Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն ամեն ինչ արել է, որ տարածաշրջանում ամենածանր վիճակում հայտնվենք». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հատկապես Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան տարածաշրջանում փորձում է մաքսիմալ ամրապնդել իր դիրքերը: Ուղիղ համեմատական կարգով նույնը փորձում է անել նաև Ադրբեջանը: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային իրողություններին:

«Մեծ հաշվով, ստեղծված իրավիճակում տարածաշրջանի դոմինանտ պետությունները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, ինչն արդեն իսկ արտահայտվում է տարբեր երևույթներով: Օրինակ՝ սկսած զորավարժություններից, որոնցով Թուրքիան, այսպես ասած, ատամ է ցույց տալիս տարածաշրջանում գերիշխող գերտերություններին: Թուրքիան փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում ինքն է ստանձնել, այսպես ասած, դիրիժորի դերը: Ամեն դեպքում, այս ամենը դեմ է մասնավորապես Ռուսաստանի շահերին, որն էլ իր հերթին է փորձում տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը թուլացնելու քայլեր ձեռնարկել: Բնականաբար, Իրանին ևս դուր չի գալիս, որ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում տարածաշրջանում: Եվ պատահական չէ, որ Իրանն իր սպառազինությունը, հարվածային նոր ԱԹՍ-ներն է ցուցադրում: Տարածաշրջանում Իրանն էլ բավականին գերիշխող դիրք ունի և թույլ չի տալու, որ Թուրքիայի ազդեցությունը շատ մեծանա»,-ընդգծեց Վ. Մանգասարյանը: Անդրադառնալով այս բալանսի մեջ Հայաստանի դիրքին՝ նա նշեց.

«Գործող ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն իսկ ամեն ինչ արել է, որ մենք տարածաշրջանում հնարավոր ամենածանր վիճակում հայտնվենք՝ սկսած տարածաշրջանում մեր զբաղեցրած դիրքից, վերջացրած սպառազինությամբ, բանակով և այլն: Այսինքն, այս իշխանությունները տարբեր ասպեկտներով ապացուցում են, որ ունակ չեն մեր երկրի շահերի համար մաքսիմալ ճիշտ դիրքում լինել, իսկ այդ ամենը շատ վտանգավոր է մեր պետության համար: Բայց ստեղծված իրավիճակում առավելագույն կերպով պետք է կարողանանք ճիշտ դիրք ընդունել մեր ռազմավարական դաշնակիցների և հարևան պետությունների՝ մասնավորապես Իրանի, Վրաստանի հետ հարաբերություններում: Պետք է փորձել ի նպաստ հայկական շահերի դիրքավորվել, ինչը իշխանությունների ոչ մի գործողության մեջ չի արտացոլվում»: Անդրադառնալով Ադրբեջանից եկող ազդակներին, մասնավորապես լայնածավալ զորավարժություններին ու Ադրբեջանի նախագահի մի շարք հայտարարություններին՝ Վիտալի Մանգասարյանը խոսեց դրանց բնույթի մասին:

«Այդ ազդակներն առաջին հերթին սպառնալիք են հենց մեզ համար: Նույն գրավյալ տարածքներում Ադրբեջանն արդեն զորամասեր է կազմավորում: Մամուլում տարածվեց տեղեկատվություն, որ ինժեներական աշխատանքներ են կատարում, դիրքերն են ամրապնդում, ենթակառուցվաքներ են ստեղծում: Եթե մեզ կարող է թվալ, որ այս ամենը կարճաժամկետ կտրվածքով մեզ համար սպառնալիք չէ, բայց երկարաժամկետ առումով, ամեն դեպքում, այդ ամենն առաջինը ուղիղ սպառնալիք է հենց մեզ համար»,-ասաց նա:

Իսկ թե որքանով են մեր գործողությունները համահունչ այդ սպառնալիքներին հատկապես 44-օրյա պատերազմից հետո, մեր զրուցակիցը նկատեց. «Թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո երկրի բարձրագույն իշխանությունների կողմից բազմիցս լսում ենք իրար հակասող տարբեր հայտարարություններ: Առավոտյան մի բան են հայտարարում, երեկոյան պարզվում է՝ նման բան չկա: Իրենք իրենց հերքում են, ու այդ ամենն ուղիղ արտացոլվում է բանակի վրա, որի վառ ապացույցն են այն բոլոր տեսանյութերը, որոնք առավոտյան մի թեզ են առաջ տանում, երեկոյան նույն մարդիկ հերքում են իրենց ասածը: Մեծ հաշվով, մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մինչ այս պահը չի հրապարակել այն տեսլականը, թե ինչ ենք ուզում վաղն ունենալ: Խոսում են բանակում առկա ինչ-որ ռեֆորմների մասին, բայց մի քանի օր հետո ավելի բարձր մակարդակով հայտարարվում է, թե այդ ռեֆորմները դեռ քննարկման փուլում են: Իսկ մի շաբաթ հետո էլ ԱԽ քարտուղարն ասում է, թե այդ ռեֆորմներն ընթացքի մեջ են: Իրականում ոչ ոք չգիտի, թե ինչ ռեֆորմների մասին է խոսքը. շոշափելի ու տեսանելի բան չկա, ըստ որի, հասարակությունը, փորձագիտական հանրությունը կտեղեկանան, թե ինչ է տեղի ունենում»:

Ամփոփելով՝ Վ. Մանգասարյանը հավելեց. «Տարիներ շարունակ մեր հասարակության համար երկրում ամենավստահելի կառույցը պաշտպանական գերատեսչությունն է եղել: Ինչ էլ լիներ, հասարակությունը վստահել է պաշտպանության քաղաքականությամբ զբաղվող մեր մարմիններին, բայց հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունն այլևս չի վստահում ու լուրջ չի վերաբերվում հայտարարություններին: Այդ վստահությունը վերականգնելու համար հսկայական աշխատանք է պետք, ինչը գոնե այսօրվանից պետք է սկսել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել Իրանն իր 27 ավիաընկերության դեմ ԱՄՆ պատժամիջոցները «տնտեսական ահաբեկչություն» է որակել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (10 սեպտեմբերի). Մեծ տանջանքներն ու փոքրիկ դատաստանը. «Փաստ»Մոսկվան և Անկարան անդրադարձել են նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին Իշխանությունը մեզ ոչ թե չորրորդ հանրապետություն է տանում, այլ չորրորդ պատերազմի․ Լենա ՄաթևոսյանԻշխանյանը Հայաստանի ՄԻՊ-ին հրավիրում է Բաքու