Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է գնալով ավելի սանձարձակ դառնում Ալիևը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար չէ նկատել, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախի թեման ուղղակի դուրս է մնացել բանակցային օրակարգից։ Նույնիսկ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը վերաբերում է կոնկրետ Արցախի թեմային, այս հարցում որևէ դեր չի խաղում։ Ադրբեջանն ուղղակի չի կատարում եռակողմ հայտարարության դրույթները և շարունակում է իր հանցավոր գործողություններն Արցախի նկատմամբ։ Իսկ միջազգային հանրությունը Բաքվին սաստելու ուղղությամբ ոչ միայն որևէ գործուն քայլ չի ձեռնարկում, այլև իր անտարբերությամբ խրախուսում է Ադրբեջանին։ Եվ եթե նախկինում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո բանակցություններն ընթանում էին հենց Արցախյան հիմնահարցի շուրջ, ապա համանախագահության ինստիտուտը դադարել է գործել։

Մյուս կողմից էլ՝ փոփոխություն է տեղի ունեցել միջնորդների կազմում։ Եթե նախկինում Ֆրանսիան, որպես համանախագահող պետություն, գործուն մասնակցություն էր ունենում միջնորդական ջանքերում, ապա հիմա Ադրբեջանը հայտարարում է, որ չի ընդունում Ֆրանսիային որպես միջնորդ։ Իսկ Ֆրանսիային այս հարցում փոխարինել է ԵՄ-ն։ Հիմա, ըստ էության, բանակցությունները տեղի են ունենում Վաշինգտոնի, Բրյուսելի ու Մոսկվայի միջնորդությամբ։ Իսկ ՌուսաստանԱրևմուտք հարաբերություններում լարված իրավիճակը չի թողնում, որ միջնորդությունը համատեղ ջանքերով տեղի ունենա։ Եվ այդ է պատճառը, որ մի կողմից նախաձեռնությունն իր ձեռքն է փորձում վերցնել Արևմուտքը, իսկ մյուս կողմից էլ՝ Ռուսաստանը։ Սակայն բանակցային օրակարգը բացառապես առնչվում է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը։

Ավելին՝ ՀՀ իշխանությունները հայտարարում են, թե ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ այդպիսով վերջնականապես փակելով Արցախյան հիմնահարցի թեման և այն դարձնելով Ադրբեջանի ներքին օրակարգի հարց։ Իսկ այս ֆոնին իշխանություններն իրենց քայլերն արդարացնելու համար շարունակում են մանիպուլացնել ժողովրդին՝ նշելով, թե Արցախին վերադարձնում են բանակցությունների սեղան։ Ըստ նրանց մանիպուլ յացիայի, արցախցիների շահերը պետք է ներկայացնեն արցախցիները՝ Բաքու-Ստեփանակերտ ձևաչափի միջոցով, այն էլ՝ միջազգային մեխանիզմների հովանու ներքո։ Բայց հարց է, թե արդյոք Բաքուն որևէ դեպքում մտադի՞ր է նստել Արցախի հետ բանակցությունների սեղանի շուրջ։ Փորձը ցույց է տալիս, որ բանակցությունների անվան տակ Ադրբեջանը փորձում է միայն առաջ տանել արցախցիների, այսպես կոչված, «վերաինտեգրման», իսկ իրականում Արցախի էթնիկ զտման հարցը։ Դրա համար էլ Արցախի ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումներն Ադրբեջանը ներկայացրեց որպես երկխոսություն «վերաինտեգրման» հարցի շուրջ։

Ավելին, այդ հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները արցախցիներին հրավիրեցին Բաքու՝ «վերաինտեգրման» թեմայի շուրջ շփումները շարունակելու համար, սակայն Ստեփանակերտը մերժեց այդ առաջարկը։ Զարմանալի է, թե ինչպե՞ս են ՀՀ իշխանությունները պատկերացնում, որ Բաքուն որևէ կերպ կարող է Ստեփանակերտի հետ նստել միևնույն սեղանի շուրջ։ Ալիևն արդեն հայտարարում է, թե շփումները շարունակելու համար Արցախի ներկայացուցիչներին երրորդ հրավերը չի ուղարկվելու. «կա՛մ իրենք կգան գլխիկոր, կա՛մ իրադարձություններն այլ կերպ կդասավորվեն»։ Երբ Հայաստանը հայտարարում է, թե ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, նույն ժամանակ Բաքուն հայտարարում է, թե որևէ կերպ չի հանդուրժի, որ Արցախի հետ շփումների կազմակերպման համար որևէ միջազգային մեխանիզմ ստեղծվի։ Պատահական չէ, որ երբ Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը, նշեց, որ «պետք է ապահովվեն Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը», և դրա համար պետք է ստեղծվի «միջազգային մեխանիզմ», անմիջապես դրան հետևեց ադրբեջանական կողմի պատասխանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն այն անվանեց երկրի ներքին գործերին միջամտելու փորձ։ Մյուս կողմից՝ Ալիևը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մոտ ապագայում և այս հարցում որևէ լուրջ խոչընդոտ չի մնացել, ինչը նշանակում է, որ հայկական կողմը հիմնականում համաձայնել է Ադրբեջանի պահանջներին։ Եվ դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանի նախագահն արդեն իրեն թույլ է տալիս Արցախի իշխանության մարմինները, մասնավորապես խորհրդարանի ու նախագահի ինստիտուտները ցրելու պահանջով հանդես գալ՝ շեշտելով, թե իրենք Արցախում գործողություններ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Փաստացի ստացվում է, որ արցախահայության ներկայացուցիչների հետ Ադրբեջանի պատկերացրած երկխոսությունը ուղղակի Արցախի ոչնչացումն է, ու եթե այս տեմպով շարունակվեն գործընթացները, ապա շատ մոտ է այն պահը, որ Բաքուն հատուկ օպերացիայի շրջանակներում կարող է Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսել։

Ավելին՝ Ադրբեջանը մտադիր չէ իր զորքերը դուրս բերել Հայաստանից բռնազավթված տարածքներից, դրա համար էլ Ալիևն իրեն իրավունք է վերապահում հայտարարել, թե հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիան պետք է իրականացվի Բաքվի պայմաններով։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը շարունակելու է իր ագրեսիվ նկրտումները։ Ուղղակի խաղաղության պայմանագրով արձանագրվելու է Հայաստանի հերթական կապիտուլ յացիան։ Ու որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ իր համար հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ, ու որ «այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք հայտարարությունը նշանակում է Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարում», փաստը մնում է փաստ, որ ինքն է իր հայտարարություններով ու քայլերով առիթ տալիս հանցագործ երկրի ղեկավարին ավելի ու ավելի լկտիանալ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մշակել ենք թիրախային խմբերի համար հստակ մեխանիզմներ` ինչպես կարելի է բարձրացնել աշխատավարձերը. մի մասը աշխատավարձի տեսքով, մյուսը` դիվիդենդների․ Նաիրի Սարգսյան Արևային էներգիան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և միջուկային էներգիան Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների. Հրաչյա Ռոստոմյան ՀՀ-ում առանց հավաստագրի մարզիչը չի կարողանա աշխատել ֆիտնես կենտրոններում և մարզասրահներում. ԿԳՄՍ նախարարը հրաման է ստորագրել, որ ուժի մեջ է մտել մայիսի 7-ից Նոր փոփոխություններ՝ Ռուսաստան մեկնելու համար«Ուժեղ Հայաստանը» զորեղ Զորականում էՏիկին նախարար, ո՞նց կարելի է պետական բյուջեում տուգանք պլանավորել. Մարուքյան Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ինչու է Բաքուն արդեն տոնում հաղթանակը. Հայաստանի ժողովրդի ճակատագրական ընտրությունը. Սուրենյանց Տավուշի մարզի Զորական գյուղում ընթանում է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման արշավըՄահացել է Գնել Սարգսյանի հայրըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը. Նարեկ ԿարապետյանՔանի՞ տեսակ վիսկի կա ամբողջ աշխարհում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 մայիս). Առաջին համակարգիչը, ամենահզոր ցանցային որդը. «Փաստ»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»ԶՊՄԿ-ն բացել է դռները աշակերտների առաջ․ այցելություն բաց հանք և ֆաբրիկա | Past.am5000 դրամի համար հաշիվներիդ վրա արգելանք են դնում․ «Լուսավոր Հայաստանն» այսօր քարոզարշավը սկսեց ԴԱՀԿ-ի մոտից Մանկապղծության դեպք կար, որը կոծկվում էր. Մարուքյանի եւ Գալյանի բանավեճը Որքան շատ պրոֆեսիոնալ գործարարներ ունենա ազգը, այնքան ավելի հարուստ կլինի․ Կարապետյան Այս իշխանությունն այսօր պետք է հաշվետվություն ներկայացնի, ոչ թե նախընտրական ճառեր․ Արեգ ՍավգուլյանՀանուն մեր երեխաների ապագայի. հանուն Հայաստանի. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Ուժեղ ՀայաստանԲոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Ջուր չի լինելու մի քանի ժամ Քարոզարշավի երկրորդ կանգառը անառիկ ու խիզախ Կապանում, որը մեզ դիմավորեց մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ. Ա. ՉալաբյանՄենք՝ որպես Հայաստանի պարզ քաղաքացիներս, կանգնած ենք մեծ խնդրի առաջ. Մհեր Ավետիսյան«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Մահացել է «Հայրիկի դուստրերը» ֆիլմի դերասանըԿունենանք մատչելի դեղորայք, 0% հարկ փոքր բիզնեսին, ծայրահեղ աղքատության վերացում․ Մենուա ՍողոմոնյանՆիկոլի վերարտադրվելու պարագայում լինելու են բաներ, որոնց համառորեն չենք ուզում հավատալ. Մենուա ՍողոմանյանՇուրջ 40% աղքատություն ունեցող գյուղեր գնա, բայց մենակ. Ռուբեն Մխիթարյանը՝ Փաշինյանին ԵՄ-ն Երևանին ոչ մի այլընտրանք չի առաջարկում Մոսկվայի հետ շահավետ կապերին և ցանկանում է ՀՀ-ին կտրել ՌԴ-ից. ՌԴ ԱԳՆ Եվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Ուժեղ Հայաստան»-ի ուժեղ ելույթները Եղեգնաձորում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետՔաղաքական գործիչներից զատ և ավելի պրոդուկտիվ աշխարհը փոխում են գործարարները. Նարեկ Կարապետյան ԲՀԿ-ի մշակութային քաղաքականությունը․ ժառանգությունից մինչև ժամանակակից արվեստ «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Լավ լուր՝ նպաստների վերաբերյալՊահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվելՀայաստանը կարծես թե չի նկատել Զելենսկու նողկալի hարձակnւմները ՌԴ-ի հասցեին. ՌԴ ԱԳՆ Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Դատավոր Ռուզաննա Ազրոյանը հակաիրավական որոշում է կայացրել. Փաստաբան Սոսե Չանդոյան Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Քարոզարշավում արդեն նշմարվում են հիմնական տարբերություններըԱստղագուշակն այսօր․ փոփոխությունների և նոր հնարավորությունների օր