Yerevan, 13.April.2026,
00
:
00
BREAKING


«Շատ անգրագետ գործունեություն, ներդրումների գրեթե զրոյացում, ավերիչ քաղաքականություն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

2018 թ. դեկտեմբերի ընտրություններին շատ խոստումներ չկային, բայց հետո կար կառավարության հետընտրական ծրագիր, որը գրեթե ամբողջությամբ չկատարվեց: Սա թույլ է տալիս ենթադրել, որ իրականում այս կառավարության իրական պլաններն ու ծրագրերն ուրիշ էին, ինչն ամենից շատ ընդգծվում է Արցախի հարցում:

«Փաստի» հետ զույցում նման տեսակետ հայտնեց «Կովկաս» ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայել յանը, որի հետ զրույցում անդրադարձել ենք նախորդ երեք տարիների ընթացքում տնտեսական հիմնական միտումներին: Փորձագետը հիշեցրեց 2018 թ. դրական սպասելիքների ֆոնի մասին:

«Դրական հանգամանքներից էր այն, որ աշխատանքային շուկայում մասնակի ազատականացում ու շուկայի ակտիվացում եղավ: Որոշ չափով որոշ ընկերությունների գերիշխող դիրքերը նվազեցին, շատ փոքր ցուցանիշով նվազեց նաև ստվերային տնտեսությունը: Սկզբից, ամեն դեպքում, կար դրական սպասելիքների ֆոն, զգալի ակտիվացում կար ընկերությունների գրանցման տեսանկյունից: Ես նշեցի, որ կառավարության ծրագիրը կեղծ էր: Այն, ինչ իրենք ուզում են անել, չեն ասում, բայց այն տեղեկատվական աշխատանքը, որը տարվում էր, արդյունավետ էր այդ առումով: Եվ եթե բնակչությունն իմանար, ինչ է իրականում կատարվում, սպասելիքները շատ ավելի բացասական էին լինելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է բացասական միտումներին, Հրանտ Միքայել յանի խոսքով՝ բացասական երևույթները շատ ավելին են: «Նախ՝ շատ անգրագետ գործունեություն բազմաթիվ ոլորտներում: Օրինակ՝ փակվեց էներգետիկայի նախարարությունը, և արդեն էներգետիկայի ուղղությամբ խնդիրներ ունենք: Բացի այդ, նոր պարտքեր, գյուղատնտեսության ոլորտում գրեթե ավերիչ քաղաքականություն, գյուղնախարարության փակում, բազմաթիվ ծրագրերի չեղարկում, ոռոգման ջրի պակաս, որը նաև գյուղատնտեսական ցուցանիշների նվազման հանգեցրեց: Հաջորդը՝ ներդրումների գրեթե զրոյացում, ինչը զգալի մասով պայմանավորված է ներդրողների նկատմամբ շատ բացասական վարքագծով: Չգնահատվեցին համավարակի հետևանքները: Համավարակից բխող խնդիրների պատասխանը շատ անգրագետ էր, սխալ:

Մենք ունեցանք լրջագույն մարդկային կորուստներ, տնտեսության անկում անհամեմատ ավելի շատ, քան պետք է լիներ: Մինչդեռ համավարակի հետևանքով Վրաստանում ավելի փոքր անկում եղավ: Այս ամենին հետևեց պատերազմը, իսկ հիմա մենք տեսնում ենք պատերազմի այն արդյունքները, որոնք գրանցեց այս իշխանությունը. հիմա արդեն ադրբեջանցիները Սոթքից ընդերք են հանում ու ի օգուտ իրենց են օգտագործում: Բացի նշվածներից, այս երեք տարվա ընթացքում աճել է անհավասարությունը, այդ թվում՝ եկամտահարկի համահարթեցման օրենքի պատճառով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով տնտեսական ներկայիս իրավիճակին՝ փորձագետը նշեց, որ այն աճը, որը նկատվում է, օրինակ՝ 2021թ. ապրիլին, այնքան էլ հավաստի չէ, բայց այդ աճը պայմանավորված է տնտեսության բնական վերականգնմամբ:«Այդ իրավիճակը վերաբերում է ՀՀ տնտեսական աճին շատ ավելի երկարատև իմաստով, որովհետև տնտեսական աճի դինամիկայի վրա ազդում են համաշխարհային տնտեսության աճը և այլ գործոններ: Այդ բոլոր գործոնները կան նաև հիմա: Բայց աճի պատճառները բնական են, այսինքն, տնտեսությունն աճում է զուտ այն պատճառով, որ անկում է ունեցել, և որ համաշխարհային միտումներն են այդպիսին: Դա բնորոշ չէ միայն այս տարվան, շուկայական տնտեսություններում հիմնականում հենց այսպես է լինում»:

Փորձագետի խոսքով՝ գնաճի միտումները ևս բնական են: «Բացասական է այն երևույթը, որ այդ գնաճը չի զուգորդվում աշխատավարձերի եկամուտների աճով, ինչը հասկանալի է երկրում առկա ճգնաժամի պայմաններում: Տեղի է ունեցել պատերազմ, որի, ի դեպ, ոչ բոլոր հետևանքներն ենք դեռ կրել: Նախ՝ մեզ համար պատերազմը դեռ ավարտված չէ, քանի որ Ադրբեջանն ամեն օր առաջ է գալիս: Երկրորդ խնդիրն ավելի լայն է. այս պատերազմում մենք ունենք այնպիսի կորուստներ, որոնք 20-30 տարի անց են զգացվելու: Ինչ վերաբերում է այս փուլին, այո, մենք սոցիալական առումով խնդիրներ ունենք: Պատերազմից տուժածների գումարների վճարման խնդիր ևս կա: Բայց ես ավելի լայն՝ մարդու կյանքի արժեքի տեսանկյունից կդիտարկեի իրավիճակը: Մեզ մոտ պատշաճ չգնահատվեց համավարակը, չգնահատվեց պատերազմը, իսկ պատերազմում զոհվածների նկատմամբ վերաբերմունքը ինքներդ եք տեսնում»,-եզրափակեց Հ. Միքայելյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms