Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եթե այդպես է, ինչո՞ւ է... այսպես. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես վերջին շրջանում անհնար է չնկատել Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչների գերագրեսիվ պահվածքը, անզուսպ վերբալ ագրեսիան ընդդիմադիրների ու, ի դեմս նրանց, «ոչ իշխանական հանրության» նկատմամբ: Ի դեպ, «փակագծերում» հիշեցնենք, որ օրերս մենք տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»: Սա՝ ընդհանուր առմամբ:

Ինչ վերաբերում է մասնավոր դեպքերին, ապա երեկ նման դրսևորման ևս մեկ, կարելի է ասել՝ թարմ նմուշ մատուցեց Փաշինյանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-ում 2024ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Առիթն ընդդիմադիր պատգամավորներից մեկի դիտարկումներն էին փաշինյանական իշխանության շրջանում Հայաստանի տարածքային կորուստների, ինքնիշխանության շարունակական անկման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը սկսեց հակառակի մասին խոսել՝ մեղադրելով... «նախկիններին»՝ ինքնիշխանության աստիճանի անկման մեջ, ապա սկսեց մուննաթ գալ, թե՝ «կամ ասում եք՝ ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել, որ անվտանգություն լինի: Կրկին հեգնանքով: Մթոմ ձեր ձեռք բերած, ֆիզիկապես բերած, կանգնեցրած պայմանավորվածություններն աշխատեցի՞ն: Մի գրամ չաշխատեցին:

... Բոլոր այն մեխանիզմները, որոնք ձեր օրոք գծվել են և ձեր կողմից փայփայվում ու քարոզվում են, չաշխատեցին»: Խոսքը, հասկանալի է, ՀԱՊԿ-ի, Ռուսաստանի հետ համագործակցության մեխանիզմների մասին է: Դե ինչ, եթե Արարատ Միրզոյանին դա այդքան դուր է գալիս, ապա չենք զլանա նրան հիշեցնել որոշ «մանրուքներ» և իրողություններ, որոնք նա, իր ղեկավարին նմանակելով, «մոռանում» է, ի լրումն, միտումնավոր խախտում պատճառահետևանքային կապը:

Առաջին. Արարատ Միրզոյանին հիշեցնենք, որ 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի է ունեցել գունավոր «հեղափոխություն», այսպես ասած՝ «թավշյա», որի հետևանքով, առնվազն ՀՀ ռազմավարական դաշնակից-գործընկերների համոզմամբ, իշխանության են եկել արևմտամետ ուժեր: Դա արդեն իսկ որոշակի հարված էր ՀՀ եղած անվտանգության կառուցվածքին:Դաժան իրողությունն այն է, որ Հայաստանի ինքնիշխանության կորուստը տեղի ունեցավ հենց 2018-ի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը ու իրենց «թիմը» պաշտոնապես դարձան ՀՀ իշխանություն:

Երկրորդ. հիշեցնենք, որ Արարատ Միրզոյանը բարձրաստիճան ներկայացուցիչն է այդ «թավշյա» նորիշխանությունների, որոնք, օրինակ՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ հայտարարեցին, որ սկսելու են իրենց կետից կամ «զրոյական կետից»:

Երրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը անմիջապես սկսեց վարել հակառուսական քաղաքականություն, քրեական հետապնդում նախաձեռնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ:

Չորրորդ. Արարատ Միրզոյանի ներկայացրած իշխանությունը բանակցային գործընթացը միտումնավոր մտցրեց փակուղի, լեգիտիմացրեց ադրբեջանա-թուրքական տանդեմի՝ ռազմական ագրեսիայի դիմելու նկրտումները, նախքան այդ արեց քայլեր, որոնք նպատակաուղղված էին ինչպես Չինաստանի, այնպես էլ Իրանի հետ ՀՀ ունեցած հարաբերությունները փչացնելուն:

Հինգերորդ. պատերազմի ընթացքում, այնուամենայինիվ, Ռուսաստանը ապահովեց որոշակի ռազմատեխնիկական օժանդակություն, բայց ամենից կարևորը՝ Արարատ Միրզոյանի ղեկավարը մերժեց պատերազմը համեմատաբար ավելի նպաստավոր դիրքում դադարեցնելու առաջարկը: Մինչ վեցերորդ և հաջորդ հիշեցումներին անցնելը, ևս մեկ փոքրիկ մեջբերում ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնող Արարատ Միրզոյանի երեկվա «մուննաթից»:

Այսպես. «Չաշխատեց խաղաղապահների մեխանիզմը ԼՂ-ում, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա եղան հարձակումներ 2020-ից հետո՝ 2021-ի մայիսի 12-ին, 2022-ի սեպտեմբերի 13-ին»,-ասում է Արարատ Միրզոյանը: Շարունակենք հիշեցումները: Վեցերորդ. «խաղաղապահների մեխանիզմը» բացառապես ՔՊ-ի իշխանության և իշխանապետ Փաշինյանի «նվաճումն» է: Ու եթե այն չի աշխատել, ապա դուք ոչ թե պիտի մուննաթ գաք, այլ պարզաբանումներ ներկայացնեք: Յոթերորդ. Եթե Արարատ Միրզոյանը «մոռացել» է, ապա հիշեցնենք, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, իրենց իսկ իշխանության պաշտոնավարման հետևանքով Հայաստանի ու հայության գլխին բերած պատերազմական աղետից հետո ահռելի ու անդառնալի փոփոխությունների էր ենթարկվել իրադրությունը, փոխվել էր ուժերի հարաբերակցությունը, ամենից կարևորը՝ հաղթանակած Հայաստանը, Արցախը, Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ջանքերով, դրվել էին կապիտուլ յացիայի ենթարկված, պարտված, ջախջախվածի վիճակում ու կարգավիճակում:

Բայց ամբողջ հարցն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում, ունենալով Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածություններ, Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում ուրացավ Արցախը, գործնականում ապահովեց Ռուսաստանին «խաղից դուրս» դնելու արևմտյան սցենարի իրականացումը, որից հետո, հասկանալի էր, որ հաջորդող փորձությունների առաջ Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ մեն-մենակ է մնալու: Ինչը և տեղի ունեցավ, ինչից էլ օգտվեցին Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի համար սիրելի գործընկեր հանդիսացող Թուրքիան ու Ադրբեջանը:

Այնպես որ, մեխանիզմները չաշխատեցին ոչ թե այն պատճառով, որ դրանք չաշխատող էին, այլ որովհետև այդ մեխանիզմներն «աշխատեցնելու» կոչված իշխանության ղեկին մի ուժ էր, որի գլխավոր ներկայացուցիչները շարունակաբար դեմ են եղել այդ մեխանիզմներին, իսկ իշխանության հասնելով՝ ամեն ինչ արել են դրանց չաշխատելու համար: Մի խոսքով՝ անհասկանալի է, թե ում վրա կամ ինչ հենքով է «մեխանիզմային» մուննաթ գալիս ներկայացուցիչը մի իշխանության, որը բացարձակապես ոչինչ չի արել, որը հրապարակավ հրաժարվել է Արցախից, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր իսկ ծրագրային դրույթից, որը հայտարարել է, որ չի միջամտելու, եթե թշնամին հարձակվի Արցախի վրա: Այդքան բան չանողը հիմա ումի՞ց է ինչ ուզում:

Հ.Գ.-Ի դեպ, «պիպետկով» զենքերի մասին, որի վերաբերյալ նորից «մուննաթ» էր գալիս Նիկոլ Փաշինյանի ԱԳ նախարարը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե ինչպես էր, որ «պիպետկով» զենք ստացող Հայաստանն ու Արցախը այդքան տարի ամուր անվտանգություն ունեին: Եթե նույնիսկ համարենք, որ այդպես է, և եթե նույնիսկ ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի օրոք Հայաստանը զենք է գնում «ոչ պիպետկով», ինչպե՞ս է ստացվում, որ այսօր Հայաստանի մոտ 200 քկմ տարածք բռնազավթած է Ադրբեջանի կողմից, ինչի մասին նշեց նաև նույն Միրզոյանը, ինչպե՞ս է, որ անվտանգային առումով գոնե մի փոքր վստահություն չկա ՀՀ որևէ քաղաքացու մոտ...

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը Երևանում և Գյումրիում մեկնարկում է SumMeet ժամանակակից պարի միջազգային ամառային 6-րդ փառատոնը Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանՀայաստանի իրավունքները կարող են սահմանափակվել ՀԱՊԿ-ի շրջանակներում, եթե շարունակի չկատարել ֆինանսական պարտավորությունները․ ՌԴ ԱԳՆ Ընդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԳանայի կախարդը հայտարարել է, որ կփորձի «կանգնեցնել» Անգլիայի հավաքականի աստղին ԱԱ-ից առաջ Ինչ է նախատեսվում Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով Ռոնալդինյոն չի վերադառնա խաղադաշտ. պաշտոնական Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել աշխատանքային մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը. Զախարովա