Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ գա­լիս է որո­շում­ներ ըն­դու­նե­լու պա­հը, ժո­ղո­վուրդն ուղ­ղա­կի ան­տես­վում է

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հանրության առջև հաշվետու լինելն այնքան էլ հեշտ գործ չէ, այն ենթադրում է ամենօրյա բարդ աշխատանք։ Սակայն որպեսզի կառավարության որոշումներն իրոք նպաստեն երկրի առաջընթացին, ապա իշխանություն-հանրություն կապը պետք է լինի երկկողմանի։ 

Այսինքն՝ մի կողմից հասարակության մեջ առկա խնդիրները վեր հանվեն, և իշխանությունները փորձեն տալ դրանց լուծումները, իսկ մյուս կողմից՝ կառավարությունը որոշումներն ընդունելիս ելնի հանրային շահերի սպասարկումից, դրանք հանրային քննարկման դնի, հաշվի առնի քաղաքացիների մոտեցումները և այլն։ 

Իսկ թե ինչքանո՞վ է ներկայիս իշխանություններին հաջողվում ապահովել հանրության հետ կապը, շատ վիճելի է։

 Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, իշխանությունների վարած քաղաքականությունը և ընդունած որոշումները շատ հաճախ հանրային բողոքի տեղիք են տալիս։ 

Այդպես եղավ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու և «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի առանձին դասավանդումը դպրոցական ծրագրերից դուրս թողնելու իշխանության նախաձեռնության դեպքում, որի արդյունքում ուսանողները, դասախոսները և, ինչու չէ, շարքային քաղաքացիները արտահայտեցին իրենց բողոքը։  

Դժգոհությունների առիթ դարձան նաև իշխանությունների կողմից ծննդատների, գիշերօթիկների փակման, պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու և այլ որոշումներ։ Եղան նաև ճանապարհներ փակելու դեպքեր։ 

Այստեղ խնդիրն այն է, որ իշխանությունների կողմից առաջ քաշվող որոշումները բավարար չափով հանրային քննարկման չեն դրվում, մասնագետների հետ համապատասխան աշխատանք չի տարվում, որպեսզի նախքան որոշումների կիրառումը հասարակությունը հասկանա դրա թեր և դեմ կողմերը, հայտնի իր մտահոգությունները, որից հետո էլ իշխանությունները որոշումների նախագծերում կկատարեն համապատասխան փոփոխությունները։

 Իրականում այս իշխանությունները որոշումներն ընդունում և կիրառում են միակողմանի, որից հետո նոր պարզվում է, որ խնդիրներ կան, ինչպես եղավ պարտադիր սպանդանոցային մորթին անցնելու որոշման դեպքում, երբ պարզվեց, որ սպանդանոցների քանակը բավարար չէ։ 

Այնինչ, կարելի է նախատեսվող ծրագրերը նախ փորձնական կամ պիլոտային տարբերակով գործառնության մեջ դնել, ապա հասկանալ, թե տվյալ տեսքով այն կաշխատի, թե ոչ։ Իսկ մեծամասամբ կառավարությունն ընդհանրապես՝ ո՛չ սկզբում, ո՛չ էլ հետո, հաշվի չի առնում հանրության կարծիքը։ 

Օրինակ՝ հանրությունից գաղտնի բարձրացվում են նախարարների, մարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը, նրանց աստղաբաշխական քանակությամբ պարգևավճարներ են բաժանվում։ Այնինչ կարելի էր այդ հարցը դնել հանրության դատին, թե արդյոք քաղաքացիները կողմ են, որ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը կրկնակի բարձրանա, իսկ իրենց թոշակները և աշխատավարձերը միայն շատ փոքր չափով։ 

Համաձայն ենք, ծիծաղելի է հնչում, քանզի պատասխանն ակնհայտ կլիներ: Բայց չէ՞ որ հենց վարչապետ Փաշինյանն էր հայտարարում, թե Հայաստանում յուրաքանչյուր ոք իշխանություն է, վարչապետ է և կարող է որոշումներ ընդունել. ինչո՞ւ է հանրության կարծիքն այս դեպքում (և ընդհանրապես) անտեսվում։ 

Ավելին, որոշ դեպքերում, երբ ակնհայտ է, որ հանրության գերակշռող մասը դեմ է տվյալ որոշման ընդունմանը, միևնույն է, այդ հարցը կրկին բարձրացվում է իշխանությունների կողմից։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Ստամբուլյան կոնվենցիային։ Իշխանությունները քաջ գիտակցում են, որ այդ կոնվենցիայի վավերացումը լիովին անընդունելի է հանրության համար, սակայն ժամանակ առ ժամանակ օրակարգ է բերվում ԱԺ-ում դրա շուրջ քննարկումներ կազմակերպելու և վավերացնելու հարցը։ 

Այս հարցում նրանք ելնում են ոչ թե հանրային, այլ սեփական իշխանության շահերից, որպեսզի դրանով կարողանան դրսում ինչ-որ դիվիդենտներ ստանալ։

 Ինչպես տեսնում ենք, իշխանությունների կողմից հանրության հետ հաղորդակցության խողովակները խցանված են, նորմալ չեն գործում, սակայն Փաշինյանը և իր թիմակիցները շարունակում են հանրության հետ բաց և թափանցիկ աշխատելու իմիտացիա բեմադրել։ 

Նրանք ֆեյսբուքով ուղիղ եթերներ են կազմակերպում, հրապարակում ցուցանիշներ, հայտարարում, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրենք ժողովրդի ձայնն են, դուռը ժողովրդինն է (կուզեն՝ կջարդեն), բայց երբ գալիս է որոշումներ ընդունելու պահը, ժողովրդի կարծիքը պարզապես արհամարհվում է, իսկ բողոքողներն արժանանում են հեգնանքի կամ քննադատության։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում