապրում ու մեր հարևաններն ովքեր են: 

Ամեն օր թիթեռի կյանք ունեցող թեմաներ են քննարկվում, բայց տպավորություն է, թե ամենակարևոր թեմաների հարցում զգոնությունը կորցրել ենք: 

Երբեմն տպավորություն է ստեղծվում, թե մարդկանց չի հետաքրքրում, թե աշխարհաքաղաքական իմաստով ինչ է կատարվում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»,ասաց նա՝ ընդգծելով, որ, մյուս կողմից, որոշ շրջանակներ փորձում են ադրբեջանական հատվածից եկող ինֆորմացիան հալած յուղի տեղ մատուցել հասարակությանը:

«Ցանկացած իշխանության ժամանակ պետք է հստակ իմանանք հետևյալը. Ադրբեջանից եկող ինֆորմացիան մեզ համար նաև խիստ կասկածելի պետք է լինի: Ներքաղաքական հակասությունների ժամանակ այն չպետք է օգտագործենք միմյանց դեմ: Դա անընդունելի է»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց՝ մեր հասարակությունը բավականին զգայուն է բանակցային գործընթացի նկատմամբ. 

«Հիմա գաղտնիության լույսի ներքո մեր իշխանությունները չեն բացահայտում, թե իրականում ինչ է տեղի ունենում: 

Բայց, հաշվի առնելով հայտարարությունների բառապաշարը, որոշ հայտարարությունների էլեմենտներ, տպավորություն եմ ստանում, որ, համենայն դեպս, ոչ հայանպաստ ճանապարհով չենք գնում կամ էլ չենք բանակցում»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

 

 

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան