Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Կարմիր գծերի» տուգանքները վիճարկելիս պետք է վճարել 4000 դրամ պետտուրք. ինչո՞ւ են բարդացնում բողոքարկման գործընթացը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ուզո՞ւմ եք բողոքարկել «կարմիր գծերի» տուգանքը: Այդ դեպքում դատարան հայցադիմում ներկայացնելիս նոյեմբերի 1-ից պետք է վճարեք 4000 դրամ պետտուրք: Նախկինում պետտուրք չէր գանձվում: Իրավաբան Մհեր Հակոբյանը նշում է՝ այս փոփոխությունը կատարած օրենսդիր մարմինն ասում է, որ սա արել է որոշակի նպատակներով:

«Ըստ նրանց պարզաբանման, առաջին հերթին սա արվեց դատարանները բեռնաթափելու համար: Եթե դիտարկենք այս և նախորդ տարվա վիճակագրությունը, ապա երևում է, որ վարչական դատարան մուտք արվող գործերի 70 տոկոսն այս գործերն են: Այս տարվա ընթացքում մինչև նոյեմբեր ընկած ժամանակահատվածը վարչական դատարան մուտք է արվել մոտավորապես 11 500 գործ, որից մոտ 8000-ը վերաբերում է այս գործերին:

Մնացած 30 տոկոսից 15-ը ոստիկանության ակտերն են, 15-ը՝ այլ: Երկրորդ նպատակը, որի մասին, բնականաբար, չի հայտարարվում, բայց այն կա, պետական բյուջեն լցնելն է: Այսինքն, իրենք բարդացնում են քաղաքացու բողոքարկումը, որպեսզի նա ուղղակի տարեկան 12000 դրամ վճարում կատարի: Հիմա ի՞նչն է այս ամենում անարդար: Նախկինում ոստիկանության վարչական իրավախախտման գործերն ազատված էին պետտուրքից: Պարզ ասած՝ տուգանքների գծով վարչական ակտերն ազատված էին պետտուրքից: Երբ սկսեց գործել բալային համակարգը, վերացրեցին այդ բացառությունը: 2020 թ.-ի հունվարի 1-ից ոստիկանության տուգանքները բողոքարկելու համար արդեն իսկ գործում է 4000 դրամ պետտուրքը:

«Կարմիր գծերի» տուգանքի բողոքարկման դեպքում պետտուրք շարունակում էին չգանձել: Բայց 2021 թ.-ի ապրիլի 29-ին ընդունվեց օրենք, որն ասում է՝ դրա հրապարակումից վեց ամիս անց դատարան դիմելու դեպքում պետք է պետտուրք վճարել նաև քաղաքապետարանի «կարմիր գծերի գործով»: Ստացվում է, որ հիմա գրեթե բոլոր հարցերով դատարան դիմելիս պետք է պետտուրք վճարել: Աբսուրդը հետևյալն է՝ քաղաքացին պետք է 4000 դրամ պետտուրք վճարի, ուղարկի նամակներ, թուղթ տպի և այլն, 1000 դրամի սահմաններում էլ այդտեղ գումար կծախսի, ներառյալ նաև իրավաբանին վճարվող գումարը: Ինքս նման գործերի դեպքում գումար չեմ վերցնում, դա իմ սկզբունքն է, բայց բոլորը նույն կերպ չեն վարվում:

Ստացվում է, որ քաղաքացին տուգանքը բողոքարկելու համար ծախսելու է, ասենք, 10000 դրամ, ընդ որում՝ ոչ ոք չի կարող կանխատեսել՝ նա կհաղթի՞ բողոքարկման դեպքում, թե՞ ոչ: Դա կախված է գործի հանգամանքներից, օրենքի կիրառման նրբություններից, դատավորի կողմից օրենքի կիրառման նրբություններից, դատավորի մոտեցումներից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Ընդգծում է՝ արդյունքում վարորդը կա՛մ հաղթում է, կա՛մ պարտվում:«Պարտվելու դեպքում այս բոլոր վճարումները «կորան», դեռ մի բան էլ վարորդը պետք է տուգանքը վճարի: Հաղթելու դեպքում վարորդը պետք է պետությունից հետ ստանա իր վճարած չորս հազար դրամը, և այստեղ կսկսվի ամենահետաքրքիրը: Մեկ օրինակ՝ ցանկացած պահի, եթե ցանկանամ պետտուրք վճարել, դա կանեմ վայրկյանների ընթացքում, իսկ եթե քաղաքացին ցանկանա վերադարձնել իր վճարած գումարը, դա կարող է ամիսներ տևել, արդյունքում՝ ժամանակի կորուստ, քայքայված նյարդեր, հավել յալ գումարի ծախսում և այլն»,-նշում է մեր զրուցակիցը՝ նկարագրելով, թե այս ընթացքում քաղաքացի-վարորդն ուր է դիմելու, ինչ է անելու, երբ կարող է մերժում ստանալ և այլն, և այլն:

Մեկ բառով ասած՝ սա նման է վատ երազի կամ սարսափ ֆիլմի: Իսկ իրականում հենց սրա պատճառով է պետական ապարատը ծանրաբեռնվում:

«Արդյունքում քաղաքացին ուղղակի կվճարի տարեկան 12 հազար դրամը, որովհետև եթե նա տարվա մեջ մի քանի տուգանք ունեցավ, ստացվում է, որ նույն գումարն է վճարելու: Բայց այստեղ այլ հարց է առաջ գալիս՝ չէ՞ որ մարդն ունի դատական պաշտպանվածության իրավունք, իսկ ի՞նչ է պետությունն անում այս փոփոխությամբ: Պետությունը պետք է լսի իր քաղաքացուն, մինչդեռ օրենքի այս փոփոխությամբ հակառակն է արվում: Տուժում է քաղաքացին, որի դատական պաշտպանության իրավունքը ոտնահարվեց»,-եզրափակում է Մհեր Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 53-ամյա դաշնակահարուհու մարմինը Կահիրեի օդանավակայանը սկսել է թվային վիզաների համակարգի փորձարկումը Ռուբիո. ԱՄՆ-Չինաստան հակամարտությունը աղետ կլինի ամբողջ աշխարհի համար ԱՄՆ ԶՈւ-ում նախազգուշացրել են Իրանի hարվածներից Իսրայելը պաշտպանելու համար nւժերի պակասի մասին․ WP Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր Ավետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Նեապոլում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ամենաnւժեղ երկրաշարժը․ կան տnւժածներ Եվրոպայում ծայրահեղ շոգը շարունակվում է, նոր անտառային հրդեհներ են բռնկվել Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 26-ի Արևմուտքի երկրները գնում են դեպի վերացnւմ. Մասկ Ինչ փոփոխություններ են կարող լինել նախադպրոցական կրթական ծրագրերով Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԻրանական Իսլամաբադ-է Ղարբ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել Եվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում, Չկալովկայի հարակից դաշտում հայտնաբերվել է մարմինՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Խnցվել է պատժամիջnցների տակ գտնվող ռուսական «Յանինա» կոնտեյներանավը․ Զելեսնկի Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երևանում «Kia Forte»-ի ոչ սթափ վարորդը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումՌուսաստանը զանգվածային hարված է հասցրել Կիևին, Մոսկվան հայտնում է 274 ուկրաինական ԱԹՍ խnցելու մասին Իտալիայում երկրաշարժի հետևանքով վիրավորվել է առնվազն 21 մարդ Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 1-ին Իմ կյանքում ավարտվեց ևս մեկ շրջափուլ՝ Ազգային ժողովի 8-րդ գումարումը․ սակայն պայքարն առջևում է․ Սեյրան Օհանյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ազատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանՓրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը Խոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունն ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի շեմը Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»Իշխանությունը երկիրը ներսից պայթեցնելnւ, հեղինակազրկելու և առավել խոցելի դարձնելու նպատակով անցել է քաղաքական հակառակnրդների ունեցվածքի խլմանը․ Աբրահամյան Այսօր քո առաջին ծնունդն է առանց քո սիրո. Վոլոդյա Գրիգորյանի դստեր շնորհավորանքը՝ մայրիկին Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք Չալաբյան«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր Հայաստանում չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ»