Yerevan, 23.February.2026,
00
:
00
BREAKING


«Արևմուտքը, մեծ հաշվով, տարածաշրջանը պատրաստում է մեծ պայթյունի»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն օրերս հաստատեց Politico պարբերականի այն հոդվածը, ըստ որի, ԵՄ-ն ՀՀ-ում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն է փոխանցում: ԵՄ պաշտոնյան նշվածը բնական երևույթ էր որակել: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ դիտորդներն այլ գործառույթներ ունեն այստեղ, որի մասին ՌԴ պատկան կառույցների ղեկավարները պարբերաբար բարձրաձայնում են:

«Նրանք հետախուզական աշխատանք են կատարում: Ավելին՝ իրենց կատարած աշխատանքի արդյունքների մեկ օրինակը մեր պատկան կառույցներ գնալու փոխարեն գնում է Ադրբեջան: Արդյո՞ք նրանք այն դիտորդներն են, որոնք եկել են սահմանին խաղաղություն ապահովելու համար: Ի դեպ, ՀԱՊԿ-ը վերջին 15 օրվա ընթացքում տարբեր հայտարարություններ է անում, ՌԴ փոխնախարարի մակարդակով հայտարարվեց նաև, որ ՀԱՊԿ-ը Հայաստան դիտորդներ բերելու պատրաստակամություն ունի: Խոսվեց նաև զորավարժություններ անելու, անվտանգությունն ուժեղացնելու մասին, միաժամանակ շեշտվեց, որ Հայաստանը պարզապես ցանկություն չունի ստորագրել առաջարկվող փաստաթուղթը:

Սա չի՞ բխում արդյոք այն տրամաբանությունից, որ Հայաստանի օրվա իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերը սպասարկելուն, իսկ ՀԱՊԿ-ի ներկայությունը ՀՀ տարբեր ուղղություններում դեմ է այդ շահերին»,-ասաց Հ. Նահապետյանը: «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանի խոսքով էլ, ԵՄ դիտորդների գործունեությունը գնահատելու համար նախ այն պետք է հասկանալի լինի: «Կա զինված կոնֆլիկտ կամ պատերազմ, բայց այդ առաքելության ներկայացուցիչները միջամտության որևէ մանդատ չունեն, ինչի մասին հայտարարված է անգամ առաքելության նպատակներում: Զուտ նայում են, թե ինչպես է Ադրբեջանը խախտում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները: Ուղիղ իմաստով այս առաքելությունը մեզ ոչինչ չի տալիս: Իսկ եթե այս ամենին գումարում ենք նաև Տոյվո Կլաարի հայտարարությունը, ըստ որի, տեղեկությունը փոխանցում են Ադրբեջանին, այս համատեքստում էլ ի՞նչ կարելի է ակնկալել այդ առաքելությունից, ոչինչ: Իմ կարծիքով՝ սա քայլ առաջ է՝ ՌԴ-ին տարածաշրջանից հանելու իմաստով»,-ասաց Ռ. Նազարյանը:

Հայկ Նահապետյանն էլ նշեց, որ գործ ունենք Արևմուտքի շահերը սպասարկող ստորաբաժանման հետ: «Այդ 100 դիտորդները պրոֆեսիոնալ հետախույզներ են, և կապ չունի, թե ինչ տանիքի ներքո են գործում՝ խաղաղապահ են, դիտորդ, թե ոստիկան: Նրանց գործառույթը Հայաստանում 102 ռազմաբազայի դեմ է ուղղված, իրենք մոնիթորինգ են անում նաև Իրանի և ՀՀ սահմանները, անցկացնում են սոցհարցումներ: Ես տեղյակ եմ, որ Ջերմուկում ու Կապանում հարցումներ են իրականացրել, որոնց բնույթից չի երևում, որ շահագրգիռ են շփման գծի ամբողջ երկայնքով խաղաղություն պահպանելու հարցում: Արևմուտքը, մեծ հաշվով, իր գործիքակազմով խնդիրներ է լուծում, տարածաշրջանը պատրաստում մեծ պայթյունի, որին դեմ է և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը: Կարծում եմ՝ այդ մեծ պայթյունին Ադրբեջանն ու Թուրքիան ևս դեմ են, բայց Արևմուտքն ունի իր շահերը, որի սպասարկման տիրույթում է գործում նաև Նիկոլ Փաշինյանը»: Ընդհանրապես, փորձագետները ռիսկեր ու խնդիրներ են տեսնում ԵՄ առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանին տեղեկատվություն փոխանցելու հետ կապված: «Վստահաբար, ես չեմ բացառում, որ դա կարող է նաև մեր շահերի դեմ աշխատել»,-ասաց Հայկ Նահապետյանը:

Ռոբերտ Նազարյանն էլ հավելեց. «Տեղեկության փոխանցման տեսանկյունից խնդիր, բնականաբար, կա: Իրենց փաստացի անգործությունը կամ գործունեությունը, որից մեր երկրի համար օգուտ չկա, ինքնին վտանգ է: «Տեղեկության փոխանցում» ասվածը նաև մի քիչ աղավաղված է: Այսինքն, գիտենք, որ ինչոր տեղեկություն են փոխանցում, բայց թե ինչ է, ինչ հաճախականությամբ կամ ինչ օպերատիվությամբ է փոխանցվում, տվյալներ չունենք: Այդուհանդերձ, ցանկացած դեպքում որևէ կառույցի կամ առաքելության կողմից Ադրբեջանին փոխանցվող տեղեկատվությունը, այդ արտահայտությունն ինքնին ռիսկային է»:

Այս համատեքստում անդրադառնալով այս փուլի խնդիրներին՝ Հայկ Նահապետյանը նշեց. «Քանի դեռ իշխանությունները լծվել են Արևմուտքի շահերի սպասարկմանը, որևիցե լավ բան չենք կարող սպասել: Դեռ սադրանքներ, բախումներ, ցավոք, զոհեր կլինեն»: Ռոբերտ Նազարյանն էլ նշեց, որ կա պատերազմ, թեև ոչ ակտիվ ու տաք փուլում. «Կա ռազմական կոնֆլիկտ, որտեղ կա երկու կողմ. մեկը՝ մեր թշնամին, իր ցանկությունների մասին բացահայտ հայտարարություններ է անում և գործողություններով ցույց տալիս, որ իր նպատակներին հասնելու համար հետ չի կանգնելու, և երկրորդ կողմը՝ Հայաստանը, որտեղ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո որևէ շոշափելի քայլ չի արվել, որը կարող է հակազդել ադրբեջանական կողմին: Ասում են՝ բարելավումներ են արել, բայց կյանքը ցույց է տալիս, որ այդ բարելավումները կա՛մ բարելավումներ չեն, կա՛մ ընդհանրապես չկան»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Order an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue