Երևան, 17.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Շատ անգրագետ գործունեություն, ներդրումների գրեթե զրոյացում, ավերիչ քաղաքականություն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թ. դեկտեմբերի ընտրություններին շատ խոստումներ չկային, բայց հետո կար կառավարության հետընտրական ծրագիր, որը գրեթե ամբողջությամբ չկատարվեց: Սա թույլ է տալիս ենթադրել, որ իրականում այս կառավարության իրական պլաններն ու ծրագրերն ուրիշ էին, ինչն ամենից շատ ընդգծվում է Արցախի հարցում:

«Փաստի» հետ զույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսական հիմնական միտումներին: Փորձագետը հիշեցրեց 2018 թ. դրական սպասելիքների ֆոնի մասին:

«Դրական հանգամանքներից էր այն, որ աշխատանքային շուկայում մասնակի ազատականացում ու շուկայի ակտիվացում եղավ: Որոշ չափով որոշ ընկերությունների գերիշխող դիրքերը նվազեցին, շատ փոքր ցուցանիշով նվազեց նաև ստվերային տնտեսությունը: Սկզբից, ամեն դեպքում, կար դրական սպասելիքների ֆոն, զգալի ակտիվացում կար ընկերությունների գրանցման տեսանկյունից: Ես նշեցի, որ կառավարության ծրագիրը կեղծ էր: Այն, ինչ իրենք ուզում են անել, չեն ասում, բայց այն տեղեկատվական աշխատանքը, որը տարվում էր, արդյունավետ էր այդ առումով: Եվ եթե բնակչությունն իմանար, ինչ է իրականում կատարվում, սպասելիքները շատ ավելի բացասական էին լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բացասական միտումներին, Հրանտ Միքայել յանի խոսքով՝ բացասական երևույթները շատ ավելին են: «Նախ՝ շատ անգրագետ գործունեություն բազմաթիվ ոլորտներում: Օրինակ՝ փակվեց էներգետիկայի նախարարությունը, և արդեն էներգետիկայի ուղղությամբ խնդիրներ ունենք: Բացի այդ, նոր պարտքեր, գյուղատնտեսության ոլորտում գրեթե ավերիչ քաղաքականություն, գյուղնախարարության փակում, բազմաթիվ ծրագրերի չեղարկում, ոռոգման ջրի պակաս, որը նաև գյուղատնտեսական ցուցանիշների նվազման հանգեցրեց: Հաջորդը՝ ներդրումների գրեթե զրոյացում, ինչը զգալի մասով պայմանավորված է ներդրողների նկատմամբ շատ բացասական վարքագծով: Չգնահատվեցին համավարակի հետևանքները: Համավարակից բխող խնդիրների պատասխանը շատ անգրագետ էր, սխալ:

Մենք ունեցանք լրջագույն մարդկային կորուստներ, տնտեսության անկում անհամեմատ ավելի շատ, քան պետք է լիներ: Մինչդեռ համավարակի հետևանքով Վրաստանում ավելի փոքր անկում եղավ: Այս ամենին հետևեց պատերազմը, իսկ հիմա մենք տեսնում ենք պատերազմի այն արդյունքները, որոնք գրանցեց այս իշխանությունը. հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում: Բացի նշվածներից, այս երեք տարվա ընթացքում աճել է անհավասարությունը, այդ թվում՝ եկամտահարկի համահարթեցման օրենքի պատճառով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տնտեսական ներկայիս իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ այն աճը, որը նկատվում է, օրինակ՝ 2021թ. ապրիլին, այնքան էլ հավաստի չէ, բայց այդ աճը պայմանավորված է տնտեսության բնական վերականգնմամբ:«Այդ իրավիճակը վերաբերում է ՀՀ տնտեսական աճին շատ ավելի երկարատև իմաստով, որովհետև տնտեսական աճի դինամիկայի վրա ազդում են համաշխարհային տնտեսության աճը և այլ գործոններ: Այդ բոլոր գործոնները կան նաև հիմա: Բայց աճի պատճառները բնական են, այսինքն, տնտեսությունն աճում է զուտ այն պատճառով, որ անկում է ունեցել, և որ համաշխարհային միտումներն են այդպիսին: Դա բնորոշ չէ միայն այս տարվան, շուկայական տնտեսություններում հիմնականում հենց այսպես է լինում»:

Փորձագետի խոսքով՝ գնաճի միտումները ևս բնական են: «Բացասական է այն երևույթը, որ այդ գնաճը չի զուգորդվում աշխատավարձերի եկամուտների աճով, ինչը հասկանալի է երկրում առկա ճգնաժամի պայմաններում: Տեղի է ունեցել պատերազմ, որի, ի դեպ, ոչ բոլոր հետևանքներն ենք դեռ կրել: Նախ՝ մեզ համար պատերազմը դեռ ավարտված չէ, քանի որ Ադրբեջանն ամեն օր առաջ է գալիս: Երկրորդ խնդիրն ավելի լայն է. այս պատերազմում մենք ունենք այնպիսի կորուստներ, որոնք 20-30 տարի անց են զգացվելու: Ինչ վերաբերում է այս փուլին, այո, մենք սոցիալական առումով խնդիրներ ունենք: Պատերազմից տուժածների գումարների վճարման խնդիր ևս կա: Բայց ես ավելի լայն՝ մարդու կյանքի արժեքի տեսանկյունից կդիտարկեի իրավիճակը: Մեզ մոտ պատշաճ չգնահատվեց համավարակը, չգնահատվեց պատերազմը, իսկ պատերազմում զոհվածների նկատմամբ վերաբերմունքը ինքներդ եք տեսնում»,-եզրափակեց Հ. Միքայելյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ ՄանուկյանՄհեր Ավետիսյանը՝ ուսանողներին․ «Ուժը ծնվում է գիտելիքից ու խելքից, դուք եք ծնելու այդ ուժը՝ հանուն Հայաստանի»«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»․ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան․ Արտակ ԶաքարյանՎարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասինԱՄՆ-ը չտեսնված hարված կհասցնի Իրանին՝ Վաշինգտոնի վրա hարձակման դեպքում. Թրամփ Փաշինյանն իր իսկ քննադատության թիրախում. Մարիաննա ՂահրամանյանԿիմ Չեն Ընը բազկաթոռին նստած հետևել է իր դստեր դահուկասահքին Այս մարդիկ ամեն օր խախտում են մեջբերածս ու մի շարք այլ օրենքներ. Աննա ԿոստանյանԸնտրություններում Փաշինյանին ձայն տված մարդկանց զգալի մասն այդ քայլն արել է վախից դրդված. Ավետիք ՉալաբյանՎարորդների համար ստուգման նոր կարգ է նախատեսվում. նախագիծը` ԱԺ-ում Սահմանադրությունը չի փոխվելու. տեսանյութԲժիշկների լիցենզավորման ժամկետները փոխվում են․ նոր որոշում է սպասվում «Քարսիթի» համար 20 հազար դրամ տուգանքը քիչ է․ նոր առաջարկ ԱԺ-ում Ջեյմս Քեմերոնի հետ երևանյան հանդիպումն ու համերգը չեղարկվել են Բիզնեսին կառաջարկվեն էլեկտրական բեռնատարներ Զինծառայությունից ազատվելու նոր հնարավորություն է առաջարկվում 39-ամյա հայրը կծել է իր երեխաներին՝ խաղի ժամանակ իրեն գնդակ չտալու պատճառով. երեխաներին հոսպիտալացրել ենԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը. մեկ հոգու տեղում բուժօգնություն են ցուցաբերել Խամենեիի և նրա ընտանիքի սպանության գործով Թեհրանը մեղադրանք է առաջադրել․ մանրամասներ Գույքահարկից մինչև 100 հազար դրամ փոխհատուցում․ դեկտեմբերրի վերջնաժամկետները Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն Բռնատիրական կարգերը մեր երկրում երկար դիմակայել չեն կարող. մի օր դա ավարտվելու է. Արեգ Սավգուլյան21-ամյա ուսանողուհի է ընկել 8-րդ հարկիցԳազի սակագնի թանկացումը բացասական է ազդելու Հայաստանի տնտեսության վրա. Արմեն ՄանվելյանՇենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել «Մանչեսթեր Սիթի»-ն Հալանդի համար տրանսֆերային արժեք է սահմանել. El Nacional Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Այն ինչ մեզ տրված է ի ծնե, մենք չենք ընտրում, բայց դրան հավատարիմ մնալը մեր ընտրությունն է. Մհեր ԱվետիսյանՍերբիայում ՄիԳ-29 կործանիչ է կործանվել Ալիևին փոխանցեք` հայ ժողովուրդը նրանից ներողություն չի խնդրելու. Արեգա ՀովսեփյանԱՄՆ ռազմածովային ուժերն ավելի քան 20 ռազմանավ են կենտրոնացրել Մերձավոր Արևելքի շրջանում Ո՞ր մարզը ինչ գույնի խաղալիքներով պետք է զարդարի տոնածառը․ Տավուշը՝ կանաչCOP17-ի շրջանակում կենսաբազմազանության պահպանության նպատակով մոբիլիզացվել է շուրջ 4.46 միլիարդ ԱՄՆ դոլարի ֆինանսավորում ԶՊՄԿ-ն շնորհավորում է ուսանողներին ուսանողների միջազգային օրվա առթիվ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը Տորոնտոյի «Նուռ» ֆիլմերի փառատոնում արժանացել է «Ծագող աստղ» մրցանակիԱդրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը, այլ մեծացնում են նոր պահանջների ու էսկալացիայի հնարավորությունները. ադրբեջանագետ Բոլորս միասին պետք է չխնայենք մեր ուժն ու եռանդը և պաշտպանենք հայկական արժեքները. Արսեն ԳրիգորյանՌուսաստանը ենթարկվել է 1441 ԱԹՍ-ի զանգվածային հարձակման, 800-ը՝ Մոսկվայի ուղղությամբ Ալիևյան սահմանադրությունը դուռ է բացելու դեպի կեղծ «Արևմտյան Ադրբեջան», դրանով ապամոնտաժելու են Հայաստանի ՀանրապետությունըԱՄՆ-ի հոկեյի կանանց հավաքականը՝ Աշխարհի չեմպիոն Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պեսկովը հայտարարել է, որ Ղրիմի կամուրջը կվերականգնվի Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելության վերաբերյալ առաջարկը Դժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտըԴառը խմիչք՝ տարբեր բույսերի և համեմունքների համադրությամբ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 նոյեմբերի). Ամենամեծ մետեորային անձրևը, եկեղեցիների միջև հարաբերությունների դադարեցումը. «Փաստ»Իշխանությունն իր քարոզչական մեքենայով մտել է տուն առ տուն և հաջողության հասել՝ այլասերելով ամեն ինչ. Էդմոն Մարուքյան Գերմանիայի ԱԳ նախարարը կժամանի Հայաստան «Արդյո՞ք նույնն էր լինելու մեղադրանքը, եթե մի այլ «կրիմինալ» դեպք լիներ ու մեկը «կալաշից» մյուսի ուղղությամբ 6 անգամ մոտիկից կրակեր էրեխեքի ներկայությամբ» Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ